ԻԲ
ՍԻՒՆԵԱՑ
ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐ
ՄԱԿԱՐԻ,
ՊԵՏՐՈՍԻ,
ԳԻԳԱՆԻ
ԵՒ
ՎՐԹԱՆԷՍԻ
ՄԱՍԻՆ
Երանելի
Երիցակը,
եպիսկոպոսութեան
աթոռը
գրաւելով
մէկ
տարի,
փոխադրւում
է
վերին
քաղաքը,
որի
պարիսպը
յասպիս
ու
կարկեհան
է,
դռները`
թափանցիկ
խոշոր
բիւրեղներից,
քաղաքագլուխը`Քրիստոսը:
Այնտեղ
են
հաւաքուած
սրբերի
բոլոր
բազմութիւնները:
Իսկ
Երիցակից
յետոյ
[իշխում
է]
Աստծոյ
արժանապատիւ
այր
Մակարը`
քսանութ
տարի:
Այնուհետեւ`
բազմերջանիկ,
մարդկանց
հետ
անհամեմատելի
Պետրոսը`
քերթողահօր
աշակերտը,
հմուտ
հռետորն
ու
անպարտելի
փիլիսոփան`
լի
իմաստութեամբու
կատարեալ
առաքինութեամբ,
հայոց
վարդապետներից
առաջնակարգը,
քերթող
ու
թարգմանիչ:
Նա
բազմաթիւ
թարգմանութիւններ
կատարեց,
իմաստալից
ճառեր
շարադրեց
Քրիստոսի
ծննդեան
մասին,
քաղկեդոնականների
դէմ
եւ
շատ
ուրիշներ,
մեկնաբանեց
Հին
եւ
Նոր
կտակարանների
խրթին
ու
դժուարիմաց
խօսքերը:
Սա
ձեռնադրւում
է
Սիւնիքի
իններորդ
եպիսկոպոս
հայոց
Ներսէս
կաթողիկոսի
կողմից,
Վահան
Մամիկոնեանի
մարզպանութեան
ժամանակ:
Աղուանքի
Վաչագան
թագաւորը
սրան
հարցում
է
արել
բազմաթիւլուրջ
ու
ծանրակշիռ
խնդիրների
մասին
եւ
պատասխանստացել
շատ
պատշաճ
ու
ճիշտ
լուծումով:
Հայոց
ուրիշ
վարդապետների`
Մամբրէի,
Եզնիկի,
Կորիւնի,
Դաւթի
հետ
սա
գնաց
Կոստանդնուպոլիս
թագաւորական
քաղաքը:
Նրանք
ներկայ
եղան
Քաղկեդոնի
ժողովին,
խիստ
մարտնչեցին
հերետիկոսների
դէմ,
բոլորին
պարտութեան
մատնելով
եւ
ամօթահար
անելով`
մեծ
ճոխութեամբ
ու
ողջամիտ
ուսմունքով
եկան
մեր
Հայոց
աշխարհը
եւ
բոլորին
ամրապնդեցին
երեք
սուրբ
ժողովների
ճշմարիտ
հաւատքի
մէջ`
աւանդուած
սուրբԳրիգորի
կողմից:
Սա
գնաց
Դուինի
առաջին
ժողովին,
որը
տեղի
ունեցաւ
Ներսէս
կաթողիկոսի
հրամանով`
ընդդէմ
խուժիկ
նեստորականների,
որոնք,
հաւաքուելով
Գրիգոր
Մանաճիհր
Ռաժկի
վանքում,
սկսեցին
սերմանել
իրենց
գարշելի
ու
պիղծ
աղանդը:
Դա
քանդելով
ցիր
ու
ցանարեցին
եւ
մեծ
կանոնով
մեզ
սահմանազատեցին
նրանցհետ
ամէն
տեսակի
շփում
ունենալուց
եւ
սոսկալի
նզովքներով
արգելեցին:
Պետրոսը
նկատեց,
որ
ճշմարտութիւնը
պակասել
է,
քայքայուել
է
սուրբ
Գրիգորի
աթոռը
եւ
մօտ
է
բաժանման,
քանի
որ
յունականու
պարսկական
երկու
կողմերը
հակառակութեան
վէճէին
առաջացնում
միմեանց
հանդէպ:
Յոյներն
ուզում
էին
հակաթոռ
նստեցնել,
որը
եւ
կատարեցին
կարճժամանակ
անց:
Չէ՞
որ
Մովսէսը
սուրբ
Գրիգորի
աթոռիննստեց
Դուինում,
իսկ
ոմն
Յովհան
Թէոդուպոլսում
եղաւ
կաթողիկոս
ու
եկաւ,
աթոռ
հիմնեց
Կոտայքի
Արամոնս
գիւղում,
որը
յետոյ
գահակալեց
Աբրահամ
կաթողիկոսը:
Եւ
այսպիսի
վէճերի
պատճառով
սուրբ
Պետրոսը
հրամայեց
զերծ
մնալ
այդ
աղմուկից
ու
խառնաշփոթութիւնից,
Աղուանքից
ստանալ
ձեռնադրութիւն
ու
մեռոն,
մինչեւ
որ
խռովութիւնը
դադարի:
Դա
հէնց
այդպէս
էլ
արեցին:
Սա,
աթոռին
մնալով
տասը
տարի,
վախճանւում
է,
որից
յետոյ
գահակալում
էտէր-Գիգանը`
երեք
տարի,
ապա`
Պետրոսի
երանելիաշակերտ
Վրթանէսը,
որ
սուրբ
Պետրոսի
հրամանների
համաձայն
չենթարկուեց
հայոց
խախտուած
աթոռին,
այլ
Սիւնիքի
գահերէց
իշխան
Միհր
Արտաշիրի
հրամանովգնաց
Աղուանք,
երջանիկ
կաթողիկոս
տէր-Զաքարիայի
մօտ
եւ
նրանից
ստացաւ
եպիսկոպոսութեան
ձեռնադրութիւն:
Եւ
ամէն
տարի
այնտեղից
էին
ստանում
մեռոնը,
մինչեւ
որ
գահակալեց
հայոց
Աբրահամ
կաթողիկոսը,
եւ
հակառակութիւնը
մէջտեղից
վերացաւ:
Հայոց
սուրբ
կաթողիկոս
եւ
մեծ
պատրիարք
տէր-Յովհաննէսը
այս
Վրթանէսին
թուղթ
գրեց
ճշմարիտ
հաւատքի
մասին,
ինչպէս
եւ
քաղկեդոնականութիւնից
ու
Նեստորի
պիղծ
աղանդից
զգոյշ
լինելու
համար:
Թուղթը
հետեւեալ
տեսքն
ունէր: