Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  ԺԲ
ԴԱՐՁԵԱԼ ՏԷՐ-ՊԵՏՐՈՍԻ ՆՈՅՆ ՃԱՌԵՐԻՑ` ԱՆՑԱԾ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԶՐՈՅՑՆԵՐ ՇԱՂԱՏԻ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԵՂԱԾ ՍՐԲԵՐԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳԻՒՏԻ ՄԱՍԻՆ. ՅՈՎԱԿԻՄ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԺԱՄԱՆԱԿՈՒԱՅ ՎԻՃԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ` ՍԻՒՆԵԱՑ ԳԻՒՂԵՐԻ ՏԱՆՈՒՏԷՐԵՐԻ ԳԵՐԱԴԱՍՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ, ԵՒ ԹԷ Ո'Վ ՆԱԽԱՊԱՏԻՒ ՈՒ ԳԱՀԱԳԼՈՒԽ ՀԱՍՏԱՏՈՒԵՑ

 

Երկար ժամանակներից յետոյ սուրբ եկեղեցու կուսակրօն քահանայ եւ սպասաւոր Յովհաննէսը գիշերը նոյն սուրբ եկեղեցում առանձին աղօթք էր անում: Եւ յանկարծ ցնցում եղաւ`անուշահոտութեան տարածումով: Եկեղեցում, խորանի արեւելեան կողմից աղիւսաձեւ մի քար պոկուեց պատիցու ընկաւ բեմի սալահատակի վրայ: Քահանան, մեծ երկիւղով բեմ բարձրանալով, տեսաւ բացուած մի անցք եւ ներսում` սրբերի բազմաթիւ նշխարներ` իւրաքանչիւրի անուան գրութեամբ դրուած կողովների մէջ, լի անուշ ու հաճելի բուրմունքով: Շտապով գնալով պատմեց աստուածապահ իշխան Խոսրովին, որը Գազանի սերնդից էր: Սա եկաւ, տեսաւ սրբութիւնները, փառաբանեց ու աղօթքներով գոհունակութիւն յայտնեցԱստծուն եւ հրամայեց նոյն աղիւսաձեւ քարով ծածկել սրբերի հանգստարանի տեղը:

Երանելի իշխան Բաբիկը` Սիւնեաց տէրը, սահմանել էր, որ ամբողջ Սիւնիքում նախաթոռ լինենՇաղատի սուրբ եկեղեցու սպասաւոր քահանաներն ուհաւատացեալ աշխարհիկ պաշտօնեաները, որպէս մայրեկեղեցու եւ Սիւնեաց ամբողջ աշխարհի մայրաքաղաքիպաշտօնեաներ: Բայց Սիւնեաց եպիսկոպոս, աստուածապատիւ եւ հոգեւոր տէր Յովակիմի կողմիցյիշատակւում է, որ պատարագի ժամանակ սաստիկհակառակութիւն տեղի ունեցաւ գիւղաքաղաքների նախաթոռ գերադասութեան ու նախապատւութեան վերաբերեալ, թէ ո'րն է լինելու [այդպիսին]: Եւ Շաղատի Խոսրովը` Գազանի սերնդից, շարադրուած վճռագիրը ներկայացրեց աստուածապահ ու բնիկ տէր Ատրներսէսին` Սիւնիքի տիրոջն ու հայոց իշխանին: Արտօնուեց շաղատեցիներին` որպէս մայրաքաղաքացիների, առաջին տեղում նստել` վեհագոյն պատուով: Նոյնպէս եւ Սիւնիքի վարդապետական առաջին աթոռը առաջարկուեց Գէորգին` Շաղատի վարդապետին: Դրանից խիստ զայրանում է Փանոս Ոյծեցին` Սիօնի վանականը, եւ ակամայ հեռանում, իսկ հաւաքուածներից ոչ ոք դա բանի տեղ չի դնում: Այնուհետեւ Ոյծի եւ Աղխիտուի միջեւ սաստիկ հակառակութիւն է ծագում: Իսկ պատմութեանը լաւատեղեակ աղխիտուեցիները հաստատեցին, որ բովանդակ Սիւնիքից ոյծեցիները պանդուխտ եւ եկւոր են Վրաց աշխարհից: Շաքիին ու Աղխիտուին առաջարկուեց Շաղատից յետոյ ունենալ գերադասութեան երկրորդ եւ երրորդ բարձր պատիւը: Գերադասութեան չորրորդ աստիճանն ստացաւ Մօրէնի մեծ գիւղաքաղաքը` հնից ազնուատոհմ լինելու համար: Ապա ոյծեցիներին առաջարկուեց ընդունել հինգերորդ տեղը: Եւ այնուհետեւ իւրաքանչիւրն իր քահանայական [դիրքով էր շարժւում]: Սա էլ փոքր-ինչ յիշելով` գալիքի համար վերահասու լինելու նկատառումով յայտնեցինք, որպէսզի յետնորդների միջեւ հակառակութիւն չառաջանայ: