ԺԴ
ՍԻՒՆԻՔԻ
ԻՇԽԱՆՆԵՐԻ
ՅԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ`
ԲԱԲԻԿԻՑ
ՄԻՆՉԵՒ
ՔՈՒՐԴՈ
Այսպիսով
պատշաճ
համարեցինք
այստեղնախ
դնել
իշխանների
յաջորդական
շարքը
եւ
ապա
նորից
անդրադառնալով
ցոյց
տալ
իւրաքանչիւրիժամանակներում
կատարուած
այն
գործերը,
որոնց
մասին
պէտք
է
խօսել:
Այսպէս.
Բաբիկը
Սիւնիքի
իշխանութիւնն
ստանում
է
Շապուհից
եւ
ապրելով
[իշխանութեան
մէջ]
քսանմէկ
տարի`
վախճանւում
է:
Նրա
սենեկապետ
Սամ
Գնթունին
իշխում
է
մէկ
տարի:
Վաղինակը`
ինը,
Վասակը`
երեսունինը,
Վասակին
փեսայ
դարձած
Վարազվաղանը`քսանհինգ:
Հինգ
տարի
ընդմիջում
[է
լինում]:
[Ապա
իշխում
է]
Գդեհոնը`
տասնեօթ
տարի:
-Այս
[վերջին]
երեքը
բաժանուեցին
եկեղեցու
աստուածադրոշմ
միաբանութիւնից`
չարութեամբ
յիմարանալով
եւ
խաբուելով
կրակապաշտներից:
Վռամն
իշխում
է
եօթ
տարի,
ընդմիջում
մէկ
տարի,
միւս
Վասակը`
տասնմէկ
տարի,
Աչիրը`
ինը
տարի,
ընդմիջում`
երեք
տարի,
Բաբկէնը`
տասը
տարի,
ընդմիջում`
տասնմէկ
տարի`
երբմիւս
Շապուհն
էր
գահակալում,
Յովհանը`
տասնութ
տարի,
Վասղուղը`
մէկ
տարի,
Գրիգորը`
տասը
տարի,
Միհրարտաշիրը`
քսաներեք
տարի,
ընդմիջում`
երեքտարի,
Պիրանը`
մէկ
տարի,
ընդմիջում`
երկու
տարի,
Սարգիսը`
երկու
տարի,
ընդմիջում`
երեք
տարի,
Սահակը`տասը
տարի,
ընդմիջում`
տասներեք
տարի,
երբ
պարսիկներն
իշխեցին:
Գրիգորը,
որ
առողջ
եւ
ուժեղ
կազմուածքի
առաւելութեան
պատճառով
«քաջաց
նուիրակ»
կոչուեց,
իշխեց
տասնվեց
տարի,
Հրահատը`տասնվեց
տարի,
Յովհանը`
քսանեօթ
տարի,
Քուրդոն`տասնութ
տարի:
Ահա
սրանք
են,
որ
Բաբիկից
ի
վեր
մինչեւայժմ
իշխեցին`
որդին
հօրը
յաջորդելով,
թուով
քսան,
երեք
հարիւր
երեսուներկու
տարի:
Իսկ
«քաջաց
նուիրակ»
կոչուած
Գրիգորի
մասին
քեզ
ցոյց
կտամ
պատմութիւնը,
որ
իմանաս,
թէ
սրանց
տոհմը
ոչ
թէ
սոսկ
հայկազուն
է,
այլ
խառնուած
է
Պահլաւիկ
եւ
Արշակունի
թագաւորական
ցեղին,
ուստի
այսուհետեւ
սրանց
ճանաչիր
որպէս
Արշակունի
զարմ
ու
Պահլաւունիսերունդ,
այնքան
բարձր
ու
փառաւոր,
որ
իշխող
դիրքով
հաւասար
էին
պարսից
եւ
հայոց
թագաւորութիւններին:
Եւ
օրերից
մի
օր
այսպէս
եղաւ.
պարսիցԽոսրով
արքան`
Որմիզդի
որդին,
որին
ոմանք
շահնշահ,
այսինքն`
թագաւորների
թագաւոր
են
անուանում,
ազնուականախումբ
Արեաց
գնդի
հանդէս
կազմակերպեցեւ
կամեցաւ
ճաշկերոյթով
զուարճանալ:
Մի
խոշորու
սեւաթոյր
թռչնաքաշտ
վերից
վայր
սլացաւ,
եկաւ
դէպի
թագաւորի
սեղանը,
ուզեց
սեղանից
բան
փախցնել:
Իսկ
թագաւորը
խրոխտացաւ,
ցասումով
լցուեց`
դա
չարագուշակ
բան
համարելով:
Բայց
այն
ամբողջ
բազմութիւնից
ոչ
ոք
թռչունի
ետեւից
չշարժուեց:
ԱպաԳրիգորը,
վերցնելով
իր
հաստաբեստ
աղեղը,
լայնաբացուածք
աղեղից
կորովաբար
արձակեց
նետը
օդնի
վեր
չափազանց
բարձր,
թռչունը
վայր
գցեց
թագաւորի
առաջ,
սեղանի
մօտ:
Թագաւորն
ուրախութեամբ
խանդավառուելով
իր
մօտ
կանչեց
Գրիգորին
եւ
հրամայեց
նրան
պահանջել
ցանկալի
ամենամեծ
բանը:
Եւ
Գրիգորը`
Սիւնիքի
տէրը,
ասաց.
«Տէ'ր
իմ,
քանի
որ
հրամայեցիր
պահանջել,
թող
արքայի
դուստրը
տրուի
ինձ
կնութեան»:
Եւ
պահանջն
անմիջապէս
կատարուեց
բազմաթիւ
մեծ
պարգեւներով
ու
շատ
բարձր
փառքով:
Սիսական
ամբողջ
նահանգն
էլ
ցնծաց: