Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԾԵ
ՍԻՒՆԵԱՑ ԻՇԽԱՆՆԵՐԻ [ՅԱՋՈՐԴԱԿԱՆ] ԿԱՐԳԸ ԵՒ ՆՐԱՆՑ ԹԱԳԱՒՈՐԵԼԸ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ. ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ

 

Սիւնեաց առաջին իշխաններին, ըստյաջորդականութեան, ծանօթացանք ու յիշատակեցինքայս գրքում, սկսեցինք Անդոկից ու [հասցրինք] մինչեւվերջինը` Քուրդոն, ապա անծանօթ մնացինք երկու կամերեք իշխանների: Իսկ այնուհետեւ դարձեալգահակալեցին Սիւնի իշխանները: Դրանցից առաջինըՎասակն էր` Սիւնեաց մեծ նահապետը, ապա` նրա երկուորդիները` Փիլիպէն ու Սահակը, եւ միւս իշխանը`Գրիգորը, նոյն ցեղից, որը ժառանգութեան մաս ունէրհայրենի տիրոյթներից: Թէպէտ եւ հայկական իշխանականշատ ցեղեր ու տոհմեր կային, բայց մենք ուշադրութիւնդարձրինք միայն գլխաւոր գահակալ իշխանների վրայ: Ըստ այդմ էլ այստեղ շարադրեցինք նրանց մասին, որոնցեւ արժանի համարեցինք:

Վասակից յետոյ հայրենի ժառանգականիրաւունքը միմեանց միջեւ բաժանում են նրաորդիները` Փիլիպէն ու Սահակը: Փիլիպէն դառնում էՍիւնիքի գահերից իշխան, իսկ Սահակը բաժին է ստանումամբողջ Գեղամայ գաւառը: Փիլիպէն մեռնում է`թողնելով երեք որդիներ` Բաբկէնին, Վասակին ուԱշոտին: Քիչ ժամանակ անց Սահակն սպանւում է Հոլամիրայի պատերազմի ժամանակ, Հուրազդան գետի ափին, Կաւակերտ աւանի մօտ: Նա իրեն յաջորդ է թողնումՍուփան կոչուած իր Գրիգոր որդուն: Ապա օրեր անցհայրենի տիրոյթների նկատմամբ եղած ինչ-որ չնչինպատճառով միմեանց հետ կռւում են Փիլիպէի աւագորդի Բաբկէնը եւ Սահակի որդի Գրիգորը: ԲաբկէնըԳրիգորին յաղթելով դիաթաւալ է անում: Դրա համար էլնա Կայէնի բաժինն է ժառանգում, շուտով անհետանում էկեանքից` թողնելով Վահան անունով մի որդի, որը եւժառանգում է Փիլիպէի իշխանութիւնը: Իսկ Գրիգորըերկու որդի է թողնում` Գաբուռ կոչուած Վասակին եւՀրահատին: Բայց նա ունէր եւ երկու եղբայր` Հրահատնու Գագիկը: Նրա իշխանութիւնը ժառանգեց ՎասակԳաբուռը, որը փեսայացաւ Աշոտ Բագրատունուն, որըՀայաստանի առաջին [Բագրատունի] թագաւորը դարձաւ, կնութեան վերցրեց նրա դուստր Մարիամին: ԻսկՓիլիպէն վախճանուելով ժառանգ թողեց Բաբկէնին, որը եւ մեռաւ, ու Իշխանիկ կոչուած Վասակին: Մեռաւ եւՎասակը, որի իշխանութիւնը ժառանգեց իր եղբայրԱշոտը: Սա երկար ժամանակ ապրեց, ապա մեռնելով թողեցչորս որդի` Սմբատին, Սահակին, Բաբկէնին եւ Վասակին: Նրանք իրենց ժառանգութիւնը բաժանեցին: Սմբատըվերցրեց ամբողջ Վայոց ձորը եւ Շահապօնքը, որըՃահուկ գաւառն է: Իսկ Սահակն ու միւս եղբայրներնստացան Սիւնիքը, Բաղքը եւ այլ տեղեր: Մեծ ՎասակըՓիլիպէ անունով մի որդի ունէր, որը տիրում էրՇնհերին ու Համբանդին:

Մեռնում է նաեւ Վասակ Գաբուռը` ԳրիգորՍուփանի որդին` թողնելով երեք որդիներ` Գրիգորին, որը եւս Սուփան կոչուեց, Սահակին ու Վասակին: Նրաիշխանութիւնը ժառանգեց Գրիգոր Սուփանը, որնաստուածային ինչ-որ վերահասութեամբ զբաղւում էրեկեղեցիների շինարարութեամբ ու հոգեւոր գործերի[կարգաւորումով]: Իսկ Սմբատի եղբայր կրտսեր Վասակնսպանւում է Գողթնի ամիրայի դէմ մղած պատերազմում, Երնջակի ամրոցի մօտ: Ինքը` Սմբատը, ստանձնելովգահերէց իշխանութիւնը եւ հոգեւոր ու աշխարհիկբազմաթիւ գործեր ցոյց տալով, յաջորդ է թողնում իրժառանգած իշխանութեանը իր որդի Վասակին: ԻսկՍմբատի Սահակ եղբայրը Սմբատ անունով որդի ունէր: Սահակը մեռնում է, ու նրա իշխանութիւնն ստանձնում էիր Սմբատ որդին: Բաղքում էլ սոյն ցեղից Ջեւանշերանունով իշխան կար, որը Ձագիկ իշխանի որդին էր: ԻսկԳրիգոր Սուփանը բազում քաջագործութիւններից եւ[ուրիշ] երեւելի գործերից յետոյ մեռնում է`թունաւորուելով Նսըրից, եւ նրա իշխանութիւնըժառանգում է իր եղբայր Վասակը: Մեռնում է Սահակը ութաղւում Նորատուքի եկեղեցու բակում: Իսկ Սմբատիորդի Վասակը երկար իշխելուց ու շատ գովելի գործերկատարելուց յետոյ մեռնում է, եւ մեր Սիսական համայնաշխարհին տիրում է Սմբատը` Սահակի որդին, գահերէցիշխանութեամբ:

Ո'վ պատուական ընթերցող, այժմ լսի'ր ինձ, եւ ես քեզ կպատմեմ պանծալի բաներ. քանի որ Սիսականտոհմը, որ սերւում է Հայկից, մի ժամանակ միաւորուածէր Արշակունի եւ Պահլաւիկ թագաւորական ցեղին, երբեմն առնչւում էր Խազիրների թագաւորութեան, իսկամենից յետոյ` Բագրատունիների հետ, երբէքչըմբոստացաւ հայրենի իշխանութիւնների դէմ: Իսկերկար ժամանակ անց, երբ դուռ բացեցին նախԱրծրունիները` թագադիր լինելով ընդդէմ հայոցթագաւոր Սմբատի, թագադիր եղան նաեւ Վրաց բդեշխԱտրներսեհն ու Աղուանից Համամը, Ափշինը մեծարանքով[առաջարկեց] թագադիր լինել Վասակ Սիւնիին, բայց սաչկամեցաւ ապստամբի անուն վաստակել:

Ապա, երբ թուլացաւ Բագրատունիներիիշխանութիւնը, եւ ուժեղացաւ արաբական բռնութիւնը, տրոհուելով անջատուեցին երկրի բոլոր գլխաւորնախարարական գահերը` Վասպուրականինը, վրացականը, աղուանականը, Կիւրիկեան կոչուած ձորագետցիներինը, ինչպէս նաեւ Կարս-Վանանդինը, որ Բասեանք է կոչւում:

Ապա Աշոտի որդի Սահակի որդի Սմբատը, որամուսնացած էր Աղուանից մեծ ու փառաբանուած իշխանՍեւադայի Շահանդուխտ անուամբ դստեր հետ, իր թոռԿատրամիդէին` իրենից յետոյ թագաւոր դարձրած իրՎասակ որդու դստէրը, կնութեան էր տուել Աշոտի որդիԳագիկ թագաւորին, որը եւ կառուցեց Անիի մեծկաթողիկէ սքանչելի, հոյաշէն եկեղեցին: Սմբատըկապուած է Ատրպատական աշխարհի Թաւրիզի մեծաթաբեկի, Դերբենդի կիրճին տիրող Ռան ամիրայի, ինչպէս նաեւ Աղուանքի իշխանների հետ: Սրանքբոլորով [իրենց տածած] առաւել սիրուց ծանուցում ենԽորասանի մեծ սուլթանին, ստանում նրաթոյլտւութիւնը եւ թագադրում այն գեղեցկահասակ ուվայելչագիսակ հայկազուն մարդուն` Սիւնեաց իշխանՍմբատին: Այն ժամանակ Բագրատունիներն իշխում էինմիայն Շիրակին ու Այրարատին` մինչեւ Գեղարքունիք, Ուխտիք, Կարին, Վասպուրականի սահմանը, Ձորագետ ուԳարդման, իսկ Սիւնիքը կտրուած էր նրանցից: Այդպատճառով էլ Սմբատը քրէական մեղք չհամարեց: ԵթէԲագրատունիները, որ գերեվարութեամբ բերուած էինՀրաչէից, արժանի գտնուեցին դրան, ապա որքա~ն առաւելարժանի էին սրանք, որ Հայկից ակնյայտհարազատութեամբ որդիները հայրերին փոխարինելով`բնիկ իշխանութեամբ եկել-հասել են մինչեւ այժմեանժամանակները: Արդ` Սմբատը թագադրուելով ճոխ ուերեւելի փառքով կազմակերպում է թագաւորութիւնը`ինքնակալ թագաւորների ձեւով: Եւ շատճոխութիւններից ու արքունական երեւելի գործերիցյետոյ վախճանւում է: Նրա դին թաղւում է Տաթեւիաստուածաբնակ աթոռի մեծ սրբարանում`համաժողովրդական մարդաշատ հանդէսով:

Նրա իշխանութիւնը ժառանգում է իրկտրիճ որդի Վասակը, որը եւ մեծահանդէսհամախմբութեամբ, ազատակոյտ բազմութեամբ օծւում էՍիւնիքի ու Բաղքի թագաւոր` Սիւնեաց եպիսկոպոս ՏէրԳրիգորի ձեռքով: Նա իր Սեւադա եղբօրը դարձնում է իրազատակոյտ զօրքերի իշխանաց իշխան: Սրանց մայրը`երանելի թագուհի Շահանդուխտը, [դեռ] կենդանի էր: Սա, աստուածային մի յիշեցումից մղուած, շինում էՎաղատնի գեղեցկակերտ ու վայելչաձեւ վանքը, որը դեռվաղուց ուխտադիր մարդկանց վայր էր, որովհետեւայնտեղ վաղ ժամանակներից մի եկեղեցի կար սուրբԳրիգոր Լուսաւորչի անունով, որը կարծեմ նրա կողմիցէլ հինադրուած էր, յետոյ [վերա]շինուած Ստեփանոսհօր եւ սուրբ ճգնաւորի կողմից: Այն բուժում էրթունաւոր օձերից խայթուածներին, ինչպէս որ Փարպուեկեղեցին է բուժում մարդու եւ անասունի անբուժելիկատաղի ցաւը: Այստեղ հէնց այժմ էլ տեսնում ենքանպատմելի հրաշքներ. թունաւոր [զեռուններից]խայթուած, սեւացած ու պայթելու աստիճանուռածներին հանում են բարձրադիր լեռները, ցոյց ենտալիս վանքը եւ կամ եկեղեցուց մի քիչ հող ենհասցնում, մակարդուած թոյնն իսկոյն քայքայւում է, ու հիւանդը` բուժւում:

Այդ պատճառով մեծ բարեպաշտՇահանդուխտը կոփածոյ քարերով եկեղեցի է շինում`սուրբ նախավկայ Ստեփանոսի անունով, հայոց չորսհարիւր քառասունինը թուականին, այնտեղ հաստատում էկրօնաւորների ու վանքի բազմաթիւ սպասաւորներիտուն: Եկեղեցու բակում շինում է նաեւ աղօթատուն`կրաշաղախ քարէ շարուածքով, ինչպէս նաեւ պահեստներ, արհեստանոցներ, եւ վանքը շրջափակում պարսպով: Վանքի համար սահմաններ է առանձնացնում Վաղատնից, նրան է յանձնում Գոմեր ագարակը: Զանազան զարդերովպայծառապէս զարդարում է եկեղեցին: Ինքն էլվախճանուելով թաղւում է նոյն սրբարանի բակում: Ապա որոշ տարիներ անց, չորս հարիւր յիսունհինգթուականին, Սեւադան` նոյն Շահանդուխտի որդին եւՎասակ թագաւորի եղբայրը, մեծ ջանքերով կառուցում էմի եկեղեցի` խիստ պայծառ, գեղեցկակերտ, գմբէթայարկ`սուրբ Կարապետի անունով, նրա բակում էլ` մի գաւիթ: Նոյն բակում իրենք են հանգչում: Նրանց յիշատակնօրհնութեամբ լինի, եւ վարձը` բիւրապատիկ մերՔրիստոս Աստծուց: