ԺԱ
ՇԱՂԱՏԻ
ԵԿԵՂԵՑՈՒ
ՅԱՅՏՆՈՒԵԼԸ
ԵՒ
ՆՐԱՆՈՒՄ
ԵՂԱԾ
ԱՆՉԱՓ
ՍՐԲՈՒԹԻՒՆՆԵՐԻ`
ԽԱՉԵՐԻ
ՈՒ
ՆՇԽԱՐՆԵՐԻ
ԳՏՆՈՒԵԼԸ.
ԳՈՐԻ,
ԳԱԶԱՆԻ
ԵՒ
ՈՒՐԻՇ
ՊԱՐՍԻԿՆԵՐԻ
[ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԵԱՆԸ]
ՀԱՒԱՏԱԼԸ.
ՏԻՐՈՏ
ԵՐԷՑԻ
ՀՐԱՇՔՆԵՐԸ
Ուրիշ
ոչ
մի
բան
կեանքում
[աւելի]
բաղձալի
չէ,
քան
միայն
մարդու
սեփական
ժառանգութիւնը,
որի
մէջ
ծնուել,
սնուել
է
ու
կամենում
է
վայելել:
Մօր
ստինքների
ու
հօր
գութի
նման
այն
քաղցր
է
թւում
ժառանգորդի
հոգուն:
Այդ
պատճառով
սա
միշտ
ձգտում
է
շրջել
եւ
տեսնել,
ուրախանալ
ու
զուարճանալ
նրանով,
ինչպէս
այս
գովելի
եւ
քաջ
երիտասարդ
Բաբիկը,
որ
իր
հայրենի
ժառանգութեանը
տէր
դառնալուց
յետոյ
ելնում
է
որս
անելու
Սիւնեաց
որսասուն
ու
որսառատ
վայրերիլեռներում,
ուրախանալու
եւ
զուարճանալու
սովոր
տեսարաններով`
խնջոյքներով
ու
խրախճանքներով,
նաեւ
տեսնելու
գաւառների
որպիսութիւնը`
իր
իշխանութեան
առաջին
տարում:
Նկատի
առ,
որ
սա
ոչ
թէինչ-որ
աշխարհիկ
զուարճութեան
դատարկ
գործ
էր,
այլ
հոգուց
էր
մղուած:
Եւ
նա,
այդպէս
առաջ
անցնելով,
տեսաւ
այս
սիրելի
աշխարհը
ողորմելի
տեսքով`
մարդ
ու
անասունից
թափուր,
գեղեցիկ
եւ
յարմարաւոր
աւաններնու
շէները,
գիւղերն
ու
ագարակները
հիմնակործան
արուած,
ամբողջը
ոչնչացուած
ու
աւերակ
դարձուած:
Այս
ողբալի
պատկերները
տեսնելուց
յետոյ
անցնում
է
Ծղուկ
գաւառը,
հասնում
է
Շաղատ
բնակելիաւանը,
դիմում
է
դէպի
արեւելեան
կողմի
հանդիպակաց
մի
բլուրը:
Հէնց
այդ
ժամանակ
բլրից
մի
եղջերու
է
դուրս
գալիս
եւ
խուճապի
մատնուելով
փախչում
է`
իրեն
գցելով
եկեղեցաբլուրը:
Բաբիկը,
արագաքայլ
ձիով
հետապնդելով,
եղջերուի
ետեւից
բարձրանում
է
եկեղեցաբլուրը:
Եւ
այն
ժամանակ
ձիու
ոտքերը
խրւում
են
բլրի
մէջ,
իսկ
եղջերուն
բլրում
աներեւութանում
է:
Սիւնեաց
տէր
Բաբիկը,
ձիուց
իջնելով
եկեղեցաբլրի
վրայ,
հրամայում
է
բազմութեանը
ձիու
խրուած
ոտքերըդուրս
քաշել
բլրից:
Եւ
երբ
Սիւնեաց
տէր
Բաբիկիշքախմբի
բազմութիւնը
ուժգնօրէն
դուրս
է
քաշում,
կրկին
սաստիկ
զարմանք
ու
ահ
է
համակում
ամբողջ
բազմութեանը,
որովհետեւ
ձիու
ոտնատեղերից
անուշահոտութիւն
է
բուրում
եւ
գրեթէ
ամբողջ
գաւառաձորը
լցնում:
Սիւնեաց
տէր
Բաբիկը
հրամայում
է
բազմութեանը`
քանդել
բլրի
հողը:
Եւ
[քանդելով]
հողը`
նրա
տակ
տեսնում
են
քարակոփ
չքնաղաշէն
եկեղեցի,
որպիսի
հրաշալի
ճարտարապետական
կառուցուածք
ուրիշ
ոչ
մի
տեղ
չկար.
գմբէթն
ուխորանները
քառակողմ
էին,
միայարկ,
մէկ
[ընդհանուր]
տանիքով
եւ
ոչ
թէ
առանձին-առանձին,
ինչպէս
ուրիշ
քարակերտ
եկեղեցիներն
են:
Եւ
բացելով
Ստեփանոս
Նախավկայի
սուրբ
եկեղեցու
դռները`
տեսնում
են
բազմաքանակ
ոսկէ
ու
արծաթէ
խաչեր,
բազում
պատուիրանագրքեր,
Սիւնիքի
բոլոր
եկեղեցիների
ուրիշ
սպասքներ`
իւրաքանչիւրը
իր
գիւղաքաղաքի
գրութեամբ,
ինչպէս
նաեւ
սուրբ
ու
պատուական
նահատակների
անթիւ
եւ
անհամար
նշխարները,
որոնք
մնացել
էին
եկեղեցու
պատերի
մէջ:
Շաղատի
եկեղեցու
այս
յայտնութիւնը
եւ
սրբութիւնների
գիւտը
եղան
հոռի
ամսի
մէկի
օրը:
Եւ
այն
ժամանակ
ամէն
տարի
Սիւնեաց
տէրն
ու
եպիսկոպոսը
հանդէս
գումարելով`
տօնախմբութեամբ
նշում
էին
սուրբ
եկեղեցու
երեւման
օրը`
որպէս
ամբողջ
Սիւնեաց
աշխարհի
մայր
եկեղեցու
[օր]:
Եւ
այն
օրը
մաղթողական
ժամերգութեամբ
ինչ
որ
խնդրում
էին
Աստծուց,
լինում
էր
հրաշքների
կատարումով:
Սուրբ
Ստեփանոսի
սուրբ
եկեղեցու
տեղի
ունեցած
հրաշքները,
զանազան
հիւանդութիւնների
բուժուելը
տեսնելով`
հաւատացին
ու
մկրտուեցին
այն
ժամին
այնտեղ
հանդիպած
Գոր
եւԳազան
երկու
եղբայրները`
իրենց
գնդի
պարսիկ
բազմութեամբ
հանդերձ,
որոնք
եկել
էին
Պարսկաստանից
Սիւնեաց
տէր
Բաբիկի
հետ:
Սիւնեաց
տէր
Բաբիկը
վիճակով
բաժին
է
հանում
Գորին
ու
Գազանին.
Գորին`
աւագ
եղբօրը,
հասնում
է
Խոտ
աւանը,
իսկ
արի
քաջամարտիկ
Գազանին`
Շաղատ
գիւղաքաղաքը`
հանդերձ
եկեղեցով,
որը
այն
ժամանակ
եկեղեցիների
մայր
էին
անուանում:
Սիւնեաց
տէր
Բաբիկը
վանական
պաշտօնեայ
է
նշանակում
ընտրեալ
Տիրոտին`
հաւատարիմ,
սուրբ
ու
ներանձնացած
քահանային,
որի
նման
առաքինի
վարքով
ոչ
ոք
չկար
այնժամանակ:
Հրաշագործ
հաւատքով
էր,
որի
մասին
մի
փոքր
պիտի
յիշատակենք:
Երբ
գայլը
ուլ
կամ
գառ
էր
յափշտակում,
եւ
Տիրոտին
իմաց
էին
տալիս,
նա
իր
սուրբ
աջով
գազանի
դէմ
խաչի
նշան
էր
անում
ու
ասում.
«Քրիստոսի
միջոցով
եմ
ասում`
չհամարձակուես
տանել»,
եւ
գազանը,
ուլը
կամ
գառը
ցած
դնելով,
հանդարտ
կերպով
հեռանում
էր:
Շաղատի
մի
թաղը
գտնւում
էր
լեռան
վրայ,
մի
ծովակի
եզրին:
[Այնտեղ
միանգամ]
երանելի
Տիրոտը
նստած
էր
մարդկանց
մէջ.
ծովակում
գորտերն
իրենց
սովորութեան
համաձայն
կռկռոց
էին
տարածում`
շարունակ
աղաղակելով:
Երանելի
Տիրոտը
բարկացաւ
նրանց
վրայ
ու
ասաց.
«Օ~հ,
դադարեցրէ'ք
ձեր
անհեթեթ
կռկռոցը»:
Եւ
գորտեր
ըերկար
ժամանակ
կարկամեցին
ու
չկարողացան
կռկռալ:
Մի
օր
էլ
սուրբ,
երանելի
Տիրոտը
եկաւ
նոյն
տեղը,
եւտեղի
բնակիչները
յիշեցրին
գորտերի
մասին:
Նա
ասաց.
«Հրամայել
եմ
նրանց
ազատ
զգալ
ու
նոյն
դատարկ
կռկռոցը
վերսկսել»:
Եւ
գորտերը
իսկոյն
աղաղակ
բարձրացրին
ու
առաջուայ
պէս
բարձր
ձայնով
շարունակ
կռկռում
էին:
Մէկը
եւս.
մի
օր
երեկոյեան
տեսաւ
օրանը
հրդեհուած,
գաւազանը
նետեց
օրանի
կրակի
մէջ:
Եւառաւօտեան,
երբ
համապատասխան
աղօթքը
վերջացրեց,
կարգադրեց
բերել
իր
գաւազանը:
Մարդիկ
աղմուկ
բարձրացրին
ու
ասացին.
«Օրանը
սաստիկ
այրուել
է.
այժմ
գաւազանը
որտե՞ղ
փնտրենք,
բարի
տէր
Աստծոյ»:
Իսկ
Տիրոտը
սաստելով
նրանց
ասաց`
բերե'լ:
Եւ
մարդիկ
գնացին,
տեսան
սուրբ
Տիրոտի
գաւազանը
կրակի
մէջ
անվնաս
մնացած`
Աստծոյ
շնորհիւ:
Մեծ
զարմանքով
երանելի
Տիրոտի
մօտ
բերեցին
գաւազանը`
կարմիր
գոյն
ստացած,
ինչպէս
կրակ:
Եւ
նա,
այն
վերցնելով
իր
ձեռքը
ու
նայելով
գոյնին,
ասաց.
«Այսպէս
արիւնագոյն,
կարծես
կրակ
կտրած,
կսկծալով
այրւում
է
օրանի
տիրոջ
սիրտը»:
Այլեւ`
«Յաւիտենական
անողորմ,
անշէջ
հրով
պիտի
դատուեն
այն
վնասակար
գործը
կատարողները»:
Երանելի
Տիրոտը
մի
մշակ
ունէր,
որը
դաժան
ու
չարաչար
վնասներ
գործեց,
եւ
սուրբը
չարանալով`
ցասմամբ
նրան
ասաց.
«Գնա',
քո
վարձը
չեմ
տալիս»:
Նա,
գաղտագողի
ու
խորամանկութեամբ
մի
կացին
վերցնելով,
գնաց:
Երբ
հասաւ
Անձնատու
փոսը,
որը
գտնւում
է
եկեղեցու
արեւմտեան
կողմում,
մօտ
մի
ձայն
տալու
հեռաւորութեամբ,
ոտքերը
կապ
ընկան,
ու
չկարողացաւ
քայլել:
Վերադառնալով
սուրբ
Տիրոտի
մօտ,
զղջալով
ու
մեղայ
գալով`
կացինը
դրեց
նրա
առաջ:
Իսկ
հեզ,
բարեպաշտ,
սուրբ
ու
սիրելի
Տիրոտը
դարձեալ
վարձը
տուեց,
օրհնեց
եւ
հեռացրեց
իրենից:
Մէկ
ուրիշն
էլ.
գետի
միւս
կողմում
մի
ջրաղաց
կար:
Երանելի
Տիրոտը,
ջրառատ
տեղերով,
միշտ
խաչակնքելով,
աներկիւղ
անցնում
էր
գետը:
Օրերից
միօր
տեսաւ
ցանկալի
ու
գեղեցկատես
մի
ջահել
էշ
եւ
իր
մտքում
ասաց.
«Գնամ,
այն
իշով
անցնեմ
գետը»:
Եւ
նստեց
էշն
ու
մտաւ
գետը:
Գետի
մէջ
էշը
նրան
դառնալով
փայլատակումով
ցոյց
տուեց
իր
երկաթէ
ատամները
եւասաց.
«Դու
իշի
այսպիսի
ատամներ
տեսե՞լ
ես»:
Իսկ
նա,
պատեանից
հանելով
իր
փոքրիկ
դանակը,
ցոյց
տուեց
եւասաց.
«Իսկ
դու
իշի
այսպիսի
մտրակ
տեսե՞լ
ես.
ինձ
անցկացրո'ւ
գետը,
եթէ
ոչ`
կխփեմ,
կվիրաւորեմ
քեզ»:
Եւ
սրբին
անցկացնելով
գետը`
չար
սատանան
աներեւութացաւ:
Երանելու
միջոցով
ուրիշ
շատ
հրաշագործութիւններ
էին
կատարւում.
պէս-պէս
ցաւերու
տառապանքներ
դադարում
էին,
դիւահարներ`բուժւում
նրա
աղօթքներով:
Այդ
սուրբը
վախճանուելով
գերեզման
դրուեց
սուրբ
եկեղեցու
արեւելեան
կողմում,
որտեղ
էլ
նրա
գերեզմանից
շատ
օգնութիւն
էր
լինում
հիւանդներին:
Այլեւ`
նրա
կողմից
իրաւունք
չվերապահուեց
կանանց`
մտնել
սուրբ
եկեղեցին,
ինչպէս
եւ
կին
ունեցող
քահանա[ներ]ին`
այս
սուրբ
տեղում
պաշտօնավարել:
Կրօնական
այս
կարգ
ու
կանոնով
Շաղատի
սուրբ
եկեղեցին
մնաց
մինչեւ
երեքհարիւր
[851]
թուականը: