ԻԱ
ՀԱՅՐ
ԳԻՒՏԻ
ՈՒ
ՔՐԻՍՏՈՍԱՍԷՐԻ
ՀԱՄԱՌՕՏ
ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ
ԵՒ
ԵՐԱՍԽԻ
ԱՓԻ
ՎԱՆՔԻ
ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
Ո~վ
դու,
[ընթերցող],
առաջիկայ
խօսքս
անտեղի
չհամարես
եւ
ինձ
էլ
շատախօս
չկարծես.
ընդհակառակն,
սա
համապատասխան
ու
յարմար
է
մեր
այս
ձեռնարկմանը:
Քանի
որ
սկսեցինք
շարադրել
Սիսականաշխարհի
պատմութիւնը,
ուստի
եւ
անհրաժեշտ
է
ցոյցտալ
այստեղ
կատարուած
բոլոր
գործերն
ու
հրաշքները:
Հէնց
այնքան
շատ
աւելի
լաւ
բան
չի
եղել
այս
աշխարհում,
ինչպէս
սա,
որի
մասին
սկսում
ենք
պատմել:
Գողթան
գաւառում
կար
մի
բարեպաշտ
իշխան`
Շաբիթա
անունով:
Նա
ունէր
երկու
թոռ`
իր
որդիների
որդիները,
որոնց
անուններն
էին
Վասակ
եւ
Շապուհ:
Սատանաննրանց
միջեւ
կռիւ
ու
նախանձ
առաջացրեց`
իրենց
հայրենական
ժառանգութեան
բաժնի
համար:
Եւ
կռուեցին
Որդուատ
գեղեցիկ
գիւղի
համար:
Զօրքերով
միմեանց
դէմ
ճակատամարտելիս
Վասակը
մերձիմահ
սրահարեց
եղբօրը:
Ապա
զղջալով
եղբայրական
խղճմտանքով`
գնաց
նրա
մօտ,
ընկաւ
վրան,
լաց
եղաւ
սաստկագին`
աղիողորմ
ողբով
հառաչելով,
եւ
ուխտեց
Աստծուն,
որ
եթէ
եղբայրը
բուժուի,
ինքը
կհրաժարուի
աշխարհիկ
բոլոր
բաներից:
Եւ
եղբայրը
բուժուեց:
Այնժամանակ
Վասակը
իր
հոգու
ազատութեան
համար
անսպասելիօրէն
մէջտեղից
անյայտացաւ,
թաքնուեց
ընտանիքից,
ելաւ
ու
գնաց
Բաղաց
կողմերը:
Եւ
երբ
հասաւ
բարձր
լեռանը,
ապաւինեց
հոգու
շնորհներին,
բերանն
առնելով
հետեւեալ
սաղմոսը`
անդադար
ասումէր.
«Իմ
այս
ճանապարհն
ինձ
համար
ուղիղ
դարձրու,
Տէ~ր,
ըստ
քո
խօսքի,
եւ
թող
ինձ
չտիրեն
բոլոր
մեղքերը»:
Եւ
գաւառներով
անցնելով
Աղաւնոյ
գետի
եզրը`
այնտեղ
անցկացրեց
ձմեռային
եղանակը,
[ապա]
անցաւ
միւս
վտակը,
դէպի
բերդի
կողմը,
Քաշունիք
գաւառը,
որ
այժմ
Բարկուշատ
է
կոչւում,
եւ
բնակուեց
չոր
ու
անբերրի
բլրում,
մի
հիւղակի
մէջ
երեք
տարի
ու
վեց
ամիս:
Երկիրն
անբնակ
էր,
աւեր,
լի
անտառախիտ
ծառերով,
ներքեւում
դաշտ
էր
լայնատարած`
մինչեւ
Երասխի
ափը:
Իսկ
Վասակի
տնեցիները
չգիտենալով,
թէ
նրան
ո՞ւր
յափշտակեց
Հոգին,
մարդիկ
էին
ուղարկում
Հայաստան,
Բիւզանդիա,
Պարսկաստան,
սաստիկ
սգում
ուողբում
էին,
բայց
հետքը
չիմացան:
Ապա
մի
օր
էլ,
երբ
այդ
սուրբ
հայրը
ազատուեց
երեկոյեան
աղօթքից
եւ
ուզում
էր
հանգստանալ,
երգ
ու
պարի
ձայներ
լսուեցին:
Դրանից
զայրացած
ասաց.
«Չկարողացայ
այնքան
փախչել
աշխարհից,
որ
նրա
ձայները
չլսէի»:
Նոյն
ժամին
վեր
կացաւ,
այնտեղից
հեռացաւ:
Եւ
ընկնելով
դաշտը`
հրեշտակի
առաջնորդութեամբ
գնաց
մինչեւ
արեգակի
ծագելը:
Հասնելով
Երասխի
ափը`
մի
ձորակ
գտաւ`
մէջը
մի
մեծ
ժայռ,
իսկ
ներքեւում`
փոքրիկ
մենարան,
որտեղ
բնակութիւն
հաստատեց
տասը
տարի:
Նրա
կերակուրն
էին
ընդեղէնն
ու
ծառապտուղները,
որովհետեւ
երկիրը
ամառու
ձմեռ
Եգիպտոսի
պէս
էր:
Ապա
ըստ
այն
ասացուածքի,
թէ.
«Ճրագը
չի
վառւում
ու
դրւում
ծածկոցի
տակ»`
Տէրը
կամեցաւ
յայտնի
դարձնել
իր
սուրբ
ծառայ
Գիւտին,
որ
առաջ
Վասակ
էր
կոչւում:
Պարսից
արքայի
որդին
որսի
ելաւ
մերձակայ
լեռը,
որ
նայում
է
Մուղանի
դաշտին:
Նրա
առաջ
երեւաց
մի
որսի
կենդանի`
եղջիւրների
մէջ
լուսեղէն
խաչ:
Եւ
երիտասարդին
զօրախմբից
Եւ
Ստաթէի
նման
բաժանելով`
եկաւ,
բերեց
մինչեւ
Երասխի
եզրը,
Քարաւազ
կոչուած
տեղը,
որը
ջուրը
երեք
մասի
է
ճեղքում:
Խաչը
լուսեղէն
մարդու
կերպարանք
առաւու
վազեց
գետի
մէջ.
երիտասարդը
դա
տեսնելով`
լոյսից
շլացած
աչքերով
ընկաւ
գետն
ու
երկու
ծառաների
հետանցաւ:
Եղջերուն,
[նրանց]
առաջնորդելով
մինչեւ
ժայռի
ստորոտը,
այնտեղից
աներեւութացաւ:
Այնուհետեւ
վերեւ
նայելով
տեսան
մի
արջ`
ահաւոր
կերպարանքով
նստած,
մի
թաթը
սրբի
ձեռքում,
որի
վէրքը
բուժում
էր
[սուրբը]:
Այն
ժամանակ
երիտասարդը
խիստ
վախեցաւ:
Եւ
քանի
որ
սուրբ
հայրը
երազում
իմացել
էր
նրա
գալը,
ձայնեց.
«Մի~
վախենայ,
ե'կ
ինձ
մօտ»:
Իսկ
նա
ասաց.
«Դու
ի՞նչ
ես»:
Պատասխանեց.
«Քեզ
նման
մարդ
եմ»:
Երիտասարդն
ասաց.
«Այդ
ի՞նչ
են
քեզ
հետ»:
Գիւտն
ասաց.
«Իմ
շներն
են»:
Իսկ
նա
ասաց.
«Դրանց
հրամայիր
հեռանալ»:
Եւ
հրամայեց:
Ինքը`
Գիւտը,
վեր
կացաւ,
ժայռից
իջաւ,
քարոզեց
Աւետարանը,
ուսուցանեց
Քրիստոսի
հաւատը:
Երիտասարդը
շատ
սիրեց
եւ
խնդրեց
մկրտել
իրեն:
Եւ
սուրբը,
Տիրոջից
իսկոյն
հրաման
ստանալով,
մկրտեց
երիտասարդին
ու
երկու
ծառաներին:
Երիտասարդի
անունը
դրեց
Քրիստոսասէր:
Եւ
բազում
օրեր
ճգնակեցութեամբ
մնալով`
Քրիստոսասէրն
ասում
է.
«Հա'յր,
փափագում
եմ
եկեղեցուն
եւ
նրա
լուսաւոր
կարգ
ու
կանոնին,
ուզումեմ
տեսնել:
Լաւ
չէ,
որ
մենք
միայնակ
բնակուենք
այս
ժայռում:
Թոյլ
տուր,
որ
ես
գնամ,
արծաթ
բերեմ,
եկեղեցի
կառուցեմ,
միաբանութիւն
հիմնեմ,
որ
կրօնաւորներ
հաւաքուեն»:
Եւ
թոյլ
տուեց
նրան
գնալ:
Նա
գնաց
ու
շատ
արծաթ
բերեց:
Արհեստաւորներ
կանչեցին,
եկեղեցի
կառուցեցին
եւ
հաւաքեցին
բազմաթիւ
կրօնաւորների:
Իսկ
պարսից
թագաւորը
բազմաթիւյանձնակատարների
միջոցով
ծով
ու
ցամաքում
փնտրեցիր
որդուն:
Եւ
քանի
դեռ
նրա
հետքերը
չէին
երեւում,
գիշեր
ու
ցերեկ
դառնապէս
ողբում
էր
եւ
երբէք
չէրմխիթարւում:
Ապա
մի
գիշեր
երազում
հրեշտակիցիմացաւ,
որ
իր
որդին
այսինչ
տեղում
է`
քրիստոնեայ
դարձած:
Դրանից
թագաւորը
շատ
ուրախանալով
շտապով
յանձնակատարներ
ուղարկեց,
որ
որդուն
բերեն:
Նրանքեկան,
որդուն
գտան,
բայց
չկարողացան
տեղահան
անել:
Դատարկաձեռն
վերադառնալով
ասացին.
«Չեկաւ,
այլաղաչում
է
քեզ,
որ
թոյլ
տաս
իրեն`
մնալ:
Ասում
էր.
«Ես[ուրիշ]
Հայր
ունեմ,
որը
ինձ
վերածնեց
լուսաւոր
ուանապական
ծնունդով:
Չեմ
կամենում
սրան
թողնել,
որըխոստացել
է
ինձ
թագաւորութիւն`
քոնից
բիւրապատիկաւելիե:
Այնուհետեւ
թագաւորն
ինքը
վեր
կացաւ,
եկաւ
այնտեղ
եւ
ոչ
ոքի
չգտաւ,
բացի
միայն
մի
հիւանդից,
որին
հարցրեց.
«Ո՞ւր
է
իմ
որդին»:
Նա
ասաց.
«Հրեշտակից
իմացան
քո
գալը
եւ
փախան»:
Ապա
հրամայեց
նրան
սպանել,
տեղն
էլ
աւերել
ու
այրել:
Թագաւորը
այնտեղից
վերադառնում
է
իրերկիրը
եւ
որդու
կարօտից
սաստիկ
հիւանդանում:
Դարձեալ
յանձնակատարներ
է
ուղարկում
ու
աղաչում`պահանջել,
ինչ
որ
պէտք
է:
Եւ
որդին
պահանջում
է
շատգանձեր
ու
արհեստաւորներ,
որ
աւերուած
տեղերը
նորոգի:
Անմիջապէս
ուղարկւում
են
հազար
մարդ`
հինգհարիւր
քարագործ
ու
հինգ
հարիւր
փայտագործ:
Տեղը
փոխում
են
ժայռից
վեր,
հարթում
քարքարոտ
տեղերը,
շինում
են
երեք
եկեղեցի`
Սուրբ
Երրորդութեանանունով:
Եւ
սրա
համբաւը
տարածւում
է
ամբողջ
աշխարհում:
Գալիս
են
բազմաթիւ
կրօնաւորներ,
լցւում
Աստծոյ
տունը:
Երեկոյեան
դէմ
սկսեցին
ժամերգութիւնը.
կէսգիշերին
եկաւ
մի
լուսաւոր
մարդ`խաչը
ձեռքին,
ու
ասաց.
«Հա'յր,
երկնքի
Թագաւորը
քեզ
օծեց
հայրապետ
այս
տանը,
որ
երկրորդ
Երուսաղէմն
է,
քո
բարձրաւանդակ
տեղն
էլ`
Գողգոթան.
եւ
նոյն
անցքերը,
որ
անցան
Երուսաղէմի
գլխով,
պիտի
անցնեն
նաեւ
այս
տեղի
վրայով.
սրա
բնակութիւնը
շարունակ
չարիքների
մէջ
է
լինելու,
եւ
այստեղի
կրօնաւորները
առաւել
շատ
պիտի
օրհնեն,
քան
ուրիշ
աշխարհներինը:
Դու
վե'ր
կաց
եւ
օրհնի'ր
այդ
եկեղեցին»:
Այս
ասաց
ուինքն
աներեւութացաւ:
Իսկ
առաւօտեան
սքողուած
հայր
սուրբը
բեմ
ելաւ
ու
օրհնեց
սեղանը
եւ
տաճարը:
Օծելիս
հրեշտակների
դասերը
խորանի
մէջ
պատկառանքով
գոչում
էին
օրհնութեան
«ամէն»-ը,
որից
հաւաքուած
մարդիկ
զարհուրելով
դուրս
ելան:
ԵւԱստուած
այսպէս
փառաւորեց
այն
տեղը
երանելի
հայր
Գիւտի
եւ
Քրիստոսասէրի
միջոցով:
Այնտեղ
հինգհարիւր
կրօնաւորներ
նշանակեցին,
երկու
հարիւրը
վանքում,
երեք
հարիւրը`
քարանձաւներում
եւ
մենաստանաւոր
անտառներում,
որոնք
անտանելի
ճգնութեամբ
ու
անդադրում
աղօթքներով
հրեղէն
սեան
նման
կանգնած
էին
երկրից
երկինք:
Իսկ
նախանձոտ
սատանան,
չկարողանալով
հանդուրժել
այս
ամէնը,
գրգռեց
պարսից
թագաւորին
չար
նախանձով:
Եւ
սա
վերկացաւ,
հարիւր
յիսուն
հազար
հեծեալներովեկաւ-հասաւ
այդ
սուրբ
տեղը,
սպանեց
կրօնաւորներից
տասին,
իսկ
միւսները
փախան:
Ինքը`
հայր
Գիւտը,
բռնուեց,
որին
հանեցին
ժայռի
վրայ
ու
վայր
նետեցին,
բայց
Աստծոյ
շնորհիւ
չվնասուեց:
Կամեցան
նորից
բռնել,
բայց
նրանցից
ոմանք
կուրացան,
միւսներն
էլ
մեռան:
Եւ
զօրքն
այս
տեսնելով
փախուստի
դիմեց
ուհեռացաւ
այնտեղից:
Ապա
[մնացած]
սուրբ
կրօնաւորները
հաւաքուեցին
եկեղեցում,
ողբալով
ու
համբուրելով
սպանուածներին`
նրանց
թաղեցին
եկեղեցու
արեւելեան
կողմում,
ուր
գլխաւոր
դուռն
է:
Այն
ժամանակ
սուրբ
Գիւտը
կրօնաւորներից
ոմանց
ուղարկեց
Գողթն`
եպիսկոպոս
Անաստասի
ու
իր
հարազատների
մօտ`
հրաւիրելով
տեսութեան:
Նրանք,
շատ
ուրախանալով
անսպասելի
իրողութիւնից,
եկան
Գիւտի
վանքը:
Մայրը
դեռ
կենդանի
էր,
բայց
կուրացած
էր:
Նա,
որդու
գրութիւնն
ստանալով,
դրեց
աչքերի
վրայ,
եւ
[աչքերը]լուսաւորուեցին,
ու
ինքը
մեծապէս
շնորհակալ
եղաւԱստծուց:
Սուրբ
հայրը
կրօնաւորների
հետ
եպիսկոպոսին
դիմաւորելով
տարաւ
եկեղեցին
եւ
մեծ
գոհութեամբ
նրա
իրաւասութեանը
յանձնեց
այն:
Նա
էլիբրեւ
նուէր
արտօնեց
իւրաքանչիւր
տարի
ութ
ու
կէսօր
Երասխից
ձուկ
[որսալ]:
Այդպիսով
Գիւտը
հարազատութիւն
ցուցաբերելով
Գողթնի
հանդէպ`
եպիսկոպոսին
այնտեղից
վերադարձրեց
իր
տեղը:
Ապա
օրեր
անց
մկրտեցին
պարսից
նոյն
թագաւորի
եղբօրորդուն`
Աբլ
Աբաս
անունով,
նրան
փեսայ
դարձրին
Աղուանքի
արքայ
Վաչագանին:
Գետի
ափին
բերդ
կառուցեցին,
որ
նա
այնտեղ
բնակուելով
պաշտպանի
կրօնաւորներին:
Ապա
Աբլ
Աբասն
ու
Վաչագանը,
Սիւնիքի
իշխանին
խնդրելով,
վանքի
համար
սահմաններ
առանձնացրին:
Տուեցին
հինգ
գիւղ`
այսպիսի
սահմաններով`
սկսած
Սեւասարից
մինչեւ
Բոթիբոթեր,
դէպի
վար,
որտեղ
Թզենու
գետն
է,
մինչեւ
ուրկանոցի
այգիները,
այնտեղից
մինչեւ
Աղաւնոյ
գետի
պտոյտները,
Նակորզանի
եկեղեցու
դիմաց,
մինչեւ
Աստծոյ
տունը:
Տնտեսութիւնն
էլ
փարթամացած
էր,
որովհետեւ
ունէր
հազար
խոշոր
եղջերաւոր
անասուն,
տասներկու
հազար
ոչխար,
եօթ
հարիւր
ուղտ,
վեցհարիւր
ձի,
չորս
հարիւր
էշ
եւ
հարիւր
եօթանասուն
այգեպան:
Ապա
Բարկուշատում
մեռնում
են
Վաչագան
եւԱբլ
Աբաս
թագաւորները:
Եւ
Վռամշապուհի
թոռն
այդ
լսելով
բազմաթիւ
զօրքերով
գալիս
ու
առաւօտեան
յանկարծակի
մտնում
է
վանքը,
կոտորում
կրօնաւորներին:
Աւագագոյններին
կապում
են,
եկեղեցին
քանդում,
հիմնայատակ
կործանում,
քարն
էլ
թափում
են
գետը:
Կէսգիշերին
[երկնքից]
հրեշտակ
էի
ջնում
ու
ազատ
արձակում
կապուածներին,
եւ
նրանք
զարհուրած
փախչում
են:
Ապա
առաւօտեան
վանականները
հաւաքուելով
սաստիկ
ողբով
լալիս
են
եկեղեցու
համարու
թաղում
[սպանուած]
կրօնաւորներին:
Սկսում
են
Աստծոյ
նոր
տուն
կանգնեցնել`
առաջինից
աւելի
շքեղ:
Հաւաքւում
են
վեց
հարիւր
վանականներ,
այլ
տեղում
կառուցում
են
եկեղեցի,
տալիս
Մանակկա
[անունը],
որպէս
եւ
կոչւում
է
նոր
վանքը:
Հիմնում
են
ուրկանոցներ
եւ
վանքից
առատօրէն
հոգում
նրանց
կարիքները:
Եւ
Կապանից
այստեղ
եկաւ
հայր
Յովհաննէսը,
վանականներին
վերցնելով
գնաց
գետի
ափը,
Տիրոջից
խնդրեց
վանականների
կարիքների
համարձուկ
շնորհել:
Տեսիլքով
մի
լուսաւոր
տղամարդ
երեւաց,
որ
քայլում
էր
գետափով,
գաւազանը
կախել
էր
ջուրը,
եւ
գաւազանի
ծայրից
դուրս
էին
գալիս
ձկներիանբաւ
ու
անհամար
խմբեր.
ինքն
էլ
նրան
բացատրում
էրորսի
հանգամանքները:
Եւ
այսպէս
վանքին
արտօնուեց
գետից
ձուկ
որսալ:
Իսկ
երբ
լրացաւ
սուրբ
հայր
Գիւտի
կեանքի
ութսունչորս
տարին,
Քրիստոսասէրը
երազ
տեսաւ
ուվեր
կենալով
պատմեց
հօրը,
թէ`
«Ագռաւները
պատել
էին
վանքը
եւ
ապա
թռան,
նստեցին
իմ
գլխին,
այստեղից
էլ
իջան
քո
գլխին:
Ապա
սպիտակ
աղաւնիներ
իջան
իմ
գլխինու
թռան
դէպի
քո
գլուխը»:
Սուրբ
հայրն
այս
լսելով
հասկացաւ,
որ
հասել
է
իրենց
կեանքի
վերջը:
Նա
բազում
քաջալերանքներով
սրտապնդում
ու
յորդորում
էր
Քրիստոսասէրին`
չվախենալ,
այլ
ջանալ
հասնել
երկնային
արքայութեանը:
Եւ
կերակուր
վերցնելով`
նրանք
շրջեցին
ճգնաւորների
մէջ,
կերակրեցին
ու
ողջունեցին
նրանց
եւ
օրհնուեցին
նրանցից:
Եւ
երբ
սաղմոսելով
Մախաղատափով
գալիս
էին
դէպի
վանքը,
տեսան
հեծեալների
բազմութիւն,
որը
գալիս
էր:
Իրենք
շտապեցին
եկեղեցի:
Նախ`
մտնելով
աղբիւրը`
լուացուեցին,
ապա
անցան
եկեղեցին,
համբուրեցին
սուրբ
սեղանը,
ողջունելով
լաց
եղան:
Եւ
ահա
զօրքը
շրջապատեց
եկեղեցին:
Ներս
մտնելով`
փնտրեցին
Գիւտին
ու
Քրիստոսասէրին:
Իսկ
նրանք
առաջ
գալով`
ներկայացան:
Նրանց
բռնեցին,
կապեցին,
տարան
Գողգոթա
ու
[այնտեղից]
վայր
գցեցին:
Առաջին
անգամ
ոչ
մի
վնաս
չեղաւ,
իսկ
յետոյ
Գիւտի
գլուխը
ճեղքուեց,
եւ
երբ
պիտի
շունչը
փչէր,
ձայն
էր
տալիս
Քրիստոսասէրին.
«Որդեա'կ,
ջանա',
դիմացի'ր
ինձանից
յետոյ»:
Իսկ
զինուորները
Քրիստոսասէրին
սրով
սպանեցին
քարի
վրայ:
Եւ
այսպէս
մեռան
սրբերը
քաղոց
ամսի
տասնհինգին:
Այն
ժամանակ
եկաւ
ամպածածկոցն
ու
վեց
ժամ
պատեց
վանքը:
Անօրէններն
այս
տեսնելով
սաստիկ
վախեցան
ու
դողալով
փախան:
Իսկ
ցրուած
վանականները
հաւաքուելով
մեծ
սգով
լաց
ու
կոծ
արին
եւ
փարուեցին
հօր
ու
Քրիստոսասէրի
սուրբ
մարմիններին.
Գիւտին
տարան,
թաղեցին
եկեղեցու
գաւթում,
Քրիստոսասէրին`
եկեղեցում.
տեղերն
էլ
գաղտնի
պահեցին:
Ահա
այս
հրաշալուր
պատմութիւնը
մեզ
աւանդեց
Յովհաննէսը`
սուրբ
միաբանութեան
եկեղեցապանը,
որը
քսանհինգ
տարի
եկեղեցուց
դուրս
չելաւ
ու
ոչ
ոքի
հետ
չխօսեց,
միայն
պաշտամունքային
արարողութիւն
կատարեց:
Այդ
սրբերի
բարեխօսութեամբ
թող
մեզ
հետ
հաշտ
լինի
Քրիստոսը
եւ
խաղաղութիւն
ու
շէնութիւն
տայ
աշխարհին: