Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿԸ
ՏԷՐ-ՅԱԿՈԲԻՑ ՅԵՏՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԴՐՈՒԹԵԱՆ, ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՊԱՏԱՀԱԾ ԴԷՊՔԵՐԻ, ԳԵՐԵՎԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ, ՀՌՈՄԿԼԱՅԻ ԵՒ ՖՐԱՆԿՆԵՐԻ ԾՈՎԵԶՐԵԱՅ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայոց սրբասէր կաթողիկոս տէր-Յակոբիցյետոյ մեծ հանդիսաւորութեամբ ու աշխարհագումարամբոխով Սիս քաղաքի սուրբ Սոփի մեծ եկեղեցումհայոց կաթողիկոս են նստեցնում Կոստանդինվարդապետին, որը Խորին կոչուած սուրբ եւ մեծահռչակմենաստանի առաջնորդն էր: [Դա արուեց] Հեթումի որդիհայոց Լեւոն թագաւորի նախաձեռնութեամբ, մեծապատիւշուքով ու արքունական ճոխութեամբ: Ներկայ էրնաեւ մեր նուաստութիւնը: Կոստանդինիաթոռակալելուց երեք տարի յետոյ Լեւոն թագաւորըվախճանւում է, որի գահը ժառանգում է աւագ որդին`Հեթումը: Սա, սրտում կաթողիկոսի նկատմամբ նախանձ ութշնամանք տածելով, իր համար համախոհ է դարձնումեպիսկոպոսներից, իշխաններից ամենագլխաւորներին, այլեւ վարդապետներից էլ. բոլորին հրապուրելովտիրանենգ գաղափարով` ժողով է գումարում Սիսմայրաքաղաքում, մէջտեղ է բերում չարդիտաւորութիւններ: Հայրապետի վրայ զրպարտչականխօսքերով բարդում են բազում անհիմն մեղադրանքներ, որոնք [նոյնիսկ] լսողների համար անվայելուչ ուանպատշաճ են: Ծառաները քննիչ դարձած տիրոջը, հօտը` հովուին, դատափետում են Աստծոյ փոխանորդին: Եւ այսպէս զրպարտում են կաթողիկոսին, որիվերաբերեալ իրաւն ու ճշմարիտը միայն Աստուածգիտէ:

Իսկ հեզ ու հանդարտ կաթողիկոսը, ըստտիրապատուէր հրամանի, չի ընդդիմանում, այլ այդամէնը յանձն առնելով` ասում է. «Այդ բաները ճիշտեն, եւ ես դրանք իսկութեամբ կատարել եմ: Բայց դրանքյայտնիներն են: Իսկ ծածուկները, որ միայն ծածկագէտԱստուած գիտէ, դրանցից բիւրապատիկ աւելի ամբարուածեմ պահում իր հոգում, ուստի եւ արժանի չեմ այսաստիճանին. այժմ ինչ կամենում էք` արէք իմնկատմամբե: Թագաւորն ու ժողովականները նրանպատասխանում են. «Քեզանից հանի'ր այն, ինչկաթողիկոսական է, եւ տո'ւր մեզե: Կաթողիկոսն այսլսելով` յօժարութեամբ համաձայնում է: Եւ հագածհայրապետական բազմախաչ զգեստը, պատրիարքականհնգածալ եմիփորոնը, գլխին դրած թանկագին թագը, մատին` մեծագին կնիք-մատանին, ձեռքը վերցնելովսուրբ Գրիգորի աջը` օրհնում է այն թագաւորութիւննու ամբողջ երկիրը եւ ասում. «Շնորհակալ եմ քեզանից, իմ Տէր Յիսուս, որ ինձ ենթարկեցիր աշխարհիկդատաստանի, անցողիկ մեղադրանքների ու ամօթի եւչպահեցիր այն մեծ օրուան, երբ դատաստանն ահեղ, պատիժներն անվերջ ու ամօթը յաւիտենական ենլինելու: Բայց տուր սրանց բարի առաջնորդ ու ընտիրհովիւ, որ ըստ քո կամքի հովուի քո այս հոգեւոր հօտը. դու էլ պիտի որոշես արդարութիւնը իմ եւ այնմարդկանց միջեւ, որոնք վերցրին քո դատաստանն ունախքան իմ օրը աստուածաբար դատեցին ինձե:

Եւ ապա հանելով կաթողիկոսական զգեստը`դրեց արծաթէ մատուցարանի վրայ. նոյնպէս եւ հանելովեպիսկոպոսական սքեմը` դրեց նրա վրայ ու ծածկեցթանկագին շորով. մատից հանեց մեծագին մատանին, բերեց գաւազանը եւ այս ամէնը տուեցպատգամաւորներին ու ասաց. «Ահա այն, ինչ որպահանջում էիքե: Ինքն էլ բերել տուեց մի մազեղէնսեւ զգեստ` շատ կոպիտ, հագաւ, նոյն մազեղէնից էլկնգուղ դրեց գլխին եւ, հրաժեշտ տալով բոլորին, միայնակ ու լռիկ դուրս եկաւ եպիսկոպոսարանից, որըգտնւում էր Սիս քաղաքի մօտ, Գլխիբաց կոչուողտեղում: Իսկ այն անզգամ, նախանձով ու ոխակալութեամբլցուած մարդիկ դրանով չբաւարարուեցին եւ չյագեցան, նրա կատարածի վրայ չզղջացին, այլ իրենց մտքումկասկածեցին, թէ դուրս կգայ այս իշխանութիւնից, կգնայ արեւելքի վերին աշխարհը, այնտեղ կընդունուիկաթողիկոսական պատուով, որտեղ մեզ կմերժեն ուկանկախանան: Եւ [մարդիկ] են ուղարկում, բռնում եննրան ու տանում Լամբրոն բերդը, դնում մետաղէկապանքների մէջ: Թէեւ յետոյ կապանքները վերցրին, սակայն իրեն բանտից չհանեցին չորս տարի: Սա տեղիունեցաւ եօթ հարիւր երեսունութ թուականին:

Այս այսպէս անելուց յետոյ թագաւորն ուժողովը դէպի արեւելքի կողմերը, մեր Հայոց աշխարհը, մեզ եւ ուրիշ եպիսկոպոսների ու իշխանների մօտուղարկեցին պատուիրակ Ստեփանոս վարդապետՍկեւռացուն, որ մեզ մօտ էր կրթութիւն ստացել, հրաւիրական գրութեամբ հանդերձ, որտեղ կաթողիկոսիաքսորման պատճառի մասին շարադրուած էր փուչխօսքերով, անհիմն մեղադրանքներով կցմցուած էինփաստարկումներ, ինչպէս որ աղբանոցից հնահաւաքներնեն ցնցոտիներ հաւաքում: Կոստանդինի վրայ յօրինուածէին շուրջ երեսուն մեղադրանքներ, որոնցից մէկն այնէր, թէ պատարագից առաջ շարբաթ է խմում: Իսկ եթէ դաարած լինի, ապա ոչ թէ ագահութիւնց կամ երկիւղածչլինելուց, այլ` մարմնի տկարութեան պատճառով: Երկրորդը` թէ Հռոմկլայի անառականոցներից հարկ էվերցնում: Ո'վ մեղադրող[ներ], դա կարգ է հայերի, յոյների եւ միւս բոլոր ժողովուրդների ընդհանրականքաղաքներում: Հո նրա կողմից չի՞ հիմնուելանառականոցը: Իսկ եթէ վերցրել է, ապա չի մուծելեկեղեցի` որպէս նուիրատւութիւն կամ պարգեւ, այլռոճիկ է տուել բերդապահ սպասաւորներին: Եւ եթէ դավնաս է, ապա ինչո՞ւ հայրապետական կանոններումսահմանուած է պոռնիկներից, շնացողներից ու բոլորվնասակար մարդկանցից դահեկաններով տուգանքվերցնել եկեղեցու օգտին: Իսկ եթէ դու` թագաւորդ, մտածեցիր ժողովրդի համար բարեգործութիւն անել, դաթագաւորի գործն է. նախ ինքդ վերացրու քոթագաւորութիւնից, ապա հրամայիր բոլորին, որվերացնեն: Միւսներն էլ սրանց նման մեղադրանքներէին, որոնք երբեւէ կասկած չէին առաջացնում, թէինչ-որ վնաս են բերում հաւատքին կամ եկեղեցուն, եւաւելորդ ու անպատշաճ համարեցինք դրանց մասին եւսայստեղ շարադրել:

Այս բաներից յետոյ մեզ մեծարանքովհրաւիրում էին գնալ նոր հայրապետի ընտրութեանժողովին: Այդ հրաւէրին այսպէս պատասխանեցինք. «Մենք հասու կամ կողմնակից չենք [կաթողիկոսի] այդկարգալուծմանը, որ նորոգմանն էլ մասնակցենք: Ովինքնահաճ կամքով կարգալուծումն արեց, նա էլ թողնոր ընտրութեան մասին հոգ տանի, եւ Արարչի կամքըթող տնօրինի իր եկեղեցունե: Պատուիրակըվերադառնում է ու տեսնում, որ նախքան պատասխաննստանալը կաթողիկոսական աթոռին հաստատել ենՍտեփանոս անունով մի ճգնաւորի, որը բոլոր տեսակիառաքինութիւն[ներ]ով լի լաւ մարդ էր: ՆրանՀռոմկլայեցի էին կոչում:

Բայց այս ժամանակ եգիպտական զօրքերըսուլթան Ալփիի գլխաւորութեամբ խառնիճաղանջբազմութեամբ գալիս են Տրիպոլի մեծ մայրաքաղաքիվրայ, որը ծովեզերքին է, եւ այնտեղ էին գտնւումԱնտիոքի պատրիարքի ու թագաւոր յորջորջուող իշխանիաթոռ[ներ]ը: - Չէ՞ որ եօթ հարիւր տասնեօթ թուականին, երբ Փնտուխտար սուլթանը գրաւեց Անտիոքը, գերեց ուկոտորեց աւելի քան տասներկու բիւր մարդ, քանդեց ուաւերեց երկնասլաց եկեղեցիները պարիսպների մէջ[արիւնը] ծովացրեց, պատրիարքական աթոռը փոխադրուեցՏրիպոլի: - Սուլթանը պաշարում է քաղաքը, իսկ այնյանձնում է մի ուխտադրուժ ու անիծեալ ֆրանկ կոմսի, որն այդ մեծ քաղաքի իշխանն էր: Քաղաքը վերցնում, անողորմ կերպով սրով կոտորում կամ գերեվարում ենանթիւ ու անհաշիւ քրիստոնեաների, քանդում ուհրդեհում են եկեղեցիները: Եւ մեծ եկեղեցումգտնուող Քրիստոսի արձանը` պրկուած խաչի վրայ, որըերբէք մարդ չէր կարող կասկածել կամ նկատել, թէանշունչ նիւթից է, այլ թւում էր, թէ իր մէջ շունչ ուհոգի ունի, վայր են գցում, պարանոցից պարան կապում, քարշ են տալիս փողոցներով, մինչեւ որ ջարդ ու փշուրէ լինում: Եւ այդ պատճառով մեծ սուգ եղաւ բոլորքրիստոնեաների համար: Սա եօթ հարիւր երեսունութթուականին էր: Մէկ տարի անց` եօթ հարիւր քառասունթուականին, գրաւուեց կորնթական Աքքա մեծ բազմամարդքաղաքը, որը նոյն ծովեզրին է. այստեղ տուն ու աթոռունէին ֆրանկների երեք ազգերի թագաւորութիւնները`տաճարականը, հոսպիտալեանը եւ գերմանականը: Այնտեղ էր նաեւ Երուսաղէմի մեծ արծվեսքը, այսինքն` արքեպիսկոպոսը: Քանի որ այնտեղ գտնուողերեք թագաւորներից մէկը սէր ու համերաշխութիւնունէր Մսրայ սուլթանի հետ, ուստի խաբուեց նրա այն[խօսքերից], թէ` «Այդ քաղաքը տուր իմ ձեռքը, իսկ եսկվերացնեմ միւս թագաւորներին ու ամէն ինչ կյանձնեմքեզե: Եւ այսպէս խաբէութեամբ վերցնելով անառիկքաղաքն ու անմատչելի ամրոցը` հիմնիվեր կործանեց, փլցրեց բոլոր զարմանակերտ շինութիւնները, բնակիչներից ոմանց կոտորեց: Շատերն էլ, իրենցունեցուածքով հանդերձ, նաւ նստելով, հեռացան: Բայցհոսպիտալեան ասպետութեան թագաւորին, որ համերաշխէր սուլթանի հետ, վնաս չպատճառեցին, այլիւրայինների հետ դուրս հանեցին քաղաքից, եւ նաանցաւ ծովի այն կողմը` ֆրանկների մեծ աշխարհը: Այդպատճառով էլ անմխիթար սուգ պատեց բոլորքրիստոնեայ ժողովուրդներին: Այս բոլորից յետոյԱստուած բարկացաւ մեր հայոց ասքանազեան սերնդիվրայ եւ մեր ծովացած մեղքերի պատճառով իրբարկութեան բաժակով մեզ խմեցրեց դառն մրուրը. յիշեց Կոստանդինին զրպարտելը եւ արթնացրեց իրեկեղեցու վրէժխնդրութիւնը, Մսրայ սուլթանին անթիւզօրքերով շարժեց Հռոմկլա անպարտելի ամրոցի վրայ, որը հայոց հայրապետների գահն ու կաթողիկոսներիաթոռն էր. այնտեղ կային անպատմելի սրբութիւններ`առաքեալների, հայրապետների ու բոլոր գլխաւորնահատակների նշխարներ եւ մեր ժողովրդի համարփառաւորագոյնը` սուրբ Գրիգոր Լուսաւորչի աջը, ինչպէս եւ գաւազանը, աթոռը ու այն սեղանը, որի վրայպատարագում էր Քրիստոսին, հողաթափը, նաեւ այնշղարշը, որ սուրբ Հռիփսիմէի թաշկինակն էր, ուարիւնով ներկուած վարշամակը: Սուլթանը, մէկ ամիսպատերազմելով, նաեւ գրաւեց քաղաքը, ապա` ներքինբերդը, այնուհետեւ` շատ բարձր ամրոցը, որտեղ էինԳրիգոր կաթողիկոսի կառուցած գեղակերտ եկեղեցին ուհայրապետի ապարանքը: Բռնելով տէր-Ստեփանոսկաթողիկոսին տասներկու եպիսկոպոսների, բազմաթիւքահանաների ու սարկաւագների հետ` տարան սուլթանիմօտ. բերդն աւարի մատնեցին, կողոպտեցին եկեղեցուսպասքները, աստուածային անկշռելի գանձերը եւամբողջ ունեցուածքը, բայց եկեղեցին չքանդեցին: Ապամեծ խնդութեան մէջ գտնուող սուլթանը շատ բաներիմասին խօսեց կաթողիկոսի հետ ու այս էլ հարցրեց. «Այսքան ժամանակ, աւելի քան հազար տարի, դուքայստեղ նստում էիք, բայց մեր սուլթանները բազումանգամ ջանացել են գրաւել սա եւ չեն կարողացել. իսկինչպէ՞ս եղաւ, որ քո կաթողիկոսութեան ժամանակ մերկողմից գրաւուեցե: Կաթողիկոսը պատասխանեց. «Եսչգիտեմ, միայն Աստուած գիտէ. մի՞թէ մեր մեղքերիպատճառով այսպէս կատարուեցե: Սուլթանն ասաց. «Սաիմ զօրութիւնից չէ, այլ Աստուած ձեզ ու այդ բերդը իմձեռքը մատնեց, որովհետեւ ես երեք անգամ մտածեցիհեռանալ, իսկ ձեր Աստուածը ինձ թոյլ չտուեց, արգելեց ու այս բերդն էլ ինձ յանձնեցե: Այս ասելով`բերդապահներ նշանակեց ու հրամայեց շինել պարիսպը, որ բաբաններով էին փլցրել: Իսկ ինքը վեր կացաւ, այնտեղից գնաց Դըմըշխ, կաթողիկոսին ցոյց տուեցքաղաքացիներին` նրան ման ածելով հրապարակներում: Այնտեղից էլ գնաց Մսըր` իր հետ էլ երկաթէկապանքներով տանելով կաթողիկոսին: Այնտեղ բանտումմէկ տարի մնալով` երջանիկ ու փառաւոր կաթողիկոստէր-Ստեփանոսը վախճանուեց: Քրիստոնեաներըթոյլտւութիւն ստանալով` նրան տարան Հաբեշստանիասորական մի եկեղեցի եւ պատուով հանգստեան դրեցին: Այս կործանումը եղաւ եօթ հարիւր քառասունմէկթուականին: Բոլոր սրբութիւնները, որ գերուեցին, կորան անհետ ու անդառնալիօրէն եւ բնաւ չերեւացին, թէեւ Հեթում թագաւորի կողմից բազում անգամորոնումներ կատարուեցին: Բայց Հռոմկլայի առումիցյետոյ նրան թողեցին Բեհեստին ամրոցը:

Ո'վ դատաւոր եւ քո հայրապետին զրպարտող, ահա տեսար, թէ ինչպէս Աստուած շուտափոյթ կերպովվրէժ առաւ, պատուհաս բերեց` արդարութեանը հետամուտլինելով: Քանի որ դու Կոստանդին կաթողիկոսինգլխաբաց եկեղեցուց արտաքսեցիր, նա էլ քոնինարտաքսեց Հռոմկլայի մեծ աթոռից. դու քո ձեռքովԿոստանդինին մերկացրիր կաթողիկոսական զգեստից, նաէլ Մսրայ սուլթանի ձեռքով մերկացրեց քո դրածհայրապետին. Կոստանդինին կապանքներով բանտուղարկեցիր Լամբրոն, նա էլ քոնին կապանքներովբանտարկութեան ուղարկեց Մսրայ անդառնալի զնդանը: Այժմ ո՞ւր են հայրապետական զգեստները, ո՞ւր`թանկագին թագը, ո՞ւր` սուրբ Գրիգորի աջը, գաւազաննու աթոռը, որոնցով պարծենում էիք: Աւա~ղ մերանմտութեանը, որ ինչպիսի~ տոյժի ու փորձանքիմատնուեցինք:

Եւ արդ` այս աթոռը, որ դրուեցՀռոմկլայում, հիմնուել է սուրբ Գրիգորիսկաթողիկոսի կողմից, որը ե'ւ Վկայասէր կոչուեց: Չէ՞որ Հայաստանն այն ժամանակ աթոռ[անիստ] չունէր, եւ[կաթողիկոսները] շրջում էին այս ու այնտեղ: Գրիգորիսը այս բերդը գնեց Ջոսլին կոչուած ֆրանկմեծ իշխանի կնոջից ու որդուց, այստեղ աթոռ դրեց ուհաստատեց հայոց հայրապետական տուն, որտեղ նստեցինտասը կաթողիկոսներ` առաջինը` Գրիգորիսը, ապա` նրաեղբայր Ներսէսը, ապա` նրանց եղբօրորդի Գրիգորիսը, որը կառուցեց եկեղեցին, ապա` Գրիգոր Տղան, որն ընկաւԿոպիտառի քարափից, ապա` Գրիգորիս Ապիրատը, ապա`Յովհաննէսը, ապա` Կոստանդինը, ապա` Յակոբը, ապա` միւսԿոստանդինը, որն աքսորուեց, ապա` Ստեփանոսը, որըգերի տարուեց Մսըր ու այնտեղ մեռաւ: Մինչեւ աթոռիգրաւման օրը աւելի քան հարիւր քառասուն տարուայժամանակ էր:

Այս բոլոր իրադարձութիւններից յետոյՀեթում թագաւորը դարձեալ ժողով է գումարում եօթհարիւր քառասուներկու թուականին եւ կաթողիկոս էձեռնադրել տալիս տէր-Գրիգորին` Անաւարզայիեպիսկոպոսին, որը գիտնական ու առաքինի մարդ էր, սիրում էր եկեղեցին, տօնասէր էր, տօնախմբութեամբ էրնշում տէրունական տօները, պայծառացնում էրնահատակների յիշատակը: Գիտէր լատին եւ յոյնժողովուրդների լեզուն ու դպրութիւնը: Սրա[աթոռակալութեան] երկրորդ տարում բոլորժողովուրդների մօտ եղան լուսնի բոլորման[չափանիշի] խանգարում ու Զատկի տօնի շփոթ, որովհետեւ հասել էինք այն «սխալական տանըե, որընշուած է հինգհարիւրեակում, որով լուսնի բոլորումնընկնում էր` ըստ յոյների` ապրիլի վեցին, ըստեբրայեցիների` նիսանի տասնվեցին, ըստ հայերիանշարժ տոմարի` արեգի քսաներեքին. իսկ լուսնիբոլորման այդ օրը կիրակի էր, ուրեմն պէտք էր [Զատկիտօնին] յատկացնել յաջորդ կիրակի: Այդ պատճառով[քրիստոնեայ միւս ժողովուրդները] մոլորուեցինճշմարտութիւնից, կոյրի նման կորցրին ուղենիշը եւՅարութեան տօնը տօնեցին ողոգոմենի օրը, Զատիկ արեցին, չարչարանքի պասեքը կերան, խմեցին`աստուածասպանների հետ ուրախանալով: Իսկ հայերըստուգութեամբ մնացին ճիշտ դիրքում: Եւ մերհաւատակից եղբայրներից նրանք, որ Երուսաղէմումէին, եկան մեզ մօտ ու հաւաստիացրին, թէ այն լոյսը, որիջնում էր շաբաթ օրը` ի պատիւ [Քրիստոսի] գերեզմանի, մերով իջաւ` ճիշտ եւ ճիշտ ճրագալոյցի օրը: Դրան ականատես լինելով` մենք փառաբանեցինքԱստծուն, իսկ այլազգիների կողմերը ամաչելովպապանձուեցին:

Բայց մեր տէր-Գրիգոր հայրապետն այստեղմեծապէս սխալուեց ու շեղուեց ճշմարտութիւնից, որովհետեւ, թողնելով սուրբ նախնիների բնական ուհարազատ ճանապարհը, հետեւեց յոյների թիւր ուխոտոր ընթացքին եւ թագաւորին համոզելով`բռնութեամբ տօնեց. ամբողջ Կիլիկիային Յարութեանտօնը տօնել տուեց [նրան նախորդող կիրակի`]Ծառզարդարի օրը` Զատիկն անելով առանց ազատութեան: Սակայն պարկեշտ վանքերում դա չընդունեցին, եպիսկոպոսներից ու վարդապետներից շատերըհաւանութեան չարժանացրին, ոմանք էլ գաղտնիտօնեցին: Այդ պատճառով շատերը դատափետումով ուաքսորումով հալածուեցին: Այսպիսի անկարգարարքներով կաթողիկոսը շատերին մոլորութեան մէջգցեց:

Դարձեալ` կարգ սահմանեց մեծախորհուրդտօների ճրագալոյց-նախատօնակի թաթախումըչկատարել իւղով, կաթնեղէնով եւ բոլոր տեսակի անմիսուտելիքներով: Հրամայեց ձէթ օրհնել հիւանդների, մեղուցեալների ու երեխաների համար: Այսպէսկամաց-կամաց սկսեց յունական եկեղեցուսովորոյթները գաղտագողի մուծել մեր եկեղեցին, իսկմերոնք` մէկ առ մէկ ջնջել, վերացնել: Եւ բազմաթիւպատուիրակներ համոզման գրութիւններով ուղարկումէր Կոստանդնուպոլիս, պատրիարքի մօտ` խոստանալովկատարել ինչ որ պահանջեն: Միաբանուելույանձնառութեամբ ասորի Աբունա նեստորականկաթողիկոսի մօտ եւս նոյնպիսի թուղթ է ուղարկել, որըմենք իսկ տեսանք: Բայց մեզ` [երկրիս] արեւելեանկողմերում եղողներիս, ոչինչ չյայտնեց, միայնայսքանը հաղորդեց, թէ` «Ուզում ենք, որ Անտիոքիաթոռը մեզ լինի, եւ այս դժուարին ժամանակներիպատճառով ցանկանում ենք մեզ հետ միաբան լինենյոյներն ու [միւս] բոլոր ժողովուրդներըե: Սակայնեկածներից դռնադաժան մաղձերի հոտը տեղ-տեղզգացւում էր. եւ մեր աշխարհից եւս որոշ մարդիկհաւանութիւն տալով` ընդունեցին ու սկսեցին մերնախնիներին վատաբանել, նորահնար եւ այլանդակ բաներանել:

Իսկ մենք, այս բոլորից շարունակաղիքների ցաւով ու լեարդի խոցով տառապելով, հալւում ու մաշւում էինք, գիշեր ու ցերեկ ալեծուփմտքերով [տանջւում]: Յոյսի եւ ապաւինման տեղ չկար, որ [գոնէ] սակաւաթիւ առաջամարտիկներ վերցնէինքհոգեւոր մարտին ընդդէմ կանգնելու համար: Վախենումէինք, թէ մեր օրերում արթնանում է չարը`պատերազմելու եկեղեցու դէմ, ու մեր մէջ խռովութեանմրրիկ է բարձրացնում եւ ոտնակոխ անելով պիտիկործանի ժողովրդիս մնացած մասը: Այդ պատճառով, երբ եկաւ նրա պատուիրակը` Կեսարիայի Կոստանդինեպիսկոպոսը, աշխարհիս եպիսկոպոսների ու իշխաններիմիաձայն խորհրդով մենք գրեցինք մաղթանքի թուղթ`ըստ մեր հայաստանեան եկեղեցու ողջամիտ հաւատի ուկարգերի` ուղղուած մեր տէր-Գրիգոր կաթողիկոսին, որչհիւանդանայ անբուժելի քաղցկեղի նման եկեղեցուբոլոր անդամներին ակնթարթօրէն ճարակողհիւանդութեամբ: Եւ պատուիրակը, գիտենալով մարդկանցվէրքերը, չուզեց յանձն առնել թուղթը տանելու`յօրինելով ինչ-որ պատրուակներ: Թղթի օրինակն այսէր, որը եւ զետեղում ենք այստեղ: