Այրարատ

Հեղինակ

Բաժին

Թեմա

144. ԵՐԵՒԱՆ

ԵՐԵՒԱՆ քաղաք եւ բերդ ( ընդ 40 10 16 լայնութեան եւ ընդ 42 10 5 Ել. միջօրէի Բարիզու ), զետեղեալ կայ ՚ի միջագետս Հրազդանայ եւ Գըրպուլագայ, յելից առաջնոյն եւ յարեւմտից երկրորդին, ՚ի հրամուղ պասալտեան սարահարթի, իբրեւ 3000 բարձու յերեսաց ծովու, տասն մղոնաւ յարեւելից Էջմիածնի. եւ համարի յայժմուս շինագլուխ համօրէն Այրարատեան աշխարհի. Այրիվան, Իրաւան կամ Իրվան կոչեցեալ ՚ի Պարսից, փոխանակեալ զհին եւ զփառապանծ մայրաքաղաքս Հայկազանց եւ Արշակունեաց մերոց, այլ եւ զԲագրատունեաց, առ որովք աննշան ինչ տեղի էր, եւ անյայտ սկիզբն հաստատութեան նորին. անհաւան թուի լինել Երուանդավանն, որպէս ոմանց թուեցաւ, կամ այլ ինչ ՚ի դաստակերտաց Երուանդայ Բ. եւ եւս աղուական զրոյց ռամկին ` վասն այսպիսի կոչմանն, իբրու թէ առաջին կէտ երկրի երեւեալ ՚ի նուալել համաշխարհական ջրհեղեղին: - Անյիշատակ առ դասընտիր մատենագիրս մեր ` զառաջինն ՚ի սկիզբն Է դարու ` ՚ի ժողովի Աբրահամու կաթողիկոսի ` նշանակի իբրեւ երեւելի աւան մի, զի ընդ պատուաւոր վաներիցունս կարգի եւ սորայս ` Դաւիթ անուն: Եւ յետ ոչ բազմաց ` յամի 642 - 3, ՚ի սկիզբն արշաւանաց Արաբացւոց ` յայտնի եւ ամրութիւն տեղւոյն. զի « եկին ժողովեցան ՚ի յԵրեւան ( ասէ Սեբիոս ), եւ մարտեան ընդ Բերդին եւ ոչ կարացին առնուլ »: Յետ եւս ամաց (658) միւս եւ նշանաւոր եւս կռիւ լեալ է նոցա յԵրեւան քաղաքագեղջ, մինչեւ ՚ի յիշատակ տարեգրութեանց անցանել դիպացն. այլ զարմանալի կամ ցաւալի այս է, զի ամենայն պատմիչք ` առ նախորդս իւրեանց առաքեն տեղեկանալ զայն, եւ մեք առ ՚ի չգոյէ նոցին ` անտեղեակ մնամք: Չէ անարժան հաւանութեան կարծիք ուրումն բանասիրի, եթէ Արաբաց նուաճեալ զայն ` յարդարեալ իցէ յամուր ապաստանի իւրեանց ` ՚ի նուազել եւ յաւերել այլոց այրարատեան բերդորէից. թէպէտ եւ գիտեմք զոստանն Հայոց զԴուին ` արարեալ իշխանանիստ, եւ զի չյիշի եւ առ պատմիչս նոցա քաղաքս այս, որպէս եւ ոչ դարձեալ առ մերայինս ` գրեաթէ մինչեւ ՚ի կէս ԺԵ դարու, յորում Թովմա Մեծոփեցի եկեալ այսր ` կոչէ տակաւին գեղաքաղաք. իսկ ժամանակակից նորա երիցագոյն ` Գրիգոր Ծերենց ` այլով տեղանիշ անուամբ գրեաթէ զնոյն ցուցանէ, յիշելով միանգամայն զարկած նորին յամի 1388, յարշաւանս հրոսից Լանկթիմուրի, որք

       « Եւ յԵրեւան մեծ աւանին `

       Արս հինգհարիւր կոտորեցին »:

Առ փոքր փոքր բարգաւաճեալ է եւ քաղաքացեալ, եւ թուի յետ հարուածոց Լէնկթիմուրի եւ որդւոց նորա ` եղեալ իշխանանիստ խոյանշան թուրք տոհմից. յորոց ` զառաջինն յիշէ վերոյգրեալ պատմիչ մեր առ իւրեւ յամի 1440, ( Ա ) զ ' Եաղուպ Բէկ, զոր եւ բռնաւոր կոչէ, այլ ասէ մեծարանօք ընկալեալ լինել ՚ի նմանէ, որ « եւ այգուցն առեալ զզօրս իւր եւ զմեզ զամենեսեան ` փողով եւ թմբկով գոչմամբ բարձրագունիւ ( եմոյծ ) ՚ի սուրբ քաղաքն Վաղարշապատ եւ հրաման եղեւ ՚ի բռնաւորէն ` օրհնել կաթողիկոս »: Եաղուպս այս յԱգգօյունլու տոհմէ երեւի գոլ, եւ հաւանօրէն եղբօր որդի տոհմապետի նոցին Գարա Օսմանայ ` զի կարգեալ այսր ասի ՚ի Ջհանշահէ ` որ էր պաշտպան այնր տոհմի. եւ « տիրեաց, ասէ ոմն ժամանակակից յիշատակագիր երկու թախտի, Հայոց եւ Ասորւոց, եւ արար խաղաղութիւն ոչ սակաւ, բայց հարկապահանջութիւն բուռն եւ ծանր էր ՚ի վերայ քրիստոնէից »: Ոչ է յայտ ցո ' ր ժամանակ եկաց նա յիշխանութեանն, այլ թուի շփոթեալ եւ ընդ համանուն ( Բ ) Եաղուբ բէկի որդւոյ Ուզուն Հասանայ, որ ՚ի սոյն Սպիտախոյ տոհմէ էր, եւ սպան զՋհանշահ յամի 1467, եւ ՚ի դէպ է թէ զորդի իւր կարգեաց ղան կամ կուսակալ երկրիս մերոյ, զոր յիշատակագիր մեր ստէպ անուանեն Աղուբ կամ Յաղուպ Ղան կամ Բէկ, ապա եւ Փարշահ եւ աշխարհակալ, զի յաջորդեաց զհայր իւր ՚ի շահաստանն Դավրէժ (1478 - 1491): Զայլ ոմն Հասան բէկ թոռն Բայընդրոյ ասէ Շահխաթ. կուսակալ ` յամի 1475. այլ նոյն ինքն Ուզուն Հասան է տոհմապետ Սպիտակախոյ Թուրքաց որոց իշխանութեամբ եկաց տեղին, եւ ՚ի նոցանէ էանց առ ժառանգս տոհմին ` Շահ-Սէֆեանս. որոյ առաջին ` ( Գ ) հռչակեալն Շահ-Իսմայէլ ` թոռն Ուզուն Հասանայ ՚ի մօրէ ( որ կոչէր Ալէմշահ-պան ): Առ սովաւ ասի ՚ի սկիզբն ԺԶ դարու կացեալ ( Գ ) Ռէվան խան, եւ շինեալ զբերդն Երեւանայ յիւր անուն. դիպողագոյն էր ասել յանուանէ քաղաքին ինքեան կոչիլ Րէվան-խան: Աստի մարթ է սկզբնաւորել զգլխաւորութիւն կամ զպայծառութիւն Երեւանայ, եւ իբրեւ այնպիսի միանգամայն ամուր տեղի ` կարգիլ ՚ի վէճ եւ ՚ի բռնաբարութիւն երկոցուն նախանձընդդէմ պետութեանց ` Պարսից եւ Օսմանեանց, ողջոյն դարս երկուս, յորս աւելի քան տասն անգամ կողզեցին յիրերաց, եւ ՚ի զանազան նուագսն ` իբրեւ վաթսուն եւ երեք ամս եկաց ՚ի ձեռս Օսմանեանց: Նախ ` գոռն Սուլդան Սէլիմ ` յամի 1514 էառ զայն ՚ի Պարսից, որպէս եւ որդի նորա Սիւլէյման երկիցս եւ երիցս ` յաւուրս Թահմազ շահի. զի սա յամի 1521 թափեալ էր ՚ի Թուրքաց, որպէս եւ կրկին թափեաց յամի 1550, յետ կորստեանն յամի 1534, եւ երրորդ անգամ յետ արշաւանաց Սիւլէյմանայ ՚ի 1555: Յայնմ ժամանակի յիշին կուսակալք Պարսից ( Ե ) Եաղուպ բէկ ՚ի 1557, եւ ( Զ ) Շահղուլի (1558). յետ սոցա ( Ե ) Թօքմաք Մահմուտ խան (1575 - 83), զոր իշխան Արարատեան գաւառին » կոչէ Ծարեցին, եւ սպապապետ Պարսից, որ յամի 1579 ՚ի գալ Մուսդաֆա Լալա փաշայի Օսմանեանց ` յամսեան սեպտեմբերի ` ՚ի վերայ քաղաքին, խոյս ետ անտի, եւ քաղաքն անձնատուր եղեալ ` յայրեաց յաւեր մատնեցաւ կործանմամբ հոյակապ ապարանից կուսակալին:

Յովհաննէս ոմն ժամանակակից դիպացս ` այսպէս չափական բանիւ պատմէ, այլ պակաս թուի վերջ քերդուածոյն, որոյ տնագլուխ տառք կապեն զանուն իւր Յովանէսա.

       Թիվըն հազար քսան եւ ութին

       Յաւուր աշնան մուտ ձըմեռին,

       Հրոտից ամսուն տասնուերկուսին,

       Սեւ լուսացաւ երկուշաբթին:

       Յանկարծ տեսին յԵաղին ? հասեալ

       Շուրջ ու բոլոր զքաղաք պատեալ,

       Մեծ եւ պզտիկ զամէն կալեալ,

       Լալոտ աչօք գերի տարան:

Ոմանք կալեալ թէ սպանէին,

       Մալ եւ ըռզակ հարցանէին.

       Շատ ոք խիզանց նըշան տային,

       Լալով ողբով գերի տարին:

       Վա՜յ տանք երկրին Արարատեան,

       Մայրաքաղաքն ՚ի յԵրեւան,

       Եւ գեղանուն ամենեքեան,

       Ձեռն այլազգեաց գերի անկան:

       Արար Աստուած մարդն իւր նըման

       Ի պատկեր իւրըն տիրական,

       Թէ ոք չպահեն զպատուիրան `

       Այսպէս փորձանքըս դիպանան:

       Նախ եւ առաջ յորժամ եկին `

       Ի նորագեղ փաշայքն իջին.

       Լաշկարն ` անկարծ բոլորեցին.

       Շատ ոք անմեղ ըսպանեցին:

       Երէվանայ քաղքէն տարան

       Շատ սարկաւագ սաղմոսաձայն.

       Ոմանք պաշտեն ըզշարական,

       Եւ քահանայք զաւետարան.

       Սաղմոսաց ձայնըն վերացաւ.

       Եկեղեցեաց լոյսըն հանգեաւ.

       Ժամ եւ պաշտօն խափանեցաւ,

       Գիւղս եւ քաղաք աւեր դարձաւ:

       Ախ ու վայ մեզ հազար բերան.

       Եւ կուրացեալ աչք մեր տեսան.

       Ծերք եւ տըղայք, անմեղ խիզան `

       Ձեռն այլազգեաց գերի ընկան:

Բայց յետոյ հաշտութիւն արարեալ Թուրքաց ` թողին զԵրեւան ՚ի ձեռս Պարսից. այլ յետ երկուց ամաց առին միւս անգամ ՚ի ձեռն Ֆէհրատ Փաշայի, որ ՚ի տեղւոջ ապարանից եւ պարտիզաց Թուրմաքայ ` շինեաց բերդ եւ պատեաց խրամով, ածեալ ջուր ՚ի Գըրգպուլաքայ. ամրացոյց եւ զայն եւ զաշտարակս նորին հրանօթովք, եւ յանձնեաց ( Ը ) ՚ի Չղալեան Եուսուֆ փաշայ: Յայսմ նուագի ` ըստ գրելոյ Յովհան, վարդապետի Ծարեցւոյ, բազում եկեղեցիս քակեալ ` զքարինս ՚ի շինութիւն բերդին տանէին. որք եւ կամեցան զմեծ եկեղեցին եւս ` որ Երկերեսի ասի ` քակել. իսկ ոմն վարդապետ Առաքել անուն, որ եւ յետոյ կաթողիկոս եղեւ, յիշատակ նորա օրհնութեամբ եղիցի, եմուտ առաջի Ֆահրատին զօրապետի զօրուն, եւ ոչ ետ թոյլ քակելոյ զեկեղեցին: Բայց վա՜յ լսելեացս եւ պատմութեանս, զի յաւուրս երեսուն ` ջորիք եւ երիվարք եւ բազում Տաճիկք յինքեանց անծանօթք ` բնակեցան յեկեղեցիս »:

Յետ տամնամեայ կամ երկոտասանամեայ պատերազմաց Շահ Աբաս Մեծն ՚ի սկզբան թագաւորութեան իւրոյ (1590), խնդրեաց եւ արար հաշտութիւն ընդ Օսմանեանս, ( յորոց միայն իբրեւ 600, 000 արք անկան ՚ի մարտս ), թողլով նոցա զԵրեւան ` ամենայն Արարատեան նահանգօք եւ բնաւին աշխարհուս Հայոց. եւ էր յայնժամ կողմնակալ սոցա յԵրեւան ( Թ ) Խզըր կամ Խտըր ոմն Պէկլէրպէկի. իսկ յետ երից ամաց ՚ի վերստին նուաճել Պարսից զերկիրն ( Ժ ) Շէրիֆ Մէհմմէտ փաշայ: Ի սկզբան պատերազմաց եւ աշխարհակալութեան Շահ Աբասայ յորժամ էառ զԴավրէժ (1603), Թուրքք Նախճաւան գաւառի փախստական եկին այսր, « եւ ՚ի հարաւային կողմն բերդին Երեւանայ տնակից ընդ նմին պատեցին պարիսպ, եւ շինեցին միւս եւս բերդ, եւ մտին ինքեանք ՚ի ներս պատերազմական զինուք: « Յետ սակաւուց ինքնին Շահ Աբաս եհաս յԵրեւան, պատեալ պաշարեաց զբերդն շուրջանակի, եւ ամենեւին առանց իմիք վտանգի եւ աշխատանաց նստեալ կայր ՚ի վերայ նորա. քանզի զշրջակայ երկիրն ընդ իւրով հրամանաւ ունէր զբաւեալ, որ էր շէն եւ լի ամենայն բարեօք, ուստի լցեալ լինէր ամենայն պիտոյք բանակին Պարսից Եւ մինչ նստեալ էր Շահն ՚ի վերայ Երեւանայ բերդին եւ պատերազմէր, յայնժամ ետ զԵրեւանայ երկիրն ( ԺԱ ) Ամիրգիւնայ խանին, եւ զնա կարգեաց խան երկրին այնորիկ: Բայց զօրքն Օսմանցւոց որք էին ՚ի մէջ բերդին Երեւանու, որոց գլուխ էր Սայիտ փաշէն եւ Սիւլէյման փաշէն որդի Խտըր փաշային, քաջութեամբ զդէմ կալեալ արքային եւ զօրացն Պարսից պատերազմէին, եւ դիմակաց եղեն ամիսս ութ, եւ յիններորդում ամսեանն անճար մնացեալ ` ետուն զբերդն » (1604): Զբազմութիւն մարդկան գաղթելոց ապաւինելոցն յԵրեւան ` վարեաց Շահ Աբաս ՚ի Պարսս: - Յովհանէս Մակուեցի ոմն այսպէս ողբալով ստորագրէ զառումն եւ զաւեր Երեւանայ եւ զնահանգին:

       Եկայք Ադամայ որդիք,

       Ժողովեալ ՚ի մի տեղ նստինք.

       Ես ձեզ պատմեմ լալագին `

       Զողբն եւ զկոծ Հայոց ազգին:

       Ի Հայոց հազար թըւին

       Յիսուն երեք աւելին,

       Ելք Աւելեաց պատկերին,

       Մուտ ամսեան նաւասարդին,

       Խաւար տիրեաց մեր ազգին.

       Բարկացաւ մեզ Տէր երկնային,

       Որպէս կարկուտ գայ գետին `

       Նոյնպէս զօրքն Պարսիկ եկին.

       Գլուխ զօրաց էր նոցին

       Շահ Ապազ Խուտաբանտ որդին,

       Հազարապետք ընդ նըմայ

       ՅԵրեւան քաղաք եկին:

       Չորս կողմըն վրան դըրին,

       Զբերդավանքն պաշարեցին.

       Երկիր եւ աշխարհ եւ փռան ?

       Քրիստոնեայքն ժողովցին.

       Զբոլորն առին նախ,

       Ու վերէն սիպայ կանգնեցին,

       Որպէս մեծամեծ բլուրք

       Նայ անդէն հողն կտրեցին.

       Իսկ նոքա բերդէն ՚ի վայր

       Զքրիստոնեայք հարկանէին,

       Որպէս զանմեղուկ գառինս

       Զբազումսըն կոտորեցին:

       Երկնից եւ երկրի Աստուա՜ծ,

       Յէ՞ր թողեր զմեզ ՚ի ձեռաց.

       Որ ողորմագին դիմօք

       Մեք անկաք ՚ի ձեռն այլազգեաց:

       Սուգ ա ' ռ երկիր եւ ողբայ,

       Դու նմա, Երեմի, ասա.

       Թագաւորն հնարայ ?

       Որ նման է Նեգդանիբասայ:

       Տարեայ գործեաց սա նաին ?

       Որպէս նա Ոլպիասին.

       Եւ յիւր որդուն ըսպանաւ

       Որ անունն էր Աղեքսանդր:

       Սա այլ նորա նըմանի

       Բարեաց չարեացն ոչ աւելի,

       Ոչ համար ՚ի թիւն անկանի.

       Ապագայն ոչ է բարելի:

       Եօթն ամիս հասարակաւ

       Եւ եօթն վերայ աւելի,

       Թօփով զպարիսպըն քակեաց

       Իարաւ զինքն աւաղելի:

       Ի չարխըն ժըռաւ նոցին,

       Այն ազգին Օմարին,

       Հազար թէ պատերազմաւ,

       Բայց իւրեանց կամօք տըւին:

       Յորժամ որ ըզբերդն առին `

       ԸզԽտրի տղայն ՚ի բաց թողին.

       Հինգ հազար զօրօք գընաց

       Իւրեանց խանդքարն որ կ ' ասին:

       Նըման Դարեհի արիր,

       Շահապազ է ` Պարսից արքայ,

       Թողիր որ գընայ չարկամդ

       Շատանայ, յետոյ կռիւ գայ:

       Ինձն Պարսիկք հպարտացան,

       Զթունութիւն օձին չիմացան.

       Ի բարձր սարերք ելան,

       Ծաղկալի տեղիք շրջեցան:

       Յորժամ տարին բոլորաւ,

       Բօթատունկ երեկ կանգնեցաւ,

       Թէ Ջղալ օղլին կ ' ասեն `

       Վերացաւ, կռիւ շարժեցաւ:

       Շահապազ ուրախացաւ,

       Իւր զօրաց թիւ չիմացաւ,

       Սըլեհ ու զըրահ հագաւ,

       Պողպատէ գէիմ զգեցաւ:

       Սուրն համայիլ հագեց,

       Խաներոյն խալաթ յղարկեց,

       Շատ նիզակ այսաղ ` կտրիճ

       Առ իւրեան ասպար ժողվեց:

       Ժողովեցան սուլթան ու խան

       Եկին առ իւրեանց արքայն.

       Երեք օր երեք գիշեր

       Տրտմութեամբ նստան դիւան.

       Մի սուտ գրաբաց գըտան,

       Որ Մալնայ Ջալալ անուն տան,

       Ասեն, Դու ըռամըդ զարկ,

       Թէ կարե՞մք յաղթել ազգին այն:

       Էզարկ ըռամ դըժնիկի այն,

       Ու եցոյց նըշան աւերման.

       Այնպէս աչքն կուրանայ,

       Ի ինքն ընկնի խոր ՚ի զընդան:

       Եկին յետ հարցուկս ելան.

       Նա էարբ զարիւն ամենայն.

       Ասաց. Այրեցէք զերկիրն.

       Տարէք ըզմարդն ՚ի Սպահան:

       Յորժամ որ լըսեց արքայն `

       Թէ այսպէս ասաց պեղծ մօլայն,

       Ձայնեց մի զօրագլխացն `

       Որ ասի Ամիրգունա խան.

       Ասաց, ժողովեա ըզզօրն,

       Կատարեա զինչ տամ հրաման.

       Ի յԱնու քաղքէն ՚ի վայր `

       Դու այրեա մինչ Նախչաւան:

Յորժամ առին հրաման `

       Ան մօլայ ազգն Մահմետան,

       Որպէս ըզգայլ ՚ի գառնիս

       Ի յերկիրն յարձակեցան:

       Սարերն ամէն սուգ մըտան.

       Ծովք եւ գետք ՚ի լաց շարժեցան.

       Շաբաթ էր լուս կիրակի `

       Որ կրակ տուին յԵրեւան:

       Շատ հարք յորդւոց բաժանեցան,

       Ի Պարսից ազգէն գերեցան.

       Շատ հարսն եւ աղջկունք տարան

       Ի Սպահան եւ ՚ի Խորասան:

       Շատ նազելի ճոխ պատկե » ք

       Սեւադէմ Պարսից ձեռն անկան.

       Շատ զօրայեղգուն կտրիճ

       Ի նոցա ազգէն ըսպանան.

       Շատ գեղեցկագուն մանկունք

       Ոտնայատակ թաւալմամբ մեռան.

       Շատոնք ՚ի յԵրասխն անկան,

       Ջրախեղդ առ Աստուած փոխան:

       Ո՜վ կարէ պատմել գըրով

       Զայս կսկիծս որ մեզ հանդիպան,

       Որ մեք ՚ի մեր սուրբ տեղացն

       Զրկեցաք, եղաք անպիտան:

       Աստնւորս է անբաքայ ?

       Ձեզ վկայ բերեմ զՋուղայ.

       Փոխան սաղմոսաց երգոց

       Բու աւերակի ձայն կու գայ:

       Ես Յովանէս Մակուեցի,

       Լալագին տաղիս երգողի,

       Ես էի ՚ի մէջ նոցա,

       Եւ աչօք իմովք զայս տեսի:

       Ընդ նըմին ես ձայնակցեալ

       Սուտանուն Դաւիթս որ կոչիմ,

       Զձեզ աղաչեմ, ո՜վ երգողք,

       Թողութիւն խնդրէք մեղաց իմ:

       Ի մեր անիմաստ մըտաց

       Զայս քանի բաներս ասացինք.

       Աղաչեմք, ո՜վ եղբարք,

       Ասացէք ` Աստուած ողորմի:

Ամիրդիւնա խան առաջին կուսակալ Այրարատեան կողմանց կարգեալ ՚ի Շահ-Աբասայ, էր « այր քաջ, ըստ Զաքարիայ պատմչի, եւ սրտապինդ, անահ եւ աներկիւղ, շէնարար եւ սիրող քրիստոնէից. սա ՚ի տիրելն իւրում Երեւանայ ` իսկոյն ձեռն էարկ շինութեան եւ մարդաշատութեան. նախ սկսաւ շինել զբերդն. եւ ապա ապարանս եւ զայգիս եւ զբուրաստանս եւ զպարտէզս, եւ հանել զառուս եւ առաւելուլ զջուրսն »…: Բազում անգամ ասպատակեալ սորա ՚ի կողմանս Կարնոյ: Մշոյ եւ Վանայ ` բնակեցոյց զգրեալսն ՚ի « գեղորայքն որ ՚ի մէջ Երեւանայ եւ Էջմիածնայ են, այսինքն, Քալար, Գօքգումբեր, Կաւակերտ, Փարաքար եւ Ռապատ եւ այլքն Եւ այսպէս կեայր նա քաջութեամբ եւ փոյթ ՚ի շինութիւն աշխարհին Արարատեան, այլ եւ սիրեաց զազգս Հայոց եւ միշտ գնայր ՚ի տունս քրիստոնէից, ուտէր եւ ըմպէր ընդ նոսա, եւ կարգեաց գաւառապետս, որ է մէլիք » ՚ի Հայոց: Յաւուրս իշխանութեան սորա յամի 1616 « Էօքիւղ Ահեմետ փաշէն եկն ՚ի վերայ Երեւանայ, երկու ամիս եւ կէս նոտաւ, չկարաց առնուլ, ջարդեցաւ եւ յետս դարձաւ »: Աւելի քան զքսան ամ համարի կացեալ Ամիրգունայ յիշխանութեան, եւ մեռեալ յամի 1625 խոցեալ ՚ի մարտի Վըրաց. եւ ըստ ոմանց ` սպանեալ գաղտ յորդւոյ իւրմէ ( ԺԲ-ԺԴ ) Թահմազ Բեկե որ յաջորդեացն զնա հրամանաւ Շահ Աբասայ: Բայց յառաջ քան զսա ` յամի 1614, ՚ի յիշատակարանս  մեր յիշի այլ ոմն որդի Ամիրգիւնայ ` Աբաս ղուլի անուն ( ԺԳ ), եւ յառաջ քան զսա ( ԺԲ ) Նաճաֆ ղուլի ոմն կուսակալ: Յետ տասն ամի (1635) « Սուլդան Մուրատ թագաւոր 700, 000 մարգով եկն ՚ի վերայ Երեւանայ բերդին նստաւ, թոփով ծեծեաց զբերդն մեծաւ զօրութեամբ, եւ յինն օրն ( յ՚ութ օգոստոսի ) էառ զբերդն, եւ զիշխան բերդին զԹահմազ Ղուլի խանն ` իւրով պատերազմող եդ ՚ի մէջ բերդին, եւ ինքն էանց գնաց ՚ի Թաւրէզ », եւ այլն: Այլ ՚ի միւսում ամին (1636) « Թագաւորն Պարսից Շահ Սէֆի 100, 000 մարդով եկն ՚ի վերայ Երեւանայ, նստաւ  երեք ամիս, բազում աշխատութեամբ եւ պատերազմաւ էառ զբերդն յՕսմանցւոց, եւ զիշխան բերդին ( ԺԵ ) զՄուրթուզայ փաշէն եւ զայլ բազում զօրս ՚ի նոցանէ ըսպան եւ զԵրեւան կարգեաց իշխան ( ԺԶ ) զՔալիպ Ալի խանն »: - Յառաջ զան զառումն Օսմանեանց էանց ընդ Երեւան Դաւեռնիէ ճանապարհագիր փռանգ եւ զովող եղեւ խանին. յիշէ նա չորս եկեղեցիս Հայոց եւ մենաստան մի մեծ, եւ զնորաշէն Կարաւանատունն, եւ ընծայէ եւս խոշորագիծ զտեսարան քաղաքին եւ բերդին:

Յայսմ նուագի մնաց Երեւան եւ երկիրն Արարատայ ընդ իշխանութեամբ Պարսից զամս իբրեւ 88, եւ մի ըստ միոջէ խանք կուսակալք կացին ` յետ մահուան Քալպ Ալեայ ՚ի (1639), ( ԺԷ ) Ջաղաթա Քէօթիւկ Մահմատ, ( ԺԸ ) (1648) Խոսրով խան ազգաւ Վրացի, « այր լաւ եւ բարեսէր եւ բարեկամ քրիստոնէից ( ըստ Զաքարիայ ) գնայր ՚ի վանորայս եւ տայր պարգեւս եւ ընծայս վանորէից »: - ( ԺԹ ) (1654), Մահմատ Ղուլի խան ` որդի Լալաբէկի, զոր ` գոռոզ, ինքնահաւան եւ ագահ կոչէ պատմիչ մեր, « վասն որոյ եւ քայքայեաց զամենայն ուղղութիւնս ` զոր եդեալ էր Խոսրով խանն ». եւ ինքն անարգօրէն մերժեցաւ յիշխանութենէ հրամանաւ շահին եւ մեռաւ յարգելանի. եւ փոխանակ նորա առաքեցաւ ( Ի ) Նաճաֆ Ղուլի Մէհմէտ Խան (1656 - 7). սա էր որ գնայր ՚ի զբօսանս ամարանի ՚ի Գըրգպուլագ, եւ ՚ի Նիգ (283), ուստի փախեաւ յահէ Օսմանեանց, թողեալ զկիսեփ բրինձն, վասն որոյ եւ կոչեցաւն Փիլաւ-տէօքէն, եւ փոխադրեցաւ ՚ի շահէն ՚ի Շամախի. « վասն որոյ գովիչքն ողբս երգեցին վասն հեռանալոյն նորա յԵրեւանայ »: - Յաջորդեալ է զնա ( ԻԱ ) որդի իւր Ղազախ խան ՚ի նմին ամի (1657): - Յետ նորա ` յիշատակի յամի (1663) ( ԻԲ ) Աբաս խան ծերունի, որդի Ամիրգիւնայ առաջնոյ խանի, բարեկամ Յակոբայ կաթողիկոսի եւ բարեսէր. զոր թուի յաջորդեալ այլ ոմն համանուն նորին ( ԻԳ ) Աբաս կամ Ապաս ղուլի, որ յիշատակի իբրեւ կուսակալ Արարատեան աշխարհի ` յամի (1669) յամսեան մարտի. եւ զսա յաջորդէ ( ԻԴ ) Սաֆի խան ազգաւ ՚ի լեռնական Լեկաց, այր չարաբարոյ եւ ագահ որ նեղէր զկաթողիկոսն Յակոբ. եւ սորա փախուցեալ եւ անկեալ առ Շահն ամբաստան եղեւ, վասն որոյ անարգանօք աքսորեցաւ խանն, եւ եդաւ տեղակալ ( ԻԵ ), (1669) Սարուխան ոմն, մինչեւ եկն ( ԻԶ 1670) Սէֆիղուլի խան որդի Ռոստոմ խանի կողմնակալի Ատրպատականի, զոր վասն անօրէնութեանցն հալաթեցին երեւանեցի մահմէտականք. եւ փոխանակ նորա առաքեցաւ ( ԻԷ ) յամի (1679) Զալխան ազգաւ Վրացի, բարերար քրիստոնէից եւ շինարար: Ի նմին ամի ՚ի 4 - 14 յունիսի եղեւ մեծ սասանութիւնն Արարատայ ` որ սովորաբար յանուն քաղաքիս Շարժն Երեւանայ կոչի, կամ Մեծ Շարժն. որոյ բերդն « ՚ի հիմանց տապալեցաւ », ըստ Զաքարիայ, եւ երեք եկեղեցիք Հայոց, եւ բազում մզկիթք եւ մնիրայք Տաճկաց. « իսկ խանն ՚ի նոյն օր ( շարժին ) առաքեաց դեսպանս առ շահն եւ ծանոյց զաւերումն շարժին. եւ յետ հնգետասան աւուր եկն փութագնացն, եւ հրաման շինելոյ բերդին եւ եկեղեցեացն. եւ մունետիկն գոչէր, թէ հրաման է շահին զի քրիստոնեայք շինեսցեն զեկեղեցիսն զոր քակեալ է եւ ապա եկն մեծ իշխանն Միրզա Իպրահիմն, զոր ասէին Հատրբէճան  Վազրի, նստաւ յԵրեւան, եւ կոչեաց զմերձակայ զանորայս, զՆախչուանայ, զՊարտաւայ, եւ այլն, եւ եկին սոքա եւ շինեցին զբերդն երեքորմեայ, ամրագոյն քան զառաջինն, եւ զԿամուրճն որ ՚ի ներքոյ բերդին էր ՚ի վերայ Հուրաստան գետոյ ` որ ասի Զանկի, զնա եւս շինեցին ամրագոյնեւ զառուքն որ խափանեալ էին ` նորոգեցին, եւ բերին զջուրն ՚ի քաղաքն Երեւանայ: Եւ ապա հաստատեցաւ կարգն  Երեւանայ ամենայն պիտոյիւք մարմնաւորօք, որքան իշխէր սա ( Զալ ) Երեւանայ »: Զկամուրջն զայն հին երեքակնեայ ` գովութեամբ յիշին առաջին ուղեւորք Եւրոպացիք, որպէս վերոյգրեալն Դաւէռնիէ եւ Շարտէն, սա սակաւուք յառաջ քան զշարժն  էանց ընդ Երեւան, եւ մեծ այլ ոչ գեղեցիկ ասէ զքաղաքն եւ ընծայէ եւս զպատկեր նորին, այլ զբերդն ` մեծ իբրեւ քաղաքիկ մի, ձուաձեւ, իբրեւ 4000 քայլաչափ շրջապատու եւ 800 տամբք Պասից, զի Հայք անդ կրպակս եւեթ ունէին, իսկ բնակութիւն ` ՚ի քաղաքին. ունի եւ պարիսպ հողակերտ կամ աղիւսակերտ, աշտարակազարդ, նեղապատնէշ, ՚ի վերայ անդընդահայեաց հարիւր ձողաչափ  բարձր գետափանց  Հրազդանայ, վասն որոյ եւ անառիկ երեւէր, երիւք  երկաթագամ ամրանիգ  դրամբք եւ հրետօք, պաշտպանեալ եւ 2000 պահապնօք, անդ էին գեղեցիկ ապարանք կուսակալին, եւ իբր մղոնաւ հեռի բլրաձեւ կուտակ մի, զոր եւ կրկին պարսպօք եւ հրանոթովք ամրացուցեալ ` կոչէին Քեչի գալե ( Այծից բերդ ): Բերդն ռմբաձիգ մի հեռի էր ՚ի քաղաքէն, եւ ՚ի միջոցին ` տունք եւ շուկայք. բազում եկեղեցիք Հայոց ՚ի նմա, յորս գլխաւորք եւ հնաշէնք ` Կաթուղիկէն եւ Երկուերեսին ` կամ Եպիսկոպոսարանն. այլք նորաշէնք փոքունք եւ ցածունք: Հուպ յերկրորդն կայր հին Աշտարակ բոլորագմբէթ սրբատաշ քարամբք, գեղեցիկ ոճով, եւ շուրջ զնովաւ աւերակք, վասն որոյ կարծեօք ասէ Շարտէն թերեւս վանք էր տեղին, զաշտարակն ՚ի միջակին ունելով, յորում նշմարէին հնաձեւ արձանագիրք հայանմանք, այլ անվերծանելիք. եւ զի այժմ իսպառ անհետացեալք է աշտարակս այս, հաւանօրէն ՚ի մեծէ սասանութենէն, երկբային ոմանք եւ զտեղւոյն. այլ ուղեւորն փռանկ գծագրեալ է եւ զպատկեր նորին, որպէս եւ մեք աստանոր ընծայեմք, եւ երեւի նմանաձեւ լինել աշտարակին Աթաբէկից որ կայ ցարդ ՚ի Նախճաւան: Հանդէպ սորին կայր վաճառատեղին, եւ սակաւուք հեռի հրապարկն մեծ քառակուսի, 400 քայլ տրամագծաւ եւ ծառապատ: Բաղանիք յոլովք էին եւ ՚ի քաղաքին եւ ՚ի բերդին, եւ ոչ սակաւ կարաւանատունք, յորս գեղեցիկ եւ մեծագոյն նորաշէնն քառակուսի ` առ բերդաւան, մեծ եւ վայելչակերտ  անդաստակաւ իբր ութսուն քայլ. ( յորում կրպակք ազգ ազգ կտաւեղինաց ). երեք մեծամեծ եւ վաթսուն փոքր օթարանք ՚ի նմա, ընդարձակ ախոռք եւ մթերանոցք, մզկիթ մի գեղեցիկ եւ երկու սրճարանք: - Այս ամենայն շինուածք թէպէտեւ քայքայեցաւ ՚ի մեծ ժաժէն, այլ ըստ վերոյգրելոյն ` առ իշխանութեամբ Զալայ եւ յետոյ վերստին յարդարեցան նովին ոճով եւ վայելչագոյն եւս: - Յետ Զալի իբրեւ տեղակալք եւեթ կացին յԵրեւան Մուրթուզա Ղուլի, որդի խանին Նախճուանի (1688 - 90) ( ԻԹ ) Մահմատ Ղուլի (1690 - 93), առաջինն կեղեքելով տառապեցոյց զերկիրն, երկրորդն ` « բարութիւն ցուցեալ ամենայնի ` եւ արար բարութիւն եւ սէր առ ռամիկ հարկատուքն. ՚ի բազումս թեթեւացոյց զհարկն եւ զձեռամաքս ՚ի ճանապարհաց. եբարձ եւ զամենայն գողս եւ աւազակս. եւ հրաման արար եւ շինութեան եկեղեցեացն, եւ ՚ի դատաստանի ճշմարտասէր եւ առանց կաշառաց: Զկնի նորա առաքեցաւ ՚ի թագաւորէն ( Լ ) իշխան Երեւանայ Ֆարզալի ոմն որ էր ՚ի թոռանց Ամիրգունայ խանին, այր ագահ եւ ռիշտ, կողոպտող եւ գերփող եւ կաշառող, անիրաւ ՚ի դատաստանի բազմացան եւ գողք ՚ի շէնս եւ աւազակք ՚ի ճանապարհս եւ յանդաստանս: Եւ էր տագնապ մեծ յաշխարհին Արարատեան. եւ ՚ի թուի ՌՃԽԸ (1700) այսպէս է զոր գրեցաք »: - Յետ սորա թուի կացեալ ( ԼԱ ) Զօհրայ խան. եւ ապա ( ԼԲ ) Ալլահ Ղուլի խան ՚ի 1709, եւ ( ԼԳ ) Մէհրալի խան, 1749 - 24. յորոյ աւուրս Օսմանեանք տիրեցին Երեւանայ, եւ գրեաթէ բովանդակ Հայոց աշխարհի, երկար պաշարմամբ եւ բուռն պատերազմաւ, եւ դաշնադրութեամբ 1727 ամին հաստատեցաւ մնալ ՚ի ձեռս նոցա, որ եւ տեւեաց ցամն 1735. յորում ժամանակի կացին կողմնակալք, ( ԼԴ ) Ռաճապ փաշայ, 1725, ( ԼԵ ) Իպրահիմ փաշայ, ( ԼԶ ) Մուսդաֆա փաշայ, 1728. ( ԼԷ ) Տէֆտէրտար Ալի փաշայ, մ. 1734. որոյ փոխան կարգեցաւ ՚ի տեղացեաց ( ԼԸ ) Հաճի Հիւսէին փաշայ Տէրենտացի. ՚ի միւսում ամի 1735 (22 սեպտ. - 3 հոկտ. ) Թահմազ Ղուլի խան պայմանագրութեամբ նուաճեաց անդրէն զԵրեւան ընդ իշխանութեամբ Պարսից, ընդ որով մնաց յայնմհետէ իբրեւ դար մի, մինչեւ ՚ի սպառ նուաճումն ՚ի Ռուսաց (1827): - Յայս միջոց ժամանակի առաջին խան կանգնեցաւ ՚ի Թահմազայ ( ԼԹ ) Հասան Ալի ազգաւ Ղաճար, 1735, ՚ի վարձ վանելոյն զՕսմանեանս, այլ առ նախնեաւ բրեաց զաչս նորա, յետ բերդապահ կարգելոյ ( Խ ) զՄահմատ Ղուլի Մուսաբէկեան ` Սիւնեցի: Առ  նատիրաւ գլխաւորք Հայոց յԵրեւան եւ ՚ի գաւառին ` էին Քալանթարն Մէլիքճան եւ Մէլիք Յակոբճան, զորս ստէպ յիշէ Աբրահամ կաթողիկոս Գ ՚ի պատմութեան ժամանակին: Յետոյ կամ յառաջ յիշի եւ ( ԽԱ ) Փիր Մահմատ, եւ ( ԽԲ ) Խալիլ խան Էօզպէկ, զոր Ազատ խան առաքեաց ընդդէմ Հասանայ, ՚ի շփոթութեան անդ տէրութեան Պարսից յետ մահուան Նատիր Շահի. յայնժամ Հասան Ալի խնդրեաց օգնութիւն ՚ի Հերակլեայ Վրաց թագաւորէ, (1751 եւ 2), որ եկն վանեաց զԱզատեանս, այլ արկ հարկ ՚ի վերայ Հասանայ 3000 թուման, զոր եւ հատոյց նա զամս բազումս, եւ յետ նորա եղբայր նորա ( ԽԳ ) Հիւսէին խան. այլ իբրեւ դադարեցոյց սա զհարկն, վերստին դարձաւ Հերակլ (1779), եւ պաշարեալ զԵրեւան զամիսս երիս ` ՚ի մերձենալ ձմերայնոց եւ ՚ի ճարակել ախտից ` յետս դարձաւ, վարեալ գերի եւ գաղութ բազում: Յետ սակաւ ամաց խանն առաքեալ զմասն հարին ` խնդրեաց եւ յետս դարձոյց զոմանս ՚ի գաղթելոցն ՚ի ձեռն որդւոյ իւրոյ Ղուլամ Ալի կոչեցելոյ, որ եւ ( ԽԴ ) յաջորդեացն զհայրն, այլ յետ ամսոց սպանեալ, փոխանակ նորա եկաց, ( ԽԵ ) եղբայր նորա Մահմատ խան (178?): Ի վերայ սորա առաքեաց Աղա Մուհամմէտ Նատիր բռնաւոր շահ Պարսից ` զեղբայր իւր ( ԽԶ ) Ալի Ղուլի յամի 1794, որ ոչ կարաց առնուլ զբերդն, այլ ՚ի պատանդ էառ զընտանիս խանին եւ առաքեաց ՚ի Դեհրան, եւ ինքն չոգաւ առ եղբայր իւր ՚ի Վիրս ` ընդդէմ Հերակլի, եւ յետ վանելոյ զնա եւ հրձիգ առնելոյ զՏփխիս ` դարձաւ ՚ի վերայ Երեւանայ, էառ զբերդն, եւ զՄահմատ առաքեաց ՚ի Դեհրան: Յետ սպանման բռնաւորին (1796) թագաւորեալ Ֆէթհ-Ալի ` աղերսանօք մօր իւրոյ արձակեաց անդրէն զՄահմատ Ալի յԵրեւան, որ յերկրորդում նուագիս սադրեալ ՚ի Քալպ Ալի խանէ Նախճաւանի մտերիմ իւրոյ ` չարաչար վարեաց զիշխանութիւնն, եւ ել յաչաց շահին. որ եւ առաքեաց (1804) զորս ՚ի վերայ երկոցուն խանիցն, իսկ նոցա վատթարագոյն խորհրդով ` սադրեալք եւս յԱղէքսանդրէ արքայորդւոյ Վրաց, աղաչաւորս առաքեալ նախ առ Ցիցանով զօրավար Ռուսաց ՚ի Տփղիս ` գալ յԵրեւան, ապա բանագնաց լեալ ընդ շահին, գրգռեցին զնոսա ընդդէմ իրերաց, եւ ինքեանք ամրացուցին զքաղաքն, վարեալ զանկարողս մարտի ` ՚ի կողմանս Կարուց, առաջնորդութեամբ Աղամալեան Աբրահամու որդւոյ Մէլիք Սահակայ, եւ Յովհաննու Էօզպէգ կամ Իւզպաշի կոչեցելոյ, գլխաւորաց Հայոց. այլ շատք ՚ի բնակչաց գաւառին Կոտայից եւ Ապարանու ` խոտորեցան ՚ի Բամբակ եւ անցին ՚ի Վիրս: Հասեալ Ցիցանով ՚ի սահմանս Երեւանայ ` եգիտ կանխաժաման զՊարսս ՚ի դաշտին Էջմիածնի, առաջնորդութեամբ Ապպազ Միրզայի արքայորդւոյ Պարսից, զորոյ խորտակեաց զբանակն (20 յուն. - 2 յուլ. ), ապա հալածեալ եւ զեկեալսն յօգնութիւն նորա, պաշարեաց զբերդն Երեւանայ ` ամիսս երկու, այլ տագնապեալ ՚ի տօթոյ եւ ՚ի պակասութենէ պարենից, ստիպեցաւ դառնալ յետս. յայս սակս մեծապէս պարծանօք հռչակէին Պարսք զանառիկ ամրութիւն բերդին Երեւանայ:

Յետ այսց դիպաց ` Շահն աքսորեալ զՄահմատ ` կուսակալ կացոյց Երեւանայ ( ԽԷ ) զՄէհտիղուլի կամ Փիրղուլի խան, (1805), յետ որոյ եկաց ( ԽԸ ) Ահմատ Մարաղացի, (1806). եւ հուսկ բնաւից ( ԽԹ ) Հիւսէին խան ` Քուրդ մականուանեալ, այլ Ղաճար տոհմիւ, ՚ի 1807, օգնական ունելով զեղբայր իւր ( Ծ ) Հասան. որք ՚ի քսանամեայ իշխանութեան իւրեանց ` յապահովեցին զերկիրն յերեսաց Օսմանեանց, եւ ոչ սակաւ շինութիւնս արարին. այլ հակառակաբարոյք գոլով ` որքան խանն Հիւսէին առատասիրտ երեւէր զառաջինն, այնքան եւ Հասան ագահ եւ անգութ, եւ ահարկու ժողովրդեան: - Առ սոքօք վերստին յարդարեցան արքունակերպ ապարանք բերդին, որոց մասն ճոխութեան եւ զարդուց ` մնան ցարդ, որպէս տեսցի ՚ի յետագայդ: Հիւսէին ` հռչակեալ զառաջինն եւ քաջութեամբ, եւ ըստ առակաց կարգի յամենեցուն վկայեալ ` իբրեւ յոլովագոյն քան զհերս մօրուացն սպանութիւն գործեալ ՚ի մարտս պատերազմաց, ( այլ եւ արտաքոյ մարտի ), մեծագոյն եթող համբաւ իբրեւ զմիոյ յոյժ բարեկեցիկ եւ յղփացեալ իշխանաց աշխարհի, որպէս եւ յետոյ զտարաբաղդիկ եղելոյ յաշխարհի. քանզի առ նովաւ բարձաւ բազմադարեան իշխանութիւն Պարսից եւ ամենայն արեւելեան տերանց ` յԱյրարատեան երկրէ աստի, եւ գրաւեցին Ռուսք ՚ի ձեռն Բասգեւիչայ զօրապետի, յ '19 հոկտ. 1827. եւ Հիւսէինն յղփագոյն յաջորդ վայելողաց պարարտութեան Այրարատայ ` կորակոր դարձաւ ուստի եկեալն էր, եւ անարգեալ ՚ի թագաւորէ իւրմէ եւ կապտեալ յամենայն ստացուածոց ` մեռաւ տուայտանօք, որպէս ասեն, ՚ի գոմս կամ յախոռի ուրեք. եւ կին նորա պառաւ ` Հաճի-Պէկում ` յետ մահու առնն ` նովին չքաւորութեամբ դարձաւ յԵրեւան խնդրել զստացուածս ինչ իւր, եւ կեայր տառապանօք, մինչեւ ողորմեցան նմա բարեկամք ոմանք: Առ յիշատակէ մեծի յաղթութեանն եւ նուաճման երկրին ` Ռուսք հատին միտալ, ՚ի միում դիմի պատկերեալ զԵրեւան, ՚ի միւսում զԱրարատեան լեառն ` խաչակիր գագաթամբ. եւ Երեւան ` կոչեցաւ Մայրաքաղաք Հայկական նահանգի, այլ յամէ 1840 բարձաւ այս անուն եւ կոչեցաւ Երեւանեան գաւառ. նոյնպէս եւ զօրապետն յաղթող Բասգեւիչ ` նուաճող քաղաքին ` պատուեցաւ Երեւանեան կոչմամբ, Երեւանսքի ` ըստ Ռուսաց: