ԺԸ
ՍԻՒՆԵԱՑ
ՍՈՒՐԲ
ԵՒ
ՓԱՌԱԲԱՆՈՒԱԾ
ԵՐԱՆԵԼԻ
ՀԱԶԴ
ՍԵՊՈՒՀԻ
ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆԸ,
ՈՐԸ
ԵՂԱՒ
ՄԻՀՐԱՆԻ
ՁԵՌՔՈՎՊԱՐՍԻԿՆԵՐԻ
ԲԱԶՄՈՒԹԵԱՆ
ՄԷՋ
Աւելի
լաւ
եւ
ուրախալի
է
թւում
ինձ
այս
վկայաբանութիւնը,
քան
վերը
պատմածը,
որովհետեւ
եթէմի
բանով
պարտութիւն
կրելով
ամաչեցինք
եւ
կորագլուխ
եղանք
Սիւնի
իշխանների
ամօթալի
գործերի
համար,
ապա
այս
միւսով
գլուխներս
բարձր
պահած`պարծենում
ենք
եւ
կարծես
զարմանահիւս
պսակ
մերգլխին
դրած`
բուժւում
ենք
առաջին
վէրքերից,
ճոխազարդ
շքեղութեամբ
համարձակօրէն
ցնծում:
Քանի
որ
թէպէտ
Սիսական
տոհմի
ոստերը
ցցուելով
միժամանակ
փուշ
ու
տատասկ
տուեցին
մեզ,
բայց
այս
դէպքում
ահա
անուշահոտ
վարդ
ու
շուշան
եւ
գեղեցիկու
քաղցրահամ
պտուղ
պարգեւեցին:
Եւ
Տէրը
հոտոտեց
այդ
անուշ
բուրմունքը:
Այսպէս.
թէեւ
մեր
երեւելի
Սիսական
իշխանութեան
տէրերը,
խաբուելով
հին
խաբողից,
հետեւեցին
թագաւորի
կամքին
եւ
ժառանգեցին
աշխարհիկ
առօրէական
ու
անցողիկ
փառքը,
սակայն
նրանցից
ոմանք`
մարմնով
ու
արեամբ
եղբայրներ,
իմաստնացած
վերին
իմաստութեամբ
ու
հաւատքի
լոյսով,
չգնացին
մոլոր
շաւղով,
որն
ուղղուած
է
դէպի
կորստեան
վիհը,
այլ
հրաժարուելով
բոլոր
աշխարհիկ
բաներից`
թողեցին
փառք
ու
մեծութիւն
եւ
գնացին
երանաւէտ
կանչի
հետքով:
Նրանց
անուններն
են
Բաբկէն,
Բակուր
եւ
Յազդ:
Սրանք,
դուրս
գալով
Սիւնեաց
գնդից,
գնացին
հայոց
ուխտադրեալների
հետ,
որոնց
գլուխն
ու
սպարապետն
էր
երանելի
եւ
քաջ
Վահան
Մամիկոնեանը`
Վարդանի
եղբօրորդին:
Նրանք
բազմաթիւ
պատերազմներում
մեծամեծ
քաջագործութիւններ
ցոյց
տուեցին:
Իսկ
երբ
Միհրանը
բազմաթիւ
զօրքով
եկաւ
Վիրք`
պատերազմելու
վրաց
թագաւոր
Վախթանգի
դէմ,
Վահանը
հայոց
զօրքերով
գնաց
Վախթանգին
օգնութեան,
որովհետեւ
միմեանց
դաշնակից
էին:
Եւ
իջնելով
Ճարմանի
դաշտը,
Կուր
գետի
մօտ`
ճակատամարտեցին
պարսիկների
դէմ
ու
մէկ
անգամ
յաղթեցին:
Իսկ
վրացիները,
վախենալով
պարսիկների
բազմութիւնից,
փախուստի
դիմեցին:
Եւ
Վահանն
այս
իմանալով
իր
գնդով
վերադարձաւ
այնտեղ,
որտեղ
եւ
զոհուեց
Վասակը`
Վահանի
կրտսեր
եղբայրը:
Իսկ
Միհրանը
հետապնդելով
զօրքին`
բռնեց
Հրահատ
Կամսարականին`
Շիրակի
տէր
Ներսեհի
եղբօրը,
որովհետեւ
ձին
սաստիկ
փախս
տալով
նրան
ցած
գցեց:
Ապա
հետապնդելով
բռնեցին
նաեւ
գովելի
Սիւնի
իշխան
Յազդին:
Միհրանը
շատ
ուրախանալով
ետ
դարձաւ:
Իսկ
Վահանը
Սիւնեաց
պայազատ
Բաբկէնին
գտնում
է
սաստիկ
վիրաւորուած
եւ
մի
տեղ
ընկած,
նրան
ձի
է
նստեցնում
ու
այնտեղից
դուրս
բերելով
փրկում
է,
որը
եւ
վիրաւորուած
լինելու
պատճառով
Վահանի
հետ
այլեւս
չի
շրջում,
այլ
անցնում,
գնում
է
անվտանգ
տեղեր:
Բայց
պիղծ
Միհրանը,
երկու
սեպուհներին
վերցրած,
ման
էր
ածում
իր
հետ
ու
հետապնդում
Վահանին.
նրանց
էլ
օրըստօրէ
կապանքներով
իր
առաջը
բերելով`
դաժան
տանջանքներով
չարչարում
ու
նախատում
էր,
հնարաւորութիւն
ստեղծում
նրանց
իր
կրօնին
դարձնելու:
Կամսարական
Հրահատը
աներեւոյթ
օգնութեամբ
դրանից
ազատուեց:
Այդ
պատճառով
Միհրանը
սաստիկ
բարկացաւ,
այլեւ
վախեցաւ`
չլինի
թէ
Սիւնի
Յազդն
էլ
նոյն
ձեւով
ազատուի.
հրամայեց
այն
անմեղ
տարեկան
գառանը
առաջը
բերել,
որ
լինի
իր
տիրոջը
անուշահոտ
պատարագ:
Եւ
քանի
որ
այս
բռնակալը
առաւելապէս
գրգռւում
էր
Յազդի
անօրէն
ու
կայէնատիպ
եղբօրից`
Սիւնեաց
տէր
Գդեհոնից,
դրա
համար
սաստիկ
լցուած
էր
ցասումով:
Յազդի
հետ
խօսել
է
սկսում
մեծամեծ
նախատինքներով
եւ
ահարկու
յոխորտանքով,
ջանում
է
ամէն
տեսակի
հնարներով
խախտել
քրիստոնէական
հաւատքից.
խոստանում
էր
նաեւ
պատժիփոխարէն
մեծամեծ
պարգեւներ`
եթէ
իր
կամքը
կատարի:
Իսկ
այն
երանելին
միայն
լուռ
ունկնդրում
էր
նրախօսքերին:
Ապա
իր
հրաշագեղ
տեսքով
հայեացքն
ուղղեց
դէպի
երկինք`
իր
Փափագելիին,
նրան
օգնութեան
կանչեցեւ
սրտապնդուելով
ու
գօտեպնդուելով
անճառելի
յոյսով`
պատասխան
տուեց
Միհրանին
եւ
ասաց.
«Եթէմէկը
ժամանակաւոր
մարմնական
կեանքը
վաճառէր,
եւ
հնարաւոր
լինէր
ես
գնէի
մարմնիս
ցաւերի
պատճառովու
ապրէի
կեանքի
սիրոյ
համար,
ամբողջ
ունեցածս
կտայի
եւ
կգնէի:
Բայց
յաւիտենական
պատուհասն
ու
անշէջ
գեհենի
սպառնալիքները
ունեցուածքով
գնելը
խիստ
անմտութիւն
կլինէր,
մանաւանդ
որ
անյայտ
է
առեւտրի
ելքը,
որովհետեւ
ոչ
ոք
չգիտէր
իր
ապրելու
կարճ
կամ
երկար
լինելը.
գուցէ
գնելով
ուրախանայ,
բայց
վաղը
վախճանուելով
կուղարկուի
արտաքին
խաւարի
մէջ:
Իսկ
եթէ
ես
սիրած
լինէի
աղտեղի
ու
կորստաբեր
առեւտուրը,
ինչո՞ւ
այժմ
պիտի
գնէի
դա`ապրելու
համար,
այլ
աւելի
վաղ
կստանայի
փառքով
ու
մեծամեծ
պարգեւներով:
Սակայն
ընտրեցի
սա,
որի
մէջ
ես
գտնւում
եմ,
եւ
սա
էլ
համարելով
լաւ
ու
պատուաբեր`
հրճւում
եմ
եւ
ուրախ
եմ
մեռնելու
Քրիստոսի
համար,
քան
թէ
հազարաւոր
տարիներ
ապրել
շատ
մեծ
փառքով`
ուրացութեան
մէջ,
եւ
անվախճան
պատուհասի
ժառանգորդ
լինելե:
Երբ
անօրեն
պարսիկները
սուրբ
Յազդից
այս
խօսքերը
լսեցին,
անվանդակ
գազանի
նման
յարձակուեցին
նրա
վրայ
եւ
ուզում
էին
ողջ-ողջ
խմել
նրա
արիւնը:
Եւ
մարդասպանները
նրան
տարան
սուրբ
ու
առաքելանման
նահատակ
Գրիգորի
մատուռի
մօտ,
այն
գիւղը,
որ
կոչւում
է
Բագաւան`
Վաղարշակերտ
գաւառում,
Բագրեւանդ
նահանգում,
Նպատ
կոչուած
լեռան
լանջակողմում,
սուրբ
մատուռի
տեղի
մօտ,
մօտաւորապէս
երկու
քարընկէց
հեռաւորութեամբ:
Այնտեղ
կտրեցին
սուրբ
գլուխը,
որը
քրիստոնեաները
վերցնելով
տարան,
թաղեցին
Գրիգորի
սուրբ
մատուռի
մէջ:
Սիւնի
սուրբ
սեպուհը`
երանելի
նահատակ
Յազդը,
սպանուեց
հոռի
ամսի
տասնվեցին:
Նրա
վրայ
մեծամեծ
հրաշքներ
եղան.
բոլոր
հիւանդները
բուժւում
էին:
Նա
մեզ
եւ
այս
աշխարհի
համար
բարեխօս
է
Քրիստոսի
մօտ,
որին
յաւիտեան
փա~ռք: