Ը
ՍԻՒՆԵԱՑ
ՄԵՏՐՈՊՕԼԻՏ
ԳՐԻԳՈՐԻՍԻ
ՎԱԽՃԱՆՈՒԵԼՈՒ
ԵՒ
ՆՐԱ
ԱԹՈՌԸ
ՍՈՒՐԲ
ՄԱՇՏՈՑԻ
ՓՈԽԱՆՈՐԴԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Հների
գրքերում
այս
ու
այնտեղ
ինչ
որ
գտանք
մասնաւորապէս,
ճշտութեամբ
քննելով
զետեղեցինք
այստեղ,
որը
եւ
այս
է
հաղորդում:
-
Երբ
Ներսէս
Մեծը
վերադառնում
է
Կեսարիայից
եւ
մեր
Հայոց
աշխարհում
գովելի
օրէնքներ
է
հաստատում,
այնուհետեւ
քիչ
ժամանակ
անց
վախճանւում
է
Սիւնեաց
եպիսկոպոս
Գրիգորիսը`
եպիսկոպոսութեան
պաշտօնում
մնալով
քառասունվեց
տարի:
Եւ
Սիւնիքի
մեծ
նահապետ
ու
նախարար
Անդոկը
իր
աշխարհի
համար
սուրբ
Ներսէսից
առաջնորդ
ու
տեսուչ
է
խնդրում:
Իսկ
սա,
կատարելով
նրա
խնդրանքը,
երանելի
Մաշտոցին
ձեռնադրում
ու
նստեցնում
է
Սիւնիքի
մետրոպոլիտական
աթոռին`
Գրիգորիսից
յետոյ
երկրորդը:
Եւ
նա
գալով
առաքինի
վարքով
ու
ջանադրութեամբ
զարմացնում
է
բոլորին,
բարեպաշտութեան
բազմաթիւ
օրէնքներ
է
սահմանում
այս
աշխարհում,
գիշեր
ու
ցերեկ
չի
դադարում
իր
համայնքին
քարոզելուց:
Եւ
այսպէս
բարի
վարուեցողութեամբ
ու
իսկական
առաքինութեամբ
մնալով
մետրոպոլիտական
աթոռին
որոշ
տարիներ`
փոխադրւում
է
հրեշտակների
կարգը:
Ապա
երկար
տարիներ
աթոռը
խափանուեց,
քանի
որ
Սիւնիքի
իշխանութիւնը
խանգարուեց
պարսից
թագաւորների
կողմից,
երկիրը
մնաց
անիշխան,
ամայի
եւ
զուրկ
ամէն
տեսակի
բարենորոգումներից,
մարդկանցից
ու
անասուններից`
քսանհինգ
տարի:
Դրա
պատճառն
ու
որպիսութիւնը
այժմ
կշարադրեմ: