Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

157. ՀԵՐՄԻՆԷ ԶՕՀՐԱՊԻՆ


Թարգմանութիւն

[Բրիւսէլ, 14 օգոստոսի, 1910], Կիրակի, 11 1 / 2

 

Սիրելի փոքրիկ աղջիկս,

Ահաւասիկ կայարանում եմ եւ սպասում եմ Արամին: Անտարակոյս նա իր հետ բերում է լաւ եղանակ: Բոլոր հիւրանոցներն ու տները զարդարուած են։ Գոյների խրախճանք է։ Երեկոյեան հաւանաբար հրավառութիւն կը լինի: Հարկաւոր է, աղջիկս, հրավառութիւնը սրտում ունենալ, ինչը հայրիկդ մաղթում է քեզ:

Գ. ԶՕՀՐԱՊ