Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Theology  
Որո՞վ զանազանին օրէնքն եւ պատուիրանք եւ հրամանք։
       Պատասխան։ Նախ՝ զի հրամանքն է ստեղծողի առ ստեղծուածս։
       Եւ օրէնք՝ Տեառն առ ծառայս։
       Իսկ պատուիրանքն՝ բարեկամի առ բարեկամս քաղցրութեամբ. որպէս հօր առ որդիս. եւ եղբօր առ եղբարս։ Դարձեալ՝ օրէնքն եւ հրամանն հարկ է ի վերայ։
       Եւ պատուէրն ըստ կամաց։
       Դարձեալ՝ ի սուրբ գիրս է ուրեք որ զբարերարելն Աստուծոյ նշանակէ՝ հրամայել ասէ։ Եւ ուրեք զահարկութիւնն՝ օրէնս դնել ասէ։
       Եւ ուրեք զսէր եւ զքաղցրութիւ ն՝ պատուիրել ասէ։ Որպէս ադամայ պատուիրեաց։
       Իսկ թէ վասն է՞ր օրէնս ետ մարդոյն։
       Նախ՝ առ ի նշանակել զանձնիշխանութիւն մարդոյն. իբր թէ ունի կարողութիւն պահել եւ ո՛չ պահել։
       Երկրորդ՝ ցուցանէ զինքն Տէր եւ ստեղծօղ մարդոյն։
       Երրորդ՝ ի նշանակել զսէր եւ զհնազանդութի ւն մարդոյն։
       Չորրորդ՝ ի ցուցանել զարդար վճիռ հատուցմանն. պահողացն՝ զվայելս դրախտին եւ զանմահ կեանս. եւ ո՛չ պահողացն՝ զարտաքսիլն եւ զմահու մեռանիլն։
       Հարցումն։
       Զի՞նչ է մահու մեռանիլն։
      
       Պատասխան։ Նախ՝ ասի մեռանիլ, իբր թէ է ոմն անձնաւոր մահ որ է բանսարկուն. եւ նովաւ մեռանիցիս ասէ։
       Երկրորդ՝ թէ անասունքն մահկանացուք են. նոցա մահուամբն մեռանիցիք։
       Երրորդ՝ մահու մեռանիլ զհոգւոյ մահն ասէ որ մեղօքն մեռանի. զի այն է առաւել մահ եւ յաւիտեան չար. որպէս ասէ քերթօղն. «Ո՛չ է դա քեզ մահ մահկանացու, այլ անմահ չար»,
       Չորր որդ՝ մահու մեռանիլ այն է, որ հոգւով եւ մարմնով տրտմին. եւ անմահ չարչարին. որպէս մեղաւորք յայս կեանս եւ յետ մահու. զի որ մեռանի մարմնով՝ զպարտս վճարէ. եւ որ տրտմի հոգւով՝ անմահ մահանայ։
       Վասն թշնամութեան։
       Թռնամութիւն Ը եղանակաւ առեալ լինի։
       Առաջին իսկապ էս թշնամի մարդկան ազգի սատանայ է. իսկ ալ թշնամիք ի նմանէ պատճառեցան։
       Երկրորդ՝ թշնամիք են մարդիկ միմեանց։
       Երրորդ՝ թշնամի են հոգի եւ մարմին իրերաց եւ մասունք նոցա։
       Չորրորդ՝ թշնամիք եղեն հրեշտակք մարդկան. որք պահէին սրով զճանապարհս ծառոյն։
       Հինգերորդ՝ թշնա մի եղեւ Աստուած, յորում արտաքսեաց ի դրախտէն։
       Վեցերորդ՝ թշնամիք եղեն գազանք եւ անասունք, յորում. «Եդից թշնամութիւն ի մէջ քո եւ կնոջդ»։
       Եօթներորդ՝ թշնամի եղեւ գործն մեր. որ նա ի մեղս փոխեաց անցանելով զպատուիրանն։
       Ութերորդ՝ թշնամիք եղեն կիրք պաշժոցն. այսին քն մահ՝ ապականութիւն՝ տանջանք՝ հիւանդութիւնք՝ սով՝ եւ ծարաւ՝ եւ այլն ամենայն սոքա ի կրիցն են։
       Եւ այսպէս ընդ դիմօք է թշնամութիւն մեր ընդ միմեանս. եւ ամենայնիւ պատճառ սատանայ եղեւ , որ բնութեանս է թշնամի։
       Եւ բաց յայսցանէ՝ բնական որակօք ներհակք են միմ եանց դ տարերք որպէս ցուցաւ ի վերոյ։
       Ի եւ ներքին եւ վերին վայր. մարմին եւ անմարմին. եւ այլք սոյնպիսիք տարբերութիւնք են բնութեան եւ ո՛չ թշնամիք։