Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 46. Մուսիու Պօռէկարիտ
      
       1722 օգոստոս 6. Թարվէզ։
      
       Քո հրամանուց գրած յունիսի 28 գիրտ առի այսօր, քանզի այս վրացին յետ էր մնացել ճանփին, այսօր էկան։ Քեզ գրեցի թէ՝ միրզա Մումինն մեռաւսարտարիցն։ Հոգեւոր տէր Ալահվերտի շաթրին գիր տվի, առնուս, եւ միրզա Մումինի ախպօրց գրած գիրն առնուս աղա Մումինի գրի միչիցն, որ ձեռտ սանատ լինի, քանզի ես գրել տվի այն գրերն։
       Դիվանբէկին խանութիւն անում է, գնաց Բլբաս քրտին վրայ յուլիսի 29. դեռեւս խապ[ա]ր չէկաւ թէ ինչ արին։ Շամախու թէ Արտաւիլու թալանօղ լազկիքն, որ կամէյին գնալ Տեղստան յերկիրն իւրեանց հանդերձ իւրեանց ավարաւն, Շամխալն ԵՌ (5000) ուռուսօվ ճանփան բռնեց, կոտորեց, յետ դարձան, մտան Շամախի։ Ողորդ խապար է, չորս-հինգ մարդու այսպէս գիր էկաւ, ամէնուն գիրն մին կերպ էր գրած։
       Վախտանգի որդին գալիս է Երեւան, որ գայ Սպահան։
       Նաղին Հաճի Դաւրէշին թապունայ է եղել, գնաց կռիւ, մեր ապրանքն մնաց։ Թէ գուզես որ մեր բանն լաւ լինի, մին րաղամի սաւատ խնդրէ մուսիու Գառտանէն եւ մին թալիղայ, որ իմ օֆտայիցն 28բ || գրել տաս շուտօվ, որ քանի այս յերկիրս շատ չի խառնւել, մին ինքմին կարենամ առնուլ, թէ ոչ՝ մին փող չես կարել հանել, քանզի ինձ երեւում է թէ՝ վերջն էլ վատ գլնի։
       Խապար էկաւ թէ՝ Էրզրմայ եւ Վանայ Թօփխանէքն դուս են հանել, ահայ քեզ իմացուցի, կամքն քոնն է։ Թէ որ մին օտար մարդու օֆտայիցն թալիղա հանես, պիտի որ մեզ շատ բարեկամ լինի, թէ ոչ իրանք կուտին, մեզ ոչինչ չի հասնիլ։ Միրզա Մումինն սաղ չէ, որ մեզ համար լաւ բան շինէ։
       Վերչապէս, ինչ որ կամիս, կարես անել, արայ վաղվաղակի, մինչ դեռ ֆրսանտ է։ Եւ շուտօվ այս գրիս պատասխանն ղրկես։ Եւ այլ տէր աստուած ազատասցէ ձեզ եւ զմեզ այս պատուհասէս։ Ընկալ համախոհիուքտ հանդերձ ողջոյն։
      
       Ծառայ Էլիաս Մուշխանց։
      
       Այս գիրն գրեցի եւ տվի պատրուն, որ դրեց վերո Մահմուտին հետ բերած մուսի Գառտանին գրի մէջն եւ տվինք Մահմուտին, որ իրան յընկեր թուրքին տվեց, որ վերո Ալահվերտի շաթրին հետ գնան Սպահան, պա մուսիու Պօռէկարին։ Կնքեցի եւ տվի օգոստոսի Եւս օրինակեցի սայ եւ վերո գրերն եւ տվի ջոկ Ալահվերտուն օգոստոսի 14։
      
       N 37. օգոստոսի 9. Էրզրումու մին գիր էկաւ Ղազարիցն, գրել է բերթին շինելն, օսմանցու գալն Պարսից վրայ եւ յետ նստիլն, եւ մղտսի Սարգսի բանի համար, եւ մօրս լալանք գրելն եւ այլք՝ շաթր Այվազի ձեռօվն։