Լ
ՍԻՒՆԻՔԻ
ԱՅՆ
ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ
ՄԱՍԻՆ,
ՈՐՈՆՔ
ՅԱՋՈՐԴԵՑԻՆ
ՏԷՐ-ՄԱԹՈՒՍԱՂԱ
ՔԵՐԹՈՂԻՆ
Երանելի
տէր-Մաթուղասաղայից
յետոյ
Սիւնեաց
[մետրոպոլիտութեան]
աթոռն
ութ
տարի
մնաց
թափուր`
աւազակային
յարձակումների
եւխռովութիւնների
պատճառով`
երբեմն
Պարսկաստանի,
երբեմն
Բիւզանդիայի,
երբեմն`
հոների
կողմից:
Ապաընտրում
են
փառաւոր
մարդու`
շատ
լաւ
ու
եկեղեցական
գործի
մէջ
պիտանի,
եւ
դարձնում
Սիւնիքի
եպիսկոպոս:
Նրա
անունն
Աբրահամ
էր
կոչւում:
Սա,
երեսուն
տարի
մնալով
աթոռին,
վախճանւում
է:
Նրան
յաջորդում
է
տէր-Յովսէփը`
նրա
պէս
բարի
եւ
լաւ
մարդ,
[տիրելով]
տասնինը
տարի:
Այնուհետեւ`
տէր-Յովհանը`
քսաներկուտարի,
ապա`
տէր-Մովսէսը`
եօթ
տարի:
Սա
ամենայն
զգուշութեամբ
դաստիարակում
էր
սուրբ
Ստեփանոսին`իմաստասէրին
ու
նահատակին:
Յետոյ
[աթոռակալում
են]
Անանիան`
եօթ
տարի,
այնուհետեւ`
Յովհանը`
ինը
տարի:
Ապա
Թորգոմեան
տան
ջահ
դարձած
արեգակը`
բոլորից
սիրելին,
երանելի
ու
մեծ
նահատակը,
պանծալի
զաւակը,
մեր
Սիւնիքի
սուրբ
ու
փառայեղ
աթոռի
անդրանիկ
որդի
Ստեփանոսը`
առաջինից
ոչ
տարբեր,
որ
բոլոր
նահատակների
գլխաւորն
է:
Նրա
գործերի
պատկերը
եւ
բարեմասնութիւնների
հանգամանքները
չեմ
կարող
զանցառնել,
այլ
համառօտութեամբ
պիտի
զետեղեմ
այս
մատեանի
մէջ: