ԺԲ
ԴԱՐՁԵԱԼ
ՏԷՐ-ՊԵՏՐՈՍԻ
ՆՈՅՆ
ՃԱՌԵՐԻՑ`
ԱՆՑԱԾ
ԵՐԿԱՐ
ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ
ԶՐՈՅՑՆԵՐ
ՇԱՂԱՏԻ
ԵԿԵՂԵՑՈՒՄ
ԵՂԱԾ
ՍՐԲԵՐԻ
ՆՇԽԱՐՆԵՐԻ
ԳԻՒՏԻ
ՄԱՍԻՆ.
ՅՈՎԱԿԻՄ
ԵՊԻՍԿՈՊՈՍԻ
ԺԱՄԱՆԱԿՈՒԱՅ
ՎԻՃԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ`
ՍԻՒՆԵԱՑ
ԳԻՒՂԵՐԻ
ՏԱՆՈՒՏԷՐԵՐԻ
ԳԵՐԱԴԱՍՈՒԹԵԱՆ
ԱՌԹԻՒ,
ԵՒ
ԹԷ
Ո'Վ
ՆԱԽԱՊԱՏԻՒ
ՈՒ
ԳԱՀԱԳԼՈՒԽ
ՀԱՍՏԱՏՈՒԵՑ
Երկար
ժամանակներից
յետոյ
սուրբ
եկեղեցու
կուսակրօն
քահանայ
եւ
սպասաւոր
Յովհաննէսը
գիշերը
նոյն
սուրբ
եկեղեցում
առանձին
աղօթք
էր
անում:
Եւ
յանկարծ
ցնցում
եղաւ`անուշահոտութեան
տարածումով:
Եկեղեցում,
խորանի
արեւելեան
կողմից
աղիւսաձեւ
մի
քար
պոկուեց
պատիցու
ընկաւ
բեմի
սալահատակի
վրայ:
Քահանան,
մեծ
երկիւղով
բեմ
բարձրանալով,
տեսաւ
բացուած
մի
անցք
եւ
ներսում`
սրբերի
բազմաթիւ
նշխարներ`
իւրաքանչիւրի
անուան
գրութեամբ
դրուած
կողովների
մէջ,
լի
անուշ
ու
հաճելի
բուրմունքով:
Շտապով
գնալով
պատմեց
աստուածապահ
իշխան
Խոսրովին,
որը
Գազանի
սերնդից
էր:
Սա
եկաւ,
տեսաւ
սրբութիւնները,
փառաբանեց
ու
աղօթքներով
գոհունակութիւն
յայտնեցԱստծուն
եւ
հրամայեց
նոյն
աղիւսաձեւ
քարով
ծածկել
սրբերի
հանգստարանի
տեղը:
Երանելի
իշխան
Բաբիկը`
Սիւնեաց
տէրը,
սահմանել
էր,
որ
ամբողջ
Սիւնիքում
նախաթոռ
լինենՇաղատի
սուրբ
եկեղեցու
սպասաւոր
քահանաներն
ուհաւատացեալ
աշխարհիկ
պաշտօնեաները,
որպէս
մայրեկեղեցու
եւ
Սիւնեաց
ամբողջ
աշխարհի
մայրաքաղաքիպաշտօնեաներ:
Բայց
Սիւնեաց
եպիսկոպոս,
աստուածապատիւ
եւ
հոգեւոր
տէր
Յովակիմի
կողմիցյիշատակւում
է,
որ
պատարագի
ժամանակ
սաստիկհակառակութիւն
տեղի
ունեցաւ
գիւղաքաղաքների
նախաթոռ
գերադասութեան
ու
նախապատւութեան
վերաբերեալ,
թէ
ո'րն
է
լինելու
[այդպիսին]:
Եւ
Շաղատի
Խոսրովը`
Գազանի
սերնդից,
շարադրուած
վճռագիրը
ներկայացրեց
աստուածապահ
ու
բնիկ
տէր
Ատրներսէսին`
Սիւնիքի
տիրոջն
ու
հայոց
իշխանին:
Արտօնուեց
շաղատեցիներին`
որպէս
մայրաքաղաքացիների,
առաջին
տեղում
նստել`
վեհագոյն
պատուով:
Նոյնպէս
եւ
Սիւնիքի
վարդապետական
առաջին
աթոռը
առաջարկուեց
Գէորգին`
Շաղատի
վարդապետին:
Դրանից
խիստ
զայրանում
է
Փանոս
Ոյծեցին`
Սիօնի
վանականը,
եւ
ակամայ
հեռանում,
իսկ
հաւաքուածներից
ոչ
ոք
դա
բանի
տեղ
չի
դնում:
Այնուհետեւ
Ոյծի
եւ
Աղխիտուի
միջեւ
սաստիկ
հակառակութիւն
է
ծագում:
Իսկ
պատմութեանը
լաւատեղեակ
աղխիտուեցիները
հաստատեցին,
որ
բովանդակ
Սիւնիքից
ոյծեցիները
պանդուխտ
եւ
եկւոր
են
Վրաց
աշխարհից:
Շաքիին
ու
Աղխիտուին
առաջարկուեց
Շաղատից
յետոյ
ունենալ
գերադասութեան
երկրորդ
եւ
երրորդ
բարձր
պատիւը:
Գերադասութեան
չորրորդ
աստիճանն
ստացաւ
Մօրէնի
մեծ
գիւղաքաղաքը`
հնից
ազնուատոհմ
լինելու
համար:
Ապա
ոյծեցիներին
առաջարկուեց
ընդունել
հինգերորդ
տեղը:
Եւ
այնուհետեւ
իւրաքանչիւրն
իր
քահանայական
[դիրքով
էր
շարժւում]:
Սա
էլ
փոքր-ինչ
յիշելով`
գալիքի
համար
վերահասու
լինելու
նկատառումով
յայտնեցինք,
որպէսզի
յետնորդների
միջեւ
հակառակութիւն
չառաջանայ: