Սիսուան

Հեղինակ

Բաժին

Թեմա

143. Վաճառք

Ցանկալի էր որպէս ամենայն տնտեսականաց ` եւ մեզ, գիտել եւ զ Գինս պէսպէս նիւթոց եւ վաճառուց յիշեցելոց եւ ոչ յիշեցելոց ` այնր ժամանակի, եւ համեմատել ընդ այժմուցս. այլ չէ այս գործ դիւրին եւ ստոյգ, եթէ ոչ հանդիպեսցին նոյն նիւթք բազում անգամ նշանակեալք ` արժէիւքն, առ ի գտանել զմիջին համեմատական. զոր ոչ ունելով եւ մեր ` կարգեմք ի ստորեւ զոր եւ առ անգամ մի գտաք յիշատակեալ, յորս գէթ նմանեօք զնմանիս մարթ է փոքր ի շատէ հաւաստել. շատք ի դոցանէ առան ի ցուցակէն ` զոր յամի 1306 առաքեցին Լեւոն Գ եւ Հեթում Բ ի Վենետիկ, պահանջելով զգինս ընչից կողոպտելոց ի Վենետաց, յառնուլ նոցին զցամաքային բերդն Այասոյ. այլքն ` աստի եւ անտի ի մուրհակաց վաճառականաց եւ ի դիւանաց քաղեցան: Գինքն նշանակեալք են ի հայկական Բիզանդ սառակին, Նոր դրամ եւ Թագաւորին, որոց բաղդատութիւն ընդ այժմու դրամոց ( ֆրանգաց ) տեսցի ընդ հուպ ի յետագայդ, որպէս եւ այլ ինչ ազգ դրամք յիշեալք սակաւ ուրեք ի ցուցակիդ եւ այլուր:

 

Գին եւ սակ նիւթոց եւ իրաց յԱյաս եւ ’ի Սիսուան, յամս 1274=1330

 

ԱՄ

ՆԻՒԹՔ

ԳԻՆ

1279

Կոճապղպեղ, Պէլէտի տեսակն, մի րոտլն [1]

26 Նոր դրամ

1307

Պղպեղ, 10 կենդինար [2]

1799 ն. դ.

1307

Որդան ­ փայտ (Brazil), 510 րոտլ եւ 7 ունկի

2830 1 / 2 Բիզ. սառ.

1279

Բամբակ, մի րոտլ

9 ն. դ.

1298

Նոյն [3]

13 ն. դ.

1298

Ոսկեդիպակ (Samitti), մի փերթ

800 ն. դ.

1279

Չուխայ կապոյտ, կանաչ, սեաւ, եւ այլն, 32 փերթ [4]

1395 7 / 8 բիզ. սառ.

1279

Չուխայ Terlixani?, 3 փերթ

500 ն. դ.

1307

Կտաւ 30 կանգուն

90 ն. դ.

1307

Կտաւ 9 եղեգնաչափ

36 ն. դ.

1307

Կտաւեայ Fraxeti զգեստք երեք

45 ն. դ.

1307

Նոյն զգեստք երկուք պուխրամեայ

40 ն. դ.

1307

Կերպաս ժապաւինեալ 12 կանգուն

24 ն. դ.

1307

Պարեգօտ (Sclavina) քահանայի

16 ն. դ.

1307

Բաճկոն կանացի

15 ն. դ.

1307

Բաճկոն բամբակեայ

12 ն. դ.

1307

Բաճկոն կիպրացի

20 ն. դ.

1307

Շապիկ բամբակեայ

8 ն. դ.

1307

Շապիկ կտաւի

25 ն. դ.

1307

Շապիկ ազնիւ

30 ն. դ.

1307

Պատմուճան կամ վերնազգեստ

50 ն. դ.

1307

Վերարկու կանացի

50 ն. դ.

1307

Զգեստ քահանայի

15 ն. դ.

1307

Զգեստ մանկան, ճամկաւոր

20 ն. դ.

1307

Բաճկոն տղայոյ մետաքսեայ

6 ն. դ.

1307

Բաճկոն նրբանիւթ (de Cendalo)

20 ն. դ.

1307

Սաւան կամ նմանի (Linteamina)

8. 10 եւ 15 ն. դ.

1307

Ծածկոց կամ վերմակ կիպրացի

40 ն. դ.

1307

Անձեռոցիկ

1 ն. դ.

1307

Գդակ (Cerveleria)

8 ն. դ.

1307

Ցփսեայ զգեստ (Ciambellatus)

50 ն. դ.

1307

Կապայ ժապաւինեալ

25 ն. դ.

1307

Կապայ հասարակ

16 ն. դ.

1307

Կօշիկք, զոյգ մի

10 ն. դ.

1307

Քսակ մետաքսեայ ոսկեթել

30 ն. դ.

1307

Պայուսակ

8 ն. դ.

1307

Պարկ բամբակեայ

1 1 / 2 եւ 2 ն. դ.

1307

Մահիճք (Materacium)

8 ն. դ.

1307

Բարձք

2. 8. 10. 15. ն. դ.

1307

Կապերտ

10. 16 ն. դ.

1279

24 Մորթք գոմշոյ

860 ն. դ.

1307

Կոնք պղնձի

10 ն. դ.

1307

Կատսայ

10 ն. դ.

1307

  Պոյտն

10 ն. դ.

1307

Անօթ ջրոյ (Capellus)

14 ն. դ.

1307

Անօթ մի ոսկեղէն

200 ն. դ.

1307

Արծաթեայ խաչ

20 ն. դ.

1307

Արծաթեայ Դրգալ

6 ն. դ.

1307

Արծաթեայ Պատառաքաղ

3 ն. դ.

1307

Մատանի ոսկի

20. 25 ն. դ.

1307

Մատանի արծաթի

4 ն. դ.

1307

Մանեակ ոսկի

20 ն. դ.

1307

Մանեակ արծաթի

10. 6 ն. դ.

1307

Գլխանոց երկաթեայ

20 ն. դ.

1307

Պայտարի երկաթի արկղ պայտից

30 ն. դ.

1307

Պայտարի դանակ կտրելոյ զսմբակ

2 ն. դ.

1307

Կռան պայտարի

2 ն. դ.

1307

1700 բեւեռք պայտարի

22 ն. դ.

1307

Ճրագ, 2 ունկի

2 ն. դ.

1307

Ապուխտ, մի կոտոր

3 ն. դ.

1274

Փայտ կաղնի (Robor) 25 պարզունակ

442 ն. դ.

1274

Հեծանք 260

650 ն. դ.

1307

Զէնք. Զրահ կտաւի ­ հիւսկէն

30 ն. դ.

1307

Զէնք. Լանջապանակ

40 ն. դ.

1307

Զէնք. Նետաձիգ գրկի (Baliste a pectora)

100 ն. դ.

1307

Զէնք. Նետաձիգ եղջերեայ

25 ն. դ.

1307

Զէնք. Աղեղն եւ կապարճ

15 ն. դ.

1307

Զէնք. Սուր (Spata)

10 ն. դ.

1307

Զէնք. Դանակ կամ նրան

20 ն. դ.

1307

Զէնք. Տապար (Manere)

2 ն. դ.

1307

Զէնք. Լախտ (Maza)

3 ն. դ.

1307

Զէնք. Սլաքք 4000 (Piloni)

461 ն. դ.

1307

Զէնք. Նշանակ մի

15 ն. դ.

1284

Դարիթ ( նաւ ) մի զոր գնեաց Լեւոն Բ

600 բիզ.

1279

Նաւ մի արքեպիսկոպոսին Տարսոնի

221 բիզ. սառ.

1279

Քառորդ նաւուն

50 բիզ.

1274

Երրորդ մասն Gamella նաւու

460 ն. դ.

1274

Դ եւ Ը մասն նաւու

428 բիզ.

1279

Նաւողչեայ կենդինար մի բեռան

8 բիզ.

1274

Նաւողչեայ 470 պարզունակ փայտի

235 բիզ. եգիպտ.

1335-40

Գրաստաբեռն յԱյասայ ցԿոպիտառ

41 1 / 2 թագ.

1335-40

Գրաստաբեռն յԱյասոյ ցԴավրէժ

209 թագուորին

1332

Վարձք Աւագայ կարաւանապետի առ մի բեռն [5]

Ստակ մի ( ֆր. 0, 50)

1310

Տուն մի գնեալ յԱյաս (’ ի Պայլէն )

700 բիզ.

1312

Այլ տուն

1500 կամ 1700 ն. դ.

1307

Վարձք մթերանոցի յԱյաս [6]

30. 60. 77 1 / 2 ն. դ.

1274

Վարձք երկամեայ մկրտեալ ծառայի [7]

50 ն. դ. եւ 25 բիզ. պարգեւ

1279

Օժիտ Ալիծայ ( տ. յէջ 371)

250 բիզ.

1252

Օժիտ Ֆիմէի դստեր Հեթմոյ Ա

100, 000 բիզ. հայ.

1215

Օժիտ ( մասն ) Ռիթայ դստեր Ա Լեւոն թագաւորի

30, 000 բիզ. ոսկի

1098

Օժիտ Արտայ դստեր Ա Թորոսի ( տ. յէջ 47)

60, 000 բիզ. ոսկի

1279

Հողադրամ Գենուացւոց յԱյաս

20 ն. դ.

1310

Ծախք Պայլին Վենետաց վասն ընդունելոյ նոր պարգեւագիր ի թագաւորէն Հայոց

300 բիզ.

1314

Ընծայ Դքսին Վենետկոյ առ թագաւորն Հայոց

12 Լիր. կրոս. ( ֆր. 1440)

1316

Ընծայ առ դեսպան թագաւորին ի Վենետիկ

4 Լիր. կրոս. ( ֆր. 480)

1329

Ընծայ առ դեսպան թագաւորին ի Վենետիկ

2 Լիր. կրոս. ( ֆր. 240)

1316

Ընծայ առ Օշին թագաւոր վասն հարսանեացն

30 Լիր. կրոս. ( ֆր. 3600)

 

Յայտ է թէ ոչ միայն երթեւեկք էին վաճառականաց յԱյաս, այլ եւ հաստատաբնակ վաճառականք օտարազգիք, մանաւանդ Իտալացիք, եւ ի սոսա յաւէտ Վենետկեցիք եւ Գենուացիք. եւ ոչ լոկ վաճառականք, այլ եւ արուեստաւորք եւ ձեռագործք. եւ գլխաւորք ի սոսա տարազագործքն կամ Ցփսիագործք ( հիւսողք այծէից Ciambellotti կոչեցելոց ). կրպակաւորք եւ պանդոկապանք (Tabernarius), Գինեվաճառք, Հիւսունք (Magister asie), Դարբինք, յորոց մի ոմն վենետկեցի քսանեւհինգ ամս կեցեալ էր յԱյաս. Ոստայնանկք (Filatori), Մորթեգործք կամ Խաղախք (Pelliparii), Նաւածեփք (Calafati), Դրամահատք յարքունի փողերանոցն, Դերձակք (Taliatori), յանուանէ յիշեալք յամի 1274 Մանգեդդա եւ Օպերդինոյ որդի Պետրոսի նաւածեփի, Սայլորդք (Curlus) եւ Նաւաստիք:

Պատուականագոյն ի ձեռագործս եկացն օտարաց եւ բնակաց մերոց ` էր Ցփսի, զոր եւ վաղագոյն նշանակեցաք ի բնագրութեանս ( յէջ 31), ընդ նմին եւ ազգ ինչ ոսկեճամուկ մետաքսեայ դիպակի. զի եթէ Սմբատ թագաւոր ի Վենետկոյ գնէր դիպակս ոսկեթելս ( յամի 1298) յընծայ սուլտանին, եղբայր նորա Օշին արքայ ` յամին 1310 ՝ առաքէր ընծայ առ Դուքս Վենետկոյ դիպակս ոսկեթելս (Drapis ad aurum, կամ Drapis setæ, գրեալ ի դիւանս Վենետկոյ ), 20 լիրայ կրոսից արժէիւք, որ ըստ նիւթոյ դրամոցն լինի յայժմուս 2400 ֆր. ), յայտ է թէ ա՛յլ ազգ էր դիպակն գնեալ եւ ա՛յլ յղեալն. յայսմ ազգէ էր անշուշտ եւ առաքեալն յետոյ ուրեմն ի Կոստանդեայ Բ արքայէ առ Քահանայապետն ` յամի 1346, զոր դեսպան նորին թաքոյց ի նաւին ` յ անցանելն ընդ Վենետիկ, եւ թէպէտ իրազէկ եղեւ պետութիւնն այլ անտես արար ( զվնաս մաքսին ) [8]:

Գուշակի յասացելոցս ` զի ոչ միայն բազում ազգաց լեզուք լսէին յԱյաս, այլ եւ խնամութիւնք եւ կենակցութիւնք լինէին Հայոց ընդ արեւմտեայցդ. որպէս յիշեցաք ի վեր անդր ընդ կարծ ` զՖռանգ Տիկինն. յայտնագոյն եւս է Ալիծ կին Յանուինոյ տէ Տոմոյ (Januino de Domo) Գենուացւոց. յառաջին աւուրս ապրիլի 1279 ամի. քանզի յինն ամսոյն Ալիծ գործակալ կարգելով զոմն ի պահանջել զպաշտատական ` իւր ` 250 բիզանդ հայ, վկայէ զի հայերէն գրեալ էր դաշնագիրն: Հայ թուի եւ գրեալն Astexana ( Աշխէն ? Աստեղանի ?) կին Գուլիելմու ուրումն Լաւորապեն կոչեցելոյ (Gul. Lavoraben) [9] ։

Ըղձալի էր եւս մեզ գիտել ` թէ ըստ յաճախութեան նաւողացն յարեւմտից ` յԵւրոպիոյ ` այսր յԱյաս, եւ մեկնելոյ աստուստ տորմըղաց նոցին, հերձանէի՞ն եւ նաւք հայադրօշք զալիս Միջերկրականին եւ զՊոնտոսի եւ զբացածաւալ տարածութիւնս ծովուն Հնդկաց. կամ հանգոյն օտարազնեայցն բունելոց եւ օթելոց յԱյաս եւ ի Սիս եւ ի Մսիս, հաստատէի՞ն եւ մերազնեայքս չուեալք յափանց Սիսուանայ ` յօտար եզերս արեւմտից, մանաւանդ յերկոսին երկարաձիգ եւ ի գեղածիծաղ ափունս Իտալիոյ: Հաւանական յոյժ է յետինս քանզի եւ գրեաթէ անդստին ` ի կիսոյ ԺԳ դարու, յորում դեռ այն ինչ սկսեալ էր արծարծանել շահաստանն Այասոյ, մինչեւ ցկէս ԺԴ ին, գտանեմք ոչ սակաւ հետս եւ յիշատակս հոգէտանց եւ եկեղեցեաց Հայոց, ոչ միայն ի ծովեզերեայսն ` այլ եւ ի մէջերկրեայ քաղաքս Իտալիոյ. եւ զի մեծ մասն այնր ժամանակի ` պարագայ ժրութեան եւ ճոխութեան էր Այասոյ, ոչ երկբայիմ թէ ի սակս վաճառաշահութեան գաղթեալ իցէ յոգունց ի մերայոցս ` ի կողմանսն յայնոսիկ. եւ վասն յաճախ բնակութեանն եւ երթեւեկին, թերեւս եւ խնամութեան պատճառաւ, հաստատեալ եւ ազգային եկեղեցիս եւ բնակարանս առընթեր, որ Հայ-տուն կամ Հոգետուն կոչին [10]: Այլ ոչ է մարթ հաւաստել այսուիկ ` թէ եւ սեփական հայեցի նաւուք հատեալ անցեալ իցեն ընդ ծովս. ի մթան մնայ տակաւին չափ նաւարկութեան Սիսուանեայց, որպէս եւ ծովամարտիկ զօրութեան նոցին. աներկբայ իսկ գոլով երկոցուն եւս ` պետութեանն եւ վաճառականաց Հայոց, ունել նաւս սեփականս եւ վարձեալս. զոր հաստատեն եւ յիշատակքն ինչ ` ակնարկեալք եւ ի գիրս յայս, փոքունց ծովամարտութեանց, եւ գնելոյ նաւս եւ թիս ի Վենետաց, եւ առաքումն հռչակաւոր աշխարհաշրջիկ Պօլեանց նոցին (Poli) հայկական արքունի նաւու ` ի Պտղոմայիս: Յաւելցի ի նոսին եւ ինքնագիր պատմութիւն երանելւոյն Ոդերիկոսի Ֆրիուլացւոյ կամ Պորդենոնացւոյ (Beato Oderico da Pordenone), որ յամի 1321 կամ 1322` նաւարկեալ զեզերբք Հնդկաց, բարձեալ ի Դանայ քաղաքէ նոցին ( մերձ ի Պոմպայի ) զնշխարս չորից համակրօնիցն անդ նահատակելոց, ի լռել հողմոց եւ ի կարդալ հեթանոսաց եւ սառակինոսաց առ աստուածս իւրեանց եւ յոչ ընդունել զըղձացեալն հողմն յաջողակ, նաւուղիղն կամ նաւապետն Հայ ` հայերէն ազդեաց նմա եւ ընկերի նորա ( քանզի լսէր Ոդերիկոս հայերէն ` ուսեալ ի Հայս ), աղաչել զԱստուած ` զի շնչեսցէ զվարիչ նաւուն, ապա թէ ոչ ` սպառնայր ծովընկեցիկ առնել զնշխարս նահատակացն. եւ երանելւոյն աղօթեալ յերկար ` ապա ինքնին արկանելով զմասն ինչ նշխարացն ի ծով, լսելի լինէր եւ յաջողութեամբ ժամանէին ի դէմ եդեալ տեղին (Polumbo կամ Columbo) [11]: Լեւոնի Մեծի ` որ յԱտալիոյ մինչեւ ցՀռոսոս կալաւ զծովեզերս Կիլիկիոյ ` անմարթ էր առանց նաւային զօրութեան պաշտպանել զայնքան ափանց ընդարձակութիւն, եւ զցամաքին իսկ անդորրութիւն. եւ գիտեմք ծովամարտութեամբ երբեմն վանեալ նորա զհէնս եւ զասպատակս. անմարթ թուի ինձ եւ չհնարել նորա զնաւարկութիւն վաճառաշահու, այն որ օտարաց մեծամեծ շնորհս արար նաւարկութեամբ գալոյ ի շահաստանս իւր. եւ սիրեմ ի ջանս նորին ձգել զբան յարգողի նորին եւ նմին նման յարգելւոյ, մեծի կաթողիկոսին Գրիգորի Դ, ի կշտամբական թղթին առ Տուտէորդին, որ երեկոյ եւ վերջին ժամանակ ասէր զդար իւր, կամ զիւրոյ օթարանին, մինչ նոր ժամանակս ծագէր աստ բազմահնարն Լեւոն. « Ո՞չ զնաւելոյն յառաջ կալցուք զգործ » ։ Դեռ եւս անծանօթ ոգւոյ սորին ( Լեւոնի ), զի եւ յառաջ քան զպայազատել նորա ` գրէր ( յամի 1184), այլ ոչ անյոյս ծովակալութեան ազգայնոցն ` Մխիթար Գոշ, օրինադրէր խնայութեամբ վարել ի դեպս նաւուց բեկման ի ծովափունս. « Զի յոյժ ընդդէմ իրաւանց գործեն Հռովմայեցիք ` այդոցիկ. եւ զի միայն լիցի թէ ի մերոց պատահի ազգաց տիրելոց ծովու » [12]: Երկոցուն սոցա գրչացս ` զուգաժամանակի եւ վեհագունի, Ն. Լամբրունեցւոյ ` թուի Մեկնութիւն աղօթանուէր բանից սքանչելւոյն իւրոյ Նարեկացւոյ, եւ ի նկարագրի նաւաբեկութեանն (’ ի ԻԵ բանի ), այսպէս պարզաբանէ զմասունս նաւուն, թերեւս առաջի աչաց ունելով ի նաւակայս Տարսոնի. « Կայմն ` սարին է, այսինքն սիւնն, կամ որ ի ծայր սարոյն է խոտորնակ ձողն ` որ պարզէ զկտաւն. Թռչարանն ` արմիոնն է. Տեսարանն ` Հայեկն է, ուր նաւապետն նստի եւ դիտէ, եւ կամ Նշան նաւին, որպէս Դիոսկուրացւոց նշանն. Ապաւանդակն հաստ ճօպանն է, զոր մալուխ ասեն. Լուծք ստուար ամոլիցն ` հաստ փայտ ն է ` յորոյ վերայ նաւն է, եւ ի քիթն ` կից են ընդ միմեանս փայտքն. Սամիքն ` զ ծակ փայտ ն ասէ, ուր ղեկն ցցեալ է, կամ զ ղեկն. Լաստ հիմանն զ յատակս նաւին ասէ, կամ զնաւն բոլորովին. Զստին հաստուած ` յողնափայտերոյն է. Գոգք ամփոփման ` զմէջ նաւին ասէ. Խելք շրթանցն եզերաց ` բերան եւ շուրթն նաւին է. ըստ այնմ. Յիսուս ննջէր ի խելս նաւին. Պաղպաջունք բազմականացն՝ գեղեցկութիւնքն որ ի նաւին լինի. Տախտակամած ` Աթոռք եւ բազմականք, եւ կամ այլ ինչ: Վանդակապատ ` որ ի մէջ նաւին միջնակ լինի ածած եւ բաժանած տուն ի տանէ » [13]: Համարեցայց հեռանալ ` այլ ոչ իսպառ օտարանալ յառաջարկութենէ գործոյս, զայսպիսիս ի մէջ ածելով յիշատակս բանից եւ բառից, զորս կարծեմ վարէին Հայ նաւաստիք Այասոյ, եւ լսէին խռնեալքն ի հրապարակս, ի բեռնաթափս եւ ի բեռնաբարձս նորին ` վաճառականք մեր եւ վաճառակիցք չորեքծագեան երկրի ազանց. եւ առ ի չգոյէ կարեւորագոյն եւս գիտելեաց զնախնեացս մերոց նաւարկութենէ ` ոչ անգոսնեսցին եւ դուզնաքեայքս:



[1]             40 րոտլ կոճապղպեղի ի մի զամբիւղ ամփոփեալ յիշի։

[2]             Տասն կենդինարն կշռէր 338 հազար գրամ ( քիլոյ ) ։

[3]             Միահաղոյն 486 րոտլ գնեալ էր, 6323 1 / 2 նոր դրամոց։

[4]             Մէն փերթ 10 կանգուն երկայն էր, եւ թզաւ եղեգան լայն։

[5]             Կոչէր սա Խալամաչի ըստ Թաթարաց, այսինքն է Թարգման. թուի թէ ի Տրապիզոնէ առաջնորդէր կարաւանի վաճառականաց ի Դավրէժ, եւ Վենետք տային նմա զստակն կամ զսպիտակ (aspre) ։

[6]             Ոչ նշանակի չափ ժամանակին, այլ թուի տարեկան մի։

[7]             Հանդերձ կերակրով։

[8]             Certe pecce Cembeletorum et Pannorum ad aurum, quas portat (ambaxator) ad Dominum Papam, ex parte dicti Regis. Libri Grat. XI.

[9]             Ոչ անհաճոյ համարիմ բանասիրաց յիշել զոմանս ի խնամութեանց աւագորերոյն Սիսուանայ ընդ օտարազգեաց, յաւէտ ընդ Փռանկաց, յորոց մարթ է գուշակել եւ զյաճախութիւն ազգախառնութեան հասարակ քաղաքացեաց եւ ռամկաց։

Արք Հայք, կանայք Փռանկք կամ օտարք

Պարոն Լեւոն Ա

Ա. կին, Մարիամ դուստր Սահակայ Կոմնենի

Բ. Կին, Ա. Ա. դ. Պալտինայ կոմսի Եդեսիոյ

Ռուբէն Բ

Իզապել դ. Հըմֆրեայ տեառն Քարաքոյ

Լեւոն Ա թագաւոր

Ա. կին. Զապլուն Անտիոքացի

Բ. կին. Սիպիլ դ. Ամաւրեայ թագաւորի Կիպրոսի

Լիկոս եղբայր Ա Հեթմոյ

Ակաց ( Ագաթայ ) դ.

Թորոս թագաւոր

Մարգարիտ դ. Հիւկայ թագաւորի Կիպրոսի

Սմբատ թագաւոր

Իզապել դ. Կիայ Իպլինեան, թոռն Մարեմայ եղբօր Ա Հեթմոյ

Օշին թագաւոր

Բ. կին. Յովհաննա դ. Փիլիպպ. Տարենտայ, անուանեալ կայսեր Կ. Պօլսի

Լեւոն Գ

Ագնէս կամ Մարիամ դ. Ամաւրեայ տեառն Սուրայ եւ Զապլունի դ. Բ Լեւոնի

Լեւոն Դ

Ելէոնորա կամ Կոստանդիա դ. Փրետրիկի թագաւորի Սիկիլիոյ

Հեթում տէր Կոռիկ. ( Պատմիչն )

Զապել դ. Կիայ Իպլինեան եւ Մարեմայ քեռ Ա Հեթմոյ

Հեթում մարաջախտ

Ֆիմի դ. Պալիանի տեառն Սիդոնի եւ թոռն Ֆիմեայ դ. Ա Հեթմոյ

 

 

Կանայք Հայք օտարազգի արանց.

Արտա դ. Ա Թորոսի

Պալտին Ա թագաւոր Երուսաղեմի

Ա. Ա. դուստր Պարոն Լեւոնի

Ճոսլին Ա կոմս Եդեսիոյ

Տալիթա դ. Ստեփանէի

Պերդրան տէր Ժիպլէի

Փիլիպպինէ դ. Բ Ռուբինի

Թէոդորոս Լասգարիս կայսր Նիկիոյ

Ալիծ դ. Բ. Ռուբինի

Րեմունդ ժառանգ Անտիոքայ

Ռիդա դ. Ա. Լեւոնի

Յովհան Պրիեն թագաւոր Երուսաղեմի

Զապել դ. Ա. Լեւոնի

Ֆիլիպ ժառանգ Անտիոքայ

Ստեփանիա ( Եմիլիա ) քոյր Ա Հեթմոյ

Ենրիկ թագաւոր Կիպրոսի

Մարիամ քոյր Ա Հեթմոյ

Յովհան Իպլինեան տէր Յոպպէի

Սիպիլ դ. Ա Հեթմոյ

Պեմունդ Զ բրինձ Անտիոքայ

Մարիամ դ. Ա Հեթմոյ

Կի Իպլինեան, սենեսկալ Կիպրոսի

Ֆիմէ դ. Ա Հեթմոյ

Յուլիան տէր Սիդոնի

Զապլուն դ. Բ. Լեւոնի

Ամաւրի արքայեղբայր տէր Սիդոնի

Րիթա դ. Բ Լեւոնի

Միքայէլ Անդրոնիկ կայսր Կ. Պօլսի

Թեֆանոյ Թէոդորա դ. Բ Լեւոնի

Խօսեցեալ Անգելոսի Կոմնենեայ

Ալիծ դ. Հեթմոյ Լամբրուն.

Փիլիպպ. Իպլին սենեսկալ Կիպրոսի

Զապել դ. Օշնի տեառն Սարուանդիքարի

Թորոս որդի Կիոյ Իպլինեան եւ Մարեմայ դստեր Ա Հեթմոյ

Զապել դ. Օշնի մարաջախտի

Պալիան Իպլինեան

Ռեմի քոյր Բ Կոստանդնի

Պեմունդ տէր Կոռիկոսի ո. Ճիւանի Լիւզինեան

 

[10]           Հրատարակեալ էր մեր յայլում գրուածի զանուանս քաղաքաց Իտալիոյ՝ յորս յիշին Հոգէտունք եւ եկեղեցիք Հայոց յ ԺԳ եւ ԺԴ դարս, յաւուրս տէրութեան Ռուբինեանց, թողեալ զյետին դարուց եւ զայժմուս ինչ. շնորհք Այասոյ եւ կարգ բանիցս հրաւիրեն յեռուլ եւ աստէն զանուանս քաղաքանւոյն եւ զեկեղեցեացն Հայոց որ ի նոսին, հանդերձ հնագոյն թուականօքն՝ յորս գտաք յիշեալս։

Հռովմ 1

1240

Ս. Աստուածածին եւ Ս. Լուաւորիչ

Ս. Պօղոս Գլխատման

Փլորենտիա

1250-1491

Ս. Բարսեղ

Րիմինի

1254

Ս. Յովհան եւ Մատթէոս.

Անգոնա

1260

Ս. Հոգի, յետոյ Ս. Անաստասիա

Սիենա

1270

Ս. Աստուածածին, Ս. Սիմէոն եւ Թադէոս.

Բերուճիա

1271

Ս. Մատթէոս եւ Բառնաբաս.

Սալեռնոյ

1283

Ս. Կարապետ ( եւ Ս. Կոզմաս )

Օրվիեդոյ

1288

?

Վիդերպոյ

1290

Ս. Սիմոն եւ Ս. Յուդա

Պոլոնիա

1303

Ս. Աստուածածին, Ս. Յովհաննէս Մկրտիչ, Ս. Հոգի.

Օզանոյ

1496

Ս. Բարսեղ, Ս. Մարիամ Կարմեղայ.

Ֆերրարա

1304-1442

Ս. Աննա.

Ճենովա

1307

Ս. Բարդողիմէոս.

Պատուա

1308

Ս. Մարիամ Նազարեթայ.

Ֆազիոլի ( Մանֆրետոնիա 2 )

1312

…?

Կուպպիոյ

1318

Ս. Հրեշտակ, Ս. Աննա.

Լուկկա

1319

Ս. Պօղոս.

Ֆապրիանոյ

1319

Ս. Հոգի.

Բարմա

1319

Ս. Բարսեղ

Բիզա

1320

Ս. Անտոն

Միլան

13..

Ս. Կոզմաս եւ Դամիանոս

Նաբոլի

1328

Ս. Հոգի

Բիսդոյա

1340

Ս. Բարսեղ եւ Ս. Ոնոփրիոս

Վենետիկ 3

1348

Ս. Յովհաննէս Մկրտիչ.

1434

Ս. Խաչ.

Ֆաենցա

1372

Ս. Թոմաս. ( Ս. Մարթա ).

Ս. Ստեփանոս 4.

Չիվիդավեգգիա

Ս. Հոգի.

Ֆորլի

Ս. Աննա, կամ Ս. Բենեդիկտոս.

Իմոլա

…?

Բեզարոյ կամ Բեսգարա

…?

1.          Հռչակաւոր հոգէտունն եւ եկեղեցին Հայոց Ս. Մարիամ Եգիպտացի ՝ շնորհեցաւ նոցա յամի 1565. ընդ որում առ մեօք փոխանակեցաւ Ս. Վլաս, յամի 1832. իսկ ի հնումն՝ յԺԳ դարու՝ երկու էին եկեղեցիք՝ վերոյիշեալք, մին՝ մերձ ի Վատիկան, կամ ի Ս. Պետրոս, միւսն արտաքոյ բուն քաղաքին՝ ի Ս. Պօղոս։

2.          Սորա յիշի անուն կանգնողին Սամուէլ Վ. եւ արագ փակումն կամ աւերումն, վասն կասկածանաց ի հաւատոյս. այլ յետ քննութեան ոչ գիտեմ զինչ եղեւ։

3.          Հայոց ի Վենետիկ տուն բնակութեան շնորհեալ էր յամէ 1253, եւ զի մեծ առեւտուր էր նոցին ընդ Հասարակապետութեանն, հարկ է թէ կանխագոյն եւս հաստատեալ էր նոցա եկեղեցատուն ի քաղաքի աստ. իսկ զյիշեալ Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցւոյ ոչ կարացաք ստուգել զթաղ կամ զկողմն քաղաքին։

4.          Մի ի հնագունից եկեղեցեաց կամ հոգետանց Հայոց լինել զսա յերկրին Ֆռանգաց ցուցանէ հնութիւն մատենին գրելոյ անդ, յորմէ մաշեալ ջնջեալ է անուն քաղաքին եւ թուականն, այլ յիշին առաջնորդն Տէր Սուքիաս, զոր մարթ է համարել եպիսկոպոս, եւ ոմն ի միաբանիցն Յովհաննէս Շամքորեցի ։

               Յանուն Հայ եղբարց՝ էին վանորայք եւ ի Բաւիա եւ ի Բոնդէ Գորոնա, այլ յԻտալացւոց հաստատեալք եւ բնակեալք, ի հետեւողաց աշակերտելոցն հնագոյն վանորէից Հայոց. սոքա հանդերձ երկու եւս համակրօն մենաստանօք՝ որ ի Միլան եւ ի Գենուա, փակեցան եւ բարձան հրամանաւ Քահանայապետին Հռովմայ, յամի 1650 ։ ­ Վայելչագոյնն ի մնացեալ ցարդ եկեղեցիս Հայոց յԻտալիա՝ ի Լիւոռնոյ, յանուն Ս. Լուսաւորչի, հիմնեալ է ի սկիզբն ԺԸ դարու. ոչ շատ հնագոյն թուի եւ որ ի Կաւա Ս. Խաչ, մերձ ի Սալեռնոյ, փակեալ յառաջին քառորդի մերոյս դարու, յորում՝ եւ Ս. Կարապետ եկեղեցին Հայոց յԱմստերդամ Հոլլանդայ, կանգնեալն՝ որպէս թուի յելս ԺԶ դարու։

[11]           Poscia fue comandato a me et al compagno, che noi facessimo oracione a Dio, a ciò che noi avessimo vento: e che se noi lo potessimo avere, che ci farebbero grande onore: et acciò ch'altri non potesse questo intendere, quello che regeva la nave, favelò a modo d'Armenia, dicendo: Se'l vento non si può avere, noi gittaremo l'ossa in mare, etc. Լատին բնագիրն եւս ( որում զոյգ համարի եւ իտալականն ) ունի այսպէս. Et ne alij hoc audirent, dum nobis dixit rector ille navis armenice: Si ventus haberi non poterit, ossa hæc proiiciemus in mari. Viaggi del Beato Odorico da Pordenone, Cap. XXIV.

[12]           Մխիթար Գոշ, Դատաստանագիրք, ՄԺԴ։

[13]           Նոյն ի մեկնութեան ԼԲ Բանին. « Քեղիքն՝ այն Ձողքն ՝ որ յառագաստին գլուխն է, եւ կամ Սիւներ նաւին » ։ ­ Երկարագոյն եւս մեկնաբանէ ա՛յլ ոմն ի քարոզական բանի. « Որք կազմեն նաւ՝ ի չոր եւ ի թեթեւ փայտէ, եւ լինի ի մէջն Գերան եւ Արմիոն որ լցեալ է հողմով Յորժամ կամին կանգնեցնել զնաւն՝ ձգեն խարիսխ երկաթի յամենայն կողմանց եւ հաստատեն …… Յորժամ կամին հասանել ի նաւահանգիստն եւ ոչ կարեն, յայնժամ ձգեն զխարիսխն ի ցամաք եւ պնդեն յոյժ. եւ ապա կալով ի նաւին՝ քարշեն զչուան խարսխին յինքեանս, եւ այնպէս ինքեանք եւ նաւն հասանեն ի յեզրն։ Որք ընտրեն զնաւս՝ թէ ո՞րն է ամուր եւ հաստատ, յառաջն հային ի գերան արմիոնին ՝ որ ի մէջ նաւին է, թէ հաստա՞տ է եւ ամուր, եւ չէ ճեղք կամ կոտրած զի ամենայն պատրաստութիւն եւ լարանք նաւին՝ է ի գերանն յայն ։ Զինուորք որք երկնչին յաւազակաց՝ շինեն չորքանկիւնի Բերդ ի յետ կոյս նաւին, եւ նստի ղեկավարն անդ. զի թէ յառաջ կոյս նստի՝ ոչ կարէ ուղղել զնաւն. եւ երկու թեւ նաւին ի ձեռին իւրում յաջ եւ յահեակ. եւ յորժամ ծռի նաւն՝ զմին թեւն յինքն քարշէ եւ զմիւսն ի բաց մղէ յինքենէ, եւ այնպէս ուղղէ զնաւն » ։

               Կարեւոր եւս են բանք Առաքելի Սիւնեաց եպիսկոպոսի՝ ի մեկնութեան Սահմանաց գրոց, զի յիշէ եւ զտեսակս նաւուց. « Ողնափայտն նաւին այն ներքին բուն գերանն է՝ խիստ հաստ, որպէս ողնաշարն մարդոյն եւ ամենայն կենդանեաց, որ զամենայն ի վերայ նորա շարեն եւ հաստատեն. իսկ Քեղին ՝ որպէս պաւղոսիկ բարձր գերանն է ի ցից՝ ի մէջ նաւին, որ արմիոնի կտաւն ի վերայ է, որ զքամին գողանայ։ Այծեմնաձեւն՝ Բերդանաւն է, որ խիստ մեծ է, եւ երեք տապաղայ տներն ի վերայ իրերաց շինեալ, ներքնատուն եւ միջնատուն եւ վերնատուն։ Իսկ Ճրագաձեւ ՝ փոքր նաւն է, որ երկու դեհն որպէս ճրագ պռուաւոր (?) է » ։ Բերդանաւն համանիշ է Galea եւ Galeone կոչեցելոց մեծամեծ նաւուց ժամանակին, զոր Հեթում պատմիչ եւ այլք Խալէ գրեն. իսկ երեքկարգեան տներն՝ զայժմեան համակարգ պատերազմիկ նաւս կերպարանեն, քան թէ զեռաթի նաւս Trireme ։