ԻԵ
ՎՐԹԱՆԷՍԻ
ՎԱԽՃԱՆՈՒԵԼԸ
ԳՐԻԳՈՐԻ
ՈՒ
ՔՐԻՍՏԱՓՈՐԻ
ՅԱՋՈՐԴԵԼԸ
ԵՒ
ՆՐԱՆՑ
ՕՐԵՐՈՒՄ
ԵՂԱԾ
[ԱՆՑՔԵՐԻՆ
ՎԵՐԱԲԵՐՈՂ]
ԶՐՈՅՑՆԵՐ
Տէր-Վրթանէսի`
Սիւնիքի
եպիսկոպոսի
ժամանակներում
նեստորական
ու
քաղկեդոնական
որոշ
մարդիկ
եկան
եւ
խաբէութեամբ
բնակուեցին
մեր
Սիւնեաց
աշխարհում
ու
Աղուանքում:
Ապատէր-Յովհաննէսը
[այդ
մասին]
լսելով
գրութիւններով
զգաստացրեց
եւ
ծանուցեց
այն
վտանգի
մասին,
որ
թաքնուած
էր
յարդի
տակ:
Տէր-Վրթանէսը
դրանից
զարհուրելով
[նրանց]
դուրս
քշեց
իր
թեմից
եւ
մեծ
նզովքներով
արգելք
դրեց,
որ
չհամարձակուեն
թոյլ
տալ
[նրանց
մուտքը]
իր
սահմանները:
Եւ
այդպէս
ճշմարիտ
դաւանանքով
ու
առաքինի
վարքով
մետրոպոլիտութեան
աթոռին
մնալով
քսաներեք
տարի`
վախճանուեց:
Այնուհետեւ
Աղուանքում
ձեռնադրուելով`
աթոռին
տիրեց
տէր-Գրիգորը`տասնհինգ
տարի:
Սրան
յաջորդեց
փառաբանուած
ու
երանելի
Քրիստափորը`
նոյնպէս
ձեռնադրում
ստանալով
Աղուանքից:
Իսկ
Մովսէսի
վախճանուելուց
յետոյ
երեք
տարի
[կաթողիկոսական]
տեղապահ
եղաւ
Վրթանէս
Քերթողը:
Եւ
քանի
որ
Հայաստանն
իշխան
չունէր,
Մժեժի
մահից
յետոյ
երեսունվեց
տարի
պարսիկ
մարզպաններն
էին
Հայաստանը
տնօրինում,
այդ
պատճառով
[կաթողիկոսական]
աթոռի
խափանում
եղաւ.
Վասակի
որդի
Վարդ
Մամիկոնեանն
էլ
ապստամբել
էր
պարսիկների
դէմ
ու
անցել
յոյների
կողմը:
Ապա
երկու
կողմերի`
Բիւզանդիայի
եւՊարսկաստանի
բաժինների,
բոլոր
հայերը
համաձայնութեան
եկան,
եպիսկոպոսներն
ու
վանականները
հաւաքուելով
Դուինում
կամեցանկաթողիկոս
նստեցնել.
բայց
այդ
անգամ
դա
չյաջողուեց:
Դրա
համար
Սիւնեաց
մետրոպոլիտ
Քրիստափորը
միացաւ
ժողովին,
կանոններ
մշակեցին
ու
եկեղեցու
համարկարգեր
սահմանեցին:
Իսկ
յաջորդ
տարի,
քառասնորդի
պասի
օրերին
կրօնաւորները
հաւաքուեցին
Դուինում
ու
ծառազարդի
տօնի
օրհնութեան
օրը
հայոց
պատրիարք
ընտրեցին
Ռշտունեաց
եպիսկոպոս
տէր-Աբրահամին:
ԵւՍիւնեաց
բաժանուած
աթոռն
այս
օրերին
վերստին
միաւորուեց
ու
դասուեց
սուրբ
Գրիգորի
եւ
[այժմ]
յաջորդած
տէր-Աբրահամի
աթոռի
գլխաւոր
ու
պատուականկարգում:
Բայց
այս
ժամանակ
Բիւզանդիայի,
Վիրքի
եւ
Հայաստանի
միջեւ
եղան
շատ
խռովութիւններ,
մեծամեծ
յուզումներ`
երկպառակութիւններ,
բաժանումներ,
վէճեր,
պայքար
ու
աղմուկ,
շփոթութիւններ,
արհամարհանք`
աստուածային
օրէնքների
հանդէպ`
երբեմն
Քաղկեդոնի
ժողովի,
երբեմն
եկեղեցու
ինը
դասերի
համար,
մի
ժամանակ
էլ
վրացիները
յաւակնութիւն
ունեցան
ազդել
Աղուանքի
վրայ,
այդ
պատճառով
վերջինս
երես
դարձրեց
Հայաստանից,
Մարդպետական
եպիսկոպոսն
էլ
գոռոզացաւ
ուպատուազուրկ
եղաւ:
Ուստի
եւ
բազմաթիւ
ժողովներ
[գումարուեցին],
Աստուածաշնչի
ուժեղ
քննութիւն
[եղաւ]:
Եւ
ապա
հազիւ
հազ
հայերը
հաշտուեցին,
ու
եկեղեցու
խաղաղութիւն
[եղաւ]:
Այդ
անցքերի
բնոյթն
ու
դէպքերի
պատճառները
ըստ
վերը
մեր
խոստացածի
պիտի
ցուցադրենք
համառօտակի,
ինչպէս
որ
հաւաստի
կերպով
ուսումնասիրեցինք
Սեբաստիայի
եպիսկոպոս
Ուխտանէսից,
Մաքենոցաց
առաջնորդ
սուրբ
Սողոմոնի
թղթից,
որ
զետեղուած
է
Աղուանքի
պատմութեան
միջին
հատորում,
սուրբ
Մաշտոցի
թղթից,
որը
նա
գրել
էտէր-Գէորգ
կաթողիկոսի
պահանջով:
Այս
երեք
հաւաստապատում
ու
ճշմարտամիտ
վարդապետներից
քեզ
ցոյց
կտամ
այն
ամէնը,
ինչ
խոստացայ: