ԼԶ
ՇԱՀԱՆԴՈՒԽՏ
ԱՐՔԱՅԱԶՆ
ԱՂՋԿԱՅ
ԵՒ
ՄԵՐ
ՍԻՒՆԵԱՑ
ԱՇԽԱՐՀՈՒՄ
ԿԱՏԱՐՈՒԱԾ
ՄԵԾ
ՈՒ
ԱՀԱԶԴՈՒ
ՀՐԱՇՔԻ
ՄԱՍԻՆ
Ո'վ
եղբայրներ,
ցանկանում
եմ
ձեզ
պատմել
այն
զարմանալի
հրաշքի
մասին,
որ
այն
ժամանակ
եղաւ
աստուածային
տնօրինութեամբ:
Աղուանքի
գահերէց
իշխան
Վարազ
Տրդատը
մի
դուստր
ունէր`
Շահանդուխտ
անունով:
Նրա
կերպարանքն
արտասովոր
էր
ու
հրաշալի.
չքնաղ
գեղեցութիւնը
զարմանք
էր
պատճառում
տեսնողներին:
Ոչ
ոքի
չէր
թւում,
թէ
նա
նիւթեղէն
է,
այլ
կարծես
թէ
կերպարանաւորուած
էր
լուսատարր
օդից
ու
նրբանուրբ
շողերից:
Նրան
հարս
խնդրեցին
Թորգոմեան
տնից:
Եւ
նա
դուրս
ելաւ
իր
աշխարհից,
հայրենի
տնից
գնաց
կին
դառնալու
հայ
իշխանին:
Մտնելով
Բաղաց
աշխարհը`
անցնում
էր
ապահով
տեղանքի
ճանապարհով,
մի
ապառաժոտ
վայրով,
որտեղ
մի
քարաժայռի
փլուածք
էր`
ահռելի
խորութեամբ,
որն
անդունդի
նման
ուղղուած
էր
դէպի
Տաթեւի
մեծ
հայրապետանոցի
կողմը:
Հէնց
այնտեղ
թաքնուած,
ծուարած
էին
սուսերամերկ
զօրքի
լեգէոնախումբ
ջոկատներ,
որոնք
Շահանդուխտի
սքանչելի
գեղեցկութեան
պատճառով
եկել
էին
Պարսկաստանից,
հսկում
էին
ճանապարհների
անցքերն
ու
կիրճերը,
որ
յափշտակեն
այդ
աղջկան:
Ուղեւորներն
այդ
բանին
իրազեկ
չէին:
Զինուած
խմբերը
յանկարծակի
յարձակուեցին
նրանցվրայ
եւ
սրերը
քաշած`
սկսեցին
անխնայ
կոտորել
[այս]քրիստոնեաներին:
Ապա
խորահաւատ
օրիորդն
այստեսնելով`
հասկացաւ
պատճառը
եւ,
տէրունականխաչով
երեսին
խաչ
հանելով,
ձին
մտրակեց
ու
թռաւքարաժայռի
փլուածքը:
Այս
[տեղեկութիւնը]
գտանք
մի
հնացած
նամակում,
որը
իր
իսկ`
Շահանդուխտի
ձեռքովէր
գրուած
այսպէս.
«Ես`
Քրիստոսի
մեղաւոր
աղախին
Շահանդուխտս,
Վարազ
Տրդատի
դուստրս,
Թորգոմեանտունը
հարս
էի
գնում.
հասայ
Բաղքի
սահմանները,
այս
քարաժայռի
գլուխը,
որտեղով
ճանապարհն
է
անցնում:
Ահա
[այստեղ]
ինձ
յանկարծակի
հանդիպեցին
իսմայէլացիները,
որոնք
իմ
հռչակուած
գեղեցկութեան
պատճառով
կամենում
էին
ինձ
յափշտակել:
Նրանք
սրերը
քաշած
կոտորեցին
ինձ
հետ
եղած
հեծելագունդը:
Եւ
ես
լաւ
համարեցի
գայլաբարոյ
այլազգիների
ձեռքով
կորչելու
փոխարէն
գահավիժումով
մեռնել
իմ
Քրիստոսի
համար:
Եւ
յիշելով
սուրբ
Աստուածածնի
ու
սուրբ
Հռիփսիմէին`
ինձ
յանձնեցի
Սուրբ
Երրորդութեանը.
ողորմելի
անձս
խաչակնքեցի
սուրբ
խաչով
եւ
ձիու
սանձը
ետ
դարձնելով`
թռայ
քարաժայռից:
Քամու
ուժգին
հոսանքով,
աներեւոյթ
զօրութեամբ,
կարծես
թէ
կառքով
իջայ
այս
ձորի
խորխորատը,
ձիս
էլ
հետս`
անվնաս:
Այնտեղ
դադարառնելով`
մեծ
հիացումով
խիստ
գոհունակութիւն
վերառաքեցի
ինձ
այդպէս
Փրկողին
եւ
այս
անդորր
տեղում
իմ
անձը
նուիրեցի
Քրիստոսին.
ուխտեցի
այլեւս
այստեղից
դուրս
չգալ
մինչեւ
կեանքիս
վերջը:
Իսկ
իսմայէլացիներն
այս
տեսնելով`
մեծ
զարմանքով
անվնաս
թողեցին
իմ
զօրախմբի
[մնացած
մասը]
եւ
գնացին:
Ես
էլ
այստեղ
շինեցի
մի
մատուռ
ու
մի
խցիկ,
որտեղ
ճգնեցի
կեանքիս
[մնացած]
ամբողջ
ժամանակամիջոցում:
Թէեւ
ծնողներս
ու
հարսնածու
իշխանները
շատ
թախանձեցին,
բայց
ես
տեղիցս
չշարժուեցի:
Հրաւիրելով
Սիւնեաց
երանելի
եպիսկոպոսին`
ենթարկուեցի
նրան
եւ
իմ
ամբողջ
ունեցուածքը
տուեցի
նրա
ձեռքը`
կէս
մասը
բաժանելու
կարիքաւորներին,
կէսն
էլ
տալու
Տաթեւի
սուրբ
եկեղեցուն:
Նաեւ
սուրբ
եկեղեցուն
աւանդեցի
այս
տեղերը`
ամբողջ
ձորով
հանդերձ,
որ
ընկած
են
Շնհերի
սահմանից
վեր,
մինչեւ
Գինական
գետըե:
Եւ
սա
Շահանդուխտը
հէնց
իր
ձեռքով
էր
գրել:
Նա
մնալով
այնտեղ
իր
մօտ
է
հաւաքում
ուրիշ
կոյսերի
եւտառապալից
ճգնութեամբ
ապրելով
երեսուն
տարի`
մեռնում
է:
Եպիսկոպոսը
գնալով
թաղում
է
նոյն
տեղում
սրբի
երանելի
մարմինը,
որի
բարեխօսութեամբ
Քրիստոսը
թող
խնայի
այս
տունը
եւ
սրան
բաժին
ընկած
հարազատ
հօտին: