ԼԵ
ՍԻՒՆԻՔԻ
ԱՅՆ
ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ
ՄԱՍԻՆ,
ՈՐՈՆՔ
ՍՈՒՐԲ
ՍՏԵՓԱՆՈՍԻՑ
ՅԵՏՈՅ
ՅԱՋՈՐԴԱԲԱՐ
ԱԹՈՌԱԿԱԼԵՑԻՆ
Սիւնեաց
քսաներկուերորդ
եպիսկոպոսսուրբ
Ստեփանոսը,
մնալով
եպիսկոպոսական
աթոռին,
վախճանուեց
մարտիրոսական
մահով:
Ապա
նրանիցյետոյ
աթոռակալեց
տէր
Յովսէփը
17
տարի.
սա
բոլորի
կողմից
վկայուած
է
որպէս
ճշմարտասէր
ու
լաւ
մարդ:
Նրանից
յետոյ`
տէր
Յովակիմը`
տասնեօթ
տարի,
տէր-Սադովկը`
երեսուներկու
տարի,
տէր-Յովհաննէսը`
երկու,
տէր-Սողոմոնը`
եօթ
տարի,
տէր-Եղիան`
ութ
տարի,
տէր-Թէոդորոսը`
տասնութ
տարի,
տէր-Գեւորգը`
ութտարի,
տէր-Դաւիթը`
տասնեօթ
տարի:
Վերջինս
Սիւնեաց
իշխան
Փիլիպէի
եւ
Սահակի
որդի
Սիւնեաց
մեծ
նահապետ
Գրիգոր
Սուփանի
ժամանակներում
էր,
որըեպիսկոպոսութեան
աթոռը
հաստատեց
Տաթեւի
վանքումեւ
ընդարձակեց
նրա
[իրաւասութեան]
սահմանները.
դա
իր
տեղում
համապատասխանաբար
կպատմեմ:
Սրանից
յետոյ
աթոռակալում
էտէր-Յովհաննէսը`
տասը
տարի,
ապա`
ողջախոհ
տէր-Սողոմոնը,
որ
զարդարուած
էր
հոգեկան
բոլոր
առաքինութիւններով
եւ
փայլում
էր,
ինչպէս
արեգակը
երկնակամարում.
հէնց
նա
էլ
փարթամութեամբ
ճոխացրեց
եպիսկոպոսարանը:
Եպիսկոպոսութեան
աթոռին
մնալով
տասնեօթ
տարի`
վախճանուեց:
Ապա
աթոռակալեց
երանելի,
բազմավաստակ,
արքայատիպ
տէր-Յովհաննէսը`
հրեշտակների
ու
մարդկանց
սիրելին`
երեսունեօթ
տարի:
Սա
կանգնեցրեց
Տաթեւի
երկնակառոյց
քաւարանը,
որի
գովելի
գործերի
հանգամանքների
մասին
մեծ
ճոխութեամբ
եմ
ուզում
պատմել:
Բայց
այժմ
եպիսկոպոսների
շարքը
[մէջտեղ]
բերելուց
եւ
շատ
խօսքերով
նրանց
զանազան
գործերի
մասին
պատմելուց
յետոյ
պարտք
եմ
համարում
կրկին
անդրադառնալ
եւ
ըստ
իմ
կարողութեան
ցոյց
տալ
նաեւիշխանների
գործերի
հանգամանքները
եւ
[նրանց
մասին
եղած]
զրոյցները,
[պատմել]
պատերազմների,
խաղաղժամանակների,
շինարարութիւնների,
զարմանալի
գործերի,
այլեւ
Աստծոյ
տների
շինութիւնների
մասին,
որ
իրենց
սեփական
աշխարհների
զանազան
տեղերում
կանգնեցրին
որպէս
անջնջելի
յուշարձան
եւ
անմահ
յիշատակ: