ԻԴ
ԹԷ
Ո՞Ր
ՕՐԸ
ՀԱՍՏԱՏՈՒԵՑ
ՀԱՅՈՑ
ԹՈՒԱԿԱՆԸ
ԵՒ
ՍԱՀՄԱՆՈՒԵՑ
«ՍՈՒՐԲ
ԱՍՏՈՒԱԾ,
ՈՐ
ԽԱՉՈՒԵՑԻՐե
[ԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԻՒՆԸ]
Հայոց
կաթողիկոս
տէր-Մովսէսիհայրապետութեան
չորրորդ
եւ
Մժեժ
Գնունու`Հայաստանի
մարզպանութեան
տասներորդ
տարում,
երբ
քրիստոնէական
հինգ
հարիւր
յիսուներեք
թուականն
էր,
աւարտուել
էր
Անդրէասի
երկհարիւրեակը.
այդ
տարուայ
զատկի
[տօնի
լուսնային]
լրումն
էլ
ընկնում
էր
մարտի25-ին,
մինչդեռ
սկզբում
ապրիլի
4-ին
էր,
եւ
[այդպատճառով]
չկարողացան
վերադառնալ
սկզբնականին,
որովհետեւ
[մարտի]
25-ից
յետոյ
[այն
պիտի
լինէր]ապրիլի
13-ին,
բայց
այդ
ժամանակամիջոցում
ինը
շրջանպակաս
էր
դուրս
գալիս:
Դրա
հետեւանքով
էլ
տարուայբոլոր
տօներն
սկսեցին
խառնաշփոթուել:
Ուստի
եւ
հարկ
եղաւ
հայոց
թուական
սահմանել,
որպէսզի
դրանով
ուղղէին
այդ
անյարմարութիւնը:
Դա
հէնց
այդպէս
էլ
ուղղեցին
տասը
թուականին
Էաս
գիտնականի
միջոցով,
որը
եւ
ստեղծեց
հինգհարիւրեակի
ստոյգ
օրինակը`
Հայաստանի
որոշ
գիտնականների
հետ:
Եւ
այն
ժամանակ,
երբ
Դուին
քաղաքում
մեծ
ժողովով
սահմանում
էին
թուականը,
Սիւնիքի
եպիսկոպոսն
էր
տէր-Վրթանէսը,
իշխանը`
Միհր
Արտաշիրը,
որոնք
էլ
միաբանուելով
ժողովին,
ուղարկեցին
իրենց
գիտուն
վարդապետներին`
նշանաւոր
գիտնականների,
որոնք
հայոց
վարդապետներիմէջ
նախաթոռ
էին:
Այսպէս
ուղղեցին
այն
տարակուսելի
տոմարը:
Այդ
տարի
նոյն
ժողովում
էլ
հաստատեցին
«Սուրբ
Աստուած,
որ
խաչուեցիր»
[արտայայտութիւնը]
ընդդէմ
քաղկեդոնականների
ու
Նեստորի
ուսմունքի:
Այս
ժամանակներում
տանջամահ
եղաւ
Քրիստոսի
մեծվկայ,
նոր
նահատակ
եւ
երանելի
պարսիկ
Մախոժը,
որըԴուին
քաղաքում
մկրտուելով`
վերանուանուեց
Յիզտբուզիտ,
որ
նշանակում
է
Աստուածատուր:
Նրա
հետ
նահատակուեցին
նաեւ
Սահակը,
Սամուէլը
եւ
Հըզըմխուաստը`
նոյն
ժողովրդից: