ԺԵ
ԹԷ
ԻՆՉՊԷ'Ս
ՍՈՒՐԲ
ՎԱՐԴԱՊԵՏ
ՄԵՍՐՈՊԸ
ԳԱԼԻՍ
Է
ՍԻՒՆԻՔ
ԵՒ
ԳՈՂԹՆ,
ՇՐՋՈՒՄ
ԳԱՒԱՌՆԵՐԸ
ԵՒ
ԶԱՆԱԶԱՆ
ՏԵՂԵՐՈՒՄ
ԹԱՔՆՈՒԱԾ
ԿՌԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ
ՎԵՐԱՑՆՈՒՄ
Է
ՎԱՂԻՆԱԿ
ԻՇԽԱՆԻ
ՈՒ
ՇԱԲԻԹԱՅԻ
ՕԳՆՈՒԹԵԱՄԲ
Պիտի
ցոյց
տամ
այս
աշխարհի
կրկին
լուսաւորուելը
այն
սուրբ
եւ
բազմերանելի
մարդու`
Մաշտոցի
ձեռքով,
որը
Մեսրոպ
է
կոչուել:
Հայոց
թագաւորութիւնը
երբ
թուլացաւ,
ամէն
ոք
համարձակուեց
ըստ
իր
բարքերի
առաջնորդուել,
ինչպէսեւ
այստեղ:
Քանի
որ
հեթանոսական
աղանդը
դեռեւս
տեղ-տեղ
թաքնուած
մնում
էր
Սիսական
եւ
Գողթն
գաւառներում,
այժմ
համարձակաբար
երեւան
հանեցին:
Իսկ
երանելի
Մեսրոպը
արքունիքի
դիւանի
դպիր
էր.
եւ
նա
ցանկացաւ
մեկուսանալ
այս
խռովայոյզ
կեանքից:
Միայնակեացի
տեսք
ընդունելով`
ձգտում
էր
իր
նպատակին:
Գալով
Սիսականի
կողմը`
հաճելի
համարեց
բնակուել
Գողթան
գեղեցիկ
գաւառում:
Խստակեաց
ճգնութեամբ
շատ
օրեր
առաքինաբար
ապրելով`
իմացաւ
կռապաշտական
աղանդի
կրկին
երեւալը.
սկսեց
քարոզչութիւնը`
մեծամեծ
ու
հսկայական
հրաշագործութիւններով
չտարբերուելով
սուրբ
Գրիգորից`
Սիսական
աշխարհը
հաւատքի
բերելիս:
Սիւնիքի
բարեպաշտ
Վաղինակ
իշխանի
հրամանով
եւ
օգնութեամբ
ջնջեց
կռապաշտութիւնը`
խորտակելով
թաքցուած
կուռքերը:
Նոյնպէս
եւ
Գողթնը
մաքրեց
իրենց
Շաբիթա
իշխանի
օգնութեամբ:
Եւ
այնքան
հալածեց
դեւերի
բազմութեանը,
որ
մարմնաւոր
տեսքով
ծխի
նման
ծառանալով
ու
խումբ-խումբ
վեր
բարձրանալով`
վայնասունով
ու
աղաղակով
փախուստ
տուեցին.
Երասխն
անցնելով
ընկան
Մարաց
կողմերը:
Իսկ
Աստծոյ
այն
սուրբ
մարդը
այն
ժամանակ
Սիւնեաց
աշխարհում
թողեց
թարգմանիչ
եւ
ուսուցիչ
իր
ընտրեալ
աշակերտներից
Բենիամինին
ուԱնանիային:
Վերջինս
էլ
յետոյ
ձեռնադրուեց
եպիսկոպոս
այդ
աշխարհի
համար,
որ
վերստին
[մոլորութեան
մէջ
չընկնի]:
Ինքն
էլ
գնաց
սուրբ
Սահակի
մօտ: