Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  ԻԹ
ՍԻՒՆԵԱՑ ՄԱԹՈՒՍԱՂԱ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԹՈՒՂԹԸ, ՈՐ ՆԱ ԳՐԵԼ Է ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՏԷՐ-ԵԶՐԻ ԵՒ ՄԻՒՍ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹԵԱՄԲ` ԴԱՒԱՆՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ` ՈՒՂՂՈՒԱԾ ՀԵՐԱԿԼ ԹԱԳԱՒՈՐԻՆ

 

«Ամենաբարերարդ, քաջայաղթ, Քրիստոսով պայծառացած եւ մեծամեծ բարեգործութիւններով որպէս պարծանք քրիստոնեաների, Աստծոյ կողմից առաքուած` Բիւզանդիայի Հերակլէս թագաւորին` նուաստ Եզրասից`հայոց կաթողիկոսից, Մարդպետական եպիսկոպոս Յովհաննէսից, Սիւնիքի եպիսկոպոս Մաթուսաղայից եւձեզ ենթակայ Հայոց աշխարհիս [միւս] բոլոր նուաստ եպիսկոպոսներից` Տիրոջով ողջո'յն: Տեսնելով դաւանանքի խոստովանագիրը, որ ձեր վեհանձնութիւնը պատրաստել եւ ուղարկել էր մեզ` նուաստներիս, քննութեամբ իմացանք, որ ըստ բոլոր հայրերի` ճշմարիտ եւ ուղիղ ճանաչմամբ բարեպաշտական էՍուրբ Երրորդութեան միասնութեան հանդէպ: Եւ դաստացանք ու ընդունում ենք: Բայց [դրանում] ընդունուած էր Քաղկեդոնի ժողովն ու դասուած երեք ժողովների կարգում` Նիկիայի երեք հարիւր տասնութի ժողովի, որ Արիոսի պատճառով էր, որը Աստծոյ Որդուն համարում էր արարած եւ ոչ թէ արարչակից, Կոստանդնուպոլսի հարիւր յիսունի ժողովի, որ Մակեդոնի պատճառով էր, որը Սուրբ Հոգին սպասաւորութեան շարքում համարում էր հրեշտակ կամ առաքեալ, Եփեսոսի երկու հարիւրի ժողովի, որտեղ նզովեցին Նեստորի հայհոյանքը` սուրբ Կոյսից ծնուելու վերաբերեալ, եւ դրանից յետոյ էլ` Քաղկեդոնինը:

Իսկ Քաղկեդոնի ժողովի պատճառը Եւտիքէսը եղաւ, որն ընդունում էր, թէ Բանն Աստուած Կոյսից է ծնուել, բայց Աստծոյ` իր մարմնի հետ միանալուց յետոյ ուրանում է նրա միասնութիւնը եւ երկու բնութեան բաժանելով էր ներկայացնում ու այս գաղափարներով առաջնորդւում` այսպէս ասելով. «Չվերացնելով այդ բնութիւնների տարբերութիւնները, այլ երկուսինն էլ ամբողջական ու անջատապէս պահելով»: Իսկ դա չեն ընդունում ո'չ Աստուածաշունչ գիրքը, ո'չ էլ հոգեւոր նշանաւոր վարդապետները, որոնք եղել են` իւրաքանչիւրն իր ժամանակին` սրբացուած ու աստուածախօս, վկայուած Աստծոյ եկեղեցիներից, ամբողջ աշխարհում, որովհետեւ երկուբնութիւնների մէջտեղ բերումով լուծումը համարում էին Եւտիքէսի հայհոյանքը: Նրանք պիտի կիրառէին երանելի հայրերի` Տիրոջ մարմնաւորութեանը վերաբերող ամենապայծառ, ամենահրաշափառ խօսքերը` Աթանաս Աղեքսանդրացունը, Բարսեղ Կեսարացունը, Գրիգոր Նազիանզացունը, Գրիգոր Նէոկեսարացի Սքանչելագործինը, Բարսեղի եղբայր Գրիգոր Նիւսացունը, Պրոկղինը եւ առաջներում եղած ուրիշ վարդապետներինը: Չէ՞ որ նրանք կատարեալ Աստծոյ եւ կատարեալ մարդու երկու բնութիւններից մէկ Աստուած ընդունեցին եւ ի վիճակի են Եւտիքէսի հայհոյանքը հիմնիվեր տապալելու: Իսկ ովքեր առաջնորդւում են նրանով, թէ երկու բնութիւնները միմեանցից բաժանուած են, հակառակ են վերոյիշեալ վարդապետներին, որովհետեւ Քրիստոսին ուրիշ մէկը համարելով, Բանն Աստուած` ուրիշ եւ երկու զաւակներից իւրաքանչիւրի գործն էլ` առանձին, ընկան հայհոյանքի մէջ: Դա ոչ թէ Երրորդութիւն դուրս գալիս], այլ` չորրորդութիւն: Դրանք անփառունակ, չարահաւատ, հրէամիտ Նեստորի տեսակէտով են, որովհետեւ ասում են, թէ Քաղկեդոնի ժողովի առաջնորդների մէջ եղել են Թէոդորետոսը եւ Իբասը` Նեստորի ախտակիցները: Եթէ կամենում էք իմանալ սրա այսպէս լինելը, ապա յայտնի է ճշտութեամբ, որովհետեւ Երուսաղէմի Հոբնաղ անունով եպիսկոպոսը Քաղկեդոնի ժողովում էր. այնտեղից գալով` երուսաղէմացիների գիրքը կազմեց, որը եւ մենք պահել ենք մինչեւ այժմ: Նրանք Քաղկեդոնի ժողովը մերժողներին հերետիկոսներ են անուանում եւ այսպէս են բամբասում, թէ «Աստուած խաչուած» են ասում եւ «անմահ խաչուած», բայց իրենք մեր մասին այսպէս են գրում, թէ ասում են. «Յիսուսն էր, որ չարչարուեց, եւՔրիստոսն էր, որ խաչուեց»: Իսկ նրանց գիրքը մեզ մօտ է գտնւում, ուստի չեն կարող ուրանալ: Դրանից շատերը եւ այս կողմերում շեղուեցին եւ չեն կամենում ասել «Աստուած խաչուած» եւ «անմահ խաչուած»: Չէ՞ որ Անչարչարը չարչարուեց չարչարողով, Անմահը մեռաւ մահկանացուով, այսինքն թէ` անչարչար Բանն Աստուած մեռաւ իր մարմնով: Այդ պատճառով էլ համարձակւում ենք ասել «Աստուած խաչուած», ինչպէս տէրունական խօսքն էլ է պատմում, թէ` «Աստուած այնպէս սիրեց աշխարհը, որ մինչեւ անգամ իր Միածին Որդուն տուեց»: Եւ Պօղոս առաքեալն է ասում. «Եթէ ճանաչած լինէր, ապա փառքի Տիրոջը չէին խաչի», որը Կոստանդնուպոլսի եպիսկոպոս Յովհանը մեկնում է, թէ` «Դեւերն էլ չեն յանդգնում փառքի Տիրոջը սոսկ մարդ համարել»: Դրաձեւով էլ ասում են ճշմարիտ հայրերը` Երուսաղէմ քաղաքում պաշտօնավարած եպիսկոպոս Յովհանը, թէ`«Աստուած Կոյսից ծնուած եւ Աստուած խաչուած», Գրիգոր Նազիանզանցին, թէ` «Աստուած խաչուեց, եւ երկիրը շարժուեց», եւ կրկին մի ուրիշ տեղ էլ, թէ` «Ով Կոյսին աստուածածին չի ընդունում, հեռու է Աստծուց. ով Խաչուածին չի երկրպագում, աստուածասպանների շարքին կդասուի», որովհետեւ ով չի ասում «Աստուած խաչուած», չի էլ ընդունում Աստծուն Կոյսից ծնուած, իսկ Կոյսին` աստուածածին, ինչպէս Նեստորն [էր վարւում], քանի որ Յիսուս Քրիստոսը ուրիշ մէկը չէ, Բանն Աստուած` ուրիշ, այլ` նոյն եւ մէկ Աստուած`ծնուած Կոյսից, իր աստուածութեամբ նոյն անչարչարելին, նոյն անմահն ու նոյն մեռածն իր մարմնով, ինչպէս Աղեքսանդրիայի եպիսկոպոս Աթանասն է ասում. «Դրա համար են մոլորւում նրանք, որոնք ասում են, թէ ուրիշ մէկն է չարչարուածը, եւ ուրիշ ոք` չչարչարուածը. բայց ոչ այլ ոք էր, քան Բանը, որ չարչարուեց ու մահ ընդունեց, բայց նոյն ինքը անչարչարելի եւ անմարմին Բանը,   լինելով մարդկային մարմին, հաւատալով ամէն ինչ լրացրեց»: Սքանչելագործ Գրիգոր Նազիանզացին էլ է ասում. «Նա, որ ասում է, թէ ուրիշ է ախտակրեալը, եւ ուրիշ` ոչ ախտակրեալը, եւ չի ընդունում նոյն անախտակիր Բանն Աստծուն մարմնով ախտակրեալ, ինչպէս որ գրուած է, կնզովուի»:

Եթէ ըստ նրանց խօսքերի` ուրիշ մէկն էՅիսուս Քրիստոսը, եւ ուրիշ մէկը` Բանն Աստուած, եւնրանցից մէկը ախտ ու չարչարանք է կրում` ծնուածԿոյսից, իսկ միւսը, այսինքն` Բանն Աստուած, հրաշքներով փայլում էր, ապա այդպիսով նրանքհեռացնում են նրան աստուածային խորհրդից, ինչպէսոր կայ Լեւոնի տոմարի մէջ, որը Քաղկեդոնի ժողովը ուղղափառ է համարում եւ իր շինութիւնը կառուցում էխարխուլ ու երերուն հիմքի վրայ: Եթէ այդպէս է, [ապա]մեզ համար ինչպէ՞ս աղքատացաւ Մեծատունը. մեզ կասե՞ն նրանք, որոնք բաժանում են մարդը ԲաննԱստծուց, միացածը անջատում բնութիւններիտարբերութեամբ, Քրիստոսին համարում են երկուէութիւն` մէկը միայն մտքով աւելացնելով: «Որովհետեւ Մեծատունը ձեզ համար աղքատացաւ, - ասումէ առաքեալը, - որ դուք նրա աղքատութեամբ մեծանաք»: Այսինքն` անմարմին Բանն Աստուած, յաւիտենութիւնից առաջ ծնուելով Հօրից` էակից ու բնակից Հօրն ուՍուրբ Հոգուն, վերջին ժամանակներում իջաւ ումարմնացաւ սուրբ Մարիամ Կոյսից, ըստ Յովհաննէս աւետարանիչի, թէ` «Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջե: Մարդ դարձաւ ճշմարտապէս, ամէն ինչով մեր նմանութեամբ` առանց մեղքերի. խանձարուրի մէջ փաթաթուելով` դրուեց մսուրում, որ քերովբէների վրայ շրջում էր, մօր գրկում գուրգուրուեց, կաթով սնուցուեց, հասակ առաւ, ճանապարհորդեց` կեանքի բոլոր կրքերով հանդերձ հրեաներից մատնուեց, չարչարուեց, խաչուեց, թաղուեց, յարութիւն առաւանապակութեամբ, որովհետեւ նրա հոգին չթողնուեց դժոխքում, իսկ նրա մարմինն էլ ապականութիւն չտեսաւ, ինչպէս Պետրոս առաքեալն է ասում, որը եւ ԱթանասԱղեքսանդրացին գրում է հաւաստի խօսքում. «Մարմինառաւ այս ապականացուներից, որպէսզի զգեստաւորի անապականութեամբ, մարմին առաւ այս մահկանացուներից, որպէսզի այս մահկանացուներին օժտի անմահութեամբ, ինչպէս եւ այժմ իր մահուան ու յարութեան միջոցով մեզ շնորհեց կեանք ուանապականութիւնե:

Իսկ եթէ ըստ նրանց խօսքերի լինէր, թէԱստուած իրեն` Էին, չազատեց, ծառայի կերպարանքչառաւ, կերպարանքով իբրեւ մարդ հանդէս չեկաւ, ինչպէ՞ս պիտի կատարէր տնօրինութեան բովանդակ խորհուրդը: Չէ՞ որ աստուածային բնութիւնն առանձին չի առաջացել կնոջից ու մտել օրէնքի տակ, աղքատացել մեծութիւնից ու օծում ընդունել, ինչպէս եւ Բարձրեալը մարդկային բնութեամբ առանձին որդի չի ունեցել` յաւիտենական աթոռ գրաւած, այլ [կայ] երկուբնութիւնների անճառ միաւորութիւն, քանի որ երկուսից յետոյ մէկն են ընդունում ճշմարիտ քրիստոնեաները, ինչպէս որ Պրոկղոսն է ասում, թէ` «Նրա վրայ աստուածաբար դրոշմուած է միաւորուածութեան պատմուճանե: Բասիլիոսն էլ էասում Ապողինարին, երբ վերջինս վիճաբանութեամբընդդիմանում է, թէ` «Երկու կատարեալները` Աստուածեւ մարդը, մի կատարելութիւն չեն լինիե: Նա պատասխանում է. «Մարդկանց վերաբերեալ այդպէս անկարելի է, իսկ Աստծոյ նկատմամբ կարելի է [Բարսեղի լուծումով], ինչպէս Կոյսի ծննդաբերելը, ինչպէս ծովիվրայ գնալը, փակ դռներով խտացած եւ մսից ու ոսկրերից կազմուած մարմնի մտնելը, դրանց նման էլ սա է կարելի Աստծուն»: Եւ այսպէս Աստուածաշունչը ցոյց է տալիս մեր նոյն Տէր Աստծոյ աստուածավայելուչ մարդկային կողմերը, որոնք Հայրը ժառանգ դարձրեց կամեցողութեան պատճառով եւ Անդրանիկին բերեց աշխարհ` բազմաթիւ եղբայրների մէջ: Նա ցոյց է տրւում յաւիտեան ստեղծող, որը Հօր փառքի արտափայլումն ու էութեան նկարագիրն է: Հէնց նոյնն էլ ծառայի կերպարանքով է երեւացել, մարդկանց նմանութեամբ եղել: Յիսուս Քրիստոսը յափշտակութիւն չհամարեցԱստծուն հաւասար լինելը` վերջին ժամանակներում Կոյսից ծնուելով, իսկ սկզբում Հօր հետ աշխարհի ստեղծիչ լինելով, ինչպէս Պօղոսն էլ ասում է. «Բայց մէկ է Աստուած Հայրը, որից ամէն ինչ է, մենք էլ նրանով ենք, մէկ է Տէր Յիսուս Քրիստոսը, որով` ամէն ինչն է, մենք եւս` նրանով»:

Նա, աստուածային յատկանիշներովդիմանալով, քաղցում էր, բայց ինքը կերակրում էր բազմահազար ժողովուրդների: Նա ծարաւած էր, բայց հէնց ինքն էլ` ծարաւիների ծարաւը յագեցնող: Նամարդկային բաներ էր խօսում, նոյն ինքն էլաստուածավայել բաներ ասում աշակերտներին. «Իմ Հայրը ինձանից մեծ է»: Նոյն ինքը յափշտակութիւնչհամարեց Աստծուն հաւասար լինել: Նա խաչուելուժամանակ աղաչում է Հայր Աստծուն. «Եթէ հնար կայ. թողինձանից անցնի այս բաժակը»: Նոյն ինքը կամովին այն ժամին գալով ասում է. «Ես իմ անձով գնում եմ իմ անձը եւ իրաւունք ունեմ կրկին ստանալու այնե: Պիղատոսիառաջ դատուած, հրեշտակներից սպասաւորուած, փայտի վրայ մեխուած եւ Հօր աջ կողմում երկնքում բազմած, գերեզմանում թաղուած, դժոխքն աւերած, մեռելներից յարութիւն առած եւ դէպի վեր` երկինք գնացած, որտեղ առաջինն էր` ըստ նոյն Տիրոջ խօսքի, որի մասին Պօղոսն էլ ասում է. «Նա, որ իջաւ, նոյնն է, եւ նա, որ ելաւ բոլորից վեր, գալիս է դատելու կենդանիներին ումեռածներին»:

Սա բոլորի Աստուածն է, յաւիտենական Թագաւորը` յաւիտեան երկրպագուած Հօր եւ Հոգու հետ: Այդ պատճառով եւ առաջներում եղած ճշմարիտ վարդապետներ Դիոնիսիոսը, Պիղատոսը եւ Յուլիոսը`Հռոմի եպիսկոպոսները, Դիոնիսիոսը, Պետրոսնահատակը, Թեոփիլիոսը եւ ետիններից` Աթանասը, Կիւրեղը, Գրիգորեանները եւ ուրիշ շատերը երկու բնութիւնները մէկ Աստուած են ընդունել: ԲայցՔաղկեդոնի ժողովում երկու բնութիւնները անջատումով ներկայացրին` այսպէս պատճառաբանելով. «Գոյութիւն ունեցող երկուբնութիւններն էլ ունեն իրենցառանձնայատկութիւններըե: Դա չընդունեցին ձեր գիտուններից ոմանք` աղեքսանդրացիների առաջնորդները, այլեւ յայտարարութեամբ շատ ընդդիմութիւն ցոյց տուին: Եւ հայոց շատ ուսումնականներ, որ Աղեքսանդրիայում եւ այլ քաղաքներում երկար ժամանակ ուսանում էին, այն չընդունեցին ու հաղորդութեամբ չմիաւորուեցին ձեր աշխարհին: Իսկ այժմ աւելի շատ են այսպէս ասում, թէ անխտիր հաղորդութիւն են առնում, որը սաստիկ չարութիւն է, որովհետեւ Տէրն ասում է. «Ես եմ երկնքից իջած հացը, ես եմ կեանքի հացը, եւ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, արիւնս` ճշմարիտ խմելիք: Ով ուտի իմ մարմինը եւ խմի իմ արիւնը, նա իմ մէջ կբնակուի, եւ ես` նրա մէջ: Եւ ով ուտի այս հացը, կապրի յաւիտեան»: Պօղոսն էլ շատ երկիւղով զգուշացնում է. «Թող քննի մարդը իր անձը, - ասում է, -եւ յետոյ այն հացից ուտի ու այն բաժակից խմի, որովհետեւ ով անարժան կերպով է ուտում ու խմում, իբրեւ իր անձի դատապարտում է ուտում ու խմում, քանի որ չի տարբերում Քրիստոսի մարմինը»:

Եւ առաւել սոսկալի է, եթէ անարժանութեամբ հաղորդուածները պարտական լինենՏիրոջ մարմնին, որը հաստատապէս ճշտեցընդհանրական կանոնը` ժամանակների չափ սահմանելով, իւրաքանչիւրին առանձին իր յանցանքների համար, որոնց մէջ խիստ ամուր զղջումով մեղքերից մաքրուածները արժանանում են հաղորդութեան: Իսկայժմ նրանք հանդէս են գալիս Տիրոջ հրամանը մի կողմ նետած եւ, ուղղագոյն կանոնները անտեսելով, ստէպ-ստէպ մեղանչում են ու մարմնի լուացումներով անարժանները անմիջապէս հաղորդութեան են գալիս, որոնց Տէրը մերժում է` Աւետարանում ասելով փարիսեցիներին. «Բաժակի եւ ափսէի արտաքինը լուանում էք, բայց ձեր ներքինը լի է պղծութեամբե: Եւ Պօղոսը ստէպ-ստէպ հրեաների մկրտութիւնը մարմնի արդարութիւն է կոչում, որ ուղղութիւնների ժամանակից առաջ էին: Այն պաշտօնեաները ուրիշ հայհոյական խօսքերով եւս շատ տկար դատողութիւններեն անում [մեղադրելով, որ ընդունում ենք], թէ` «Տիրոջմարմինն ու արիւնը մեղքերի քաւութեան համար են»: Գեղեցիկ է, եթէ այդպէս է, եւ ոչ թէ անարժանութիւն: Եւառաքեալն ու համապատասխան կանոնները սուտ են դուրս բերւում, որ ասում են, թէ անարժան են մեղանչածներնու չզղջացածները եւ համարձակ վայելում են թէ' Տիրոջ մարմինն ու արիւնը եւ թէ' դեւերի սեղանից ճաշակում: Իսկ ոչ ոք թող չխաբուի, որ Տիրոջմարմինն ու արիւնը իսկապէս մեղքերի քաւութեան համար են, բայց զղջացածների ու մեղքերից հեռացածների եւ ոչ թէ մեղքերի մէջ միշտ թաթախուածների համար, որովհետեւ Տէրն սպառնում է այնպիսիներին, թէ վրիժառու կլինի սաստիկ տանջանքներով` մեծ դատաստանի օրը: Չենք պարծենում, թէ մենք սուրբ ենք, բայց առանց խտրութեան հաղորդութեան չենք դիմում, այլ վախենալով մեծ երկիւղով առանձնանում ենք: Իսկ Եւտիքէսին եւ իր նմաններին` առաջին ու վերջին հերձուածողներին, նզովել ու նզովել ենք, այն ժողովն էլ, որ [աստուածային] բնութիւնները բաժանուած է ներկայացնում եւ թոյլ չի տալիս ասել «Աստուած խաչուած», ինչպէս բիւզանդացիներից շատերը, որոնցից ոմանք հէնց մեր կողմից շեղուեցին, չենք կարող ընդունել, ոչ էլ հաղորդուել նրանց հետ, որոնք նսեմացնում են Քրիստոսի մարմինն ու արիւնը, քանի որայդպիսի սովորութիւն չունենք»: