Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿԵ
ՆՈՐԱՎԱՆՔԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՆՐԱՆ ՀՈԳԵԲԱԺԻՆ ՏՐՈՒԱԾ ԿԱԼՈՒԱԾՔՆԵՐԻ, ԻՆՉՊԷՍ ԵՒ ՈՒՐԻՇ ԿԱՌՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԱՐԴԻՒՆԱՒՈՐ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԿԱՏԱՐՈՒԵՑԻՆ ԼԻՊԱՐԻՏԻ ԵՒ ՕՐԲԵԼԵԱՆ [ՄԻՒՍ] ԻՇԽԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 

Այս բազմերջանիկ տէր-Սարգիս եպիսկոպոսըտէր-Ստեփանոսի վախճանուելուց յետոյ կամեցաւեկեղեցի շինել ու ծաղկեցնել սուրբ վանքը: Բայց միմարդ էլ կար` Յովհաննէս անունով` տէր-Ստեփանոսիհօրեղբօրորդին, որը, տարիներ ի վեր հետամուտլինելով, կամենում էր դառնալ Սիւնիքի աթոռակալ: Եւգնալով Աղթամար` ձեռնադրւում է անտեղ: Չսիրելովհակառակութիւնն ու եկեղեցու պառակտումը`հայրապետների մէջ երջանիկ տէր-Սարգիսը ամբողջվիճակը թողնում է տէր-Յովհաննէսին: Ինքըվերցնում է Վայոց ձոր գաւառը, Ճահուկն ուՆախիջեւանը` որպէս սեփական ժառանգութիւն իրՆորավանքի սուրբ ուխտին, միւսները տալիս է նրան:

Տէր-Սարգիսը, գնալով հայոց կաթողիկոստէր-Կոստանդինի մօտ, նրանից ստանում է վիճակըհաստատուն ու անխախտելի պայմանադրութեամբ եւշրջաբերական գրութիւն այս գաւառների համար, որպէսզի լինեն Նորավանքի սուրբ եկեղեցունհաստատուն ժառանգական վիճակ: Եւ հրացայտ անբաւանէծքներով սահմանափակելով` ամրացնում է, որպէսզիկաթողիկոսներից, իշխաններից կամ եպիսկոպոսներիցոչ ոք չհամարձակուի հակառակուել կամ խանգարել այսսահմանուած որոշումը: Նաեւ կռիւ է բարձրանումսուրբ խաչի համար: Եւ երկու եպիսկոպոսներն էլԼիպարիտի ու իր Ելիկում որդու հետ գնում են Դուին, Իւանէ աթաբեկի մօտ` դատաստանի: Իւանէն էլ, նստեցնելով իր մեծամեծներին` Բուպաքին ուգաւառապետին, Իւան դպելին, Մեմնա Ջաղելիին, մեծնախարարապետին, որ եկել էր [Վրաստանի]թագաւորութիւնից, Վարձէի վանահօրը, Պղնձահանքիվանահօրը, Գարշտէուքի մեծ հայրապետին, գագեցի, մածնաբերդցի աւագներին եւ ուրիշ բազմաթիւ մեծամեծմարդկանց, ինչպէս նաեւ Տփղիսի, Անիի, Դուինիդատաւորներին, Սուրմարիի անուանի շեյխին, դրանցհետ էլ` Անիի մեծ եպիսկոպոսին, Բջնիի ու Հաղպատիեպիսկոպոսներին, առաջարկում է քննել: Նրանք էլ, քննելով իրաւունքի հարցը, դատում են այսպէս.

«Մեռածն ու գերուածը նոյն պատկերնունեն. որեւէ մէկի կողմից վերակենդանացուած մեռելըայլեւս իր ծնողների ծնունդը չէ, այլ` իրեննորոգողինը. եւ եթէ գերուածն ազատւում է մէկիձեռքով, այնուհետեւ նրանը չէ, ում պատկանում էր, այլազատողինն է: Արդ` ինչպէս որ այս աշխարհը սրի ուձեռքի նուաճումով համարւում է Վրացթագաւորութեան սեփական ժառանգութիւնը, այնպէս էլայն խաչը Իւանէի սեփականութիւնն էր, եւ երբ 1000դահեկանի հասնող մեծ գումարով այն յանձնուեցԼիպարիտին ու տէր-Սարգսին, պիտի լինի Լիպարիտի ուիր եկեղեցու յաւիտենական սեփականութիւնըե: Ապադատական այս վճիռը խիստ հաճութեամբ հաւանելով`աթաբեկն ու ազատակոյտ իշխանների բազմութիւնըառաջարկեցին խաչը անվիճելիօրէն ու առանցհակառակութեան համարել Լիպարիտինն ուիւրայիններինը:

Ապա տէր-Սարգիս եպիսկոպոսըխորհրդակցում է մեծ Լիպարիտի հետ, եւ նրանք սկսումեն միաբանուածութեամբ, մեծարդիւն աշխատանքներովու անչափ ծախսերով կառուցել Նորավանքի գեղաշէնեկեղեցին եւ եօթ տարում աւարտում են շէնքը` ութխորանով, հայոց վեց հարիւր եօթանասուներկութուականին. եւ մեծահանդէս տօնախմբութեամբ, եպիսկոպոսներով, վարդապետներով, աթոռակալիշխաններով ու տանուտէրերով կատարում են սուրբտաճարի նաւակատիքը: Նրանց հետ էր եւ մեծ իշխանԲուպաքը, որը եւ նորակերտ սուրբ քաւարանինընծայում է իր օրինական ունեցուածքից եւհայրենական սեփականութիւնից Աղբերիս ագարակը`լիակատար իրաւունքով, իր սահմաններով, ջրարբի եւանջրդի վայրերով, Թմաձոր կոչուած մեծ ձորով, Գնջեացսահմանով, մինչեւ Գանձակի սահմանը, որ Հայրեաց տափէ կոչւում: Եւ հրամայում է գրել յիշատակիվճռագիր` անխախտ պայմանով, իր համար յիշատակհաստատել, ամէն տարի տասը պատարագ անել իր մօրհամար: Եւ սա աւանդում է տէր-Սարգսին: Վճռագրիօրինակն էլ սա է.

«Թամարի որդի Լաշայի թագաւորութեան, Շահանշահի` Հայաստանի եւ Վրաստանիամիրսպասալարութեան ու նրա հօրեղբայր Իւանէիաթաբեկութեան ժամանակ ես` Քրիստոսի մեղաւոր ծառայ, իշխանաց իշխան Բուպաքս, եկայ մեր երջանիկ հայրապետտէր-Սարգսի մօտ` Նորավանքի այս սուրբ եկեղեցունաւակատիքին, եւ ընծայեցի իմ օրինականկալուածքներից բազուկներովս այլազգիներիցվերցուած ու արիւնովս ազատագրուած, իմ պարոններիմեծ հրովարտակով էլ ինձ յատկացուած Աղբերիս գիւղը`իր բոլոր սահման[ներ]ով. այն տուեցի Նորավանքիսուրբ Կարապետ եւ սուրբ Նախավկայ եկեղեցիներին`ազատ բոլոր տեսակի հարկերից: Այսուհետեւ ոչ ոք` ո'չիւրայիններից, ո'չ էլ օտարներից, իրաւունք չունիմինչեւ յաւիտեան հակառակուելու սրան: Եւտէր-Սարգիսն ու միւս միաբանները հաստատեցինտարեկան տասը պատարագ Վարդավառի տօնին իմ մօրհոգու համար: Արդ` եթէ մէկը յանդգնի եւ ջանայհակառակուել այս նուիրատւութեանն ուպայմանադրութեանը, Յուդայի եւ Քրիստոսին խաչբարձրացնողների մասն ու բաժինն ստանայ եւ բոլորչարագործների հետ` սկսած Կայէնից մինչեւ Նեռը, դատապարտուի ու պատժուի, Սուրբ Երրորդութիւնից, բոլոր սրբերից եւ երեք սուրբ ժողովներից նզովուածլինի թէ' մեռած, թէ' կենդանի ժամանակ: Իմազգականներն ու զաւակները այս տեղերի վրայիշխանութեան [իրաւունք] չունեն: Բայց եթէմահմեդական աւագ փոխարինի եւ հակառակուել ջանայ, իր աստծուց մերժուած լինի ու իր փեղամբարիցհեռացած, բիւր հազար նալլաթ լինի իր, իր որդիների ուտոհմի վրայ` սրանից յետոյ մինչեւ յաւիտեան: Հայոցվեց հարիւր եօթանասուներկու թուականինե:

Եւ քանի որ սրանից առաջ յափշտակել էինԱգարակի ձոր գիւղը, ուստի Լիպարիտը բազումթախանձանքներով պահանջում է ամիրսպասալարԶաքարէից եւ տանում, ցոյց է տալիս աթաբեկ Ելտկուզիմանշուրը ու գիւղն ազատում է: [Զաքարէն] առաջարկումէ իր համար Նորավանքում յիշատակի արձանագրութիւնփորագրել ու նզովքներով հաստատել, որ ոչ ոքչհամարձակուի այն հեռացնել սուրբ եկեղեցուց: Եւինքն էլ իր ձեռքով գրում է այսպէս.

«Ես` Հայաստանի եւ Վրաստանի սպարապետմեծ Սարգսի որդի, Քրիստոսի մեղաւոր ծառայ Զաքարէամիրսպասալարս, Ագարակի ձոր գիւղը վերադարձրիՆորավանքին` ազատ բոլոր տեսակի հարկերից. եւխնդրեցի սուրբ միաբանութեան առաջնորդ տէր-Սարգսիցինձ համար տարեկան տասը օր պատարագ, որը պարտաւորեն անխափան կատարել: Եւ մեզանից յետոյ ոչ ոք`մերոնցից կամ օտարներից, չհամարձակուի սուրբեկեղեցուց յափշտակել այս գիւղը: Իսկ եթէ յանդգնեն, նզովուած լինեն ամենակալ Աստծուց ու բոլորսրբերից, եւ նրանց մասն ու բաժինը Յուդայի, Քրիստոսին խաչ բարձրացնող միւսների եւուրացողների հետ լինի, [նրանք] մեր մեղքերինպարտական լինեն: Հաստատ է Աստծոյ կամքով: Հայոց վեցհարիւր վաթսուն թուականինե:

Մեծ եւ բարեպաշտ Լիպարիտը սրանից յետոյէլ սուրբ ուխտի համար բազմաթիւ արդիւնաւէտ գործերհանդէս բերեց, քանի որ Իւանէ աթաբեկի կողմիցհայրենագիր հրովարտակով նրան էին շնորհուելգաւառն ու վանքը` թագուհու եւ Լաշա Գէորգիիհրամանով: Դա կնքուած էր թագաւորի անցանցականմատանիով: Դրա համար էլ տէր-Սարգիս եպիսկոպոսիմիջոցով կառուցելով պայծառակերտ քաւարանը`զարդարում է սպասքներով, հարստացնում ամէն տեսակիգոյքերով ու կալուածքով: Իր հետ միասին [այդպէս ենվարւում] եւ իր որդիները, որոնց մասին ըստ կարգիյիշատակելու ենք: Սուրբ եկեղեցու վրայ իրյիշատակին այսպիսի արձանագրութիւն է [փորա]գրել[տալիս].

«Հայոց վեց հարիւր եօթանասուներկութուականին Աստծոյ կամքով ես` Օրբելեան մեծ[Լիպարիտի] թոռ եւ Ելիկումի որդի Լիպարիտս... իմհայրը մեծ քէնի պատճառով հեռացաւ հայրենիաշխարհից եւ Աբխազիայի թագաւորից, գնացՊարսկաստան` Ելտկուզ աթաբեկի մօտ: Եւ սա մեծ փառքովու գորովագութ սիրով ընդունեց եւ նրան պարգեւեցՀամիան մեծ քաղաքը: Ժամանակներ անց նա ինձ որբթողեց: Մենք անգիտութեամբ խաբուած էին նրանցից: Յետոյ ծանօթացայ իմ հայրենի հաւատքին եւ մանկականհասակում վերստին դարձայ սուրբ Գրիգորի լուսաւորհաւատքին ու եկայ մեծ աթաբեկ Իւանէի մօտ: Եւ նա, մեծսիրով ընդունելով մեզ, իմ հայրենիքի փոխարէն տուեցՀրաշկաբերդը` իր եկամուտներով, եւ ուրիշ շատ գիւղերՎայոց ձորում, Գեղարքունիքում, Կոտայքում ուԿայէնում: Եւ մեծ յոյսով շինեցի այս վանքը, որՆորավանք է կոչւում, տէր-Սարգսի` Սիւնեացեպիսկոպոսի առաջնորդութեան ժամանակ, կանգնեցրիայս սուրբ եկեղեցին` բազում գանձերի ծախսումով. վերադարձրի աւագ սուրբ նշանը մեծ գումարով Իւանէաթաբեկի տնից ու հաստատեցի սրա մէջ: Ազատեցի նաեւԱգարակի ձորը` իր սահմանով: Նուիրեցի նաեւ Տխարբգիւղը` իր սահմաններով, եւ մէկ թաղ Համասրի գիւղում:

Իսկ տէր-Սարգիսը եւ միաբաններըհաստատեցին մեզ համար պատարագ ամէն շաբաթ, մեծխորանում` երեք օր. կիրակի եւ շաբաթ իմ` Լիպարիտիսմեղապարտ հոգու, հինգշաբթի` իմ կենակից Ասփայիհամար: Արդ` ովքեր որ լինէք այս սուրբ եկեղեցուկրօնաւորներ, մեզ համար մեղքերի թողութիւնխնդրեցէք եւ մեր որդեակների` Ելիկումի, Սմբատի ումիւսների համար` արեւշատութիւն եւ մեր յիշատակըկատարեցէք անխափան: Եւ եթէ մէկը հակառակուի այսգրիս, հոգեբաժին տրուած գիւղ[եր]ին կամ ուրիշկատարածներին ու ջանայ այս սուրբ եկեղեցուցյափշտակել, Սուրբ Երրորդութիւնից նզովուած լինիհոգով ու մարմնով, երեք սուրբ ժողովներից ու բոլորսրբերից անիծուած լինի, սատանայի, Յուդայի, Նեռի եւբոլոր ուրացողների հետ դատապարտուի Քրիստոսի ահեղդատաստանում, իսկ կատարողներն օրհնուած լինեն: Եւեթէ մահմեդական իշխանաւոր փոխարինի ու ջանայշորթել, իր հաւատքից մերժուած լինի եւ Աստծուց ուիր փեղամբարից հազար-հազար նալլաթ կրի: Երկինքը նրահամար չանձրեւի, հողն էլ նրա համար չպտղաբերիե:

Եւ ահա երբ այս այսպէս կատարուեց, ուբոլոր կողմերից յաջողութիւն եղաւ, այնուհետեւ եւինքը` տէր-Սարգիսը, բազում արդիւնաւոր գործերիցյետոյ, ինչպէս վերն ասացինք, գնաց Երուսաղէմ սուրբքաղաքը եւ այնտեղ նահատակի մահով մեռաւ: Նրանյաջորդեց տէր-Ստեփանոսը, որը եւ, գնալով հայոց մեծկաթողիկոս Կոստանդինի մօտ, նոյն ուխտը վերստինհաստատեց եպիսկոպոսական աթոռ` իր ունեցած թեմով`ամբողջ Վայոց ձորով, Նախիջեւանով ու Ճահուկգաւառով: Նաեւ վերցրեց շրջաբերական գրութիւն, որըահաւոր նզովքներով եզրափակուած ու ամրացուած էր, որ ժամանակներ անց ոչ ոք չհամարձակուէր խախտել: Գրութիւնն էլ այս տեսքն ունէր...:

Ապա եւ սրա ժամանակներում մեծ եւարքայաշուք իշխան Սմբատը` Լիպարիտի որդին, սուրբՆախավկայի բակում կառուցում է մի ժամատուն`աղօթատեղի, հրաշակերտ կառուցուածքով` տաշածվէմերից ու կոփած քարերից: Նա տէր-Ստեփանոսինյաջորդած տէր-Սարգսի օրօք եւ դրանից յետոյեկեղեցին զարդարեց աննման սպասքներով, [հարստացրեց] ոսկու եւ արծաթի մեծարժէք գանձերով, ընտիր մետաքսեղէնով, սուրբ վանքին որպէս սեփականկալուածք նուիրեց երեք գիւղ ու այգիներ` Ակոռիից, Հողոցիմից, Արփայից, Չուայից ու Ամաղուաձորից: Իրեղբայրների ու ծնողների յիշատակին էլ [փորա]գրում էայսպիսի արձանագրութիւն.

«Հայոց եօթ հարիւր տասը թուականին: Սայիշատակի անջնջելի արձանագրութիւն է իմ` մեծԼիպարիտի որդի իշխանաց իշխան Սմբատիս, որ շինեցիայս աղօթատեղին, վերստին նորոգեցի այս եկեղեցիներըեւ աստուածային այս սուրբ նշանները ու սուրբնշխարները, որ հաւաքեցինք այստեղ, զարդարեցի ոսկիպահարաններով եւ նախ իմ օրինական կալուածքներիցնուիրեցի երկու գիւղ` Աւէշն ու Անապատը, որ խլուածէին այս տեղից, այլեւ Ակոռիի նորատունկ մեծ այգին`իր կիրակնաջրով: Եւ տէր-Սարգիսն ու միւս միաբաններըսահմանեցին մեզ յիշատակ մեծ բեմը` ամբողջ տարինանխափան պատարագներով` կիրակին ու շաբաթըԼիպարիտի, հինգշաբթին` Ասփայի, երկուշաբթին ուերեքշաբթին` Ելիկումի, չորեքշաբթին` Իւանէի, ուրբաթը` Փախրադոլայի համար:

Դարձեալ տուեցի Հողոցիմի այգին ուՉուայի այգին, եւ սահմանեցինք այս բոլորեկեղեցիներում մէկ օր պատարագ անեն մեր տատԽաթունի համար: Սրանից յետոյ տուեցինք նաեւ Ազատգիւղը իր բոլոր սահման[ներ]ով` շրջակայ լեռնով ուդաշտով` սկսած Քուռակախաղաց կոչուած բարձրահայեացսարից մինչեւ Երեւան, Հողոցիմ, Ճաւաձոր, մինչեւԱկոռիի գլուխը: Սրանց հետ էլ տուեցի Ծաղկաձորի իմձեռքով տնկած այգին` իմ եղբօրորդի Բուրթելի հոգուհամար, որը երիտասարդ հասակում սպանուեցպատերազմում, Խալանդրաց աշխարհում, դաշտումխազիրների, որ այժմ ղփչաղներ են կոչւում: Եւ նրահամար սահմանեցինք պատարագ տասնհինգ օր, որ ամէնտարի անխափան կերպով կատարեն, տասը օրը Դաւթի, Յակոբի եւ ուրիշների մեծ տօներին, իսկ հինգ օրն էլ`Նոր կիրակիին: Արդ` եթէ մէկը` մերոնցից կամօտարներից, աւագներից կամ շարքային պաշտօնեաներից, մեր այս յիշատակը ջանայ խափանել եւ որեւէպատճառով մտածի հակառակուել կամ յափշտակել, Աստծոյ ամենաստեղծ հրամաններով, անլուծելիանէծքներով Բելաիարի ու իր սերնդի եւ օձի հետնզովուած լինի, առաքեալներից, մարգարէներից, հայրապետներից, նահատակներից ու սուրբհրեշտակներից մերժուած եւ անիծուած լինի, Կայէնի, Քամի, Կորխի եւ Դաթանի ու Աբիրոնի, Յեզաբէլի ուԳէեզիի, Յուդայի ու Արիոսի, դաւաճան Վասակի հետդատապարտուելով` անշէջ հրով պատժուի իր որդիներով. նրա անունն ու յիշատակը ջնջուած լինեն աշխարհից. նամեր մեղքերին պարտական լինի: Իսկ կատարողներնօրհնուած լինեն: Եւ եթէ մահմեդական իշխանութիւնփոխարինի ու խափանել ջանայ, Աստծուց ու իրփեղամբարից մերժուած լինի, եւ նրա օրինականն իրհամար անօրինական լինի: Երկինքը նրան [վրայ] կրակմաղի, հողը նրան փուշ բերի, եւ նա իր որդիներով ուտոհմով ջնջուի կեանքից. ամէ'նե:

Դարձեալ` որոշ օրեր անց մի ազնուականմարդ, Բաղքի իշխանական տոհմից, Ջուրջեանց թոռը`Մահեւան անունով, - որի նախնիներին Իւանէ աթաբեկըաւերման ժամանակ բերել-բնակեցրել էր Վայոց ձորումու կալուածք տուել Նորոբերդը` իր միւսագարակներով, - անզաւակ լինելով` իր կալուածքըբաժանում է իր եղբօրորդի Ամիրայի հետ, վերցնում էբերդի կէսը եւ Վարդէնեաց կողմի դաշտամասը, որչափ որջուր է հասնում, եւ գալով սուրբ ուխտը, տէր-Սարգսիմօտ, որդեգրում է սուրբ նշանը եւ իր հայրենաբաժինՆորոն, տունը, Արփայում եղած այգիներն ու ամբողջունեցուածքը ընծայում է սուրբ նշանին: Եւ իրյիշատակին արձանագրութիւն է [փորա]գրում ու ահաւորմեծամեծ նզովքներով եզրափակում ու ամրացնում է, որհետագայում ոչ ոք չհամարձակուի եկեղեցուցյափշտակել այն հոգեբաժին նուէրը, եւ սահմանում է իրհամար ամէն տարի քսան օր պատարագ կատարել անխափան. «Եւ արդ` եթէ մեծամեծներից կամ փոքրաւորներից, աւագներից կամ շարքային պաշտօնեաներից որեւէ մէկնայս նուիրատւութիւններին հակառակ կանգնի ու մտածիՆորավանքի սուրբ եկեղեցուց ինչ-որ պատճառներովխլել, եւ կամ տեղի առաջնորդներից կամ [միւս]կրօնաւորներից ծուլանան պատարագը կատարել ուանհոգութեան մատնեն, այնպիսիները ջնջուեն կեանքիմատեանից եւ սատանայի, Յուդայի ու բոլորչարագործների մասն ու բաժինն ստանան եւ Աստծուց ուբոլոր սրբերից նզովուած լինենե:

Եկեղեցու նկատմամբ բազմաթիւ ուրիշարդիւնաւոր գործեր են անում նաեւ ոմանք բնիկազատներից եւ ընտիր տանուտէրերից, ինչպէս`Ախթամարեան տոհմի սերունդները, որ հինժամանակներից բնակուած էին Արփա գիւղում, իրենցտիրոյթներից նուիրում են Դայակի քարի այգու վերինբաժինը, եւ ուրիշ շատ երախտիք են ցուցաբերումԱխթամարն ու Արփասլանը ու իրենց յիշատակինարձանագրութիւն են [փորա]գրում, պատարագ[սահմանում]: Նոյնպէս էլ Շնորհաւոր անունով միքահանայ շատ տիրոյթներ նոյն գիւղից ու հազար դրամ էընծայում եւ իր [յիշատակի] համար պատարագսահմանում:

Այն ժամանակ չար սատանան պայքար հրահրեցեկեղեցու մէջ: Ոմանք գլուխ բարձրացրին, չարութիւնմտածելով մեր սուրբ ու առաքելական աթոռի նկատմամբ`սկսեցին ուղուց դուրս գալ ու խախտել Սիւնեացմեծաթեմ գաւազանի սահմանը, որը հին ու շատ երկարժամանակներից հաստատուած կայ առաքելական ուհայրապետական կանոն[ներ]ով: Պռօշ անունով մի իշխան`Վասակի որդին, ուզում էր Վայոց ձորի իր գաւառն ուգիւղերը խլել եւ ուրիշ եկեղեցու տիրոյթ դարձնել: Երնջակ գաւառից Յովհաննէս անունով մի աներկիւղմարդ` Ապրակունիք գիւղացի Սեդրակ անունով միքահանայի որդի, անզգամաբար մոլեգնելովսնափառութեան ու չարութեան ախտից, գնում է հայոցերջանիկ կաթողիկոս տէր-Կոստանդինի մօտ ու նրանսուտ խօսքերով խաբելով` եպիսկոպոս է ձեռնադրւում, գալիս է Երնջակի վանքը: Նա յօրինել էր այսպիսիպատճառներ. իբր թէ այս աթոռը նոյնպէսեպիսկոպոսական է, որովհետեւ այստեղ են գտնւումգերեզմաններն այն հայրապետների, որոնք բերդիամրութեան պատճառով դիպուածաբար եկել էինՍիւնեաց եպիսկոպոսների ժամանակներում ու այստեղվախճանուել: Մի հազարապետ էլ, այլազգիներինօգնական դարձնելով, բռնութեամբ յափշտակեց Երնջակգաւառը: Այդ պատճառով եպիսկոպոսներիցտէր-Սարգիսը` Նորավանքից, եւ տէր-Յովհաննէսը`Տաթեւից, Սմբատի եղբայր, մեծ բարեպաշտ իշխանացիշխան Տարսայիճի առաջարկութեամբ ուօժանդակութեամբ ելան, գնացին հայոց մեծ կաթողիկոստէր-Յակոբի մօտ, - որը յաջորդել էր տէր-Կոստանդինին, -եւ նրան ծանուցեցին ահաւոր աղէտի ու առաքելականթեմի պառակտման մասին: Իսկ նա լսելով տեղից վեր էթռչում, հրամայում է գրել թուղթ` ահաւորնզովքներով, կարգալոյծ է անում Երնջակում գտնուողեղկելի Յովհաննէսին: Նմանապէս մեղադրական թուղթ էգրում Պռօշ իշխանին եւ հրամայում է հրաժարուել այդմտադրութիւններից, հակառակ դէպքում ցաւագինանէծքներ կժառանգի: Եպիսկոպոսները, ահա այսպէս հոգտանելով, այնտեղից վերադառնում են: Գալով իրենցտեղերը` նախ յանձնում են Պռօշի գրութիւնը: Եւ նա, ըստ իր հանճարեղ խելքի ու խորայոյս հաւատքի, մեծզղջմամբ մեղքերը խոստովանելով, թողնում էհակառակութիւնը եւ իր ձեռքով գրուած պայմանագրովհաստատում է երդման պայմանը, որ այլեւս ինքը կամիւրայինները չեն մտածի այնպիսի բանսարկութիւն. թեմը ետ է դարձնում եւ օրհնւում [տէր-Սարգիս ուտէր-Յովհաննէս] եպիսկոպոսների կողմից: Իսկ միւսին, որը որջ էր մտել Երնջակում, բռնեցին, ցոյց տուեցիննզովաբեր գրութիւնը, զրկեցին եպիսկոպոսական ուքահանայական կարգից եւ կրկին հաստատեցին գաւառը[թեմի] ամբողջականութեան մէջ: Տէր-Յակոբից բերածշրջաբերական գրութեան պատճէնն էլ այս է...: