Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Կ
ՏԷՐ-ՅՈՎՀԱՆՆԷՍԻՆ ՅԱՋՈՐԴԱԾ ՍԻՒՆԵԱՑ ՏԷՐ-ԳՐԻԳՈՐ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՈՒ ԻՐ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Երբ Սիւնեաց երանելի մետրոպոլիտտէր-Յովհաննէսն իր կեանքն աւարտեց, այնուհետեւՍիւնեաց աստուածապսակ թագաւոր Սմբատը ընտրեց միարժանաւոր մարդու` բոլորի կողմից ճանաչուած, բոլոր տեսակի առաքինութիւն[ներ]ով զարդարուած, գիտութեամբ լի` Գրիգոր անունով, ուղարկեց Անի`հայոց կաթողիկոսի մօտ, ու նրան ձեռնադրել տուեցՍիւնեաց եպիկոպոս: Նա եկաւ, մեծ ջանադրութեամբ, մեծավաստակ առաքինութեամբ կառավարեց, իր անձովբոլորին բարութեան օրինակ ծառայեց` մնալով երկարժամանակ` յիսունութ տարի: Նա զարմանալիշինարարութիւններ կատարեց Տաթեւիեպիսկոպոսարանում. կամարներ կանգնեցրեց վանքի`դէպի արեւելք նայող դռան վրայ, նրա մօտ` սրբաշէնտուն, սրանց վրայ աւելացրեց մի գեղեցկաշէնգմբէթայարկ եկեղեցի` Աստուածածին սրբուհուանունով: Այն նման էր բարձր դիտանոցի եւ նայում էրվանքի վրայից: Չորս կողմերում գաւիթներ կառուցեց, իսկ առջեւի կողմում բարձրաբերձ սիւներով վայելուչսրահներ շինեց` որպէս հաճելի հովանոց: Եկեղեցուվրայ յիշատակի արձանագրութիւն գրեց եւ սահմանեցտարեկան մէկ քառասունք կատարել անխափան կերպով` իյիշատակ իրեն:

Այս Գրիգոր եպիսկոպոսը Խաղբակի որդիԴլէնից գնեց Նորիքի բաժին Բոլորաքարը ունզովքներով հաստատեց սուրբ եկեղեցու վրայ: Սրամիջոցով երանելի եւ սուրբ թագուհի Շահանդուխտն ուիր եղբայր բարեպաշտ թագաւոր Սենեքերիմը նուիրեցինԱրիտը, որը Տաթեւի սուրբ եւ մեծ աթոռին մօտ ու նրանսահմանակից աւան է: Եւ ինքն իսկ` թագաւորը, իրձեռքով գրեց վճռագիր` ահեղ ու սոսկալինզովքներով, որն այսպիսին էր.

«Հզօր ու կարող Յիսուսի կամքով ես` հայոցթագաւոր Սենեքերիմս, պաշտօնավարելով Սիսական եւԲաղաց աշխարհում, կարդալով առաջին հայրապետների ուիշխանների հաստատագիծ հրամանագիրքը, կամեցայվերստին նորոգել ու վերադարձնել: Եւ գրեցի այսվճռագիրը իմ սրտի յօժարութեամբ ուառաջարկութեամբ իմ բարեպաշտ եւ քրիստոսակիրքոյրերի` թագուհի Շահանդուխտի ու սրբասուն օրիորդԿատայի, որոնք թողեցին աշխարհիս երկրային փառքը եւընթացան Քրիստոսի երանաւէտ ձայնի հետքով`ճգնակեաց առաքինութեամբ: Արիտը իր շրջակայ բոլորսահմաններով` հողով ու ջրով, ցանքերով եւ իրենպատկանող ամէն ինչով, յանձնեցի Տաթեւիհայրապետանիստ կենտրոնի սուրբ եկեղեցիներին, սուրբ Առաքելոցին ու սուրբ Գրիգորին, Սիւնեացեպիսկոպոս տէր-Գրիգորի հայրապետութեան եւ իրենցորդիացած տէր-Ստեփանոսի ժամանակ: Տուեցի առանցհաշուի, առանց վէճի, առանց մէկին զրկելու կամմէկի ունեցուածքը յափշտակելու, առանց որեւէ մէկինանբաւականութիւն պատճառելու: Չէ՞ որ մերսեփականն էր եւ ոչ ուրիշ մէկինը, որ նուիրեցիՏաթեւի սուրբ վանքին` հոգուս փրկութեան, իմ եւհարազատ քոյրերի մեղքերի քաւութեան, իմ որդիներԳրիգորի, Սմբատի ու Սեւադայի, իրենց մօր ու քրոջկեանքի եւ փրկութեան համար: Սահմանեցի նաեւ մէկքառասունք, որ ամէն տարի կատարեն այս սուրբեկեղեցիներում` տէրունի քառասունքին, քսան օրնԱշոտի որդի Գրիգոր թագաւորի, քսան օրն էլ իմ մայրՍոփիայի համար` որքան մենք կենդանի ենք, իսկ մերմահից յետոյ` քսան օրն իմ Շահանդուխտ քրոջ համարկատարեն, քսան օրը` ինձ` Սենեքերիմիս համար: Արդ` եթէմէկը դէմ դուրս գայ, կա'մ մտածի խանգարել, կա'մյանդգնի յափշտակել, կա'մ մէկին մատնի, կա'մբանսարկութեամբ միտք դնի շորթել մեր արդիւնքն այսսուրբ եկեղեցիներից, այնպիսին Աստծուցողորմութեան չարժանանայ` ո'չ այս աշխարհում, ո'չ էլհանդերձեալ կեանքում, այլ նրա վրայ գանյափշտակողների արժանի անէծքը, մեղապարտների մեղքը, չարագործների նզովքը, ինչպէս Կայէնինը, Յուդայինը, Արիոսինը, հոգեմարտ Մակեդոնինը, երկաբնակՆեստորինը, Լեւոն Հռովմայեցունը եւ նրանց նմանուրիշներինը: Հաստատողներն օրհնուած լինենամենակալ Աստծուց ու բոլոր սրբերից: Գրուեց իմ`Սեւադայի որդի Սենեքերիմիս ձեռքով, Աստծոյկամքովե: «Ես` Շահանդուխտս, վկայ եմ իմ եղբայրՍենեքերիմի այս իրապէս կատարածին ու վճռին`տրուած Տաթեւի սուրբ Առաքելոցին [ու սուրբԳրիգորին]: Աստուած շնորհաւոր անի սուրբեկեղեցիներին: Ով մտածի խանգարել, գրուած անէծքըժառանգի, իսկ հաստատողները օրհնուած լինենե: «Ես`Սենեքերիմի որդի Գրիգորս, ու իմ եղբայրները վկայենք այս անսուտ եւ հաստատուն նուիրատւութեանը ուայս հրամաններին. հինգ հարիւր երեսունչորսթուականին, կամքով ու ողորմութեամբ Հայր Աստծոյ եւնրա Օծեալ Յիսուսի, բարձրեալ Բանի եւ կենդանարարՍուրբ Հոգուե: «Ես` Գրիգորս, Քրիստոսի ամենանուաստծառաս եւ նրա ողորմութեամբ Սիւնեաց եպիսկոպոսս ուինձ որդիացած Ստեփանոսը Աստծուց օծուած եւպսակուած թագաւոր Սենեքերիմից ընդունեցինք այսընծաներն ու հոգեբաժինը, որն արեցին անխախտելի եւհաստատուն որոշմամբ Տաթեւի կենտրոնատեղում` սուրբԳրիգոր եկեղեցուն ու կենսաբեր սուրբ նշանին` որպէսիրենց արեան գին, Ծղուկ գաւառի Արիտ աւանը: Եւ իրենցհամար յիշատակ սահմանեցին, որ կատարեն այդ սուրբեկեղեցիներում ամէն տարի, անխափան կերպով` ըստիրենց այդ գրածի, իրենց կենդանութեան ժամանակ ուիրենց մահից յետոյ: Եւ արդ` թէ' մենք եւ թէ' մեզանիցյետոյ այս սուրբ աթոռին անցած հայրապետները կամ էլայս տան ուրիշ առաջնորդ վանականները` աւագքահանա[ներ]ը եւ եկեղեցական այլաստիճանաւորները, եթէ ծուլանանք սահմանուածքառասունքը կատարելուց ու ինչ-որ պատճառով մէկօրով պակաս կատարենք, կամ թէ, առաւել եւս, խափանենք, անիծուած լինենք Քրիստոս Աստծուց, եւ մերանունները ջնջուեն կեանքի մատեանից, մեր յիշատակըչկատարուի Քրիստոսի սուրբ զոհասեղանի առաջ, աններում մնանք անկաշառ դատաստանի արդարԴատաւորից: Եւ ով որ Աստծոյ պսակադրած թագաւորի այսարածը եւ հոգեբաժին նուէրը ջանայ խափանել ույափշտակել սուրբ Առաքելոցից եւ սուրբ նշանից, լինիմեծամեծներից, փոքրերից, աւագներից, ազատներից, օտարներից թէ ծանօթներից, ինչ պատճառով էլ դէմդուրս գայ, խափանման կամ յափշտակման պատճառդառնայ, կա'մ որեւէ բան յափշտակի, անիծուի այնբերանով, որով օձն անիծուեց. նրա վրայ ցաւագինանէծքներ գան, օրհնութիւններն էլ անէծք դառնան. Երրորդութեան սիրողների երկնային ու երկրայինբոլոր դասերից անիծուած լինի նրա հոգին, իր կեանքնու ժառանգութիւնը չվայելի, արդի կեանքը ցաւագնօրէնաւարտի, եւ իր վախճանի ժամանակ հողըչբաւականացնի նրան: Իսկ հաստատողները օրհնուենԱստծուց ու իր բոլոր սրբերիցե:

Բարեպաշտ մեծ իշխան Հասանը` Սենեքերիմիազատներից մէկի` Գրիգորի որդին, այս տեսնելով` ինքնէլ այս սուրբ եկեղեցիներին նուիրում է Կովսականգաւառի Նորաշինիկ գիւղն ու Ձեռատիվանքը, որոնք եւառաջ ժամանակով կալուածք էին տրուել Տաթեւի սուրբեկեղեցուն: Նորաշնիկը տուել էր Հրահատ իշխանըտէր-Դաւթի միջոցով, իսկ Ձեռատիվանքը յանձնել էինՅակոբի մետրոպոլիտութեան ժամանակ: Ուստի եւ սավերադարձնում է տէր-Գրիգորի միջոցով: Եւ թագաւորիներկայութեամբ գրում է հաստատուն որոշման այսպիսիկտակագիր.

«Յանուն Աստծոյ սա իմ` Գրիգորի որդիՀասանիս գրածն է: Այսօր, որ Աստուած ինձյաջողութիւն տուեց, իմ բերդը Մշտաքախթէնից վերցրիու իմ արեամբ Փատլուն ամիրայից Կովսական գաւառնազատեցի, Նորաշինիկն ու Ձեռատիվանքը Տաթեւի սուրբնշանին վերադարձրի` իմ Սենեքերիմ թագաւորիհրամանով, Սիւնեաց եպիսկոպոս, աստուածապատիւհոգեւոր տէր Գրիգորի ժամանակներում եւ ողջազատների ներկայութեամբ ու բոլորի վկայութեամբյանձնեցի սրանց` ազատ արքունի հարկերից: Հետագայում այս գիւղերի վերաբերութեամբ ոչ ոքորեւէ չափով հաշիւ չունի: Եւ ոչ ոք չհամարձակուիսրան հակառակ կանգնել կամ ոսոխ դառնալ այսուհետեւեւ մինչեւ յաւիտեան` լինի մերոնցից, օտարներից, ազատներից կամ իշխանաւոր պաշտօնեաներից: Իսկ եթէյանդգնի, նրա վրայ անէծքներ, հայհոյանքներ, բոլորչարագործներին արժանի մեղքեր ու հերձուածներ գան, նա իր կեանքը չվայելի եւ Սուրբ Երրորդութիւնիցմերժուած լինի: Իսկ հաստատողներն օրհնուած լինեն: Եթէ մահմեդական պաշտօնեայ փոխարինի ու մտածիյափշտակել, իր հաւատքից մերժուի, իր փեղամբարիցզրկուած եւ անարգուած լինի, հազար նալլաթ նրա վրայմնայե: - «Ես` Սենեքերիմ թագաւորս, իմ ձեռքովհաստատեցի այս որոշումը Հասանի, որը այս գիւղերը իրարեամբ ազատել էր տաճիկներից, իր հրամանով նորիցյանձնեց Տաթեւին: Եւ ես իմ որդիներով եւ ազատներովվկայ եմ, որ այս եկեղեցիները որքան հաստատուն մնան, ոչ ոք չհամարձակուի ու յանդգնի այսնուիրատւութիւնը յափշտակելու փորձ անել: Սրա հետես էլ տուեցի Խաշտատատափը: Արդ` եթէ որեւէ մէկըյափշտակի, վերոգրուած անէծքը ժառանգի: - «Եւ ես`Ռահիբս, վկայ եմ այս գործարքին, որին ոչ ոքչհամարձակուի հակառակ կանգնել: Հայոց հինգ հարիւրերեսունհինգ թուականինե:

Սրանից յետոյ թագաւորը դարձեալ գալիս էսուրբ վանքը, հոգեւոր տէր Գրիգորի մօտ` տեսութեանու աղօթքի: [Այդ ժամանակ] Հարժիք գիւղը, Բերդականերեչին եւ Ցուրայ գետը յափշտակուած էինսուրբ եկեղեցուց եւ Սենեքերիմի ազատների` մեծիշխան Մահեւանի ու միւս ազատ Գէորգի իրաւունքինէին: Այդ պատճառով եպիսկոպոսը թագաւորինծանօթացնում է եկեղեցու զրկուածքների մասին. նրաառաջ է դնում առաջին թագաւորների կողմից անխախտպայմանով տրուած հրամանագրերի ժողովածուն: Թագաւորը դա կարդալով` զարհուրեց սոսկալինզովքներից: Չէ՞ որ այս գիւղերը երեք անգամհաստատուած էին սուրբ աթոռի վրայ. առաջին անգամ`հայոց Սմբատ թագաւորի եւ Սիւնեաց մեծ իշխան Աշոտիկողմից, երբ Բերդաներիչին փողով գնել էրտէր-Դաւիթը, երկրորդ անգամ` Սահակի որդի, ՍիւնեացՍմբատ թագաւորի կողմից` տէր-Վահան Բաղացու եւ նրաՎասակ որդու միջոցով. երրորդ անգամ էլ [այսպէս էրեղել]. Սիւնեաց գահերէց իշխան մեծ Սմբատի որդի`Հայաստանում եւ Վրաստանում իշխանաց իշխան Վասակիազատներից Կորա Քրդի որդի ոմն իշխան Հասանը գնել էրՀարժիք գիւղն ու տուել իր հայրենի սեփականութեանտեղ: Նա մեծ Վասակի եւ նրա որդիներ Սմբատի ու Գագիկիհրամանով այս գիւղը նուիրում է Տաթեւի վանքին` ազատբոլոր տեսակի հարկերից: Եւ գրում են կտակագիրմեծամեծ պայմանաւորուածութիւններով ու նրա[յիշատակի] համար հաստատում մի քառասունք` ամէնտարի [կատարելու] Յայտնութեան տօնին:

Ահա այս ամենի մասին կարդալով ուիմանալով` բարեպաշտ թագաւոր Սենեքերիմը հաւատքիերկիւղով հրամայում է իր իշխաններին դրանքվերադարձնել: Եւ ինքն ու իր իշխանները գրում ենկտակագիր` յաւիտենապէս անխախտ պայմանով, այսպէս.

«Սա իմ` Սեւադայի որդի Սենեքերիմթագաւորիս ձեռքով գրածն է: Երբ Աստուած, անյիշաչարլինելով իմ նկատմամբ, ողորմելով ինձ` կրկին ինձվրայ հաստատեց իսմայէլականների ձեռքով խախտուածիմ տէրութեան իշխանութիւնը, կարդացի առաջիններիգրածները Սիւնեաց երկնահրաշ աթոռի եւ այս սուրբեկեղեցի[ներ]ի յափշտակուած տիրոյթները վերադարձրիՏաթեւի կենտրոնին եւ իմ ձեռքով կրկին սրա համարանխախտ սեփականութիւն հաստատեցի Հարժիքը, Բերդկաներեչին ու Ցուրայ գետը: Եւ սա հաստատումն էրչորրորդ անգամ: Սրանք իմ ձեռքի գրածով յանձնեցիաստուածային սուրբ հայրապետ տէր-Գրիգորին: Եւ արդ`ոչ ոք չի կարող իմ այս գիրն ու հաստատուած պայմանըայսուհետեւ մինչեւ յաւիտեան սուրբ Առաքելոցիցխախտել կամ յափշտակել եւ կամ խանգարման պատճառլինել: Իսկ եթէ որեւէ մէկը յանդգնի ու այդ բանըմտքովն անցկացնի, Աստծուց եւ սուրբ առաքեալներիցնզովուած լինի, Յուդային ու Արիոսին կողմնակիցլինի, սատանայի հետ դատուի եւ իր կեանքը չվայելի: Եւեթէ իշխանութիւնը փոխուած ու մահմեդական անցածլինի եւ մտածի խլել, քանդել, աւերել, երկրի ուերկնքի արարիչ Աստծուց եւ նրա բոլոր ընտրեալսրբերից նզովուած լինի, մարգարէից, որին փեղամբարեն անուանում, մերժուած ու անիծուած լինի, իրենցօրէնսդիր Մահմեդից մերժուած ու նալլաթի[արժանացած] լինի նրա տոհմը: Գրուեց հայոց հինգհարիւր քառասուն թուականին: - «Հանուն Աստծոյ ես`Մահեւանս, եւ ես` Գէորգս, մեր աստուածապահ թագաւորՍենեքերիմի հրամանով Հարժիքը, Բերդաներեչին եւՑուրայ գետը վերադարձրինք Տաթեւի սուրբԱռաքելոցին դրանք գրաւուել էին աւերման ու նեղժամանակ եւ մինչեւ այժմ մեր տրամադրութեան տակ էինգտնւում: Եւ արդ` ո'չ մերոնք, ո'չ էլ ուրիշ մէկը այսգիւղերի հետ չունեն որեւէ հաշիւ` ո'չ չարի, ո'չմահմեդականների հարկի, ո'չ բերդաչարի, ո'չգունդգահի եւ ո'չ էլ ուրիշ բաների, այլ իրաւունքըպատկանում է նոյն սուրբ խաչին ու հոգեւորառաջնորդին: Իսկ եթէ մէկը յանդգնի, վերոգրուածնզովքը ժառանգիե: - Ես` Ռահբիս, վկայ եմ մեր թագաւորիայս անսուտ հրամաններին ու հաստատմանը: Ոչ ոք չիկարող խանգարման պատճառ լինել, քանի որ սա հաստատէ Աստծոյ կամքովե:

Դարձեալ սուրբ վանքին տուեցին ուրիշ շատտիրոյթներ, որոնց մասին աւելորդ համարեցինք այստեղգրել: Մեղրու բերդի տէր ոմն Աբուսահլը տուեց Մեղրուձորի Բերդաւագեանների մեծ այգին, հինգ հարիւրերեսունհինգ թուականին: Տուեցին մի գիւղԲարկուշատից: Տուեցին եւ Խողվանի գիւղը Վանանդայձորից: Աշոտ իշխանն էլ սուրբ նշանին տուեցԱմբրաւաքարը գրելով այսպիսի կտակագիր.

«Յանուն Աստծոյ ես` Կարապինի որդի Աշոտիշխանս, Տաթեւի սուրբ նշանին Սիւնեաց եպիսկոպոստէր-Գրիգորի միջոցով եւ աստուածապսակ թագաւորՍենեքերիմի հրամանով յանձնեցի իմ հայրենի տիրոյթԱմբրաւաքարը: Եւ մեզ համար անխափան պատարագսահմանեցինք Տիրոջ համբարձման օրը: Արդ` ոչ ոքիրաւունք չունի խափանելու այս: Եթէ հակառակուի եւչար ու հարկ դնի վրան, Սուրբ Երրորդութիւնից ու նրաբոլոր սրբերից նզովուած լինի եւ Յուդայի հետ բաժինստանայ: Իսկ եթէ մահմեդական աւագ փոխարինուի ույափշտակել ջանայ, հարիւր հազար նալլաթի արժանանայ, իր հաւատքից էլ մերժուած լինի: Հայոց հինգ հարիւրերեսունութ թուականին: Աստուած շնորհաւոր անիե: -«Ես` Սենեքերիմ թագաւորս, որդիներս` Գրիգորն ուՍմբատը, հաստատեցինքե:

Եւ այսպիսի ուրիշ շատ բաներ [տուեցին], որոնց դիմաց հազարապատիկ ու բիւրապատիկփոխհատուցում կլինի ամենաառատաձեռն Տիրոջ կողմից`անանցական վայելմամբ ու անգրաւական ուրախութեամբ: