Կոնդակ
վասն
ժողովարարութեան
իւղի՝
պանրի՝
մսացուի՝
երկաթեղէնի՝
և
այլ
այսպիսեաց
գրեալ
ի
վերայ
Ղազախու,
Բամբկաձորու,
Բօռչալուին,
և
Շուլաւերու,
ետ
Ղազախեցի
Յօհան
վարդապետին,
և
յղեաց
ի
յիշեալ
տեղիսն
առ
ի
ժողովել
զայնս:
Թուղթ
ևս
առ
Մանուէլ
վարդապետն
և
Մէլիբէկն
գրեաց,
յանձնարարութիւն
վասն
նորին:
Այլև՝
Հախպատու
միաբանքն
և
կողմնացիքն
միշտ
վիճէին
ընդ
սոյն
Մանուէլ
վարդապետիս
վասն
Ղազախու
գիւղորէիցն,
նոքա
իւրացուցանել
կամելով,
և
սա
միշտ
առ
սրբազան
վեհն
բողոքելով:
Եւ
նիւթ
վիճոյն
նոցա
է՛ր
այս,
զի
Հաղարծնու
վանից
թէմից
շատքն
աւերեցեալ
էին,
և
բնակիչք
նոցա
եկեալ
զետեղեցեալ
էին
ի
Հախպատու
թեմի
գիւղորայսն:
Ո՛ւստի
Հախպատցիքն
կամէին
առնուլ
զնոցին
արդիւնսն,
(որ
և
առնուին
իսկ
բազմիցս
),
և
Մանուէլ
վարդապետն
զրկիւր:
Վասնորոյ
միշտ
բողոքէր
առ
սրբազան
վեհն,
և
գլխացաւութիւն
ոչ
սակաւ
յաւելոյր:
Քանիցս
անգամ
ևս
Հերակլ
Արքային
արզ
արարին,
բողոքելով
առ
նա՝
սա
և
Ղազախեցիքն,
և
նա
գրեաց
սրբազան
վեհին
բառնալ
զվէճն
նոցին:
Եւ
սրբազան
վեհն
այսպէս
վճռեաց,
զի
որքան
Հաղարծնու
թեմքն
աւերակ
են,
բոլոր
Ղազախու
երկիրն
կէս
արասցեն,
զկիսոյ
արդիւնքն
Հախպատցիք
առնուցուն,
և
կիսոյն
Մանուէլ
վարդապետն:
Եւ
այսու
կերպիւս
թուղթ
ետ
նմա
յայնժամ
զի
ա՛յսպէս
լիցի,
և
Արքային
ևս
գրեալ
ծանոյց.
և
խնդրեաց,
զի
ինքն
ևս
թալղայ
տացէ
նոցա,
որ
այնու
կանոնաւն
վարեսցին:
Զոր
և
տուեալ
էր
Արքայն,
և
կային
այնու
կանոնաւ
մինչև
ցարդ:
Իսկ
այժմ,
Հախպատու
նոր
Առաջնորդ
Աբրահամ
վարդապետն՝
կամէր
զբոլորն
զաւթել.
բաց
ի
քանի
շէն
մնացեալ
գիւղից
Հաղարծինու
թեմին:
Ուստի
բողոքելով
գրէին
սոքա
առ
սրբազան
վեհն,
թէ
զքո
եդեալ
կանոնն
քակէ,
և
զմեզ
զրկէ:
Ուստի
գրեաց
սրբազան
վեհն
պատուէր՝
զի
մի
տացեն
նմա
զաւելի
ինչ,
այլ
միայն
ըստ
առաջնոյն
կանոնին
եդելոյ՝
զկէսն
արդեանց
երկրին,
որպէս
և
Արքայն
թաղլայ
է
տուեալ
ասէ,
և
նա
նոր
թաղլայ՝
կամ
ի
մէնջ
թուղթ
ոչ
ունի:
Ելին
Յօհան
պետն
և
նոցա
փայեակն
ի
մայիսի
ԻԹ: