Ժ
ԲԻՒԶԱՆԴԻԱՅԻՑ
ՇԱՊՈՒՀԻ
ՄՕՏ
ԲԱԲԻԿԻ
ԳԱԼՈՒ,
ՔԱՋՈՒԹԻՒՆ
ՑՈՅՑ
ՏԱԼՈՒ,
ԻՐ
ՀԱՅՐԵՆԻ
ՍԻՒՆԵԱՑ
ԱՇԽԱՐՀԸ
ՎԵՐՍՏԻՆ
ՏՆՕՐԻՆԵԼՈՒ,
ԱՅՆ
ՆՈՐՈԳԵԼՈՒ
ԵՒ
ԳԱՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ
ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ
ՀԵՏ
ՆԱԽԱՊԱՏԻՒ
ԼԻՆԵԼՈՒ
ՄԱՍԻՆ`
ՔԱՂՈՒԱԾ
ՏԷՐ-ՊԵՏՐՈՍԻ
ՆՈՅՆ
ՃԱՌԵՐԻՑ.
ՍԱ
ԵՂԱՒ
ՊԱՐՍԻՑ
ՇԱՊՈՒՀԻ`
ՈՐՄԻԶԴԻ
ՈՐԴՈՒ
ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ
ՎԱԹՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ
ՏԱՐՈՒՄ
Պատրկաց
պատրիկ
Անդոկի
վախճանուելուց
յետոյ
նրա
որդի
Բաբիկը
մնաց
որբ,
անմխիթար
ու
միայնակ:
Նա
թէեւ
բազմաթիւ
ու
մեծամեծ
պատիւներ
էր
ստացել
Թէոդոս
Մեծ
աստուածապսակ
ու
սուրբ
թագաւորից,
բայց
չէր
հանդուրժում
իր
բնիկ
տէրութիւնից
դուրս
գտնուել`
սաստիկ
կարօտով
փափագելով
իր
երկրին`
ըստ
Դաւթի
այն
ասածի,
թէ`«իրենց
հողերին
կգթան»
եւ
դարձեալ
ըստ
իմաստունի
այն
խօսքի,
թէ`
«Մարդ
իր
ծնողներից
ու
գաւառից
աւելիքաղցր
բան
չունի»:
Եւ
Բիւզանդիայից
գնում
է
պարսից
Շապուհ
արքայի
մօտ,
հասնում
է
արքունիք,
տեղաւորւում
արքայի
զօրականներից
մէկի
մօտ`
կամաւոր
ծառայութիւն
անելով:
Պարսկական
ոլիմպիական
պէս-պէս
մրցախաղերում
բազմաթիւքաջութիւններ
է
ցոյց
տալիս`
իր
մասին
ոչ
ոքի
չյայտնելով,
թէ
ո'վ
կամ
որտեղի'ց
է:
Հէնց
այդ
ժամանակ
Հոնաց
երկրից
Հոնագուր
անունով
մի
հոն
դուրս
գալով
աւարում
է
ամբողջ
Պարսից
երկիրը:
Նա
[արքային]
ասում
է.
«Ինչի՞
համար
են
արիւնահեղութիւնը
եւ
բազմաթիւ
զօրքերի
ոչնչացումը.
ե'կ
ես
եւ
դու
առանձին
մենամարտենք»:
Եւայդ
հոնը,
որ
ճանաչուած
էր
Հոնագուր
անունով,
իր
չափազանց
բարձր
ու
հաստ
մարմինը
զրահաւորեց
յիսուն
նիւթից
կազմուած
զրահով,
ահեղակերպ
գլուխը`
երկաթագամ
ու
բեւեռապինդ
սաղաւարտով,
ճակատն
էլ
պղնձէ
տախտակաձեւ
յարմարանքով
ամրացրեց,
իր
վրայ
յարմարեցրեց
փայտէ
երկար
կոթով
հսկայական
գեղարդը
եւ
բոցափայլ,
արիւնթափող
սուսերը`
ահաբեկելով
Մարաց,
Պարսից
ու
Արեացաշխարհի
զօրքերին,
ինչպէս
որ
իր
ներբողի
մէջտեղեկացնում
է
երանելի
Պետրոսը`
Սիւնեաց
եպիսկոպոսը,
քերթողահայր
Մովսէսի
աշակերտը:
Եւպարսից
արքայից
արքային
հաղորդում
են
Բաբիկի
մասին`
ասելով.
«Քո
պալատում
կայ
մի
մարդ,
որի
միջոցով
կռիւդ
գլուխ
կբերուի»:
Արքայից
արքան
կանչում
է
Բաբիկին
եւ
թագաւորական
պատուի
վճիռ
է
կայացնում
ու
հաստատում
վարազագիր
մատանիով
եւասում.
«Եթէ
այս
վրիժառութիւնը
գլուխ
բերես,
արտայայտածս
մեծամեծ
խոստումների
կարժանանասե:
Եւ
նա
արքայի
առաջ
ձեռքը
կրծքին
է
դնում
որպէս
նշան
արքունի
հրամանը
կատարելու:
Միաժամանակ
ապաւինելով
վերին
օգնութեանը`
վերցնում
է
զօրաւոր
զէնքերն
ու
յարմարեցնում
իր
վրայ.
արքունական
մարգարտազարդ
ճաճանչափալ
զրահով
[պատում
է]
վայելուչ
մարմինը,
վագրակերպ
սաղաւարտով
[ծածկում]
գեղեցիկ
գլուխը,
պողպատէ
սուսերը
[կապում]
սէգ
մէջքին,
ոսկեզարդ
ու
ականակուռ
վահանը
գցում
ձախուսը,
ամրակուռ
աջ
ձեռքում
բռնում
խոր
մխրճուող
սուր
գեղարդը
եւ
ցատկելով
ուժեղ
սեւ
ձիու
վրայ`խոյանում
է
թշնամու
դէմ:
Յարձակւում
են
միմեանց
վրայ:
Գեղարդների
հարուածների
փոխանակումից
որոտու
ճայթիւն
էին
առաջանում
առաւօտից
մինչեւ
[երեկոյեան]
ժամը
ինը:
Եւ
պարտւում
է
Հոնագուրահռելի
հսկան,
յաղթում
է
քաջ
Բաբիկը,
որը
շտապով
դիմում
է
միասայրի
սրին
ու
նրանով
տեղնուտեղը
սպանում
արիւնարբու,
վիշապի
ուժ
ունեցող
այդ
գազանին:
Եւ
ինչպէս
վերն
ասացինք,
սա
վերցրել
ենքՍիւնեաց
եպիսկոպոս
երանելի
Պետրոսի
ներբողից,
որ
ստեղծել
է
վեհ
Բաբիկի
մասին,
որին
պարսիկները
իրենցլեզուով
լաւ
էին
կոչում:
Այս
սխրալի
ու
հրաշալիեղելութիւններից
յետոյ
պարսից
Շապուհ
արքանկանչեց
Բաբիկին`
մեծ
ցնծութեամբ
ու
բերկրանքով,
կատարելու
նրան
խոստացած
իր
մեծ
խոստումները:
Եւ
նա
արքայից
արքայ
Շապուհից
խօսք
առաւ`
վերացնելու
նրա
պալատում
դրուած
հնոցի
մոխրով
լի
սանդը,
որը
ծեծելիս,
մոխիրը
նկատի
ունենալով,
ասում
էին.
«Սիւնեաց
տէրերի
նախապատիւ
գահակալութիւնը
այս
մոխրի
հետ
թող
ցած
թափուի,
այդպէս
էլ`
նրանց
կեանքն
ու
մտադրութիւնները»:
Արքայից
արքան
մեծապէս
զարմացած
հրամայեց
սանդը
վերցնել
այնտեղից:
Ապա
Բաբիկը
խնդրեց
արքայից
արքային,
որ
միայն
իր
հայրենի
աշխարհը`
իր
տոհմի
նախնական
բնիկ
տէրութիւնը
իրեն
վերադարձնի:
Արքայից
արքայ
Շապուհը
նրան
ընդառաջեց.
մեծ
պատուով
ուղարկեց
իր
Սիւնիք
աշխարհը
եւ
արտօնեց
գահակալ
դառնալ`Բագրատունի
ու
Մամիկոնեան
իշխանների
հետ
հաւասար
աստիճանով:
Եւ
Բաբիկը,
անցնելով
Երասխ
գետը,
կառուցում
է
մի
գիւղաքաղաք
ու
անունը
կոչում
Նախկորզան,
որ
նշանակում
է
«նախ
այն
կորզելով
իրեն
վերցրեց
իր
հայրենիքից»:
Ինչպէս
վերն
էլ
ասացինք,
պարսից
Շապուհ
արքայի`
Որմիզդի
որդու
վաթսունութերորդ
եւ
հայոց
Խոսրով
թագաւորի
երկրորդ
տարում
Բաբիկը
Սիւնիքի
տիրակալ
դարձաւ.
նրանից
էլ
ստացաւ
իշխանութիւնը:
Սա
եղաւ
հռոմէական
հարիւր
քսանչորս
թուականին,
որը
ստոյգ
իմացանք,
-
հայկական
թուականութիւնից
էլ
հարիւր
երեսունութ
տարի
առաջ: