ԺԳ
ԴԱՐՁԵԱԼ`
ԲԱԲԻԿԻՆ
ՅԱՋՈՐԴԱԾ
ԻՇԽԱՆՆԵՐԻ
ՄԱՍԻՆ
Սօսու
պէս
վայելչագեղ,
սիրասուն,
շքեղազարդ
ու
գեղանի
այն
Բաբիկը`
Անդոկի
որդին,
գովելի
գործով
եւ
բոլորից
գերազանց
հաւատով,
Սիւնիքի
սեփական
իշխանութիւնն
ստանալուց
եւամբողջ
աւերուած
գաւառները
նորոգելուց
յետոյ`
կրկնակի
անգամ
առաւել,
քան
առաջինները,
ունենում
էՎասակ
անունով
մի
որդի:
Երբ
[Վասակը]
մեծանում
է,
[հայրը]
նրան
նուիրում
է
պարսից
արքայ
Վռամի
արքունիքին:
Քանի
որ
եօթանասուներկու
տարի
թագաւորելուց
յետոյ
վախճանւում
է
Շապուհը,
եւ
թագաւորութիւնն
ստանձնում
է
նրա
որդի
Արտաշիրը,
[իշխում]
երեք
տարի,
ապա`
Կրմանը,
այսինքն`
Վռամը,
տասնմէկ
տարի:
-
Սա
նա
չէր,
որ
պատերազմեց
Հայաստանի
դէմ:
-
Այնուհետեւ`
Յազկերտը`
տասնմէկ
տարի:
Իսկ
Բաբիկը,
ստանալով
Սիւնիքի
իշխանութիւնը
պարսիցՇապուհ
արքայի
վաթսունութերորդ
տարում
եւ
իշխելով
քսանմէկ
տարի,
այս
կեանքից
փոխադրւում
է
դէպի
երկնքի
անփոփոխ
թագաւորութիւնն
ու
անվախճանելի
ուրախութիւնը:
Իսկ
նրա
սենեկապետ
Սամ
Գնթունին
գնում
է
արքայի
պալատը
եւ
յայտնում
մահուան
բօթը:
Դրանից
Վռամը
տրտմում
է
եւ
մորմոքում
պալատում
գտնուող
մանկան
համար,
իր
սենեկապետի
հետ
մտածում
է
[Սիւնիքի]
իշխանութիւնը
յանձնել
Վասակին
ու
նրան
ուղարկել
իր
երկիրը:
Եւ
սենեկապետն
այս
իմանալով
գալիս
է
Վասակի
մօտ
ու
նրան
աւետում
արքայի
մտադրութիւնը:
Իսկ
Վասակը,
տարուած
լինելով
չար
ուչոր
մտքերով,
նրան
ոչ
թէ
աւետչեայ
է
շնորհում,
այլ,
սառն
ու
անշնորհակալ
պատասխան
տալով`
ասում
է.
«Ի՞նձ
է
տէր
դարձնում
[այն
դէպքում],
երբ
Սիւնիքիժառանգութիւնը
իմ
բուն
հայրենականն
է»:
Սենեկապետը
գնում,
սա
յայտնում
է
արքային:
Իսկ
Վռամը
մռայլւում
է
Վասակի
խօսքերի
վրայ
եւ
հրամայում
է
ներս
կանչելԲաբիկի
սենեկապետ
Սամ
Գնթունուն,
որին
եւ
նշանակում
է
Սիւնիքի
տէր:
Սա,
իշխելով
մէկ
տարի,
մեռաւ`
դաւաճանութեամբ
թոյն
խմեցուած
լինելով:
Նրանից
յետոյ
ինը
տարի
[իշխեց]
Վաղինակը`
Սիւնիքիիշխանների
բնիկ
ցեղից:
Սրանից
յետոյ
էլ
Բաբիկի
որդիՎասակը
Վռամշապուհից
ստանում
է
իր
իշխանութիւնն
ու
վարում
երեսունինը
տարի:
Ուրիշ
զրոյցներ
ու
գործեր
եւս,
որ
եղել
են
սրանց
օրօք,
չենք
անտեսի,
այլ
ըստ
պատշաճի
կյիշատակենք
պիտանիների
մասին: