Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԽԸ
ՑՈՒՐԱԲԵՐԴԻ ԱՒԵՐՄԱՆ ԵՒ ՆՐԱ ՎԵՐԱՇԻՆՈՒՄՆ [ԱՐԳԵԼՈՂ] ԱՆԷԾՔԻ ՄԱՍԻՆ

 

Սիւնեաց գահերից իշխան Աշոտի որդիՍմբատի իշխանութեան եւ սուրբ եկեղեցին կառուցողտէր-Յովհաննէսի եպիսկոպոսութեան ժամանակ Տաթեւիսուրբ միաբանութեանը մեծամեծ վշտեր պատճառեցինՑուրաբերդի բնակիչները, որոնք անաստուած, լիրբ ուաւազակ մարդիկ էին: Մի օր էլ գիշերուայ միանսպասելի ժամի գալով` սկսեցին կողոպտել եկեղեցին, արհեստանոցներն ու կրօնաւորների բնակարանները: Որոնեցին եպիսկոպոսին, որ սպանեն, բայց չգտան: Ապածերերից ոմանց սրի քաշեցին, իսկ ուրիշներինփախուստի մատնեցին: Ինչ էլ որ գտան, վերցրին գնացինՑուրաբերդ: Տարան նաեւ մեռոնն արծաթէ սափորով ուքարափից թափեցին: Իսկ երբ լուսացաւ, եպիսկոպոսն [ումնացած միւս կրօնաւորները] եկան, տեսան այդ ամբողջվնասը, վերցրին սուրբ խաչը եւ ուրիշ սրբութիւններ, ահաւոր անէծքներով նզովեցին բերդն ու նրաբնակիչներին: Եւ անմիջապէս երկրաշարժ եղաւ, քարափըճեղքուեց երկու մասի, ու բոլոր շինութիւններըփլուեցին, բնակիչներից շատերն էլ անյայտ կորան: Իսկեպիսկոպոսը չհամաձայնեց իր տեղում բնակուել, այլվերցնելով խաչը, ամբողջ սպասաւորներով ելաւ-գնացօտար աշխարհ:

Այս մասին տեղեկացնում է փառաբանուածիշխան Սմբատը, որը վեր է կենում, ուրիշ ազատներովգնում է եպիսկոպոսի ու սուրբ խաչի ետեւից. բազումթախանձանքով նրանց ետ է բերում իրենց տեղը` Տաթեւիմեծ հայրապետարանը: Իսկ Ցուրաքարի անիծեալբնակիչներին հալածում է, պատժի ու պատուհասիենթարկում եւ առհասարակ ջնջում ու մաքրում է մերաշխարհից: Նրանց բնակատեղին իր սահման[ներ]ովսեփական կալուածք է յատկացնում եկեղեցուն`աւանդելով տէր-Յովհաննէսի միջոցով: Հրամայում էգրել ահաւոր նզովագիր, կնքել ու դնել սուրբեկեղեցում, որ ոչ ոք չյանդգնի վերաշինել այն տեղը: Եւ գրուեց փաստաթուղթը, որն այսպիսին էր. «Ես`Յովհաննէսս, Աստծոյ շնորհիւ Սիւնեաց եպիսկոպոսս, գրեցի այս որոշումն իմ իսկ ձեռքով, Սիւնեաց Սմբատաստուածազօր իշխանի հրամանով, որովհետեւ մեզ վտանգհասաւ Ցուրաբերդ կոչուած քարափի վրայ բնակուած չարու անաստուած աւազակներից, որոնք գիշերովյանկարծակի բազմութեամբ յարձակուեցին խմբուածվանականների վրայ, կողոպտեցին բոլոր շէնքերը, ծերերից ոմանց էլ սպանեցին: Իսկ մենք, այդպիսիաղէտը տեսնելով, սուրբ խաչն առած, հալածական փախանքուրիշ աշխարհ. եւ մեր բոլոր կրօնաւորները ցիրուցանեղան: Ապա աստուածապահ իշխան Սմբատը, այդ մասինտեղեկանալով, եկաւ, մեզ վերադարձրեց այստեղ: Քաջասիրտ ու մեծահաւատ լինելով` առիւծի նմանմռնչաց այն չարերի վրայ ու բոլորին ցրիւ տուեց: Մեծիմաստութեամբ գիտէր, որ այն քարափն անօգուտ է, որեւէ մէկին շահաւէտ չէ, չի էլ նեղում ոչ ոքի` ո'չբաղացիներին եւ ո'չ ուրիշ տեղացիների, այլ միայնտագնապով վշտացնում է մեր եկեղեցուն ու նրաիշխանութեանը, որոնք իր եւ իր նախնիների բազմառատու անչափելի միջոցներով եւ հրաշագործ աշխատանքովծաղկեցրել էր ու ցանկալիօրէն կարգաւորել` ազատեցեւ հանգիստ վիճակի մէջ դրեց սուրբ նշանն ու այսվանքը, մեզ էլ նեղութիւնից անդորրութեան բերեց, այնտեղն էլ յանձնեց մեր ձեռքը: Դրա համար Տէր Աստուածնրան թող հատուցի մարմնական վայելում` երկարժամանակով, խաղաղ իշխումով, զաւակներով ու տոհմով, այլեւ արժանանում յաւիտենական կեանքին ուարքայութեանը` սուրբ թագաւորների հետ:

Դարձեալ` Սիւնեաց նոյն Սմբատ իշխանիհրամանով իմ ձեռքով գրեցի յաւիտենական կտակ, կնքեցի սեփական մատանիովս, դրեցի այս եկեղեցում, որհետագայում ոչ ոք չյանդգնի նոյն ոճիրը գործել: Արդ` եթէ մէկը այս մեր հրամանին հակառակուի եւՑուրը այս սուրբ եկեղեցուց վերցնի կամ ցանկանայայդ սուտ քարափը բերդ համարել, մտածի [վերա]շինել եւեկեղեցու հանդէպ կրկին հալածանք յարուցել, այնպիսին նզովուի ամենակալ Աստծուց, բոլոր սրբերիցու մեզանից եւ չարժանանայ ողորմութեան, այլեւ նրավրայ ցաւագին անէծքներ գան, կոտորուեն նրաորդիները, նրա անունը ջնջուի ժողովրդից, դրանիցյետոյ ինքն անհետանայ պատմութիւնից, սատանայի հետանշէջ կրակից բաժին ստանայ: Իսկ ժամանակի[աշխարհական] իշխանը եթէ հաստատ մնայ այս պայմանին, ինչպէս աստուածասէր այս Սմբատ իշխանը, նրաօրհնութիւնն ու վարձատրութիւնը կստանայ: Բայց եթէմոռանայ եւ անուշադրութեան մատնի, իրենն էլչվայելի ու ենթարկուի այս գրութեան մէջ նշուածբոլոր նզովքներին: Սա եղաւ հայոց երեք հարիւրվաթսունչորս թուականինե:

Սակայն երկար ժամանակներից յետոյ, երբհայրապետանոցը խանգարուել էր, եկեղեցուսեփականութիւնները` ցրիւ եկել, այս տեղը ոմանքվերցրին, վերաշինեցին եւ եկեղեցու նկատմամբմեծամեծ հալածանքներ սկսեցին թագաւոր դարձածՎասակի, Սեւադայի եւ նրանց մայր Շահանդուխտի օրօք: Վանքը կրկին աւերեցին: Տէր-Յակոբ եպիսկոպոսը, որգնացել էր Բաղք, այնտեղից վերադառնում էր, եւշնաբարոները, հսկելով Ցուրի փոսով անցնող նրաճանապարհը, յարձակուեցին վրան ու սպանեցին, որըեւ թաղուած կայ` յիշեցնելով այդ չարագործութիւնը: Եւ մինչեւ այսօր այնտեղ բորոտների, քոսոտների ուայլ հիւանդների բժշկութիւն է կատարւում: Նրանփոխարինում է տէր-Գրիգորը, որը Վասակ թագաւորիցխնդրում է այն տեղը [Ցուրը]` նրանց ցոյց տալովտէր-Յովհաննէսի ձեռքով գրուած առաջին նզովագիրը: Եւ Վասակը նրան տրամադրում է տեղը` պատուէր տալովքարուքանդ անել, հիմնայատակ կործանել ու իսպառջնջել բերդի հետքը: Նա հէնց այդպէս էլ անում է ուերկրորդ կտակ է գրում այսպէս. «Աստծոյ շնորհիւաստուածասէր եւ բարեպաշտ Վասակ թագաւորը, իշխանացիշխան Սեւադան ու նրանց մայր Շահանդուխտը, ըստիրենց քաջահաւատ յոյսի ու երկիւղած բարքի, կամեցանհաստատել այս սուրբ եկեղեցին կառուցող երանելիտէր-Յովհաննէսի վերոգրեալ վճռագիրը եւ սաստիկնզովքներով փակել ներկայ ու հանդերձեալ կեանքըՑուրաքարը [վերա]շինողի համար: Անհաւատներն ուաներկիւղները այն անտես անելով` ձեռնարկել ուվերաշինել էին բերդը` ժամանակաւոր օգտի համար, բայցոչինչ չշահելով` անօրինութեան պատճառովորդնալից կերպով սատկոտեցին, պակասեցին, կորան: Իսկմեր ժամանակ հրամայուեց աւերել, հիմնայատակ անել: Ով այլեւս յանդգնի շինել, նզովուի Հօրից, Որդուց եւՍուրբ Հոգուց. նրա որդիները մուրացիկ դառնան, թափառեն ու իրենց [կեանքի] օրերը չամբողջացնեն: Իսկեթէ մահմեդական աւագութիւն փոխարինի ու ջանայՑուրը յափշտակել կամ բերդաքարափը շինել, Աստծուցանիծուի եւ իր Մահմեդից դատապարտուի. նրա համարհալալը հարամ դառնայ եւ իր կորանից ամօթահար ուսեւերես լինի: Այս կտակը գրուեց իմ` տէր-Գրիգորիսիձեռքով, որը կնքեցի սեփական մատանիովս, Աստծոյկամքովե: