Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  ԼԲ
ՍՈՒՐԲ ՄԵԹՈԴԻՈՍԻ` ՊԱՏԱՐԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԵՒ ՆԱՀԱՏԱԿԻ ԵՐԱԶԸ` ԱՆՑԵԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ ԵՒ ԳԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ` ԱՍՏՈՒԱԾԱՇՆՉԻ ՔԱՂՈՒԱԾՔՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՐՁ, ՈՐ ԹԱՐԳՄԱՆԵԼ Է ՍԻՒՆԵԱՑ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԷՐ-ՍՏԵՓԱՆՈՍԸ

  Վերջին դարում արմատախիլ կլինի պարսից թագաւորութիւնը: Իսմայէլի զօրքը կելնի Եթրիբի անապատից եւ կտիրի Գաբաւոնին: Այն ժամանակ կկատարուի Եզեկիէլ մարգարէի ասածը. «Կանչեց անապատի գազանները ու երկնքի թռչունները եւ ասաց նրանց. «Հաւաքուեցէ'ք, եկէ'ք, որովհետեւ մեծ սպանդ է լինելու ձեզ համար: Կերէ'ք, կերէ'ք հզօրների մարմինները եւ խմեցէ'ք հսկաների արիւնը»: Իսմայէլի որդիների կողմից յունական զօրավարները կընկնեն Գաբէթի այս Գաբաւոնում, ինչպէս որ նրանք սպանեցին եբրայեցի ու պարսիկ զօրավարներին: Քանի որ [նրանց]զայրոյթով ու բարկութեամբ կուղարկի երկիր մարդկանց, անասունների, անտառի գազանների, տնկիների եւ առհասարակ բոլոր պտղաբեր տեսակներիվրայ: Եւ նրանց գալուստն անողորմ պատիժ կլինի: Նրանց առաջից կընթանան չորս տեսակի աղէտներ` կործանում, ասպատակութիւն, ապականութիւն ուաւերում: Մովսէսն իսրայէլացիներին ասաց. «Աստուած ձեզ Աւետեաց երկիրը ժառանգելու է տանում ոչ թէ նրա համար, որ ձեզ սիրում է, այլ նրա բնակիչների անօրինութեան պատճառով»: Այսպէս էլ Տէր ԱստուածԻսմայէլի որդիներին ոչ թէ սիրելուց է զօրութիւն տալիս` աւերելու քրիստոնեաների երկրները, այլ եղող անօրինութեան պատճառով: Եւ նրանց ուրիշ այսպիսի վտանգ ոչ եղել է, ոչ էլ երբեւէ կլինի: Չէ՞ որտղամարդիկ հագնում էին անառակների հագուստները եւ իրենց զարդարում պոռնիկ կանանց նման: Այսպէս էլկանայք կանգնում էին քաղաքների փողոցներում ու հրապարակներում դէմ-յանդիման եւ բնական պահանջները փոխարինում անբնականներով, ինչպէս աստուածային առաքեալն է ասում: Մի կնոջ մօտ միաժամանակ մտնում էին հայր ու որդի եւ բոլոր եղբայրներն ու ազգականները առհասարակ: Այդ պատճառով էլ իմաստուն Պօղոսը, նախքան այդ ժամանակները աղաղակ բարձրացնելով, ասել էր. «Դրահամար նրանց մատնեց անարգ ախտերի` գործելու անվայել բաներ, որովհետեւ նրանց էգերը փոխանակեցին բնական պահանջները: Նոյնպէս եւ արուները, թողնելով իգականի բնական պէտքերը, ցանկութեամբ բորբոքուեցին միմեանց նկատմամբ. արուներն արուների հետ էին խառնակւում: Պէտք էր, որ իրենց մոլորութեան [հատուցումը] իրենց վրայ ընդունէին»:

Այսպիսով, սրա համար Աստուած նրանցբարբարոսների ձեռքը մատնեց, որոնք պիտի ընկնեն մեղքերի ու գարշանքի մէջ, նրանց կանայք էլ պիտիպղծուեն պիղծերից: Եւ նրանց այդ վիճակի մէջ պիտիգցեն Իսմայէլի որդիները: Պարսիկները պիտի ենթարկուեն բնաջնջման: Սրով պիտի ընկնի Կապադովկիան, պիտի քարուքանդ լինի ու հիմնովինգերեվարուի: Սիցիլիան պիտի անապատ դառնայ, եւ նրա բնակիչները պիտի գերեվարուեն ու սպանուեն: Յուդան պիտի աւերուի ու գերուի: Բիւզանդացիները փախուստի պիտի դիմեն, կղզիները պիտի կործանուեն, իսկ բնակիչները` սրով ու գերութեամբ կորչեն: Հայերըպիտի փախչեն ու գերութեան տարուեն: Եգիպտոսը, Արեւելքը եւ Ասորիքը լծի ու նեղութեան տակ պիտի ընկնեն. նրանց անխնայաբար պիտի ծառայեցնեն. նրանց անձերից հարկ պիտի պահանջեն կարողութիւնից աւելի. տանջանքների ու նեղութեան մէջ կգտնուեն` աւելի, քանգերութեան մէջ եղողները: Եւ Աւետեաց երկիրը երկնքի չորս հողմերի միջոցով պիտի լցուի մարդկանցով` մորեխի բազմութեան նման: Ապականութիւն եւ սով պիտիլինի այնտեղ: Նրանց սատակիչների սրտերը պիտի ոգեւորուեն, եւ նրանք ամբարտաւանութեամբ արժանաւորներից պիտի վեր դասուեն մինչեւ իրենց համար սահմանուած ժամանակը: Նրանք պիտի տիրեն մինչեւ հիւսիսի վերջին սահմանները, մինչեւ արեւմուտք. նրանց լծի տակ պիտի լինեն բոլորը` մարդ, անասուն, թռչուն, ծովի ջրերը` հնազանդուելով նրանց: Բնակիչներից դատարկուած անապատները գերութեան մէջ եղողներից առաւել չափով պիտի գտնուեն նեղ վիճակում: Պիտի սեփականեն լեռները, ծովի ձկները, անտառի փայտը եւ երկրի հողը: Ե'ւ անպտուղ քարերը, ե'ւ երկրագործների քրտնաթոր աշխատանքի վաստակը, ե'ւ բոլոր շտեմարանները նրանցը պիտի լինեն: Նրանք բարկացած սրտով [հարկ] պիտի պահանջեն մեռածներից`կենդանիներին հաւասար, որբերին ու այրիներին չպիտի ողորմեն. տնանկին եւ աղքատին պիտի անարգեն, բոլործերերին խռովեցնեն եւ չպիտի խղճան տնանկներին: Անզգայօրէն պիտի հայհոյեն ու ծաղրեն նրանց, որոնքփայլում են իմաստութեամբ: Եւ ամէնքը դա լռութեամբ պիտի ընդունեն որպէս չարաչար օրէնք ու չպիտիկարողանան յանդիմանել կամ որեւէ բան ասել, այլ ահից պիտի զարհուրած լինեն: Ոչ ոք չի լինի, որ կարողանայ այլափոխել կամ պարսաւել նրանց ասածները: Ծովից մինչեւ ծով, արեւելքից մինչեւ արեւմուտք, հիւսիսից մինչեւ անապատը պիտի լինի նրանց ճանապարհը: Եւայդ ճանապարհը պիտի կոչուի անձկութիւն: Նրանով պիտի ընթանան ծերերն ու պառաւները, տնանկներն ու մեծամեծները, քաղցածներն ու ծարաւիները եւ կապուածները` երանի տալով մեռածներին, քանի որ սա առաքեալի ասած ապստամբութեան պատիժն է: «Որովհետեւ, - ասում է նա, - եթէ նախ չգայ ապստամբութիւնը, եւ յայտնուի անօրէն մարդը` կորստեան որդին»: Այսպիսով ապստամբութեան է յորդորում: Եւ քանի որ Աստուած վայրի էշ կոչեց Իսմայէլին, այդ պատճառով էլ անապատի իշավայրիներն ու այծեամները եւ բոլոր տեսակի գազանները պիտի ձեռնասուն դառնան ու ընտանեցու են: Մարդիկ պիտի սովեն, ապականուեն ու հալածուեն: Գազանները պիտի սատկեն: Անտառի բոլոր ծառերը պիտի կտրատուեն: Լեռների գեղեցկութիւնը պիտի խաթարուի: Քաղաքները պիտի աւերուեն, ու նրանց սահմանները անկոխ պիտի մնան, որովհետեւ մարդիկ պիտի պակասեն: Հողը պիտի պղծուի արեամբ ու դադարեցնի իր պտղաբերութիւնը, որովհետեւ այն բռնութեամբ գրաւածները մարդիկ չեն, այլ` բարբարոս ու անապատականներ, որ պիտի գան անապատացնելու: Ապականուածները պիտի ուղարկուեն ապականելու. իրենց սրի ծայրով պիտի հարուածեն յղիներին, մայրերի գրկից պիտի խլեն մանուկներին ու գետնով տան, որոնք գազանների կերակուր պիտի դառնան: Քահանաներին էլ ներսում, սրբութիւնների մէջ պիտի սպանեն ու պիտի պառկեն նրանց կանանց հետ` սուրբ տան մէջ, որտեղ աստուածային պատարագ էր մատուցւում: Սուրբ սպասաւորութեան պատմուճանը պիտի հագնեն նրանց կանայք, որդիներն ու դուստրերը եւ այն պիտի գցեն իրենց երիվարների վրայ: Իրենց գրաստները պիտի կապեն սրբերի հանգստարաններում: Պիտի լինենսպանողներ ու ապականիչներ` որպէս քրիստոնեաների ցեղի փորձիչ հուր, որովհետեւ սրբազան առաքեալնասում է. «Ո'չ բոլորն են իսրայէլացի, որոնք Իսրայէլից են»: Ուրեմն եւ ոչ բոլորն են քրիստոնեաներ, ինչպէս Գիրքն է ասում. իսրայէլացիներից եօթ հազարը փրկուեցին, որոնք չխոնարհուեցին Բահաղին, եւ ամբողջ Իսրայէլը փրկուեց նրանց ձեռքով: Այսպէս եւ ապստամբութեան եւԻսմայէլի որդիների պատժի ժամանակ սակաւ կգտնուեն իսկական քրիստոնեաներ, ինչպէս որ հէնց ինքը` մեր Փրկիչն է ասել սուրբ Աւետարանում. «Մարդու որդինգալով` արդեօք երկրում հաւատք կգտնի՞ե: Այն ժամանակ Հոգին կպակասի, եւ շատերը կուրանան ճշմարտութիւնը, կենարար խաչն ու սուրբ խորհուրդը եւ առանց բռնութիւնների ու չարչարանքներիկուրանան Քրիստոսին եւ կգնան ապստամբների ետեւից: Չէ՞ որ աւելի վաղ աստուածային առաքեալը քարոզելով ասել է, թէ` «Վերջին ժամանակներում մարդիկ պիտի ապստամբուեն հաւատքի դէմ` յարելով մոլոր հոգի ունեցողներին, դիւական ուսմունքներին, ստախօսների կեղծաւորութեանը` խաբելով իրենց խղճմտանքը»: Դարձեալ նոյն ինքն է ասել. «Վերջին օրերում պիտիգան չար ժամանակներ, որովհետեւ մարդիկ կդառնան եսասէր, փողամոլ, պարծենկոտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհք, անմաքուր, անմիտ, անողորմ, մատնիչ, յանդուգն, ցոփ, գոռոզ, անբարեսէր, որոնք արտաքուստ աստուածապաշտի կերպարանք կընդունեն, բայց ըստ էութեան Աստծուն կուրանան»: Եւ հաւատով բոլոր տկարները այն պատժի մէջ կյայտնուեն ու իրենք իրենց յօժարակամ կբաժանեն սուրբ եկեղեցիներից: Նոյն ժամանակը նրանց մոլորութեան մղեց, որովհետեւ ցածրասիրտներն ու հնազանդները, իսկական քրիստոնեաներն ու Թորգոմեան սերնդի ազատները, իմաստուն ու ընտիր մարդիկ այն ժամանակ ճշմարտութիւնը չորոնեցին, այլ նրանց փոխարէն փնտրեցին եսասէրները, փողամոլները, հայհոյողները, ամբարտաւանները, յափշտակիչները, յարբեցողները, պոռնիկները, շնացողները, անողորմները, գողերը, ապստամբները, անխիղճները, բանսարկուները, ցոփերը, գոռոզները մատնիչները, պարծենկոտները, ցանկասէրները, ստրկամիտները, որոնք, բարեպաշտի տեսք ունենալով, էապէս հրաժարուած են բարեպաշտութիւնից: Այսպիսիները պիտի լինեն այն օրերի սպասաւորներ եւ ուրախութեամբ պիտի կատարեն այն ամէնը, ինչ որ հրամայուի իրենց: Եւ երկիւղած աստուածապաշտը նրանց մօտ ոչինչ պիտի համարուի:

Իսմայէլի որդիների պատժի ժամանակմարդիկ հոգեկան անյուսալի պահանջմունքների մէջ կընկնեն: Կվերանայ քահանաների պատիւը, կպակասի Աստծոյ տան արարողութիւնը, կլռեն եկեղեցու բոլոր պատարագները, եւ քահանաները ժողովրդի նման կդառնան: Եւ երբ նրանց դաժան ժամանակը վրայ հասնի, կբազմանայ մարդու ու անասունի նեղութիւնը. մարդիկ կապականուեն ու կթափուեն գետին, եւ նրանց համարկաւելանայ մի ուրիշ հարուած եւս` երեկոյեան կքնի մարդը եւ առաւօտեան վեր կենալով` իր դռանը կգտնի ոսկու եւ արծաթի հարկահանին: Կնուազի ոսկու ուարծաթի ամբողջ առեւտուրը: Մարդիկ կվաճառեն իրենց բոլոր պէտքական բաները: Այդ ժամանակ նրանք կվաճառեն իրենց զաւակներին: Արդ, ասում են, Աստուած ի՞նչ պատճառով պիտի անտեսի հաւատացեալների նեղութիւնը կրելը: Չէ՞ որհաւատացեալներն ու անհաւատները պիտի երեւան, եւ որոմը պիտի զատուի ցորենից, որովհետեւ այն ժամանակը փորձիչ հուր է, եւ Աստուած ներողամտաբար թողնում է, որ ընտրեալները երեւան: Ըստ այդմ ասում է. «Երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն, չարչարեն եւ ձեր մասին ասեն ամէն չար ու սուտ բաներ իմ պատճառով, ցնծացէ'ք եւ ուրա'խ եղէք, որովհետեւ ձեր վարձը շատ է երկնքում»: Իսկ Իսմայէլի որդիների [բերած] վերջին նեղութեան ժամանակ, երբ մարդիկ վտանգուեն ունրանցից փրկուելու յոյս չունենան, նրանց վրայյանկարծակի զայրոյթով կյարձակուի յունաց, այսինքն` Բիւզանդիայի թագաւորը, ինչպէս քնից արթնացած մարդ, որին մարդիկ համարում էին մեռած ու ոչ պիտանի: Սա նրանց դէմ կելնի Եթովպական ծովից եւ սրածութիւն ու աւերածութիւն կգործի մինչեւ Եթրիբ` նրանց երկիրը: Կգերի նրանց կանանց ու մանուկներին: Թագաւորի զինուորները սրով կմտնեն նրանց երկրի բնակիչների մէջ, կկոտորեն եւ նրանց վրայ ահ ու սարսափ կտարածեն: Նրանց բոլոր բանակները կյանձնուեն Բիւզանդիայի թագաւորի ձեռքը: Թագաւորի լուծը կընկնի նրանց վրայ` եօթնապատիկ աւելի, քան իրենցն էր նրանց վրայ: Նրանցկվիճակուեն նեղութիւն, քաղց, ծարաւ, չարչարանք: Եւ իրենք ծառայ կդառնան: Նրանց կանայք ու զաւակները կծառայեն նրանց, որոնք իրենց ծառայեցրել էին: Նրանց ծառայելը կլինի հարիւրապատիկ աւելի դաժան եւ տանջալից. ու կխաղաղուի երկիրը` նրանց կողմից աւերուած լինելով: Եւ իւրաքանչիւր ոք կգնայ իրերկիրը, իր բնակատեղը` Հայաստան, Կիլիկիա, Սիրիա, Աֆրիկա, Գաղստիա, Սիցիլիա, իսկ մնացածները գերութիւնից իրենց աշխարհը չեն տարուի, այլ երկրի վրայ կբազմանան մորեխի պէս: Արաբիան կաւերուի, իսկ առափնեայ վայրերը կխաղաղուեն: Բիւզանդիայի թագաւորի բարկութիւնն ու զայրոյթը կբորբոքուի մեր տէր Յիսուս Քրիստոսի ուրացողների նկատմամբ:

Եւ մեծ խաղաղութիւն պիտի լինի, որպիսին ոչ եղել է, ոչ էլ կլինի: Յետոյ վերջում ուրախութիւն պիտի լինի երկրում: Քաղաքներ կկառուցեն, քահանաներին վտանգից կազատեն, եւ այն ժամանակ մարդիկ իրենց նեղութիւններից հանգիստ կառնեն: Սակայն խաղաղութիւնն է, որը ակնարկել է աստուածային առաքեալը, թէ` «Երբ ասեն խաղաղութիւն, շէնութիւն եւուրախութիւն, այն ժամանակ յանկարծակի վրայ կհասնի նրանց ոչնչացումը»: Այլեւ Տէրը Աւետարաններում ասում է. «Ինչպէս որ Նոյի օրերում էին մարդիկուտում-խմում, կին առնում ու աղջիկ մարդու տալիս, այնպէս էլ կլինի ետին օրը»: Եւ այդ խաղաղութեան ժամանակ մարդիկ ուրախութեամբ կնստեն ուտել-խմելու, ցնծալու եւ զուարճանալու. շինութիւններ կկառուցեն, որ երկիւղ ու հոգս չունենան:

Այն ժամանակ, ըստ Եզեկիէլի մարգարէութեան մէջ ասուած այն խօսքերի, թէ վերջին օրերին, այս աշխարհի վախճանի ժամանակ, Գոգը եւՄագոգը պիտի մտնեն Իսրայէլի երկիրը, կբացուեն հիւսիսի դռները, եւ դուրս կելնեն Ալեքսանդրիկողմից հիւսիսի կողմերում արգելափակուած ժողովուրդների ուժերը` գոգ եւ մագոգ, անիգ եւ ագիգ, աքիազ, դիփոր, փորինացիներ, աղրէնացիներ, հոներ, փարզիացիներ, դեկղիմացիներ, սարմատներ, թեթղէացիներ, զարմէտացիներ, կաքոնացիներ, ամազարդներ, գարմադատցի մարդակերներ, թարփացիներ, ալաններ, փասկղինկացիներ, արգնէացիներ, սատարէացիներ: Սրանք քսաներկու թագաւորութիւններեն, որոնք արգելափակուած են Ալեքսանդրի կանգնեցրածդարպասների ետեւում: Մարդիկ կտեսնեն ու կզարհուրեն, կփախչեն ու կթաքնուեն լեռներում, քարանձաւներում ու գերեզմանոցներում. շատերն էլ կմեռնեն, եւ ոչ ոք չի լինի, որ կարողանայ նրանց թաղել: Չէ՞ որ հիւսիսի կողմից եկող այդժողովուրդները ուտում են գազանների մարմինները, խմում արիւնը. այդպէս ուտում են բոլոր պիղծ կարիճներն ու սողունները, մեռածների դիակները, կանանց վիժուածքները: Նրանք կմորթեն մանուկներինեւ ուտել կտան իրենց մայրերին:

Կապականեն երկիրը, եւ ոչ ոք չի լինի, որ կարողանայ նրանց դէմն առնել: Եօթ ու կէս տարուց յետոյ նրանք կհասնեն Հոպպէ քաղաքը: Տէրը կուղարկի իր զօրավարին ու նրանց կկոտորի մէկ վայրկեանում: Այնուհետեւկգայ յունաց թագաւորը եւ կբնակուի Երուսաղէմում եօթ ու [սրա] կէս տարի, որը եւ լինում է տասն ու կէս տարի: Տասն ու կէս տարին լրանալիս երեւան կգայ դժոխքի ծնունդը, որը կծնուի Քորազինում, կսնուի Բեթսայիդայում եւ կթագաւորի Կափառնաումում: Եւ կուրախանայ Քորազինը, քանի որ իր մէջ է ծնուել, կուրախանայ Բեթսայիդան, որովհետեւ այնտեղ է սնուել, Կափառնաումն էլ, որովհետեւ այնտեղ է թագաւորել: Այս պատճառով էլ Տէրը Աւետարաններում եռակի վայ է տալիս` ասելով. «Վա~յ քեզ, Քորազին, վա~յ քեզ, Բեթասայիդա… եւ դու, Կափառնաում, որ մինչեւ երկինք բարձրացար, մինչեւ դժոխք պիտի իջնեսե:

Եւ երբ երեւայ կորստեան որդին, յունաց թագաւորը կբարձրանայ լեռան գագաթի այն տեղը, որտեղ կանգնեցուեց խաչի կենարար փայտը, որի վրայ մեխուեց մեր Տէր Աստուածը եւ մեզ համար ընդունեց կամաւոր մահը: Թագաւորը կվերցնի իր թագն ու կդնի խաչի վրայեւ ձեռքերը երկինք կտարածի: Իր թագաւորութիւնը կյանձնի Աստծոյ եւ Հօր ձեռքը. խաչը թագով հանդերձ երկինք կբարձրանայ. քանի որ առհասարակ բոլորի փրկութեան համար [Տէրը] մեխուեց խաչի վրայ, նրա գալստեան ժամանակ նախ եւ առաջ այն պիտի երեւայ` ի յանդիմանութիւն անհաւատների: Եւ յունաց թագաւորը իր հոգին կաւանդի, ու այն ժամանակ կխափանուենիշխանութիւնները եւ պետութիւնները, կկատարուի Դաւթի այն մարգարէութիւնը, որ ասում է. «Լեռները թող ցնծան Տիրոջ առաջ, որովհետեւ Նա է գալիս եւ գալիս է դատելու երկիրը»: Իսկ կորստեան որդին Դանցեղից է. ըստ Յակոբ նահապետի մարգարէութեան` դարանակալ օձ է` նստած ճանապարհի վրայ, սպասում էխայթելու երիվարի գարշապարը եւ վայր գցելու հեծեալին` նրան թողնելով Տիրոջ փրկութեանը: Այդպիսով, հեծեալը ճշմարտութիւնը եւ արդարների արքայութիւնն է, իսկ գարշապարը սրբերն են. ժամանակին հեծած ճշմարիտ հաւատքի երիվարը, պիտի խայթուեն այն օձի` կորստեան որդու կողմից, վերջին օրը: [Նա] ցնորքներով, սուտ, անզօր ու ամբարտաւանական հրաշքներով [պիտի գործի], որովհետեւ [իբր թէ] կոյրերը պիտի տեսնեն, կաղերը` վազեն, խուլերը` լսեն, դիւահարները` բուժուեն. արեգակը պիտի խաւարի փոխուի, լուսինը` արեան: Իր այս սուտ հրաշքներով ու ցնորքներով պիտի մոլորեցնի հաւատացեալներին ու ընտրեալներին: Ինչպէս որ Յակոբ հայրապետը մտքի աչքով տեսաւ այս գալիք նեղութիւնը, որ լինելու էր երկրի վրայ, եւ մարդկանց տանջանքը սպանիչ օձից` կորստեան որդուց, նկատի ունենալով օձիարածները` մարդկութեան անունից ասաց. «Կսպասենք քո փրկութեանը, Տէ'ր»: Իսկ Տէրն էլ աւելի առաջ ասել էր, որ եթէ որեւէ հնար լինի, նա կմոլորեցնի նաեւ ընտրեալներին, որովհետեւ պիտի մտնի Երուսաղէմ, նստի Աստծոյ տաճարում` Աստծուն հաւասար մարդու տեսքով մարմնաւորուած տղամարդու սերմից, Դան ցեղի կնոջ արգանդում` Յուդա Իսկարիովտացին, որը եւ հէնց մատնեց Տիրոջը: Նա հէնց Դան ցեղից էր:

Իսկ երբ կորստեան որդուանօրինութիւնները շատանան, Աստուած չի կարողանտեսել կորուստը մարդկային սերնդի, որին գնել էր իր արեամբ. շտապ կուղարկի իր մտերիմ ծառաներին` Ենովքին ու Եղիային` հակառակորդին յանդիմանելու համար, որոնք բոլոր ժողովուրդների առաջ կդատապարտեն նրա ստախօս ու խաբեբայ լինելը եւ կասեն, որ նա եկել է շատերին մոլորեցնելու ու կորստեան մատնելու նպատակով: Ժողովուրդները նրանտեսնելով` կպախարակեն նրա մոլորութիւնը, կթողնենու կփախչեն նրանից եւ կյարեն այն սրբերին: Իսկ նա, իրեն տեսնելով խիստ խայտառակուած ու բոլորից արհամարհուած, բարկութեամբ եւ ցասումով կբորբոքուի ու կսպանի Աստծոյ սրբերին: Այն ժամանակ կերեւայ Աստծոյ Որդու երկնքից գալու հրաշքը, եւ նակգայ երկնքի ամպերի վրայով, երկնային փառքով, իր հրեշտակապետներով ու հրեշտակներով, կոչնչացնի չարին` հոգով, իր բերանով: Եւ այստեղ [պատշաճում է] առաքելական պարզ ու հասկանալի խօսքը, թէ այն ժամանակ արդարները կփայլեն լուսատուների նման, իսկ ամբարիշտները դժոխք կգնան ու կորստեան կմատնուեն յաւիտենապէս: