Սիսուան

Հեղինակ

Բաժին

Թեմա

 

20. Վանորայք

Հետաքննական եւս են ինձ հայկական վանորայք աշխարհիս, որք եւ յետ բերդորէից ճոխագոյն ցանկ ընծայեն անուանց ` իբրեւ վաթսնից, թէպէտ եւ նոցին նման յոլովից, պատկառեմ ասել թէ գուցէ եւ բնաւից ` անծանօթք են այժմ դիրք. եւ են ըստ իմս գիտութեան.

Ակներ կամ Ականք, վանք Սուրբ Աստուածածնի

Անդուլ անապատ

Անդրիասանց ուխտ

Առաքելոց վանք, եթէ չիցէ Ակներն

Արեգնի վանք

Արիգի, ի Սեաւ լերին [1]

Արմենի անապատ

Արքայկաղին

Ա .. [2] անապատ

Բարսեղանց անապատ, ի Սեաւ լերին

Բլրցի կամ Բլրոյ անապատ [3]

Գալու ( Գայլոյ ?) անապատ

Գեմըռձգեր

Գերմաղբիւր

Ս. Գէորգ (’ ի Գահս Կիլիկիոյ )

Ս. Գէորգ միւս, ի Սեաւ լերին

Գռներ

Դրազարկ կամ Թրազարկ

Զեթունի վանք Ս. Աստուածածին եւ Ս. Ամենափրկիչ [4]

Ընկուզուտ

Թիւրքթի վանք, Ս. Աստուածածին

Լիսանկան

Խճկտոր, գուցէ նոյն ընդ Արքայկաղնի

Խորին վանք կամ անապատ

Կամբիկ անապատ, առ Մոլեւոնիւ

Կանչոյ վանք, Ս. Ստեփանոս

Կաստաղօն ( աթոռ Անաւարզայ թեմին )

Կրակ [5]

Ձորոյ վանք, թուի նոյն ընդ Ձորոյ Ս. Թորոս

Ս. Մամաս [6]

Մաշկեւոր

Մեծքար կամ Մեծայր

Միակեցեր

Մլիճ

Մովսիսնոց

Ս. Յակոբ, Հաճնոյ վանք

Յոհնանց [7]

Յովանիսի անապատ, յԱրմենի լերին

Շափիրին

Շուխրաւանդորեայ ?

Շուղր

Պաղակձիակ, ի Սեաւ լերինս

Պառլահոյ

Քարաշէթաւ

Պօղոսական անապատ, թուի Ս. Պօղոսի վանք ի Սիս

Ջըվալկայ անապատ

Ռամանոս անապատ

Ջրհորին ? Cirorin գրեալ ի լատինն [8]

Սաղրու անապատ, Ս. Աստուածածին

Սանվիլանց [9]

Սիմանակլայ վանք

Սիսեռնուտ [10]

Սկեւռայ վանք

Սկեւռայ անապատ

Վարդկու վանք

Փերճեր կամ Պերճեր վանք

Փիլիպպոսեանց [11]

Քելեղական վանք

Ֆըռնուսու վանք, Ս. Կարապետ:

Յիշին եւ երեք վանք Ասորւոց ի Սիս եւ ի Մսիս:

Կանանց վանք կամ Կուսաստանք ոչ յիշին յանուանէ. այլ զի էին ` ցուցանէ եւ պատմութիւն ընտանեաց Ս. Ներսիսի Լամբրունեցւոյ, որոյ մայր եւ երկոքին քորքն՝ ի ձեռաց իւրոց ընկալան զաքեմն հաւատաւորաց. եւ ի թղթառաջս կամ վերտառութիւնս թղթոց յօրինեալս ի Կիլիկիա եւ վասն Կիլիկեցւոց, կարգի այս պատճեն վասն « Ճգնաւոր կուսի. Ճշմարտութեան ճանապարհին անմոլար ընթացող, սիրող Քրիստոսի եւ ատեցող աշխարհի, սնեալ սրբութեամբ եւ զարդարեալ անա ­ րա ­ տու ­ թեամբ, սուրբ ճգնաւոր եւ խաչակրօն աշխատաւոր, բարեպաշտի եւ մեծահարկի կուսի Ա. Ա. »:

 

 

Աստանօր, քանզի կրօնական յիշատակօք աւարտեցաւ ներածութիւն Տեղագրութեանս Կիլիկիոյ, սպրդեսցի եւ աղուականս այս ` զապագայից եւ զվերջնոց լինելութեանց աշխարհի, այսինքն է գալստեան Նեռինն. որ աւանդի ի յօդաբան գուշակութեան ուրեք, ոչ գիտեմ յերիւրեա՞լ եթէ թարգմանեալ յազգային գրչէ. իբրու թէ յետ այսր եւ անդր դեգերելոյն. « Յայնժամ անօրէն բռնաւորն ( Նեռն ) գումարէ զզօրս իւր, եւ խաղացեալ գայ ի կողմանս հարաւոյ ` յաշխարհն Կիլիկեցւոց, եւ անդ իջեալ բանակի զօրօք իւրովք », եւ այլն:

 

 

[1]             Յիշեալ ի Մատթէոսէ Ուռհայեցւոյ։                 

[2]             Մնացորդ անուանն եղծեալ էր ի յիշատակարանի գրոց։

[3]             Ոչ կարացի ստուգել  զտեղի եւ զդիրս վանացս, զոր յիշատակարան Ժամագրոց գրելոյ յամի 1324 այսպէս Բլրցի անապատ կոչէ, եւ զի յիշի զթագաւորն Լեւոն Դ, տայ կարծել յաշխարհիս Կիլիկիոյ. մանաւանդ զի մի ի վանահարց ժողովոյն Սսոյ որ առ Մխիթարաւ ( յամի 1342), ի լատինարէն թղթին գրի Յովհաննէս Հայր Բլրոյ վանից. Johannes abbas de Pelor.

[4]             Ոչ գտի զսոսա յիշեալ յառաջ քան զԺԶ դար։

[5]             Ոչ յիշի սա վանք կոչմամբ, այլ ընդ վարդապետս վանաց ի ժողովս յիշէ եւ վարդապետ ոմն Կրակացի։

[6]             Ոչ յիշի առանձինն, այլ ի պարգեւագրի ուրեք Լեւոնի Բ։

[7]             Իբրեւ եպիսկոպոսարան յիշեալ է սա։

[8]             Որոյ առաջնորդ էր Կարապետ ի ժողովի Սսոյ յամի 1342. ոչ գիտեմ վասն է՞ր Հ. Չամչեան Մեծքար համարի զտեղիս զայս։

[9]             Եւ սա յիշի իբրեւ եպիսկոպոսարան։

[10]           Այսպէս համարիմ զլատիներէն գրեալն Sisernot.

[11]           Եւ սա ի կարգի եպիսկոպոսարանաց յիշեալ։