Դ.
ՀԱՅ
ՔԱՋՈՒՀԻՆ
Այն
ո՞ւր
կ՚երթայ
զըւարթադէմ
[1]
Եւ
սուրալով
լերանց
վըրան
Փափուկ
թեթեւ
ոտիցն
ի
ճեմ,
[2]
Ուսից
վըրայ
հերքըն
ծըփան։
Արդեօք
չքնաղ
եկա՞ւ
գարուն,
Կամ
աւետի՞ս
ետ
ծիծառնուկ,
[3]
Թէ՝
ե՛լ,
հագուէ՛,
պարէ՛
Զէյթուն,
Ելէ՛ք
ի
դաշտ,
ծե՛ր,
կո՛յս,
մանո՛ւկ:
Եւ
նա
խնտում
եւ
զարդարուած
Ու
նազելով
աշխուժաբար
Կ՚երթայ
ընդ
պարս
ընկերուհեաց,
Քաղել
նարկիզ
եւ
նունուֆար։
Սակայն
ոչ
ոք
կայ
իրեն
քով.
[4]
Ձայն
մը
լըսուի,
բայց
ծիծռան
չէ.
[5]
Թեւիցը
տակ
չունի
կողով,
[6]
Ուր
որ
ծաղկի
փունջեր
շարէ:
[7]
Բօթ
մը
փըչեց
ինչպէս
մըրրիկս,
[8]
Ու
Զէյթունի
անտառներուն
Յաղթահասակ
դողան
մայրիք.
Ցցուեց
առիւծ
բաշ
գալարուն։
Այն
բարձրաբերձ
սարից
պահ'պան
[9]
Ազատութիւնն՝
ել
սըլացաւ,
Հովտաց
դաշտաց
հիւղից
վըրան,
Թեւատարած
հովանացաւ։
[10]
«Արի՛ք
ի
զէն,
Թուրքն
ահարկու
Լողաց
եղբարց
արեան
ի
ծով,
[11]
Արդ
ի
մեր
կոյս
վազըս
կ՚առնու
Արիւնաթաթախ
ճիրաններով»։
Ու
կանգնեցան
հսկայաբար
Հազարաւորք՝
աչք
բոցահատ,
[12]
Իրենց
ահեղ
սարից
հաւսար
Բարձրացուցած
գոռոզ
ճակատ։
Բայց
ո՞ւր
կ՚երթայ
այն
գեղադէմ
[13]
Աղջիկ՝
թռուցեալ
լերանց
վըրան,
Փափուկ
թեթեւ
ոտիցն
ի
ճեմ,
[14]
Ուսից
վըրան
հերքըն
ծըփան։
Ի՞նչ
է
այն
որ
կուրծքըն
սըխմէ.
-
[15]
Բոցանըշոյլ
զըրա՛հ
մի
լայն.
Ի՞նչ
գըգուանօք
նա
համբուրէ,
-
Ճակատամուղ
երկա՛թն
է
այն։
Նա
այլ
գըգուանք
եւ
այլ
համբոյր՝
Կուսան
անբիծ՝
դեռ
չըգիտեր,
[16]
Երախայրի
սրտին
ի
բոյր
Ցոլաց
միայն
ազգին
իւր
սէր։
Օրհնեա՜լ
անմահ
դու
Քաջութիւն,
Պըսակ
լանջաց
Ազատութեան,
Որ
զհրեղէն
վառես
Զուարթուն
[17]
Եւ
զսիրտ
քնքուշ
Հայ
աղջըկան.
Դու
մէկ
օր
մ՚ալ
յանհուն
թեւեր
Պիտի
թռչիս
ի
Հայաստան,
[18]
Մէկ
ձեռքով
զայն
կանգնես
ի
վեր,
Միւսով
գլորես
Թուրքըն
կործան։
Տե՛ս
ինչպէս
քաջ
կոյս
Հայկուհին
Խրախոյս
կարդայ
գոռ
բարբառով.
[19]
«Յառա՛ջ,
մօտ
կայ
ժանտ
թըշնամին,
Զինք
վանեցէ՛ք
կոտորածով»։
Տեսին
հսկայք
զայն
ահաւոր,
Ծափ
ըզծափի
մեծ
աղաղակ
[20]
Որոտացին
ցըվիհըս
խոր,
Կարծես
բոմբիւն
հանեց
կայծակ։
«Հայկուհի՛ն
է,
տեսէ՛ք
ահա
Կրակներ
թափին
իւր
աչքերէն.
[21]
Հայկուհի՛ն
է
որ
թըռչի
գայ
Ինչպէս
հրեշտակ
ըսպառազէն:
[22]
Որպէս
շանթից
հրավառ
նիզակ
Զարնէ
կառափ
մեր
յաղթ
լերանց,
Այնպէս
զարնենք
այն
աւազակ
[23]
Թըրքին
գըլուխն
արիւնախանձ:
Ինչպէս
մղեալ
ի
փոթորկաց
Գլորին
ժայռից
մեր
հատորներ,
[24]
Հա՛պա,
այնպէս
ի
մէջ
Թըրքաց
Իյնանք
թաւալ
օրհասաբեր:
Հայկուհի՛ն
է,
կտրիճ
եղէք,
Հայկուհին
տայ
խրախոյս
յորդոր.
[25]
Ժանտից
վըրայ
հուր
տեղացէք
Մինչեւ
մոխիր
դառնան
բոլոր։
Ու
շանթեցին.
հարցէ՛ք
ո՞ւր
է
[26]
Այն
բազմամբոխ
Թրքին
բանակ.
-
Սեւափրփուր
շունչն
արձըկէ
[27]
Զէյթունցիին
ոտքերուն
տակ։
[28]
Այդ
կոյսն
աղւոր
ո՞ւստի
կուգայ
[29]
Թռուցեալ
զըւարթ
լերանց
վըրան.
-
Պատերազմէն
նա
կու
դառնայ,
Հերաց
վըրայ
դափնիք
շողան։
[1]
Գ
(1904)
Եւ
սուրալով
լերանց
վէրան,
[2]
Գ
(1904)
Ուսից
վէրայ
հերքըն
ծըփան
[3]
Ա(1870)
2
տող
կրճատուած
է
գրաքննութեան
կողմանէ
[4]
Գ
(1904)
Ձայն
մը
լըսուի,
բայց
ծիծռան
չէ
[5]
Գ
(1904)
Թեւից
տակ
չունի
կողով
[6]
Գ
(1904)
Ուր
որ
ծաղկի
փնջեր
շարէ
[7]
(Գ
1904)
Բոթ
մը
փըչեց
ինչպէս
մրրիկ
[8]
Ա(1870)
Ու
այնտեղի
անտառներուն
[9]
Գ
(1904)
Ազատութիւն
ել
սըլացաւ
[10]
Ա(1870)
Արիք
ի
զէն
խուժն
ահարկու
[11]
Գ
(1904)
Արդ
ի
Զէյթու
վազըս
առնու
[12]
Գ
(1904)
Իւրեանց
ահեղ
սարից
հաւսար
[13]
Գ
(1904)
Աղջիկ՝
թռուցեալ
լերանց
վէրան
[14]
Գ
(1904)
Ուսից
վէրան
հերքըն
ծըփան:
[15]
Գ
(1904)
Բոցանշոյլ
զըրահ
մի
լայն՝
[16]
Գ
(1904)
Երախայրի
սրտին
մաքուր
[17]
Գ
(1904)
Ու
զսիրտ
քնքուշ
Հայ
աղջըկան:
[18]
Ա(1870)
2
տող
կրճատուած
է
գրաքննութեան
կողմանէ
[19]
Գ
(1904)
«Յառաջ,
մօտ
կայ
ժանատ
թշնամին
[20]
Գ
(1904)
Որոտացին
ցվիհս
խոր,
[21]
Գ
(1904)
Հայկուհին
է,
որ
թռչի,
գայ
[22]
Գ
(1904)
Որպէս
մղեալ
ի
փոթորկաց՝
[23]
Ա(1870)
Խուժին
գըլուխն
արիւնախանձ:
[24]
Ա(1870)
Հապա՛,
այնպէս
մեջ
թշնամեաց
[25]
Գ
(1904)
Ժանտից
վէրայ
հուր
տեղացէք,
[26]
Ա(1870)
Այն
բազմամբոխ
խուժից
բանակ,
[27]
Ա(1870)
Հայորդերոյն
ոտքերուն
տակ
[28]
Գ
(1904)
Այն
կոյսն
աղւոր
ո՞ւստի
կուգայ՝
[29]
Գ
(1904)
Թռուցեակ
զըւարթ
լերանց
վէրան: