Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

94. ԼԵՒՈՆ ԶՕՀՐԱՊԻՆ


Թարգմանութիւն

[Փարիզ], 6 յունիսի, շաբաթ, [1908]

 

Շատ սիրելի զաւակս,

Ստացայ ամսոյս 4-ի նամակդ:

Ինչ վերաբերում է ծարրաքարին, վաճառատնից խնդրիր, որ քեզ ներկայացնեն պայմանագրի նախագիծը եւ անմիջապէս ինձ ուղարկիր:

Այստեղ ես թարգմանել կը տամ եւ կը մտցնեմ այն փոփոխութիւնները, որ անհրաժեշտ կը համարեմ:

Ներկայ պահին դրամ մի՛ խնդրիր, այստեղ ես գումար չունեմ:

Հաւանաբար Բեռլին կը գամ մօտ տասը օրից:

Քնքշօրէն համբուրում եմ քեզ, զաւակս:

Գ. ԶՕՀՐԱՊ

Մօտ օրերս քեզ կ՚ուղարկեմ 300 ֆրանկ: