Քերթուածներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳՆԱՑԷ՛Ք, ԻՄ ՏԱՂՔ

Գնացէ՛ք իմ  տաղք ոչ  թէ  յեթեր
Ուր  շող  եւ  փայլ  եւ  հով  ժպտին,
Եւ  ուր  զուարթնոյն  վարսք  լուսահեր
Ծալ  ծալ  ի  ճեմս  իւր  ծածանին:

Գնացէ՛ք իմ  տաղք ոչ ի  կամար,
Ուր  լուսափթիթ  ծաղկունք  երկնից,
Իբր ըզդրասանգ  ականց  գոհար
Կախեալ  ցոլան  յոլորս  փնջից:

Գնացէ՛ք իմ  տաղք ոչ թէ  ի  ծոց
Զարմանահրաշ  սիրոյ  բնութեան,
Որ ի յաւիւն ի հուր ՚ւ ի բոց
Վառէ գրկէ տածէ  զհամայն:

Գնացէ՛ք իմ  տաղք ոչ  ի  պարերգ
Օդաթըռիչ  այն  Սիլֆիտաց
Որ  յասպարէզ  կապուտաներկ
Կայթեն  հողմոյն  ի  սոյլ  նուագաց:

Գնացէ՛ք իմ  տաղք գնացէ՛ք  առ  կոյս,
Գնացէ՛ք  մեղմով  եւ  պատկառոտ,
Ծաւի  աչաց  նորա  ի  լոյս
Զուարթացէ՛ք  անձկակարօտ:

Եւ  թէ   անոյշ  ձեզ  ակնարկեաց,
Իբրեւ  զերամ  թռչնոց յուշիկ
Դուք  թառեցէ՛ք  իւր  խոպոպեաց
[1] Վերայ թեւոց  եւ յուս  փափկիկ:

Եւ  երգս  աղու  յորինելով`
Յունկըն  նորա  ճռուողեցէ՛ք,
Թէ՛  յարթմընի թէ՛  ըզքընով
[2] Յար  ըզնովաւ  թեւածեցէք:

 

Իցի՜ւ յորժամ  ոչ  եւս  իմ  ձայն
Հասցէ  առ նա եւ  կամ իմ շունչ,
Ու  ի  մոռացօնս  անկայց  համայն,
Գոնեա  լըսէր  ըզձեզ  մրմունջ:



[1] Ա(1870) եւ Գ(1904) Վերայ, ձեռաց եւ յուս փափկիկ:

[2] Ա(1870) եւ Գ(1904) Միշտ ըզնովաւ թեւածեցէ՛ք: