Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

154. ԿԼԱՐԱ ԶՕՀՐԱՊԻՆ

[Պրիւքսէլ, 13 օգոստոս, 1910] Շաբաթ իրիկուն, ժամը

 

Անուշիկ կնիկս,

Դեռ այս ատեն Արամս չերեւցաւ. իր professeur-ին [1] հեռագիր տուեր է. 6 ժամ անցաւ անկէ, ալ պատասխան չունիմ: Այսօր exposition [2] գացի, 3 ժամի չափ պտըտեցայ. աղուոր է մեքենական եւ ելեկտրական մասը: Մնացածը՝ տեսնուած բաներ: Շարունակ ա՛նձրեւ, ա՛նձրեւ:

Ինձմէ քիթիկիդ շատ մը պաչիկներ, պաչիկներ։

Գ. ԶՕՀՐԱՊ



[1] Դասախօս

[2] Ցուցահանդէս