Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԽԷ
ԲՂԷՆ ԳԱՒԱՌԻ ՆՈՐԱՎԱՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Երանելի սուրբ հայր Գէորգը մի հարազատմանկիկ ունէր` նոյն Սիսական տոհմից` Ստեփանոսանունով, որին մայրական կրծքից կտրելով` մանկուցուսման տուեցին աստուածային ծերերի մօտ: Եւ նա, սովորելով, դաստիարակուելով ամենայնկատարելութեամբ, զարգացաւ ե'ւ ներքնապէս, ե'ւարտաքնապէս, գիտականօրէն ու գործնականօրէն եւՍիւնեաց տէր-Յովհաննէս եպիսկոպոսի կողմիցքահանայութեան աստիճանի կոչուեց: Ապա փափագելովաստուածային մի գործի` կամեցաւ եկեղեցի շինել եւայնտեղ կրօնաւորների միաբանութիւն ուսպասաւորների դասեր հաստատել. չէ՞ որ ովառաջնորդութիւն է ստանում, անընդհատ զօրանում է եւԱստծուն ու հրեշտակներին է երեւում Սիոնում: Ապագնալով Կատարի վանքի հակառակ կողմը` մի շատ գեղեցիկու վայելուչ տեղ է գտնում երկու ձորերի միջեւ հարթ[մակերեսով] մի լեռնաբազկի վրայ եւ Հրահատ իշխանիօժանդակութեամբ եկեղեցի է կառուցում: Աւարտում էայն եւ [աւելացնում] եկեղեցական գաւիթներ, սրահներու կրօնաւորների բնակարաններ: Նաւակատիքի էհրաւիրում Սիւնեաց եպիսկոպոս տէր-Յակոբին: Դասահմանում են միաբանութիւն, շրջակայ բոլոր վայրերնէլ կալուածք [յատկացնում] եկեղեցուն: Վանքի դիմացհիմնում են բորոտանոցներ ու այնտեղ հաւաքելովբազմաթիւ բորոտների` դարմանում էին: Եւ այսպէս ամէնտեսակ յարմարանքներով ու կարգ ու կանոնիհաստատումով վանքը ծաղկեցրեց հայոց երեք հարիւրութսունհինգ թուականին: Ինքը` երանելի, մարդկանցմէջ անհամեմատելի Ստեփանոսն էլ, առաքինաջան վարքովշատ տարիներ ապրելով ու հրեշտակակրօնառաքինութեամբ անմարմիններին մարմնի բերելով եւկեանք [պարգեւելով նրանց], մեռաւ մարմնով եւկենդանի հոգով փոխադրուեց աներեւոյթ կայանը, հրեշտակների շարքը: Այդ երկնաքաղաքացի այրը գնացիր քաղաքապետ Քրիստոսի մօտ հայոց չորս հարիւրտասնինը թուականին, նաւասարդ ամսի 17-ին, հինգշաբթիօրը, սուրբ Հոգեգալուստին: Թաղուեց սուրբ եկեղեցումօտի գերեզմանոցում: Այնուհետեւ Նորավանքիմիաբանութեան առաջնորդութիւնն ստանձնեց նոյնՍտեփանոսի եղբօրորդի Քրիստափորը` այդ սուրբ հօրաշակերտը` ամբողջովին նմանուելով իր ուսուցչին:

Կարճ ժամանակ անց հայր Գէորգի ուՅովհաննէս քահանայի կողմից [այնտեղ] կառուցուեց[նոր] եկեղեցի` շատ գեղեցիկ յօրինուածքով, դռանն էլ`զարմանալի կամարներ` սքանչելի վարդապետներիձեռքով յարմարեցուած մեծ վէմերով ու խարսխաւորսիւներով: