Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԽԶ
ՏԷՐ-ԳԷՈՐԳ ՔԱՀԱՆԱՅԻ ՄԱՍԻՆ, ՈՐԸ ՍԻՒՆԵԱՑ ԻՇԽԱՆԻ ՈՐԴԻ ԷՐ

 

Փիլիպէի որդի Սիւնեաց տէր Վասակիիշխանութեան օրօք Սիսական տոհմից Գէորգ անունով միմանուկ` յոյժ գեղեցիկ տեսքով ու առողջ կազմուածքով, չափահաս դառնալով ամուսնացել էր: Բայց ըստաստուածային երկիւղածութեան` նրան նեղում էրԱւետարանի այն խօսքը, որ ասում է. «Տղամարդը եթէ չիթողնում իր հօրն ու մօրը, կնոջը կամ որդուն եւ չիվերցնում խաչն ու գալիս իմ ետեւից, ինձ արժանի չէե: Երբէք չէր հանգստանում եւ մարմնական փառքի ուցանկութիւնների մէջ հաճոյք չէր զգում: Մաքրութեամբ ու սրբութեամբ հասած լինելովօրինական ամուսնութեան` նա այնուհետեւ մի օրյանկարծակի անյայտանում է իր ապարանքից ուընտանիքից, գաղտնի կերպով գնում է ինչ-որ մի վանք: Հագուստը փոխում է մաշկեղէնով ու մազեղէնով, անծանօթ է մնում` անհանգիստ տքնութեամբ: Ապա մայրը`խորահաւատ տիկին Համամուհին, կինը, եղբայրներն ուծառաները աղմուկ բարձրացրին եւ շրջում էին`որոնելով Գէորգին, բայց չէին գտնում: Կարճժամանակ անց տեղն իմացան. գնացին, բռնութեամբբերեցին իր ապարանքը: Պատառոտելով այծի մազիցպատրաստուած, [ինչպէս եւ մաշկեղէն] կոպիտ հագուստը`հագցրին արքունական, մետաքսէ հայրենական զգեստ: Թէեւ բռնութեամբ պահում էին, բայց նա մերձաւորներիհետ չէր շփւում, այլ Քրիստոսի սիրուց կարծես թմրածու ընդարմացած` լուռ էր մնում, միշտ զբաղուած էրաղօթքով ու ընթերցանութեամբ: Մի օր էլ դարձեալաներեւութացաւ: Եւ հագնելով մազեղէն կոպիտ ուպատառոտուն քուրձերը` գնաց Երիցավանքի մեծառաքինարանը աստուածակիր ու սրբափայլ, մեծկառավարիչ Թէոդորոս քահանայի մօտ, որը չափազանցուրախութեամբ ընդունեց նրան: Իսկ մայրն ու կինը, իմանալով եւ վերցնելով Սիւնեաց ազգակիցիշխաններին, դիմեցին դէպի Երիցավանք, բազում ուզանազան խնդրանքներով ջանացին [վերադարձնել], բայցչկարողացան նրա յամառութիւնը կոտրել: Ապա իմանալովՔրիստոսի հանդէպ ունեցած անխախտելի սէրը` նրանթողեցին իր կամքին ու գնացին: Իսկ նա երկարճգնութիւններից ու խստակրօնկենցաղավարութիւնից յետոյ փափագում էրքահանայական կարգի շնորհի: Այն ժամանակճգնութեամբ փայլում էին Սիւնեաց մեծ եպիսկոպոսՍողոմոնն ու երանելի Մաշտոց Սեւանցին: Եւ քանի որվարդապետներից ու աշխարհականներից ոմանքնախանձում եւ չարակնութեամբ, խիստ խօսքերովկսկծեցնում էին Գէորգին, ուստի Թեոդորոսըվերցնելով նրան` տարաւ տէր-Սողոմոնի մօտ, որը նրանշատ սիրով ընդունեց ու յորդորական խրատովյուսադրեց. առաջարկեց հեռանալ այնտեղից, գնալՄաշտոցի մօտ, կրթուել ու նրանից սովորելառաքինական բոլոր վարուեցողութիւնները: Նա այդպէսէլ արեց: Թեոդորոսի հետ Գէորգը ճանապարհ ընկաւ, գնաց Սեւան եւ երկար ժամանակ բնակուեց այնտեղ: Մաշտոցի մօտ սովորելով ու դաստիարակուելովամենայն բարեկրթութեամբ` վերադարձաւ իր տեղը: Մեռած գտաւ Սողոմոն եպիսկոպոսին, որին յաջորդել էրտէր-Յովհաննէսը: Շնորհաւորական այցի գնաց նրան, որիկողմից արժանացաւ մխիթարական շատ խրատների ույորդորների: Հաստատուելով Երիցավանքում`Թեոդորոսի հետ ճգնողական մեծամեծ գործերովփայլում էր: Ապա որոշ ժամանակ անց կրկին գնաց Սեւան, Մաշտոցի մօտ` տէր-Յովհաննէսի հրամանով, ու նրանից[միջնորդութիւն] խնդրեց իր քահանայանալու համար: Մաշտոցը նրան խնդրանքի գրութեամբ ուղարկեց հայոցկաթողիկոս Գէորգի մօտ` վերջինիս ծանօթացնելով նրագործի բոլոր հանգամանքներին եւ որպէս հայրադիրերաշխաւոր դարձաւ Գէորգի համար: Կաթողիկոսը, տեսնելով Գէորգին եւ կարդալով գրութիւնը, մեծպատուով ընդունեց ու հրամայեց ձեռնադրել նրանքահանայ: Եւ [ձեռնադրելով]` նրան վերադարձրին իրտեղը, ու շատ մարդիկ ուրախացան: Իսկ Մաշտոցը, որպէսերաշխաւոր, հաղորդական թղթ[եր]ով ու հոգեւորխորհուրդ[ներ]ով անդադար զգոյշ էր պահում նրան: Մաշտոցի կաթողիկոսութեան ժամանակ էլ Գէորգըշարունակ նրա հետ էր լինում, մինչեւ նրա վախճանը: Իսկ Մաշտոցի մահից յետոյ գալիս ու բերում է այդերանելու շուրջառը, խոյրակերպ կնգուղը եւ պարեգօտըորպէս նշան Սիւնիքի համար: Ինքն էլ Թեոդորոսի հետհրեշտակակրօն վարքով բնակւում է Երիցավանքում: Այնտեղ էլ վախճանւում է, եւ նրա սրբասուն մարմինըթաղւում է երիցս երանելի սուրբ հայր Երիցակի մօտ, նոյն սրբարանում: Նրանց բարեխօսութեամբ Քրիստոսըթող խնայի այս աթոռին ու նրա հաւատացեալ հօտին: