Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

87. ԼԵՒՈՆ ԶՕՀՐԱՊԻՆ

 

Թարգմանութիւն

[Փարիզ, 25 մայիսի, 1908], երկուշաբթի երեկոյեան

Սիրելի զաւակս,

Ստացայ երկրորդ հեռագիրդ: Ո՞վ քեզ ասաց, թէ պէտք է թարգմանես տեղեկագիրը: Ո՞վ քեզ ասաց, թէ պէտք է ցոյց տաս:

Հետեւիր իմ ցուցումներին եւ ուրիշ անելիք չես ունենայ…

Նախքան զրուցելու գնալը, նախքան տեղեկագիրն ու միւս փաստաթղթերը ներկայացնելը պէտք է համոզուել՝ այն վաճառատունը, որին դիմում ենք, սկզբունքօրէն տրամադի՞ր է այդ գործը ձեռնարկելու: Եթէ գտնենք, եթէ գտնես նման մի վաճառատուն, այսինքն՝ այն բանից յետոյ, երբ վաճառատունը քեզ կ՚ասի, թէ սկզբունքօրէն հետաքրքրւում է այդ գործով, ուզում է ծանօթանալ մանրամասներին ու փաստաթղթերին, այնժամ միայն հարկ կը լինի գնալ եւ ցոյց տալ փաստաթղթերը: Ներկայ պահին գրիր այն նամակը, որի օրինակը ուղարկել եմ քեզ եւ աշխատիր գտնել այս արտօնագրով հետաքրքրուող վաճառատներ: Եթէ գտնես, գրիր ինձ եւ ուղարկիր նրանց պատասխանները:

Համբուրում եմ`

Գ. ԶՕՀՐԱՊ