ԾԸ
ԻՍՄԱՅԷԼԱՑԻՆԵՐԻ
ԳԱԼԸ
ԵՒ
ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
ԿՈՐԾԱՆԵԼԸ,
ՏԱԹԵՒԻ
ՎԱՆՔՆ
ԱՅՐԵԼԸ.
ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ
ՈՒ
ՎԱՆՔԻ
ՎԵՐԱՇԻՆՈՒՄԸ
ՏԷՐ-ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
ԿՈՂՄԻՑ
Այս
բազմերջանիկ
եպիսկոպոսըեպիսկոպոսարանը`
Սիւնեաց
Տաթեւ
մեծ
նախաթոռ
տունը,
զարդարեց
զանազան
զարդերով,
մեծամեծ
պարագաներովեւ
աստուածային
գեղեցիկ
կարգերով
ու
լցրեցբազմաթիւ
կրօնաւորներով,
անյաղթ
փիլիսոփաներով,
աննման
երաժիշտներով,
բանիբուն
վարդապետներով,
աստուածակիր
ճգնաւորներով,
այլեւ
շատ
ու
շատարհեստաւորներով:
Եւ
այնուհետեւ
այդ
տունը
կարելիէր
տեսնել
որպէս
բազմամարդ
կենտրոնատեղի:
Իսկ
քանիոր
կառուցուած
էին
բազմաթիւ
շինութիւններ
ուհաւաքուած
հազարաւոր
մարդիկ,
ուստի
նրանց
մշտաջանաղօթքը
բարձրացած
էր
Աստծոյ
առջեւ
եւ
կանգնած
էրերկրից
մինչեւ
երկինք
իբրեւ
հրեղէն
սիւն:
Այդաղօթողների
աղօթքներից
մեր
Սիսական
աշխարհըյիսուն
տարի
խաղաղուել
էր
թշնամիների
աւազակայինբոլոր
յարձակումներից.
վերուստ
անվնաս
էր
մնումամէն
տեսակի
պատիժներից,
պատահարներից
ու
անտեղիդիպուածներից:
Ապա
չար
սատանան
նախանձելով
սրան`չկարողացաւ
հանդուրժել
եւ
մտաւ
իսմայէլականզօրագլուխների
սիրտը,
որոնք
գտնւում
էինՄովկանում,
Թալիշում,
Ահրում,
Արտաւիլում
եւԱտրպատականում,
գրգռեց
ու
բորբոքեց
տանս
երեւելիհամբաւի
պատճառով:
Նրանք
էլ
միմեանց
իմաց
տալով`հաւաքուեցին,
համախմբուեցին
մեծաթիւ
զօրքերով,
որոշեցին
գաղտագողի
յարձակուել
վանքի
վրայ,
կողոպտել
նրա
անհամար
կարասիները,
այսինքն`եկեղեցու
սրբութիւնների
պարագաներն
ուկահաւորանքները:
Եւ
վեր
կացան,
անցան
Երասխը,
անաղմուկ
եկան
ու
անսպասելիօրէն
յարձակուեցինսուրբ
ուխտի
վրայ
եւ
սաստիկ
կրակի
նման
թափուեցինվանքի
մէջ:
[Վանականներից]
ովքեր
կարողացան,
ցածթափուեցին
փոսը,
ազատուեցին-փախան:
Բայցտէր-Յովհաննէսն
այնտեղ
չէր
գտնւում:
Իսկ
միւսբոլորին
սրի
ճարակ
դարձրին
եւ
եկեղեցին,
որ
սուրբԳրիգոր
Լուսաւորչի
անունով
էր,
փայտով
լցրին
ուկրակ
տալով`
հրդեհեցին
գեղեցկակերտ
այդ
շէնքը,
քանդեցին
ու
կործանեցին:
Ուզեցին
նաեւ
կործանելտէր-Յովհաննէսի
սքանչելի
սիւնը,
որը
կանգնեցրել
էրեկեղեցու
նորոգումից
երկու
տարի
առաջ:
Սակայնինչ-որ
հրաշք
տեսնելով`
չհամարձակուեցին
մօտենալնրան,
նոյնպէս
էլ`
մեծ
եկեղեցուն:
Բայց
վանքի
միւսբոլոր
շինութիւնները
այրեցին,
քանդելովհիմնայատակ
կործանեցին
արհեստանոցները,
մարմնականսեղանատունը,
կրօնաւորների
ու
միւս
բնակիչներիբոլոր
կացարանները:
Իսկ
ինչ
որ
էլ
գտան,
աւարվերցրին
ու
գնացին
այնտեղ,
որտեղից
եկել
էին:
Ապա
եպիսկոպոսը,
այդ
մասին
իմանալով,
եկաւ
այնտեղ
ու
տեսաւ
այնքան
մեծամեծ
վնասները
եւսաստիկ
աղէտները,
անտանելի
սգով,
ողբով
դառնագինլաց
ու
կոծ
արեց`
առաւելապէս
եկեղեցու
կործանմանպատճառով,
ու
անմխիթար
տրտմութեամբ
շուարած
էր:
Կարգադրեց
սպանուածներին
խնկարկել
ու
պատուելմարտիրոսական
օրէնքով,
հանգստի
փոխադրել:
Հաւաքուեցին
ու
այնտեղ
եկան
նաեւ
մեր
Սիսականաշխարհի
բոլոր
ազատներն
ու
գաւառակալները,
տէրՍմբատն
ու
տէր
Գրիգորը
եւ
բազում
մխիթարանքներովստիպեցին
ու
յորդորեցին
եպիսկոպոսին
վերստինշինել
տունը`
[խոստանալով,
որ]
իրենք
եւս
կօժանդակենբոլոր
պիտոյքներով:
Եւ
այնուհետեւ
երանելիեպիսկոպոսը,
ըստ
իր
խոհեմութեան
ու
իմաստութեան,
գօտեպնդուելով
որպէս
քաջ
[տղամարդ]`
սկսում
է[վերա]շինել
կործանուած
սուրբ
Գրիգոր
տաճարը,
որնառաջ
կառուցել
էր
Փիլիպէ
իշխանը,
եւ
այնկանգնեցնում
է
գեղեցկակերտ
կառուցուածքով:
Այնտեղէ
դնում
հոգեւոր
գանձը,
գոյակների
մէջանհամեմատելին`
սուրբ
Լուսաւորչի
պատուական
ուերջանիկ
նշխարը`
գլխի
մի
կողմը
եւ
միւս
բազուկը,
ամփոփելով
աջակողմեան
մեծ
կամարի
սեան
գլխին`մարդկանցից
աննկատ,
որը
հետագայում
նոյն
տեղումգտնուեց
մեր
նուաստութեան
կողմից`
նոյն
կապարէկնիքով:
Սա
կանգնեցնում
է
նաեւ
կամար
վանքի
մեծդռան
վրայ,
որն
ուղղուած
էր
դէպի
արեւմուտք,
նրավրայ
էլ`
երկու
խորան`
սուրբ
Կարապետի
անունով,
յղկուած
ու
արուեստով
համակցուած
քարերով:
Շինումէ
նաեւ
այլազգիների
կողմից
այրուած
ու
քանդուածբոլոր
ընդհանուր
տները
եւ
կրօնաւորների
խցերը`առաջուանից
շատ
աւելի
վայելուչ:
Մեծ
եկեղեցուհարաւային
բակում
յետոյ
սրբաքարով
շինում
էգաւիթներ
ու
յարմարաւէտ
սրահներ`
վանականներիհանգստի
համար
եւ
հաւաքելով
ցրուած
բոլորմիաբաններին`
առաջուանից
աւելի
պայծառացնում:
Շինում
է
նաեւ
մի
խորան
եկեղեցու
փոքր
դռան
մօտ,
որտեղով
մտնում
են
եկեղեցու
գաւիթը:
Դլէն
անունովմի
իշխան`
Խաղբակի
որդին,
իր
հայրենի
տիրոյթներիցիր
հոգու
համար
տէր-Յովհաննէսին
ու
սուրբ
նշանին
էնուիրում
Խոտ
գիւղը,
Խոտագետի
մեծ
այգին
եւ
ՎժանիքիԾաղկիկը,
որը
բազում
ցանքերի
տեղ
է:
Գրում
է
իրհամար
վճռագիր-կտակ
եւ
խնդրում
տարեկան
հինգ
օրպատարագ
Եղիական
շաբաթապասին,
չարաչար
ու
մեծամեծնզովքներով
էլ
եզրափակում
է,
որ
սուրբ
եկեղեցուցայդ
հոգեբաժին
նուիրատւութիւնը
ոչ
ոք
չյափշտակի:
Եւ
տէր-Յովհաննէսի
վաւերական
կնիքը
դնում
է
վրան:
-Եւ
այսպէս
ոչ
ոք
չհամարձակուի
սրան
հակառակուելկամ
էլ
նրա
յիշատակը
խափանել,
եթէ
ոչ`
նզովքներստանայ
Աստծուց
ու
սուրբ
հայրապետներից:
Հայոցչորս
հարիւր
իննսունհինգ
թուականին:
Այլեւ`
երջանիկ
եպիսկոպոստէր-Յովհաննէսը
ամբողջովին
ոսկուց
պատրաստում
էբոլորից
զարմանալի,
ահազդու
եւ
մեծասքանչ
սուրբնշանը`
գերահրաշ
ու
աստուածատոգոր
սուրբ
խաչը,
որնարեգակի
նման
լոյս
էր
սփռում
մեր
Սիսականաշխարհում
ու
իր
հրացայտ
ճառագայթներովհիացնում
բոլոր
մարդկանց:
Խորհրդաւորյօրինուածքներով
այն
զարդարում
է,
վրան
ամրացնումէ
թուով
քսանչորս
թանկարժէք
քար`
մարգարիտներիգեղեցիկ
շարքի
նման
միակցուած,
մէջը
դնում
էարարածներին
կեանք
տուող
փրկական
աստուածընկալսուրբ
փայտը,
որին
բեւեռներով
գամուել
էր
ԲաննԱստուած,
եւ
որի
վրայ
կար
Յիսուս
Քրիստոսի
արեան`տեսնողներին
յայտնի
կաթուածքը.
նրանից
բխում
էինահռելի
զօրութիւններ
ու
հրաշքներ:
Այս
փայտըձեւուած
էր
խաչի
նշանով
ու
գտնւում
էր
մէջտեղի
այնակնաքարի
տակ,
որն
սպիտակափայլ,
բիւրեղանմանյակինթից
էր,
ու
իր
տակից
էլ
թափանցումով
երեւումէր
սուրբ
նշանը:
Հակառակ
կողմում
փորագրել
է
տալիսայսպիսի
յիշատակագրութիւն.
«Այս
սուրբ
նշանը
Սիւնեաց
եպիսկոպոստէր-Յովհաննէսինն
է:
Չորս
հարիւր
եօթանասունվեցթուականին
սա
պատրաստել
ու
կանգնեցրել
է
Սիսականտանը`
հաւատացեալների
յոյսի
ու
բոլորվիճակեալներիս
փրկութեան
համարե:
Այսպիսի
հանդիսաւոր
բաներով
ու
երեւելիգործերով
ծաղկեցնելով
այն
տունը`
բազմերջանիկ,
բազմերանելի
այս
եպիսկոպոս
տէր-Յովհաննէսը
իրյիսնամեայ
մետրոպոլիտութիւնից
յետոյ
հինգ
հարիւրեօթ
թուականին
գնում
է
Կանչողի
ետեւիցանդրանիկների
քաղաքը`
Վերին
Երուսաղէմ,
որտեղժողովուած
են
սրբերը
եւ
քաղաքապետն
է
Քրիստոսը,
ստանալու
իր
մեծ
վաստակների
եւ
ջանքերիհազարապատիկ
ու
բիւրապատիկ
վարձը:
Եւ
դուք`աստուածաստեղծեալ
հայրապետներ
ու
սրբազանվանականներ,
որ
պիտի
յաջորդէք
այս
սուրբ
աթոռում
եւլինէք
այս
տան
ժառանգորդներ,
անմոռաց
ու
անխափանկերպով
պիտի
կատարէք
այս
բազմերախտ
սուրբ
հօրյիշատակը`
մշտական
աղօթքներով
ու
կենդանարարարարողութեամբ:
Եւ
սրա
ու
միւս
բոլոր
հայրապետներիաղօթքներով
եւ
խնդրանքներով
դուք
ու
մենք
միասինփրկուած
կլինենք
մարմնական
ու
հոգեկան
բոլորվտանգաւոր
կրքերից:
Այսպիսով
անխախտելի
կմնան
այսսուրբ
տունն
ու
իր
բոլոր
վիճակայինները:
Դրահամար
«ամէնե
կասեն
սրբերն
ու
Աստծոյ
սիրելիները: