ԼԴ
ԹԱՆԱՀԱՏԻ
ՎԱՆՔԻ
ԵՒ
ՄԽԻԹԱՐ
ՎԱՆԱՀՕՐ
ՄԱՍԻՆ
Այն
ժամանակ
սուրբ
եւ
անպատմելի
կարգով
ծաղկում
էր
հրաշափառ
ու
հռչակաւոր
Թանահատի
վանքը,
որը
գտնւում
է
վերին
Սիւնիքի
մի
լեռան
ստորոտի
բարձրադիր
տեղում,
անտառի
մէջ:
Այնտեղ
կայինմշտապէս
աղօթող
նուիրեալ
կրօնաւորներ`
հեռացած
ամէն
տեսակի
փափուկ
կերակուրներից,
միայն
ցամաքհացով
ու
լոկ
ջրով
էին
յագեցնում
իրենց
քաղցն
ու
ծարաւը,
այն
էլ
օրը
մէկ
անգամ,
երեկոյեան
դէմ:
Լուռու
մունջ,
անվրդով,
որպէս
վառ
կանթեղներ
կախուած
էին
աղօթքի
համար
գիշեր
ու
զօր.
եւ
նրանց
պաշտամունքային
արարողութիւնները
գիշեր-ցերեկ
երբէք
չէին
դադարում:
Սպասաւորներից
բացի,
վանքիդռներից
ոչ
ոք
դուրս
չէր
գալիս:
Թէեւ
շատ
անգամ
Սիւնեաց
իշխանների
ու
եպիսկոպոսների
կողմից
ստիպուեցին,
բայց
չհամաձայնեցին
կիրակիները
թան,
պանիր
կամ
իւղ
ճաշակել,
միայն
բաւարարւում
էին
բանջարեղէնով
ու
ընդեղէնով:
Այդ
պատճառով
էլ
թանահատներ
կոչուեցին:
Միայն
գլխաւոր
տօներին
ձէթ
էին
ճաշակում,
այն
էլ
քիչ`
բաժակներով:
Այս
մասինմենք
տեղեկացանք
երանելի
Մաշտոց
ՍեւանցուՊատմութիւնից:
Բայց
տեղի
արձանագրութիւններում
գտանք,
որ
եկեղեցին
հայոց
թուականից
չորս
հարիւր
տարով
աւելի
առաջ
է
կառուցուել
Սիւնեաց
իշխանների
ու
եպիսկոպոսների
կողմից,
Ստեփանոս
սուրբՆախավկայի
անունով:
Այդ
սուրբ
վանքում
Մխիթար
անունով
վանահայր
է
եղել,
որը
ճգնութեամբ
անցել
էր
առաքինութիւնների
բոլոր
աստիճաններով
եւ
վայրենի
գազանները`
արջերն
ու
գայլերը,
հնազանդեցնում
էր
սուրբ
եկեղեցուն,
ծառայեցնում
էր
վանքին,
որը
եւ
ցոյց
է
տալիս
արձանագրութիւնը,
թէ`
«դարձրեց
հարկատու
մեքոր[ա]ին»,
այսինքն`
եկեղեցուն:
Գայլերը
զգուշութեամբ
պահպանում
էին
ոչխարների
հօտերը,
տաւարի
նախիրները,
իսկ
արջերն
իրենց
մէջքով
բեռ
էին
կրում:
Սուրբ
հայր
Մխիթարը
շարունակ
անտառ
էր
գնում,
նստում
վանքի
դիմաց,
նրա
մօտ
հաւաքւում
էին
բոլոր
վայրի
գազանները,
եւ
իբրեւ
հասկացող`
իւրաքանչիւրն
իր
կարիքների
համաձայն
խնդրում
էր
նրանից
աղօթք
ու
ողորմութիւն:
Սուրբ
հայրը
վանքը
կարգի
գցեց
եւ
շատ
տարիներ
անց
վախճանուելով`
փոխադրուեց
հրեշտակների
շարքը:
Նրա
մարմինը
փայտէ
արկղով
դրուեց
եկեղեցու
մօտգտնուող
մի
փոքր
բլրակի
վրայ,
որտեղ
գետնափոր
եւ
սրբաշէն
գերեզման
պատրաստեցին
ու
նրան
ամփոփեցին
այնտեղ,
որը
մինչեւ
այսօր
էլ
մնում
է
եւ
մեծամեծ
հրաշքներ
է
կատարում
հիւանդների
ու
ցաւագարների
համար:
Նրա
բարեխօսութեամբ
Քրիստոսը
թող
գթայ
այս
աշխարհին
եւ
մեզ`
հետագայի
թշուառացողներիս: