Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Հ
ԱՐՂՈՒՆ ՂԱՆԻՆ ՅԱՋՈՐԴԱԾ ԱՇԽԱՐՀԱԿԱԼ ԱՐՔԱՆԵՐԻ ԵՒ ՆՐԱՆՑ ԺԱՄԱՆԱԿԻ ԲՈԼՈՐ ԱՆՑՔԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Մեր երկրում նետողաց ազգից առաջինըթագաւորեց Հուլաւուն` ութ տարի: Նրան յաջորդեց իրաւագ որդի Աբաղան, եւ ապա իշխեց Արղունը` եօթ տարի: Սրա մահուան պատճառը եղաւ իր շատ սիրելի միհարճը, որի կողմից նա թունաւորուեց եւ մեռաւՄուղանի դաշտում, Թեոդորոսի տօնին: Նրա մահուանժամանակ աւագանու բազմաթիւ մեծաւորների կոտորածեղաւ. սպանուեցին Խոջան, որ արքայի գանձապետն էր, Սուլթանը, որ ուտելիքների եւ ըմպելիքներիվերակացուն էր, Չիշուն ու Օրդուղանը, որոնքդատարանների պետերն էին, Սադադոլան` բարեբարոյ միհրեայ, որ մեծ դիւանատան կառավարիչն էր ու մերերկրի բոլոր հարկերը տնօրինողը: Արքայի անթիւ ուանսահման գանձերը ցիր ու ցան եղան: Իսկզօրագլուխներն ու [միւս] մեծամեծ պաշտօնեաներըպառակտուեցին. ոմանք Բաղդադից հրաւիրեցին Արղունիազգական Բայտուին, որպէսզի դնէին արքայականթախտին, ոմանք էլ Բիւզանդիայից շտապեցրին Արղունիեղբայր Քեղաթուին, որը եկաւ, արքայական թախտիննստեց ղան` ամբողջ աշխարհի վրայ, հայոց եօթ հարիւրքառասուն թուականին: Նա հրամայեց փող կտրել թղթից`գրի ու խազուածքի դրոշմումով, որովհետեւ ուզում էրվերացնել արծաթեայ դրամը եւ գործածութեան մէջ դնելթղթեան: Այդ հրամանը խստութեամբ տարածեց բոլորքաղաքների վրայ: Նրա իշխման չորս տարուց յետոյաղմուկ ու շփոթ ընկաւ արքունիքը, որովհետեւկասկածեց որոշ մարդկանց վրայ, որոնք, նեղուելով նրադաժան, խտրութիւն չունեցող ու զազրելիգործողութիւններից, կամեցան Բայտուի կողմն անցնել: Սկսեց բռնոտել իր բոլոր մեծամեծներին` Ելջիտային, որ [արքունական] որսի թռչունների ու գազաններիվերակացուն էր, Դոլոտային, որ բոլոր ուտելիքների ուըմպելիքների տնօրէնն էր, Խոնջիբալին, որ բազմաթիւզօրքերի հրամանատարն էր, եւ շատ ուրիշների, որոնցերկաթէ շղթաներով կալանաւորելով` դրեց իր գլխաւորպաշտօնեաների հսկողութեան տակ, իսկ ինքը զօրքովշարժուեց-գնաց Բայտուին հանդիպելու: Կալանաւորներն էլ ծածուկ կերպով դիմեցին Դուքալանունով մի բիւրապետի եւ Ելդար անունով միթագաւորազնի օգնութեանը, որոնք միաբանուեցիննրանց հետ, եկան, այդ կալանաւորներին հանեցինբանտից ու բանտարկեցին նրանց պահապաններին: Վերջիններից մէկը մեծ հազարապետ Խուռումչին էր. նրան բերեցին մեր Տաթեւի վանքը, մեզ մօտ բանտումպահեցին երկար ժամանակ, որը եւ յետոյ ազատուեց ու[կրկին] հասաւ իր պաշտօնին` սուրբ եկեղեցու հրաշքով: Ապա ապստամբները Երասխ գետից այս կողմ անցան, մեծզօրք դարձան ու սկսեցին հետապնդել Քեղաթուին: Իսկսրա զօրքերը, այդ մասին իմանալով, ահաբեկուեցին ուբոլորն էլ լքեցին իրեն եւ ցիր ու ցան եղան: Քեղաթունմենակ մնաց եւ հարկադրուած եղաւ վերադառնալ իրպալատը, որը գրաւել էր ապստամբների զօրքը: Ազատուածկալանաւորները եւ մեծ զօրագլուխներ Ելդարն ուԴուքալը, տեսնելով նրան, բռնեցին ու խեղդամահսատկեցրին, նաեւ սպանեցին նրա բոլոր համախոհներին: Այնուհետեւ ընդառաջ գնալով Բայտուին` Սրաւիդաշտում մեծ խնդութեամբ նրան հռչակեցին ղան եւթագաւոր ամբողջ աշխարհի վրայ:

Բայտուն կրօնով քրիստոնեայ էր, բայց, խաբուելով իր զօրագլուխներից, դարձաւ մահմեդական: Նա իր տէրութիւնը ղեկավարում էր թոյլ ու վատթար, տղամարդուն ոչ վայել երկչոտութեամբ: Եւ այսպէսիշխեց մինչեւ աշուն: Տարսայիճի որդի Ջալալին միքանի մոնղոլ մարդկանցով նա ուղարկեց Ամարաս, որըհին ժամանակներից Աղուանքի կաթողիկոսական մեծաթոռն էր եղել, եւ իր մօտ բերել տուեց սուրբ ԳրիգորԼուսաւորչի որդի Վարդանի որդու` սուրբ Գրիգորիսիգաւազանը: Քանի որ Գրիգորիսի գերեզմանն այնտեղ էրգտնւում, ուստի եւ գաւազանն էլ պահւում էր նոյնեկեղեցում: Գաւազանի հետ տարան նաեւ աստուածահրաշսքանչելի խաչը, որն ամբողջովին ոսկուց էրպատրաստուած, երեսունվեց թանկագին քարերովզարդարուած եւ հին ժամանակներից այնտեղ էր: [Տեղըցոյց էր տրուել] նոյն թեմից մի լիրբ ու անզգամքահանայի մատնութեամբ: Եւ քանի որ [այդ ժամանակ] այդտեղերում էր Բիւզանդիայի կայսեր Դեսպինա անունովդուստրը, որը Աբաղայի կողմից կին էր բերուել ուինքն էլ դաստիարակել էր Բայտուին` որպէս որդեգրի, բազում թախանձանքներով վերցրեց այդ խաչն ուգաւազանը եւ ուղարկեց Կոստանդնուպոլիս կայսերականքաղաքը: Այս ձեւով Աղուանից աշխարհը զրկուեցթանկագին ու աստուածային այդ գանձերից:

Իսկ երբ աշունը վրայ հասաւ, Բայտուի դէմԽորասանից եկաւ Աբաղայի որդի Արղունի որդի Ղազանը`իր հօր գահի պահանջով, Խորասանի` Ղարաւունասկոչուած բոլոր զօրքերով: Այդ զօրքերիհրամանատարներն էին մեծ եւ բարեբարոյ Խութլուշահը, որի անունը նշանակում է «շնորհալի թագաւորե, եւպատերազմների մէջ անպարտելի ու չափազանց հնարագէտՆաւռուզը, որի անուան իմաստն է «նոր տարիե: Սրանքբոլորն էլ թողել էին իրենց բուն կրօնը եւմահմեդականութիւն ընդունել: Այս Նաւռուզը Արղունիորդին էր, որ մեր ամբողջ երկրի վրայ եղել էր պետ ուկառավարիչ եւ բազմաթիւ ոճրագործութիւններ արել, ապստամբութեամբ ընդվզել Արղունի ու նրա որդիՂազանի դէմ, այժմ միացել էր վերջինիս հետ: Նա խիստատում էր քրիստոնեաներին ու թշնամի էրեկեղեցիներին. ասպատակութեամբ յարձակուելով`փոթորկում էր մրրիկի պէս` անցած առաջապահ մարտականջոկատի գլուխը, որ մանղլա է կոչւում: Եւ [այսպէսյարձակուելով]` նա կոտորեց ճանապարհներըպահպանող զօրախմբերին: Այնուհետեւ գոյժը հասաւարքունիք, ուր տագնապ ու աղաղակ բարձրացաւ. այնտեղգտնուողները զգուշութեամբ նախապատրաստուած չէին, այլ անտեղեակ էին: Մեծ բիւրապետ Թաչարը, դրանիցվախեցած, գնաց-միացաւ Նաւռուզին: Դրա հետեւանքովԲայտուի կողմնակից զինուորները սրտաբեկուեցին, բոլորն էլ նրան թողեցին ու փախան: Փախաւ նաեւ այնյիմար Բայտուն ու եկաւ Դուքալի մօտ, որն իրզօրքերով այդ ժամանակ նստած էր Նախիջեւանիդաշտում, Երասխի եզրին: Երբ Դուքալը նրան տեսաւ, հոգու արիութեամբ ամբողջապէս թուլացաւ. նրահազարապետներն էլ երկմտանքի մէջ ընկան եւ բռնելովԲայտուին ետ դարձրին, ուղարկեցին Ղազանի մօտ, իրենքէլ փախան դէս ու դէն: Իսկ Դուքալը գնաց-թաքնուեցՎրաստանի ամրոցներում, որին յետոյ Բեքայը բռնեց ույանձնեց Խուռումչիի ձեռքը, որը եւ նրան չարաչարկերպով սպանեց: Նոյնպէս եւ Ելդարը փախաւ Կարինքաղաքի կողմը, որին յետոյ գտան մի շեյխի մօտ եւսպանեցին: Այսպէս էլ առհասարակ բռնելով [միւս]մեծաւորներին` բոլորին սպանեցին: Դրանց հետսպանեցին նաեւ ամէն ինչով բարի Ելջիդային, որը մերնահանգի տնօրէնն էր, տասներկու հազարանոց ջոկատիհրամանատարը. նրան բերեցին Գիլանից ու դաժան մահովսպանեցին: Ահա այսպէս [Խութլուշահն ու Նաւռուզը]առանց պատերազմի ու ճակատամարտի գրաւեցին այսամբողջ աշխարհը եւ Ղազանին թագաւոր նստեցրին իրհայր Արղունի թագաւորական տեղում:

Աստուածատեաց այդ Նաւռուզը երբ եկաւ, հրաման արձակեց առհասարակ քանդել բոլորեկեղեցիները, կողոպտել բոլոր քրիստոնեաներին, թլփատել քահանաներին: Այդ պատճառովքրիստոնեաներին ամէնուրեք մեծ վշտեր պատճառեցինու անտանելի աղէտների ենթարկեցին: Քանդեցին շատեկեղեցիներ, բազմաթիւ քահանաների խողխողեցին, մեծթուով քրիստոնեաների կոտորեցին: Իսկ ովքերկարողացան սրից խուսափել, նրանց էլ ունեցուածքըյափշտակեցին: Գերեվարեցին բազմաթիւ կանանց ումանուկների: Բաղդադում, Մոսուլում, Համադանում, Թաւրիզում, Մարաղայում, բիւզանդական երկրներում ուՄիջագետքում անպատմելի ոճիրներ գործեցին: Իսկմեր նահանգի [սահմաններում] կողոպտեցին Նախիջեւանիեկեղեցիները, գերի վերցրին քահանաներին, բազումչարչարանքների ենթարկեցին, քանդեցին սրբարաններիդռները, խորտակեցին սեղանները. բայց զօրագլուխներըթոյլ չտուեցին եկեղեցիները քանդել` վախենալովՎրաստանի զօրքերից: Եկան նաեւ Սիւնեաց մեծ աթոռը եւուզեցին քանդել եկեղեցին, բայց կաշառքներով եւուժով մենք թոյլ չտուեցինք: Կողոպտեցին Նախիջեւանիգաւառի վանքերը, իսկ Հայաստանի միւս գաւառները, որտեղով Երասխը հոսում է, Աստծոյ շնորհիւ [ազատ]մնացին: Բռնեցին նաեւ ասորիների կաթողիկոսին, որընստում էր Մարաղայում, բազում անարգանքներովմերձիմահ չարչարեցին եւ ամբողջ հարստութիւնըկողոպտեցին: Առաքելոց վանքի եպիսկոպոստէր-Տիրացուին եւս բռնեցին, զանազան անպատիւբաներով ծաղր ու ծանակի ենթարկեցին եւ խլեցին նրաամբողջ ունեցուածքը: Բացի դրանից, նրա վանքում, որտեղ սուրբ Թադեւոս առաքեալի շիրիմն էր գտնւում, շինութիւնները քանդեցին, աւերեցին, իսպառկործանեցին ու կողոպտեցին:

[Այդ ժամանակ] Բայտուի մօտ[շնորհաւորանքի] էր եկել հայոց Հեթում թագաւորը, բայց հասաւ յիշեալ տագնապալիցխառնաշփոթութիւնների պահին: Նա մնում էր Մարաղայիեկեղեցում, որը [ասորիների] կաթողիկոսարանն էր: Հէնց նրան էլ վիշտ պատճառեցին: Նա գնաց, ներկայացաւ Ղազանին: Վերջինս թագաւորին մեծաշուքպատուով ընդունեց: Հեթումը արքային դէմ-յանդիմանպատմեց քրիստոնեաների նկատմամբ կատարուած աղէտալիանցքերի մասին: Իսկ Ղազանն անմեղ ձեւանալով` ասաց. «Ես այդ մասին ոչինչ չգիտեմ. ամէն ինչ Նաւռուզն էկատարելե: Եւ ինքը հրամայեց անմիջապէս հրովարտակգրել, [տարածել] ամբողջ երկրում, որ եկեղեցիներին ուքրիստոնեաներին ձեռք չտան, այլ բոլորը խաղաղ մնան`իւրաքանչիւրն իր հաւատն ու պաշտամունքըհամարձակութեամբ պահելով: Այդպիսով մի փոքրդադարեցին աւազակային յարձակումները: Եւ Հեթումթագաւորը մեծ պատուով ու շքեղաշուք փառքովայնտեղից ետ դարձաւ եւ խաղաղութեամբ գնաց իրաշխարհը` Կիլիկիա:

Ղազանը, ղանութիւնը գրաւելով եօթ հարիւրքառասունչորս թուականին, իշխում էր ահեղ ուժով, ահարկու բռնութեամբ, հզօր ու բարձր բազուկով: Նա իրբոլոր զօրքերի ու [հպատակ] երկրների վրայ նշանակեցԽութլուշահին` մի բարի, հզօր եւ պատերազմներումյաղթող մարդու, որը բարեկամական մօտիկ[յարաբերութիւնների մէջ էր] քրիստոնեաների հետ եւաջակցում էր նրանց: Նա փեսայացաւ [մեր] թագաւորին`նրա քոյրը կին վերցնելով: Եւ նրա ազդեցութեամբ մերաշխարհում ու ամբողջ Հայաստանում խաղաղութիւնեղաւ: Մինչդեռ անիծեալ ու արիւնարբու այն գազանը`Նաւռուզը, գնաց Խորասանի կողմը` այն աշխարհըտնօրինելու, մտադրուեց [ինչ-որ] հնարներով դաւելՂազանին: Եւ վերջինս այդ իմանալով` կոտորեցՆաւռուզի բոլոր ազգականներին, եղբայրներին, զաւակներին, այսինքն` ամբողջ տոհմը: Իսկ ինքը`Նաւռուզը, երբ իմացաւ, որ յայտնի է դարձել իր չարմտադրութիւնը, փախաւ Խորասանի խորքերը: Դրա համարէլ Խութլուշահը մեծաքանակ զօրք հաւաքեց ու գնացնրա ետեւից: Տէր Աստուած այն անիծեալին յանձնեցԽութլուշահի ձեռքը, որը նրան աշխարհից ջնջեց` անհետկորցնելով: Նրան մեծ հրաշքով բռնել էին Հրէքաղաքում, որը Մաւրից ու Նիշապուրից այն կողմ է: Նրահետ էին նաեւ մեր Լիպարիտ ու Էաչի իշխանները, որոնքթքեցին Նաւռուզի երեսին, խիստ անարգանքներով ծաղրու ծանակի ենթարկեցին նրան:

Ահա տեսէք եկեղեցու զօրութիւնը, թէինչպէս ոչնչացրեց իր թշնամուն, իր քանդման վրէժնառաւ. չէ՞ որ այդ թշնամու իշխանութիւնը մէկ տարի էլչտեւեց. նա ամբողջ տոհմով ջնջուեց: Նրա անունն էլվերացաւ այս աշխարհից:

Գոհությո~ւն եւ փա~ռք եկեղեցու այսպիսիխնամատարին:

Իսկ մինչ այս արքունի ցեղից Ասլանանունով մի մարդ գլուխ բարձրացրեց, իր կողմը գրաւեցբազմաթիւ զօրքերի ու զօրագլուխների: Դա սկսեցՄուղանի դաշտում` [մտադրուելով] գնալ ղանի պալատիդէմ: Նա անցաւ Երասխի այս կողմը` հեծելազօրի աւելիշատ բազմութիւն հաւաքելու նպատակով: Ղանն այսիմանալով` Ասլանի դէմ ուղարկեց բազմաթիւ զօրքեր`Չոփան եւ Խուռումչի զօրավարների գլխաւորութեամբ: Նրանք եկան, կռուեցին եւ ջարդեցին Ասլանի զօրքերին, իրեն էլ փախուստի մատնեցին: Իսկ յետոյ նրան եւս իրբոլոր համախոհների հետ բռնեցին եւ սպանեցին: Մեծարիւնահեղութիւն արեցին: Այդ պատճառովԽորասանում սպանեցին նաեւ Աբաղայի եղբօրորդիՍուքային: Այս մասին` այսքանը:

Սակայն, երբ Նաւռուզը եկաւ եւեկեղեցիները քանդեց, Դեմետրէի որդի վրաց մանուկթագաւոր Դաւիթը իր բոլոր նախարարներով ուազատագունդ մարդկանցով գնաց Մեթեւուլէթ, մտաւ այնանառիկ բերդը, որը կոչւում է Մոդենախէ, այսինքն`«ե'կ եւ տե'սե, ու իրեն օգնական դարձնելովմեթեւուլներին, փխայցիներին եւ շրջակայ [միւս]բոլոր ժողովուրդներին` գրաւեց Ալանաց դուռը, որհնում Դարիալ էր կոչւում, իսկ այժմ` Ջասանի կիրճ. այնտեղից հեռացրեց թաթարական պահակազօրը: Դաճանապարհն է խազարների, ալանների, օսերի, ղփչաղների եւ Բերքայի սերունդների` հիւսիսայինաշխարհի այն մեծ թագաւորութեան [զօրքերի], որտեղայժմ ղան են Թոթամանգուն եւ Նուխան` Բաթուի եւՍարթախի թոռները: Այդ խնդրով [Ղազանը] խոստմաներդումով շատ պատուիրակներ ուղարկեց Դաւթի մօտ, բայց նա չլսեց ու ամրոցից դուրս չեկաւ: Դրանիցյետոյ մեծ Խութլուշահը մեծաքանակ զօրքով վերկացաւ-գնաց, մտաւ Վրաստան եւ նստեց Մուխրանիդաշտում, որը թագաւորի բերդի մօտ էր: Նա իմացաւ, որբերդն անառիկ ամրութեամբ է: Պատուիրակների միջոցովԴաւթին բերդից դուրս կանչեց, բայց նա չեկաւ, այլ իրկեանքի [ապահովութեան] համար երաշխիք ծառայողպատանդներ պահանջեց` [խոստանալով, որ դրանից յետոյ]կգայ: Ուստի եւ Խութլուշահը [որպէս պատանդ]ուղարկում է իր որդի Շիպաուչիին եւ ուրիշ երեքմարդու մեծամեծ պատուաւորներից: Թագաւորը նրանցդնում է հսկողութեան տակ, իսկ ինքը գալիս էԽութլուշահի մօտ, որին հանդիպում է շատ ընծաներով: Նրա կողմից էլ արժանանում է պատուի, մեծամեծպարգեւների, ինչպէս նաեւ իրեն չդաւելու պայման ուխոստում է վերցնում: Այս ամենի համար միջնորդ էր իրկաթողիկոսը: Եւ այսպէս Դաւիթը վերադարձաւ իր բերդըու ազատ արձակեց պատանդներին: Խութլուշահն էլխաղաղութեամբ վերադարձաւ Ռանի դաշտը` այնտեղձմեռելու: