ԺԷ
ՍԻՒՆԵԱՑ
ԱՆԱՐԻ
ՈՒ
ՎԱՏ
ԻՇԽԱՆ
ՎԱՍԱԿԻ
ԳՈՐԾԸ,
ՆՐԱ
ԿՈՐՍՏԵԱՆ
ՊԱՏՃԱՌԸ
Աւա'ղ
խօսքիս
եւ
ափսո'ս,
որ
սկսում
եմ,
որովհետեւ
չեմ
կամենում
շարադրել
այս
պատմութիւնըուրախ
սրտով,
այլ`
լի
տառապանքներով
ու
սգով,
բազմահոծ,
տարափանման
ու
մթագնած
ողբերով:
Չէ՞
որընկաւ
մեզ
պատշաճող
պսակը,
վերացաւ
թագաւորութիւնը
Արշակունիների
ցեղից,
քահանայապետութիւնը`
սուրբ
Գրիգորի
սերնդից,
քայքայուեց
ու
խաթարուեց
իշխանաւորութեան
կարգը,
բարին
չքացաւ,
խաղաղութիւնն
էլ
տեղի
տուեց.
եկաւ
խռովութիւնը,
թագաւորեց
չարը:
Երբ
վերացաւ
հայոց
թագաւորութիւնը,
որի
վերջին
թագաւորն
էր
Արտաշէսը,
սրա
տեղը
մարզպան
նստեց
Վեհմիհր
Շապուհը`
[իշխելով]
տասներեք
տարի:
Իսկ
սուրբ
Սահակը
խնդրելով
Վռամշապուհին`
իր
թոռՎարդանին`
Համազասպի
որդուն,
դարձնում
է
Հայաստանի
սպարապետ
եւ
ինքը,
աւարտելով
կեանքի
ուղին,
այս
աշխարհից
փոխադրւում
է
հրեշտակների
շարքը:
Իսկ
Վեհմիհր
Շապուհի
մարզպանութիւնից
յետոյ
նրա
տեղը
Հայաստանի
մարզպան
են
նշանակում
Սիւնիքի
տէր
Վասակին:
Այսպիսով
Հայաստանի
մարզպանն
էր
Վասակը,
իսկ
սպարապետը`
Վարդան
Մամիկոնեանը:
Վռամշապուհից
յետոյ
Պարսկաստանում
թագաւորում
է
Յազկերտը`
տասնինը
տարի:
Սա
մի
հազարապետ
ունէր`
խիստ
խորամանկ,
Միհրներսեհ
անունով:
Սա
գտնւում
էր
Ատրպատական
աշխարհում,
խիստ
չարահնար
եւ
խարդախ
բնաւորութեամբ
էր
ու
վաղուց
ի
վեր
ուզում
էր
հնարներ
գտնել
քրիստոնէական
ուսմունքը
վերացնելուեւ
խափանելու
համար:
Վասակը
շքեղ
ու
բարձր
էր
մեր
Հայոց
աշխարհում,
չափազանց
յարգուած
ու
երեւելի`արքունիքում:
Սա
ունէր
երկու
որդի`
Բաբիկ
ուԱտրներսեհ
անուններով,
եւ
մի
դուստր,
որի
համար
իրեն
փեսայ
էր
դարձրել
Վարազվաղանին`
նոյն
Սիսական
տոհմից:
Եւ
սատանայական
դիպուածով
նրանց
միջեւ
ատելութիւն
առաջացաւ,
ու
Վարազվաղանն
ատում
էր
իր
կնոջը:
Այդ
պատճառով
Վասակը
չարութեամբ
լցուելով
կամենում
էր
սպանութեամբ
վրէժխնդիր
լինել:
Վարազվաղանը
դա
իմանալով`
փախչում-ընկնում
է
Միհրներսեհի
մօտ
ու
սաստիկ
չար
նախանձից
նրան
հաճոյանալու
նպատակով
հրաժարւում
է
քրիստոնէական
աստուածադրոշմ
ուխտից
եւ
երկրպագում
կրակին
ու
արեգակին:
Նա
Միհրներսեհին`
արքայի
հազարապետին,
շարունակ
գրգռում
էր
Հայաստանի
դէմ,
որ
թերեւս
կարողանար
կատարել
իր
քինախնդրութեան
մտադրութիւնը
Վասակի
նկատմամբ:
Իսկ
Միհրներսեհը
նրան
ներկայացնում
է
Յազկերտին
ու
սրան
յայտնում
նրա
մտադրութիւնը:
Եւ
Յազկերտը
մեծարում
է
Վարազվաղանին`
դէպքը
համարելով
աստուածներից
կատարուած.
մովպետան
մովպետի
եւ
միւս
մեծաւորների
հետ
խորհում
է
մեր
Հայոց
աշխարհը
իրենց
կրօնին
դարձնել:
Բոլորն
էլ
հաւանութիւն
են
տալիս:
Եւ
թագաւորը
հրամայում
է
հրովարտակ
գրել`
ուղղուած
հայոց
իշխաններին,
նրա
հետ
էլ
ուղարկում
է
ատրուշաններ,
թիկնապահ
զինուորներ
ու
քուրմեր`
իրենց
մեծամեծների
միջոցով:
Սրանք,
գալով
ու
հասնելով
մեր
Հայոց
աշխարհը,
գրութիւնը
յանձնեցին
մեծամեծ
նախարարներին,
որոնք
երբ
տեսան,
սաստիկ
սուգ
պատեց
բոլորին:
Եւ
շտապ
կերպով
մի
վայրում
հաւաքեցին
երկրի
եպիսկոպոսներին
ու
վանականներին,
սեպուհներին
ու
աւագ
տանուտէրերին:
Նրանց
հաւաքի
գլխաւորն
էր
Յովսէփը,
որը
սուրբ
Սահակից
յետոյ
դարձաւ
նրա
աթոռի
տեղապահը,
այլեւ`
Սիւնիքի
եպիսկոպոս
Անանիան,
Ղեւոնդ
Երէցը:
Եւ
միասին
խորհրդածելով`
իրենց
կրօնի
մասին
չափազանց
խիստ
ու
ամուր
պատասխան
գրեցին
թագաւորին:
Եւ
պատուիրակները
վերադառնալով`
արքային
յանձնեցին
պատասխանը:
Դրանից
նա
սաստիկ
զայրացաւ
սրտի
ահաւոր
տագնապով,
օձի
նման
թաւալգլոր
էր
լինում:
Շտապ
կերպով
հրաւիրակներ
ուղարկեց
ու
կանչեց
հայոց
բոլոր
իշխաններին.
կամայ
թէ
ակամայ
բերել
տուեց
իր
առաջ
եւ
մեծ
ատեանի
մէջ
սաստով
դիմեց
նրանց`ընտրելու
այս
երկուսից
մէկը`
կա'մ
ընդունել
մոգութեան
կրօնը
ու
ազատուել
եւ
կա'մ
տոհմով
ու
զաւակներով
իսպառ
ոչնչանալ:
Նրանք
նոյն
պահին
ոչինչ
չպատասխանեցին.
դուրս
գալով
խորհուրդ
արին
եւ
որոշեցին
միառժամանակ
արտաքուստ
ընդունել
արքունի
հրամանները,
վերադառնալ
իրենց
երկիրն
ուհնարամտել
պատերազմով
կամ
սիրաշահումով
փրկելու
երկիրը
եւ
իրենց:
Հէնց
այդպէս
էլ
արեցին:
Եւ
մեծ
պարգեւներով
ուղարկուեցին
իրենց
երկիրը`
հետները
տանելով
ատրուշաններ
ու
այդ
կրօնի
քարոզիչներ:
Բայց
թագաւորը
կասկածելով,
որ
կխաբուի,
պատանդ
վերցրեց
վրաց
Աշուշա
բդեշխին
եւ
Վասակի
երկու
որդիներին`
Բաբիկին
ու
Ատրներսեհին:
Իսկհայոց
իշխանները
նախապէս
միմեանց
հետ
ուխտ
էին
արել
եւ
Աւետարանի
երդումով
հաստատել
ուխտագիրը`
ապրել
միաբանութեամբ
եւ
մեռնել
քրիստոնէական
կրօնի
համար:
Նրանք
եկան-հասան
իրենց
երկիրը,
Այրարարտեան
գաւառը,
ցոյց
տուեցին
գաղտնի
ուխտագիրը
եւ
մոգերից
ոմանց
սպանեցին,
ուրիշներին
էլ
փախուստի
մատնեցին,
իսկ
կրակը
ցրիւ
տալով
թափեցին
ջուրը:
Դրանից
Վասակը
մռայլուելով
տարակուսում
էր
մեծ
տրտմութեան
մէջ,
մէկ
[այն
պատճառով],
որ
ծնողական
բոցը
տաքացրեց
նրա
ներաշխարհը`
պարսից
արքունիքում
պատանդ
գտնուող
որդիների
համար,
որոնք
խելացնորելով
ապշեցրին
նրան,
մէկ`
երկիւղից
թշնամի
Վարազվաղանի,
որը
արքայի
մօտ
էր
եւ
սպասում
էր
Վասակի
մահուանը,
միւսն
էր`
որ
[կարող
էր]
զրկուել
մեծ
ու
երեւելի
փառքից
եւ
հայրենի
իշխանութիւնից:
Այս
երեք
սաստիկ
տարակուսանքներից
խուճապի
մատնուած`
միշտ
տագնապում
էր
եւ
գիշերը
քուն
չունէր,
ցերեկը`
հանգիստ:
Իսկ
քանի
որ
մարդու
համար
սահմանուած
է
այս
կեանքում
միշտ
սխալուել
ու
սայթաքել,
այդ
պատճառով
էլ
սա
սխալուեց
սուրբ
Աւետարանի
երդման
մէջ:
Եւ
համարձակւում
եմ
ասել,
որ
մի
խօսքով
ի
վերջոյ
մեղքը
խոստովանել
էր,
եւ
Աստծոյ
անսահման
գթութիւնը
նրան
չէր
թողել
կորստի
մատնուել:
Բայց
սա
արդիւնք
էր
չար
յուսահատութեան,
որի
հանգամանքը
դատարանի
ժամանակ
Աստուած
միայն
գիտէ
եւ
ուրիշ
ոչոք:
Այսպիսով,
այս
պատճառով
խաբուելով
չար
դեւից`
զղջման
յոյսով
միառժամանակ
ուխտը
դրժեց,
որ
թերեւս
իրեն
ու
իր
որդիներին
զերծ
պահի
վրայ
հասած
չարիքից:
Եւ
Վարդանին
հայոց
զօրքով
ուղարկեց
Աղուանք`
պատերազմելու
պարսիկների
դէմ,
որ
եկել
էին
այնտեղ:
Իսկ
ինքը
Միհրներսեհ
հազարապետին,
այլեւԱղուանքում
գտնուող
պարսից
զօրագլուխներին
նամակների
միջոցով
յայտնեց
իր
հաւատարմութեան
միտքը`
որպէս
թէ
պահում
է
թագաւորի
հաւատքը,
այս
եւս
օրինապահութիւն
համարելով,
ինչպէս
որ
ասում
էԱստուածային
Գիրքը.
«Հնազանդ
եղէք
ձեր
մարմնաւոր
տէրերին,
ինչպէս
Աստծուն»:
Եւ
սա
ապստամբուեց
Վարդանի,
Կամսարականների
ու
նրանց
հետ
եղած
միւս
ազնուականների
դէմ`
հանդերձ
հայոց
ուրիշ
իշխաններով`
Բագրատունի
Տիրոց
իշխանով,
Խոռխոռունի
Գադիշոյով,
Վահեւունի
Գիւտով,
Պալունի
Վարազշապուհով,
Գաբեղեան
Արտէնով,
Ուրծի
Ներսեհով
եւ
ուրիշ
բազում
պահապաններով,
գերդաստանների
ու
տոհմերի
սեպուհներով,
որոնք,
պարսիկների
ահից
վախեցած,
կամենում
էին
հաճոյանալ
թագաւորին:
Հայաստանի
բոլոր
բերդերն
ու
ամրոցները
իրենց
ձեռքի
տակ
պահեցին:
Վասակը
Մամիկոնեան,
Կամսարական
եւ
այլ
ազնուական
տոհմերի
բոլոր
մանուկներին
բերել
տուեցիր
մօտ
ու
փակեց
Սիւնեաց
աշխարհիս
անառիկ
ամրոցներում:
Եւ
այս
այսպէս
լինելուց
յետոյ
Վարդանը
լսեց
դառն
ու
մահաբեր
գոյժը
եւ
մեծ
յաղթանակով
գալով
Աղուանքում
մղած
պատերազմից`բազում
օրեր
ուրիշ
ազնուականների
հետ
մտածում
էր
ինչ-որ
հնարներ
[գտնել]:
Եւ
երբ
ամբողջ
յոյսը
կտրեցին,
մահը
գերադասեցին
կեանքից:
Անցան
Արտազ
գաւառը.
մէկ
ամիս
անց
մեծ
պատերազմ
եղաւ,
որտեղ
սուրբ
Վարդանը
ուրիշ
ընկերներով
նահատակութեամբ
պսակուեց:
Եւ
Յազկերտն
այս
լսելով`
անսահման
մեծ
ու
դառն
սգի
մէջ
նեղւում
էր:
Իսկ
Վասակը,
իրեն
համարելով
հաւատարիմու
մեծավաստակ,
վերցրած
կալանաւոր
մանուկներին
ուսուրբ
քահանաներին,
շարժւում,
գնում
էր
արքունի
դուռը,
որտեղ
մեծ
ատեան
եղաւ,
եւ
հարց
ու
փորձ
արեցին
կալանաւորներին
Վասակի
հետ:
Եւ
անօրէն
Վասակը
լիովին
պարտուած
ու
յիմարացած
գտնուեց:
Նաիր
արժանի
վաստակի
դիմաց
դա
ստացաւ:
Նոյն
արքունիքում
բանտում
մնաց,
մինչեւ
որ
այնտեղ
էլ
մեռաւ,
որի
հանգամանքների
մասին
քեզ
լրիւ
պատմում
են
Եղիշէն
ու
Ղազար
Փարպեցին:
Իսկ
Սիւնիքի
իշխանութիւնն
ստանձնեց
ուրացող
Վարազվաղանը,
որը
դիւահար
էր
եւ
դեւից
էլ
խեղդամահ
եղաւ:
Նրանից
յետոյ
նոյն
չարութեամբ`
անճոռնի
հսկայ
Գդեհոնը,
որը
զօրութեամբ
անպարտելի
էր
եւ
միշտ
պատերազմում
էր
մնացած
հայերի
դէմ,
նրան`
այդ
ահաւոր
բուրգ
Գդեհոնին
էլ
Վարդանի
եղբօրորդի
Վահանը
վերին
օգնութեամբ
խփեց-սատկեցրեց
պատերազմի
ժամանակ,
Շիրակի
գաւառում,
Ըշտէ
անուանուող
գիւղի
մօտ:
Եւնրա
ծառաները
թափելով
փորոտիքը`
նրան
եղէգով
ծածկեցին
ու
բերին-դրեցին
դամբարանի
մէջ,
իր
նախնիների
մօտ: