Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԽԹ
ՏԷՐ-ՅՈՎՀԱՆՆԷՍԻ ՎԱԽՃԱՆԸ ԵՒ ՏԷՐ-ՅԱԿՈԲԻ ՅԱՋՈՐԴՈՒՄԸ. ՎԵՐՋԻՆԻՍ ՕՐՕՔ ԵԿԵՂԵՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՒԵԼԱՑՈՒՄԸ

 

Երանելի, աստուածակիր տէր-Յովհաննէս մեծհայրապետը բազմաթիւ բարեկարգումներից եւ [ուրիշ]մեծամեծ ու երեւելի գործերից յետոյ վախճանւում էհայոց երեք հարիւր վաթսունեօթ թուականին, թաղւումսուրբ եկեղեցու մօտ: Բայց նրա գործերից ու սուրբուխտը փարթամացրած ժառանգութիւնից շատ բաներիմասին չգրեցինք, որովհետեւ նախ` հնացածյիշատակութիւնները չկարողացանք ճշտութեամբվերծանել, եւ ապա` ընթերցողների համար դա տաղտկալիհամարեցինք: Նրանից յետոյ Սիւնեաց գահերէց իշխանՍմբատը հայոց մեծ եւ աշխարհակալ կաթողիկոստէր-Յովհաննէսից Սիւնիքի համար խնդրում էեպիսկոպոս ու առաջնորդ: Կաթողիկոսարանում կար միսենեկապետ, կաթողիկոսի գործակալ, շարքային բոլորկրօնաւորների աւագ` Յակոբ անունով, որը Դուինից էր, նոյն տէր-Յովհաննէս կաթողիկոսի եղբօրորդին, բարձրահասակ ու գեղեցիկ տեսքով տղամարդ`հանճարեղ ու իմաստուն, քաղցրաբարոյ ուհեզահամբոյր, լի ամենայն պարկեշտութեամբ: Կաթողիկոսը նրան պատշաճ համարեց այն մեծ ուառաքելական աթոռին: Եւ շատերի վկայութեամբ ուընտրութեամբ ձեռնադրելով` այդ Յակոբին ուղարկեցՍիւնիքի եպիսկոպոս, որը եկաւ եւ բազմաթիւ ուերեւելի կայքերով պայծառացրեց սուրբ եկեղեցին, չափազանց հարստացրեց եւ խիստ քաղցրվարդապետութեամբ միշտ քարոզում էրհաւատացեալներին ու հոգ տանում իր [հոգեւոր] հօտինկատմամբ:

Սա, աներեւութաբար Բանն Աստծուցզօրութիւն ստանալով, Սիւնեաց իշխան Վասակի որդիիշխան Փիլիպէից գնում է Ձագեձորի Վարարակն կոչուածջուրը տասներկու հազար դրամով եւ մէկ փայլունջաւահիրով, որի արժէքն ու որպիսութիւնը շատերըչգիտէին: Շատ չարչարանքով ու մեծամեծ ծախսերովջուրը բերել էր Ձագեձորի լեռներից եւ հասցրելմինչեւ Ցաքուտ, որը գտնւում է գետի այն կողմում, վանքի դիմաց: Այնուհետեւ քարքարոտ ու փշալից այդամբողջ վայրը դարձրեց վարդաստան եւ ծառաստան: Տնկեց բազմաթիւ այգիներ, ազնիւ տեսակի խաղողիորթեր, զանազան պտղաբեր ծառեր` ձիթենիներ, թզենիներ, նռնենիներ, բոլոր մրգատու ծառերովզարմանալի դրախտ դարձրեց. խիստ ընդարձակ ամբողջվայրը զարդարեց թանձրախիտ ծառերով ուգեղեցկաճիւղ որթատունկերով` միաբանութեանվայելքի եւ բոլոր կարօտեալների ու աղքատներիկարիքների համար: Եւ ապա այդտեղ տեսնելով միգեղեցիկ բլուր` նրա գլուխը հարթել տուեց, պարսպապատեց, ներսի կողմը ծառայեցրեց իբրեւհաճելի դիտանոց, [քանի որ] նա նայում էր ամբողջայգեստանի վրայ: Նոյն տեղում շինեց գմբէթայարկ միխորան` շատ հրաշալի կառուցուածքով. պատերն ուառաստաղը նկարիչներին զարդարել տուեց զանազաներանգներով, նկարել տուեց քրիստոնէական բոլորպատկերները, առաքեալներին ու հայրապետներին. ամբողջ եկեղեցու շուջբոլորն ստեղծեց սրահակներ ուգաւիթներ: Եւ ապա գրեց իր յիշատակիարձանագրութիւնը, որն այսպիսին է.

«Ես` Յակոբս, Աստծոյ շնորհիւ Սիւնեացեպիսկոպոսս, գնեցի Վարարակն ջուրը Սիւնեացաստուածապահ տէր Փիլիպէից տասներկու հազար դրամովեւ մէկ պատուական գոհարով. բազում ծախսերով ումեծամեծ չարչարանքներով, վերին օգնութեամբ ջուրըբերեցի Ձագեձորի լեռից ու հասցրի վարդաստանս, տնկեցի ազնիւ տեսակի խաղողի որթեր, հիմնեցիվայելուչ այգիներ, բազմածաղիկ ու պտղալիցպարտէզներ` ի վայելումն այս սուրբ աթոռումհաստատուող հայրապետների, սուրբ միաբանութեան եւբոլոր քրիստոնեայ հաւատացեալների: Եւ արդ` Աստուածթող բոլորին վայելում տայ: Բոլորին աղերսում եմ, որիրենց սրբամատոյց աղօթքների մէջ անմոռաց յիշմանարժանացնեն իմ տառապեալ հոգին: Այս ջրի հարցումհաշիւ չունեն ո'չ նորիքցիները ո'չ խոտանանցիները, ո'չ շնհերցիները կամ հալիքցիները, ո'չ էլ որեւէ այլմարդ: Չի կարելի ջուրը կտրել արտի կամ մարգի համար, պարտէզի ջուր տալ: Բացառութիւն է կազմում [միայն]ջրաւազանից մարդու կամ անասունի ջուր խմելը: Իսկեթէ մէկը յանդգնի եւ այս ջուրը կտրի, նզովուած լինիԱստծուց, սուրբ նշանից, Նիկիայում հաւաքուած երեքհարիւր տասնութ հայրապետներից, բոլոր սրբերից ումեր կողմից. նրա բաժինն էլ ուրացողների ուկախարդների հետ լինի Քրիստոսի ահեղ դատաստանի օրը. սատանայի ու նրա հրեշտակների հետ անշէջ կրակիտանջանքների ճարակ լինի, եւ նրանց համար [այդկրակը] չհանգչի, ու որդն էլ չվերջանայ: Այսյիշատակագրութիւնը գրուեց երեք հարիւր ութսունմէկթուականին, իմ ձեռքով ու կնքուեց իմ սեփականմատանիով, Աստծոյ կամքովե:

Սա գտանք գրուած իր ձեռքով մագաղաթիվրայ, սրա հետ էլ միւս` վաճառման եւ գնիվաւերագիրը` գրուած հէնց Փիլիպէ իշխանի ձեռքով, որըմեծ Փիլիպէի որդի` Իշխանիկ կոչուած Վասակի որդինէր: Փաստաթուղթն այսպիսին էր.

«Աստծոյ կամքով ես` Սիւնեաց տէր իշխանՎասակի որդի Փիլիպէս, իմ կամաւորութեամբ Վարարակնջուրը վաճառեցի սուրբ Գրիգոր եկեղեցուն, որըշինել էր իմ պապ իշխան Փիլիպէն Տաթեւի սուրբեպիսկոպոսարանում: Գնեց Սիւնեաց եպիսկոպոս Յակոբըտասներկու հազար դրամով եւ մէկ մեծագին գոհարով, ամբողջ գինն էլ լրիւ վճարեց: Ես ստացել եմ դրամնու մէկ գոհար Սիւնեաց Յակոբ եպիսկոպոսից: Եւայսուհետեւ ես, իմ զաւակներն ու միւս հարազատներըյաւիտենապէս հրաժարւում ենք այդ ջրիսեփականութեան իրաւունքից: Նորիքցիները կամխոտանանցիները կամ շնհերցիներն ու հալիքցիներնայդ ջրի մէջ որեւէ չափով հաշիւ չունեն, չեն կարողո'չ արտի, ո'չ էլ մարգի համար կտրել. ջրաւազանից[միայն] մարդ ու անասուն կարող են ջուր խմել: Եւ եթէես կամ իմ զաւակները այս պայմանը դրժենք, կա'մմտածենք այդ ջրից կտրել արտ թէ մարգ [ջրելու] կամ էլուրիշ նպատակի համար, Աստծուց ու այդ սուրբ նշանիցնզովուած լինենք եւ տէր-Յակոբի վերոգրեալ անէծքըյաւիտենաբար ժառանգենք: Աստուած շնորհաւոր անիսուրբ վանքին եւ սուրբ ու աստուածակիրհայրապետներինե:

Այս Յակոբը ֆրանկ ժողովրդի հեռաւորաշխարհից բերել տուեց նկարիչներ եւ զոռախներ, այսինքն` պատկերագործներ, եւ աստուածաբնակտաճարի լուսաճեմ յարկերը ամբողջովին, վերեւիցմինչեւ ներքեւ, անսահման ծախսերով նկարազարդելտուեց: Փրկչի պատկերն էլ խիստ ահեղ տեսքով նկարելտուեց աստուածագործ սեղանի ճիշտ դիմացը, վերեւից` երկնքի բոլորակը մեծ կամարի վրայ, իսկսրանից ներքեւ, սեղանի շուրջ` մարգարէների, առաքեալների ու հայրապետների բնականակերպնկարները` շատ խորհրդաւոր: Այսպէս ամբողջըհամատարած կերպով զարդարեց այնպէս, որ նայելիստեսնողների աչքերը շլանում էին: Եւ երբէք չէրթւում, թէ [նկարները] ներկերով ու երանգներով ենստեղծուած, այլ բոլորն էլ կենդանի [ու բնական] են, եւնայողները զարհուրում ու պատկառում էին նրանցից: Սա կատարեց հայոց երեք հարիւր եօթանասունինըթուականին: Ապա բազմախումբ հանդիսութեամբնաւակատիքի հրաւիրեց հայոց կաթողիկոսին` բազմաթիւեպիսկոպոսներով ու իշխաններով հանդերձ`պատկերները սրբագործելու եւ օրհնելու նպատակով, ոչպակաս [շուքով], քան առաջին հանդէսին, որ եղել էրտաճարի օրհնութեան համար:

Այն ժամանակ վանքից վերեւ Աւելադաշտկոչուած բարձունքի վրայ գտնուող աւազականոցը, որիմասին աւելի վերը պատմեցինք, դարձեալ լի էր աւազակմարդկանցով, որոնք շատ ոճրագործութիւններ էինանում եւ խիստ նեղութիւն պատճառումմիաբանութեանն ու շրջակայքին: Եւ եպիսկոպոսը, Սիւնեաց իշխաններին խնդրելով ու իրաւունքստանալով, հալածեց այդ մարդկանց, քանդեց ու աւերեցնրանց ապստամբանոցը, տեղն իր սահմաններով դարձրեցվանքի սեփականութիւն: Մեծամեծ ու ահաւորանէծքներով արգելափակեց, որ որեւէ մէկն այլեւսչհամարձակուի այնտեղ բնակուել կամ շինութիւնկառուցել: