Հ
ԱՐՂՈՒՆ
ՂԱՆԻՆ
ՅԱՋՈՐԴԱԾ
ԱՇԽԱՐՀԱԿԱԼ
ԱՐՔԱՆԵՐԻ
ԵՒ
ՆՐԱՆՑ
ԺԱՄԱՆԱԿԻ
ԲՈԼՈՐ
ԱՆՑՔԵՐԻ
ՄԱՍԻՆ
Մեր
երկրում
նետողաց
ազգից
առաջինըթագաւորեց
Հուլաւուն`
ութ
տարի:
Նրան
յաջորդեց
իրաւագ
որդի
Աբաղան,
եւ
ապա
իշխեց
Արղունը`
եօթ
տարի:
Սրա
մահուան
պատճառը
եղաւ
իր
շատ
սիրելի
միհարճը,
որի
կողմից
նա
թունաւորուեց
եւ
մեռաւՄուղանի
դաշտում,
Թեոդորոսի
տօնին:
Նրա
մահուանժամանակ
աւագանու
բազմաթիւ
մեծաւորների
կոտորածեղաւ.
սպանուեցին
Խոջան,
որ
արքայի
գանձապետն
էր,
Սուլթանը,
որ
ուտելիքների
եւ
ըմպելիքներիվերակացուն
էր,
Չիշուն
ու
Օրդուղանը,
որոնքդատարանների
պետերն
էին,
Սադադոլան`
բարեբարոյ
միհրեայ,
որ
մեծ
դիւանատան
կառավարիչն
էր
ու
մերերկրի
բոլոր
հարկերը
տնօրինողը:
Արքայի
անթիւ
ուանսահման
գանձերը
ցիր
ու
ցան
եղան:
Իսկզօրագլուխներն
ու
[միւս]
մեծամեծ
պաշտօնեաներըպառակտուեցին.
ոմանք
Բաղդադից
հրաւիրեցին
Արղունիազգական
Բայտուին,
որպէսզի
դնէին
արքայականթախտին,
ոմանք
էլ
Բիւզանդիայից
շտապեցրին
Արղունիեղբայր
Քեղաթուին,
որը
եկաւ,
արքայական
թախտիննստեց
ղան`
ամբողջ
աշխարհի
վրայ,
հայոց
եօթ
հարիւրքառասուն
թուականին:
Նա
հրամայեց
փող
կտրել
թղթից`գրի
ու
խազուածքի
դրոշմումով,
որովհետեւ
ուզում
էրվերացնել
արծաթեայ
դրամը
եւ
գործածութեան
մէջ
դնելթղթեան:
Այդ
հրամանը
խստութեամբ
տարածեց
բոլորքաղաքների
վրայ:
Նրա
իշխման
չորս
տարուց
յետոյաղմուկ
ու
շփոթ
ընկաւ
արքունիքը,
որովհետեւկասկածեց
որոշ
մարդկանց
վրայ,
որոնք,
նեղուելով
նրադաժան,
խտրութիւն
չունեցող
ու
զազրելիգործողութիւններից,
կամեցան
Բայտուի
կողմն
անցնել:
Սկսեց
բռնոտել
իր
բոլոր
մեծամեծներին`
Ելջիտային,
որ
[արքունական]
որսի
թռչունների
ու
գազաններիվերակացուն
էր,
Դոլոտային,
որ
բոլոր
ուտելիքների
ուըմպելիքների
տնօրէնն
էր,
Խոնջիբալին,
որ
բազմաթիւզօրքերի
հրամանատարն
էր,
եւ
շատ
ուրիշների,
որոնցերկաթէ
շղթաներով
կալանաւորելով`
դրեց
իր
գլխաւորպաշտօնեաների
հսկողութեան
տակ,
իսկ
ինքը
զօրքովշարժուեց-գնաց
Բայտուին
հանդիպելու:
Կալանաւորներն
էլ
ծածուկ
կերպով
դիմեցին
Դուքալանունով
մի
բիւրապետի
եւ
Ելդար
անունով
միթագաւորազնի
օգնութեանը,
որոնք
միաբանուեցիննրանց
հետ,
եկան,
այդ
կալանաւորներին
հանեցինբանտից
ու
բանտարկեցին
նրանց
պահապաններին:
Վերջիններից
մէկը
մեծ
հազարապետ
Խուռումչին
էր.
նրան
բերեցին
մեր
Տաթեւի
վանքը,
մեզ
մօտ
բանտումպահեցին
երկար
ժամանակ,
որը
եւ
յետոյ
ազատուեց
ու[կրկին]
հասաւ
իր
պաշտօնին`
սուրբ
եկեղեցու
հրաշքով:
Ապա
ապստամբները
Երասխ
գետից
այս
կողմ
անցան,
մեծզօրք
դարձան
ու
սկսեցին
հետապնդել
Քեղաթուին:
Իսկսրա
զօրքերը,
այդ
մասին
իմանալով,
ահաբեկուեցին
ուբոլորն
էլ
լքեցին
իրեն
եւ
ցիր
ու
ցան
եղան:
Քեղաթունմենակ
մնաց
եւ
հարկադրուած
եղաւ
վերադառնալ
իրպալատը,
որը
գրաւել
էր
ապստամբների
զօրքը:
Ազատուածկալանաւորները
եւ
մեծ
զօրագլուխներ
Ելդարն
ուԴուքալը,
տեսնելով
նրան,
բռնեցին
ու
խեղդամահսատկեցրին,
նաեւ
սպանեցին
նրա
բոլոր
համախոհներին:
Այնուհետեւ
ընդառաջ
գնալով
Բայտուին`
Սրաւիդաշտում
մեծ
խնդութեամբ
նրան
հռչակեցին
ղան
եւթագաւոր
ամբողջ
աշխարհի
վրայ:
Բայտուն
կրօնով
քրիստոնեայ
էր,
բայց,
խաբուելով
իր
զօրագլուխներից,
դարձաւ
մահմեդական:
Նա
իր
տէրութիւնը
ղեկավարում
էր
թոյլ
ու
վատթար,
տղամարդուն
ոչ
վայել
երկչոտութեամբ:
Եւ
այսպէսիշխեց
մինչեւ
աշուն:
Տարսայիճի
որդի
Ջալալին
միքանի
մոնղոլ
մարդկանցով
նա
ուղարկեց
Ամարաս,
որըհին
ժամանակներից
Աղուանքի
կաթողիկոսական
մեծաթոռն
էր
եղել,
եւ
իր
մօտ
բերել
տուեց
սուրբ
ԳրիգորԼուսաւորչի
որդի
Վարդանի
որդու`
սուրբ
Գրիգորիսիգաւազանը:
Քանի
որ
Գրիգորիսի
գերեզմանն
այնտեղ
էրգտնւում,
ուստի
եւ
գաւազանն
էլ
պահւում
էր
նոյնեկեղեցում:
Գաւազանի
հետ
տարան
նաեւ
աստուածահրաշսքանչելի
խաչը,
որն
ամբողջովին
ոսկուց
էրպատրաստուած,
երեսունվեց
թանկագին
քարերովզարդարուած
եւ
հին
ժամանակներից
այնտեղ
էր:
[Տեղըցոյց
էր
տրուել]
նոյն
թեմից
մի
լիրբ
ու
անզգամքահանայի
մատնութեամբ:
Եւ
քանի
որ
[այդ
ժամանակ]
այդտեղերում
էր
Բիւզանդիայի
կայսեր
Դեսպինա
անունովդուստրը,
որը
Աբաղայի
կողմից
կին
էր
բերուել
ուինքն
էլ
դաստիարակել
էր
Բայտուին`
որպէս
որդեգրի,
բազում
թախանձանքներով
վերցրեց
այդ
խաչն
ուգաւազանը
եւ
ուղարկեց
Կոստանդնուպոլիս
կայսերականքաղաքը:
Այս
ձեւով
Աղուանից
աշխարհը
զրկուեցթանկագին
ու
աստուածային
այդ
գանձերից:
Իսկ
երբ
աշունը
վրայ
հասաւ,
Բայտուի
դէմԽորասանից
եկաւ
Աբաղայի
որդի
Արղունի
որդի
Ղազանը`իր
հօր
գահի
պահանջով,
Խորասանի`
Ղարաւունասկոչուած
բոլոր
զօրքերով:
Այդ
զօրքերիհրամանատարներն
էին
մեծ
եւ
բարեբարոյ
Խութլուշահը,
որի
անունը
նշանակում
է
«շնորհալի
թագաւորե,
եւպատերազմների
մէջ
անպարտելի
ու
չափազանց
հնարագէտՆաւռուզը,
որի
անուան
իմաստն
է
«նոր
տարիե:
Սրանքբոլորն
էլ
թողել
էին
իրենց
բուն
կրօնը
եւմահմեդականութիւն
ընդունել:
Այս
Նաւռուզը
Արղունիորդին
էր,
որ
մեր
ամբողջ
երկրի
վրայ
եղել
էր
պետ
ուկառավարիչ
եւ
բազմաթիւ
ոճրագործութիւններ
արել,
ապստամբութեամբ
ընդվզել
Արղունի
ու
նրա
որդիՂազանի
դէմ,
այժմ
միացել
էր
վերջինիս
հետ:
Նա
խիստատում
էր
քրիստոնեաներին
ու
թշնամի
էրեկեղեցիներին.
ասպատակութեամբ
յարձակուելով`փոթորկում
էր
մրրիկի
պէս`
անցած
առաջապահ
մարտականջոկատի
գլուխը,
որ
մանղլա
է
կոչւում:
Եւ
[այսպէսյարձակուելով]`
նա
կոտորեց
ճանապարհներըպահպանող
զօրախմբերին:
Այնուհետեւ
գոյժը
հասաւարքունիք,
ուր
տագնապ
ու
աղաղակ
բարձրացաւ.
այնտեղգտնուողները
զգուշութեամբ
նախապատրաստուած
չէին,
այլ
անտեղեակ
էին:
Մեծ
բիւրապետ
Թաչարը,
դրանիցվախեցած,
գնաց-միացաւ
Նաւռուզին:
Դրա
հետեւանքովԲայտուի
կողմնակից
զինուորները
սրտաբեկուեցին,
բոլորն
էլ
նրան
թողեցին
ու
փախան:
Փախաւ
նաեւ
այնյիմար
Բայտուն
ու
եկաւ
Դուքալի
մօտ,
որն
իրզօրքերով
այդ
ժամանակ
նստած
էր
Նախիջեւանիդաշտում,
Երասխի
եզրին:
Երբ
Դուքալը
նրան
տեսաւ,
հոգու
արիութեամբ
ամբողջապէս
թուլացաւ.
նրահազարապետներն
էլ
երկմտանքի
մէջ
ընկան
եւ
բռնելովԲայտուին
ետ
դարձրին,
ուղարկեցին
Ղազանի
մօտ,
իրենքէլ
փախան
դէս
ու
դէն:
Իսկ
Դուքալը
գնաց-թաքնուեցՎրաստանի
ամրոցներում,
որին
յետոյ
Բեքայը
բռնեց
ույանձնեց
Խուռումչիի
ձեռքը,
որը
եւ
նրան
չարաչարկերպով
սպանեց:
Նոյնպէս
եւ
Ելդարը
փախաւ
Կարինքաղաքի
կողմը,
որին
յետոյ
գտան
մի
շեյխի
մօտ
եւսպանեցին:
Այսպէս
էլ
առհասարակ
բռնելով
[միւս]մեծաւորներին`
բոլորին
սպանեցին:
Դրանց
հետսպանեցին
նաեւ
ամէն
ինչով
բարի
Ելջիդային,
որը
մերնահանգի
տնօրէնն
էր,
տասներկու
հազարանոց
ջոկատիհրամանատարը.
նրան
բերեցին
Գիլանից
ու
դաժան
մահովսպանեցին:
Ահա
այսպէս
[Խութլուշահն
ու
Նաւռուզը]առանց
պատերազմի
ու
ճակատամարտի
գրաւեցին
այսամբողջ
աշխարհը
եւ
Ղազանին
թագաւոր
նստեցրին
իրհայր
Արղունի
թագաւորական
տեղում:
Աստուածատեաց
այդ
Նաւռուզը
երբ
եկաւ,
հրաման
արձակեց
առհասարակ
քանդել
բոլորեկեղեցիները,
կողոպտել
բոլոր
քրիստոնեաներին,
թլփատել
քահանաներին:
Այդ
պատճառովքրիստոնեաներին
ամէնուրեք
մեծ
վշտեր
պատճառեցինու
անտանելի
աղէտների
ենթարկեցին:
Քանդեցին
շատեկեղեցիներ,
բազմաթիւ
քահանաների
խողխողեցին,
մեծթուով
քրիստոնեաների
կոտորեցին:
Իսկ
ովքերկարողացան
սրից
խուսափել,
նրանց
էլ
ունեցուածքըյափշտակեցին:
Գերեվարեցին
բազմաթիւ
կանանց
ումանուկների:
Բաղդադում,
Մոսուլում,
Համադանում,
Թաւրիզում,
Մարաղայում,
բիւզանդական
երկրներում
ուՄիջագետքում
անպատմելի
ոճիրներ
գործեցին:
Իսկմեր
նահանգի
[սահմաններում]
կողոպտեցին
Նախիջեւանիեկեղեցիները,
գերի
վերցրին
քահանաներին,
բազումչարչարանքների
ենթարկեցին,
քանդեցին
սրբարաններիդռները,
խորտակեցին
սեղանները.
բայց
զօրագլուխներըթոյլ
չտուեցին
եկեղեցիները
քանդել`
վախենալովՎրաստանի
զօրքերից:
Եկան
նաեւ
Սիւնեաց
մեծ
աթոռը
եւուզեցին
քանդել
եկեղեցին,
բայց
կաշառքներով
եւուժով
մենք
թոյլ
չտուեցինք:
Կողոպտեցին
Նախիջեւանիգաւառի
վանքերը,
իսկ
Հայաստանի
միւս
գաւառները,
որտեղով
Երասխը
հոսում
է,
Աստծոյ
շնորհիւ
[ազատ]մնացին:
Բռնեցին
նաեւ
ասորիների
կաթողիկոսին,
որընստում
էր
Մարաղայում,
բազում
անարգանքներովմերձիմահ
չարչարեցին
եւ
ամբողջ
հարստութիւնըկողոպտեցին:
Առաքելոց
վանքի
եպիսկոպոստէր-Տիրացուին
եւս
բռնեցին,
զանազան
անպատիւբաներով
ծաղր
ու
ծանակի
ենթարկեցին
եւ
խլեցին
նրաամբողջ
ունեցուածքը:
Բացի
դրանից,
նրա
վանքում,
որտեղ
սուրբ
Թադեւոս
առաքեալի
շիրիմն
էր
գտնւում,
շինութիւնները
քանդեցին,
աւերեցին,
իսպառկործանեցին
ու
կողոպտեցին:
[Այդ
ժամանակ]
Բայտուի
մօտ[շնորհաւորանքի]
էր
եկել
հայոց
Հեթում
թագաւորը,
բայց
հասաւ
յիշեալ
տագնապալիցխառնաշփոթութիւնների
պահին:
Նա
մնում
էր
Մարաղայիեկեղեցում,
որը
[ասորիների]
կաթողիկոսարանն
էր:
Հէնց
նրան
էլ
վիշտ
պատճառեցին:
Նա
գնաց,
ներկայացաւ
Ղազանին:
Վերջինս
թագաւորին
մեծաշուքպատուով
ընդունեց:
Հեթումը
արքային
դէմ-յանդիմանպատմեց
քրիստոնեաների
նկատմամբ
կատարուած
աղէտալիանցքերի
մասին:
Իսկ
Ղազանն
անմեղ
ձեւանալով`
ասաց.
«Ես
այդ
մասին
ոչինչ
չգիտեմ.
ամէն
ինչ
Նաւռուզն
էկատարելե:
Եւ
ինքը
հրամայեց
անմիջապէս
հրովարտակգրել,
[տարածել]
ամբողջ
երկրում,
որ
եկեղեցիներին
ուքրիստոնեաներին
ձեռք
չտան,
այլ
բոլորը
խաղաղ
մնան`իւրաքանչիւրն
իր
հաւատն
ու
պաշտամունքըհամարձակութեամբ
պահելով:
Այդպիսով
մի
փոքրդադարեցին
աւազակային
յարձակումները:
Եւ
Հեթումթագաւորը
մեծ
պատուով
ու
շքեղաշուք
փառքովայնտեղից
ետ
դարձաւ
եւ
խաղաղութեամբ
գնաց
իրաշխարհը`
Կիլիկիա:
Ղազանը,
ղանութիւնը
գրաւելով
եօթ
հարիւրքառասունչորս
թուականին,
իշխում
էր
ահեղ
ուժով,
ահարկու
բռնութեամբ,
հզօր
ու
բարձր
բազուկով:
Նա
իրբոլոր
զօրքերի
ու
[հպատակ]
երկրների
վրայ
նշանակեցԽութլուշահին`
մի
բարի,
հզօր
եւ
պատերազմներումյաղթող
մարդու,
որը
բարեկամական
մօտիկ[յարաբերութիւնների
մէջ
էր]
քրիստոնեաների
հետ
եւաջակցում
էր
նրանց:
Նա
փեսայացաւ
[մեր]
թագաւորին`նրա
քոյրը
կին
վերցնելով:
Եւ
նրա
ազդեցութեամբ
մերաշխարհում
ու
ամբողջ
Հայաստանում
խաղաղութիւնեղաւ:
Մինչդեռ
անիծեալ
ու
արիւնարբու
այն
գազանը`Նաւռուզը,
գնաց
Խորասանի
կողմը`
այն
աշխարհըտնօրինելու,
մտադրուեց
[ինչ-որ]
հնարներով
դաւելՂազանին:
Եւ
վերջինս
այդ
իմանալով`
կոտորեցՆաւռուզի
բոլոր
ազգականներին,
եղբայրներին,
զաւակներին,
այսինքն`
ամբողջ
տոհմը:
Իսկ
ինքը`Նաւռուզը,
երբ
իմացաւ,
որ
յայտնի
է
դարձել
իր
չարմտադրութիւնը,
փախաւ
Խորասանի
խորքերը:
Դրա
համարէլ
Խութլուշահը
մեծաքանակ
զօրք
հաւաքեց
ու
գնացնրա
ետեւից:
Տէր
Աստուած
այն
անիծեալին
յանձնեցԽութլուշահի
ձեռքը,
որը
նրան
աշխարհից
ջնջեց`
անհետկորցնելով:
Նրան
մեծ
հրաշքով
բռնել
էին
Հրէքաղաքում,
որը
Մաւրից
ու
Նիշապուրից
այն
կողմ
է:
Նրահետ
էին
նաեւ
մեր
Լիպարիտ
ու
Էաչի
իշխանները,
որոնքթքեցին
Նաւռուզի
երեսին,
խիստ
անարգանքներով
ծաղրու
ծանակի
ենթարկեցին
նրան:
Ահա
տեսէք
եկեղեցու
զօրութիւնը,
թէինչպէս
ոչնչացրեց
իր
թշնամուն,
իր
քանդման
վրէժնառաւ.
չէ՞
որ
այդ
թշնամու
իշխանութիւնը
մէկ
տարի
էլչտեւեց.
նա
ամբողջ
տոհմով
ջնջուեց:
Նրա
անունն
էլվերացաւ
այս
աշխարհից:
Գոհությո~ւն
եւ
փա~ռք
եկեղեցու
այսպիսիխնամատարին:
Իսկ
մինչ
այս
արքունի
ցեղից
Ասլանանունով
մի
մարդ
գլուխ
բարձրացրեց,
իր
կողմը
գրաւեցբազմաթիւ
զօրքերի
ու
զօրագլուխների:
Դա
սկսեցՄուղանի
դաշտում`
[մտադրուելով]
գնալ
ղանի
պալատիդէմ:
Նա
անցաւ
Երասխի
այս
կողմը`
հեծելազօրի
աւելիշատ
բազմութիւն
հաւաքելու
նպատակով:
Ղանն
այսիմանալով`
Ասլանի
դէմ
ուղարկեց
բազմաթիւ
զօրքեր`Չոփան
եւ
Խուռումչի
զօրավարների
գլխաւորութեամբ:
Նրանք
եկան,
կռուեցին
եւ
ջարդեցին
Ասլանի
զօրքերին,
իրեն
էլ
փախուստի
մատնեցին:
Իսկ
յետոյ
նրան
եւս
իրբոլոր
համախոհների
հետ
բռնեցին
եւ
սպանեցին:
Մեծարիւնահեղութիւն
արեցին:
Այդ
պատճառովԽորասանում
սպանեցին
նաեւ
Աբաղայի
եղբօրորդիՍուքային:
Այս
մասին`
այսքանը:
Սակայն,
երբ
Նաւռուզը
եկաւ
եւեկեղեցիները
քանդեց,
Դեմետրէի
որդի
վրաց
մանուկթագաւոր
Դաւիթը
իր
բոլոր
նախարարներով
ուազատագունդ
մարդկանցով
գնաց
Մեթեւուլէթ,
մտաւ
այնանառիկ
բերդը,
որը
կոչւում
է
Մոդենախէ,
այսինքն`«ե'կ
եւ
տե'սե,
ու
իրեն
օգնական
դարձնելովմեթեւուլներին,
փխայցիներին
եւ
շրջակայ
[միւս]բոլոր
ժողովուրդներին`
գրաւեց
Ալանաց
դուռը,
որհնում
Դարիալ
էր
կոչւում,
իսկ
այժմ`
Ջասանի
կիրճ.
այնտեղից
հեռացրեց
թաթարական
պահակազօրը:
Դաճանապարհն
է
խազարների,
ալանների,
օսերի,
ղփչաղների
եւ
Բերքայի
սերունդների`
հիւսիսայինաշխարհի
այն
մեծ
թագաւորութեան
[զօրքերի],
որտեղայժմ
ղան
են
Թոթամանգուն
եւ
Նուխան`
Բաթուի
եւՍարթախի
թոռները:
Այդ
խնդրով
[Ղազանը]
խոստմաներդումով
շատ
պատուիրակներ
ուղարկեց
Դաւթի
մօտ,
բայց
նա
չլսեց
ու
ամրոցից
դուրս
չեկաւ:
Դրանիցյետոյ
մեծ
Խութլուշահը
մեծաքանակ
զօրքով
վերկացաւ-գնաց,
մտաւ
Վրաստան
եւ
նստեց
Մուխրանիդաշտում,
որը
թագաւորի
բերդի
մօտ
էր:
Նա
իմացաւ,
որբերդն
անառիկ
ամրութեամբ
է:
Պատուիրակների
միջոցովԴաւթին
բերդից
դուրս
կանչեց,
բայց
նա
չեկաւ,
այլ
իրկեանքի
[ապահովութեան]
համար
երաշխիք
ծառայողպատանդներ
պահանջեց`
[խոստանալով,
որ
դրանից
յետոյ]կգայ:
Ուստի
եւ
Խութլուշահը
[որպէս
պատանդ]ուղարկում
է
իր
որդի
Շիպաուչիին
եւ
ուրիշ
երեքմարդու
մեծամեծ
պատուաւորներից:
Թագաւորը
նրանցդնում
է
հսկողութեան
տակ,
իսկ
ինքը
գալիս
էԽութլուշահի
մօտ,
որին
հանդիպում
է
շատ
ընծաներով:
Նրա
կողմից
էլ
արժանանում
է
պատուի,
մեծամեծպարգեւների,
ինչպէս
նաեւ
իրեն
չդաւելու
պայման
ուխոստում
է
վերցնում:
Այս
ամենի
համար
միջնորդ
էր
իրկաթողիկոսը:
Եւ
այսպէս
Դաւիթը
վերադարձաւ
իր
բերդըու
ազատ
արձակեց
պատանդներին:
Խութլուշահն
էլխաղաղութեամբ
վերադարձաւ
Ռանի
դաշտը`
այնտեղձմեռելու: