Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Առաջնորդ Յամթայ Պետրոս վարդապետն Հալէպցի վախճանեալ էր: Վասնորոյ՝ գրեալ էին Յամթեցիքն զթուղթ բազմակնիք առ սրբազան վեհն յատուկ փայեկաւ, և զայս ծանուցեալ, և խնդրէին, զի նախկին, առաջնորդն իւրեանց Կարապետ վարդապետն՝ (զոր այժմ սրբ. վեհն առաջնորդ էր արարեալ Ղօշավանից ) յղեսցէ յառաջնորդութիւն ինքեանց: Զթուղթ մի ևս ըստ նոյն օրինակի առ պատրիարքն էին գրեալ ի մեծն Պօլիս, առնել զնա իւրեանց առաջնորդ՝ և ֆերման յղել, զոր և ծանուցեալ էին իսկ սրբազան վեհին: Թուղթ մի ևս առ Կարապետ վարդապետն էին գրեալ աղերսանօք, զի հաճեսցի ընդ խնդիրս իւրեանս, և երթիցէ առ ինքեանս յառաջնորդութիւն: Ուստի զթուղթ գրեաց սրբազան վեհն առ Կարապետ վարդապետն ի Ղօշավանք, և զայս ծանոյց. և գրեաց, զի թէ կամի երթալ, ծանուսցէ ինքեան, և թէ ո՛չ, զայն ևս ծանուսցէ: Եւ զՅամթեցւոց առ նա գրեալ թուղթն՝ հանդերձ առ ինքն գրեցեալ մահսարովն առ նա յղեաց, զի տեսցէ և զմահսարն յետս յղեսցէ աստ հանդերձ թղթոյս պատասխանեաւն, ի ձեռն նոյն փայեկին՝ որ ի Յամթայ եկեալ: Քանզի՝ Յամթեցիք այնպէս էին պայմանեալ փայեկին՝ որ ի Յամթայ էր եկեալ: ի Կարապետ վարդապետն, վասն այն և ումեք այժմ յղեցաք զնա անդ առ նա:
       Փուսուլայ ևս գրեաց առ սա առանձնօրէն, և ծանոյց զմիտսն իւր, թէ ես ո՛չ կամիմ զի դու անդ երթիցես. քանզի գիտես իսկ զորպիսութիւնս նոցա, այժմ սիրով խնդրեն. և յետ սուղ ժամանակի այլ այնպէս ատելութիւնս և զժանտութիւնս են առնելոց՝ որպէս և առնէին : Մանաւանդ՝ զի այն չար Մարտիրոսն չէ կնքեալ զմահսարն. ուստի՝ նա ահա խեռութեամբ է վարելոց ընդ քեզ՝ և զքեզ անհանգիստ առնլոց: Եւս առաւել՝ զի դու ինձ պիտանի ես, թէ յայդր չկամիս մնալ, զայլ քեզապատշաճտեղիս տաց, կամ յայլ գործս կացուցից, զոր և կամիցիս: Ըստ սոյն մտաց, փուսուլայ ևս Մկրտիչ վարդապետին գրել ետ առ Գէորգն ի Կարս, զի իմաստի զմիտսն և զկամսն նորին, թէ երթալ կամի, թէ ո՛չ, և գրեսցէ ինքեան: Ել Յամթայ փայակն գնալ ի Կարս ի սեպտեմբեր ԻԹ: