Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԾԱ
ԱՅՆ ԿԱԼՈՒԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՀՈԳԵԲԱԺԻՆ ՏՐՈՒԵՑԻՆ ԵՒ ԱՒԵԼԱՑԱՆ ՏԱԹԵՒԻ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ [ՍԵՓԱԿԱՆՈՒԹԵԱՆ] ՎՐԱՅ` ՏԷՐ-ՅԱԿՈԲ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՄԻՋՈՑՈՎ

 

Պատահեց այնպիսի ժամանակ, երբաստուածապահ ու բարեպաշտ Սմբատ իշխանը` Աշոտիորդին ու Վասակի թոռը, եկաւ Տաթեւի սուրբ աթոռը եւսուրբ խաչի առաջ աղօթելով` կամեցաւ անմահ ուանջնջելի յիշատակ հաստատել իր [ու իր սերնդի] հոգուհամար: Եւ սուրբ եկեղեցուն որպէս ժառանգութիւնհոգեբաժին նուէր տուեց իրենց հայրենի սեփականգիւղը` Կտկոյքը, որը գտնւում է Գեղարքունիքգաւառում: Անխախտ վճռագրով այն [վանքին] յանձնեցՅակոբի միջոցով: Վճռագիրն այսպիսին էր. «Աստծոյկամքով ես` Սմբատ իշխանս, որդիս Աշոտի եւ թոռսՎասակի` Սիւնեաց աստուածապահ տէրերի, ցանկացայԳեղարքունիք գաւառի Կտկոյք գիւղը` իմ հայրենիբաժինը շրջակայ իր բոլոր սահմաններով յանձնելՍիւնեաց եպիսկոպոս տէր-Յակոբին, մեր սուրբ խաչին եւլուսաճեմ, աստուածաբնակ եկեղեցիներին` մերհոգիների համար: Արդ` ոչ մէկը մեզանից, մերզաւակներից կամ էլ որեւէ այլ մարդ իրաւունք չունիիշխելու այս գիւղի վրայ կամ թէ այս տեղը խլելու այսսուրբ խաչից ու սուրբ աթոռից: Իսկ եթէ մէկը հակառակդուրս գայ, դատապարտուած լինի ամենակալ Աստծուց, եւնրա բաժինը Յուդայի ու [Քրիստոսին] խաչողների հետլինի, նա դատի մէջ չյաղթի, իրենը չժառանգի ու իրորդիների հետ ընկնի արտաքին խաւարի մէջ: Այժմտէրերը դուք էք, Սիւնեաց տէր-Յակոբ եպիսկոպոս, եւսուրբ աթոռում հետագայի յաջորդող հայրապետներ, այսուհետեւ ու յաւիտենապէս: Մեր մեղաւոր հոգիներնէլ կյանձնուեն ձեզ ու այդ սուրբ խաչին: Սա հաստատ էԱստծոյ կամքով:

Ես` Սմբատս, իմ ձեռքով գրեցի այսվճռագիրը, կնքեցի սեփական մատանիովս, վրան դրեցինաեւ տէր-Յակոբի տէրունական մատանին, հայոց երեքհարիւր վաթսունինը թուականին:

Ես` Յակոբս, իմ ձեռքով հաստատեցի այսվճռագիրը եւ վկայ եմ Սիւնեաց տէր Աշոտի որդիՍմբատ իշխանի այս հոգեբաժին պարգեւներին, որ տուեցիր սեփական Կտկոյք գիւղը սուրբ եկեղեցուս: Ոչ ոքչհամարձակուի հակառակ կանգնել սրան` այժմ եւ կամգալիք ժամանակներում. իսկ եթէ յանդգնի, նզովուածլինի Աստծուց, բոլոր սրբերից, սուրբ հայրապետներիցու մեր կողմից. դատապարտուած գտնուի Քրիստոսի ահեղդատաստանի առաջ, եւ նրա բաժինը անհաւատների հետլինի` գեհենում: Եւ մեզանից յետոյ այս աթոռումնշանակուածներդ պարտաւոր էք անմոռաց կատարելիշխան Սմբատի յիշատակը ու նրա մեղքերին ներումխնդրել եւ ամէն տարի նրա համար մէկ քառասունք անել:

Այս վճռագիրը գրուեց իմ ձեռքով ուկնքուեց սեփական մատանիովս, Աստծոյ կամքովե:

Դարձեալ` որոշ ժամանակ անց Փիլիպէիշխանը եկաւ այս սուրբ աթոռը, տէր-Յակոբի մօտ: ԱյսՓիլիպէն Վասակի որդին էր, թոռը մեծ Փիլիպէի, որըջուր վաճառեց տէր-Յակոբին: Նա, յիշելով [մարդու]վայրկենական կեանքի ունայնութիւնը, իր համարսահմանում է յիշատակ ու քառասունք եւ մեծ Փիլիպէիկառուցած սուրբ Գրիգոր եկեղեցուն է նուիրում երկուգիւղ Հաբանդ գաւառում` Աղուերծն ու Հուբականխոռը: Ինքն էլ անմահ ու անջնջելի յիշատակիարձանագրութիւն է գրում երեք հարիւր իննսուներկութուականին. այն այսպիսին էր.

«Աստծոյ անունով Սիւնեաց եպիսկոպոս, աստուածապատիւ հոգեւոր առաջնորդ տէր-Յակոբիժամանակներում ես` Սիւնեաց տէր, աստուածապահՓիլիպէի որդի Վասակի որդի իշխան Փիլիպէս, ծանօթացայ ու իմացայ, որ վաղը ամէն մարդ թառամելուէ, ինչպէս խոտը, թօթափելու է մարդու ողջ փառքը խոտիծաղկի նման. եւ սարսափումով տարուբերուեց ու դողացիմ անձը, թէ ինչպէ՞ս փրկուի: Ապա յոյսս դրած այսաստուածաբնակ վանքի վրայ` ընտրեցի այս սուրբ խաչըհոգուս յիշատակի համար եւ լիառատ հաւատով ընծայեցիիմ արդար սեփականութիւնից Հուբականխոռը, որ գնելէի Սակռի որդի Արտաւազդից, եւ միւս գիւղը` Աղուերծը, որ գնել էի խոտանանցիներից` Աբլաշաբի որդիներից եւՎահանիկի որդուց ու եղբօրորդուց, հոգուս փրկութեանու մեղքերիս ներման համար Սիւնեաց եպիսկոպոստէր-Յակոբի միջոցով ընծայեցի սուրբ վանքին, Տաթեւիսուրբ մայր վանքի սուրբ Գրիգոր եկեղեցուն, որըկառուցել էր իմ պապը` իշխան Փիլիպէն, եւ մեր սուրբնշանին: Յանձնեցի իր բոլոր սահմաններով` լեռնով ուդաշտով, հողով ու ջրով, այգիներով ուընկուզենիներով, ջրաղացներով ու ամբողջեկամուտներով: Եւ այսպէս, այսուհետեւ դուքիրաւունք ունէք օգտագործելու եւ վայելելու այդտեղերը, վաճառելու եւ գրաւ դնելու` մինչեւյաւիտեան: Դրանք ազատ են արքունի բոլոր տեսակիհարկերից: Իսկ ով սրան հակառակուի, խափանել կամխանգարել ջանայ. լինի մերոնցից կամ ուրիշաւագներից, նզովուա'ծ լինի Սուրբ Երրորդութիւնիցու բոլոր սրբերից, Յուդայի ու Արիոսի հետ դատուի, երեք սուրբ ժողովների կողմից կապանքներիենթարկուի. եւ եթէ մահմեդական իշխանութեան հասնիու յափշտակել ջանայ, Աստծուց ու իր փեղամբարիցմերժուի եւ բիւր հազար նալլաթ կրի, դատաստանիվերջին օրն էլ իր դատողի առաջ սեւերես լինի: Եւ արդ`խնդրում եմ ձեզանից, ո'վ հայրեր, իմ` Փիլիպէիսյիշատակը կատարել ամէն տարի ու սուրբ Գրիգորեկեղեցում Վարդավառի օրը մէկ քառասունք անելանխափան: Գրեցինք ու կնքեցինք մեր մատանիով, Աստծոյկամքով, հայոց երեք հարիւր իննսուներկութուականինե:

Վանքի դիմաց մի ապստամբանոց տեղ կար, որՏամալեկք էին կոչում: [Նրա բնակիչները] շատ ումեծամեծ նեղութիւններ էին պատճառել վանքին: Տէր-Յովհաննէսը թէեւ բազում անգամ ջանացել էր, բայցչէր կարողացել հալածել նրանց ու տեղը սեփականել: Ապա աստուածապատիւ եւ հոգեւոր տէր Յակոբիժամանակներում մեծ տիկին Սոփիան` Սմբատի կինը, եկաւսուրբ խաչին երկրպագելու: Նա, լսելով այդբնակիչներից վանքի միաբանների ստացածդառնութիւնների ու վշտերի մասին, դրա համար ջանքգործադրեց ու հազիւհազ կարողացաւ այն տեղը ձեռքգցել` գնելով հազար դահեկանով, որը եւ յանձնեցտէր-Յակոբին: Նաեւ նրանցից վերցրեց խաչը: Դրանիցյետոյ միաբանութիւնն ապահով դարձաւ: Տիկինըեպիսկոպոսին առաջարկեց այնտեղ շինել եկեղեցի ուբնակեցնել ճգնակեաց կրօնաւորների, անէծքիգրութիւն գրել, որ այնտեղ այլեւս ոչ մի աշխարհականմարդու չբնակեցնեն: Եւ դա փութաջանօրէն կատարում էերջանիկ եպիսկոպոսը, որը եւ գրում է վճռի այսպիսիյիշատակագրութիւն. «Սա իմ` Սիւնեաց եպիսկոպոստէր-Յակոբիս ձեռքով գրածն է: Բազում ջանքերով ուչարչարանքներով ազատեցի Տամալեկքը, որը շատնեղութիւն էր պատճառել վանքիս, որի համարտէր-Յովհաննէսը ջանացել, բայց չէր կարողացելազատել: Արդ` հնազանդուելով մեր հրամաններին` Սմբատիշխանն ու տիկին Սոփիան գնեցին հազար դահեկանով ուտուեցին սուրբ նշանիս եւ հոգով ու մարմնով իրենք էլմեզ յանձնուեցին: Մենք տեղը վերցրինք, եկեղեցիկառուցեցինք եւ մենարան հիմնեցինք: Արդ` այս տեղը, որ մեր մեծ ջանքերով ենք ազատել, նրասեփականատէրերին դուրս հանել ու մենաստան հիմնել, եթէ մէկը մտածի սեփականատէրերին վերադարձնել կամամուսնացած տղամարդու այստեղ բնակեցնել կամ միծառի ու մի թփի տէր դարձնել, նզովուա'ծ լինիմիասնական Սուրբ Երրորդութիւնից, սուրբհրեշտակներից, երեք հարիւր տասնութ հայրապետներից, սուրբ նշանիցս ու մեզանից` մեռած թէ կենդանիժամանակ: Նրա բաժինը Յուդայի հետ լինի, չարաչարցաւերով իր օրերը չամբողջացնի, գեհենի անշէջ հրիճարակ լինի եւ մեր Քրիստոս Աստծուց ողորմութիւնչստանայե:

Դարձեալ` Գեղարքունիք գաւառում, Սոթքիսահմանում կար մի գիւղ` Վաղաւեր անուամբ, որը վաղժամանակներում Տաթեւի սուրբ վանքին էր նուիրելՏիգրան մեծ նահապետը` Սիսական տոհմից: Հեռուլինելու պատճառով տէր-Յակոբը սա փոխանակումովյանձնում է Սիւնեաց իշխան Ձագիկին` Ջեւանշերիորդուն, եւ վերցնում է Տաշտակերտ գիւղը` հաստատունու անխախտ վճռով: Վճռագիրն այսպիսին էր.

«Աստծոյ կամքով ես` Սիւնեաց եպիսկոպոստէր-Յակոբս, Սիւնեաց իշխան, աստուածապահ տէր Ձագիկիհետ փոխանակութիւն կատարեցի. տուեցի Վաղաւերգիւղը, որը Տիգրան իշխանը իր հոգու համար նուիրելէր սուրբ նշանին, ստացայ Տաշտակերտ գիւղը` իր բոլորսահմաններով` լրիւ: Սահմանեցինք` ամէն տարի քսան օրպատարագ, անխափան կերպով, մինչեւ Քրիստոսիգալուստը եւ «Երանի' ում թողութիւնե սաղմոսը երգելնոյն օրերին: Եւ եթէ մեզանից յետոյ որեւէ մէկըիշխաններից կամ առաջնորդներից սրան հակառակկանգնի ու մտածի այս տեղը յափշտակել, չարաչարնզովքներ ընդունի Աստծուց, բոլոր սրբերից, այսաթոռից, բոլոր առաքելական եկեղեցիներից եւ բոլորհայրապետների կողմից մերժուած ու անիծուած լինի, Տիգրանի մեղքերին էլ` պարտական: - Հայոց երեք հարիւրեօթանասունչորս թուականին: Հաստատ է Աստծոյկամքովե:

«Եւ ես` Ձագիկ իշխանս, իմ կամքովկատարեցի այս փոխանակումը: Տաշտակերտը փոխեցիՎաղաւերի հետ եւ իմ ձեռքով հաստատեցի վերոգրեալվճռագիրը: Եթէ մէկը խափանի, նոյն նզովքն ստանայ, որ առկայ է նոյնի մէջ: - Եւ մենք` իշխան Ձագիկիորդիներ Ջեւանշերս ու Վասակս, վկայ ենք այսգործարքին: - Ես եւս` Կտրիճ իշխանս, վկայ եմ այսվերոգրեալին:

Այս փաստաթուղթը գրուեց եւ կնքուեցտէր-Յակոբի հայրապետական մատանիով: Մենք եւս վրանդրեցինք մեր կնիքներըե:

Եւ այս ամէնը հոգալով ու [վանքը]պայծառապէս շքեղացնելով զանազան գոյքերով եւունեցուածքներով` այլեւ արծաթեայ դրամով ձեռք էբերում ագարակներ ու դաշտեր, հողեր, մարգեր ուայգիներ, նաեւ` իշխաններից ու ազատներից` շատնուիրատւութիւններ, որոնք եթէ գրի առնէինք, խիստտաղտկութիւն կպատճառէինք ընթերցողներին եւ շատնիւթ կծախսէինք: Բայց մենք ընտրեցինք շատից քիչը եւայստեղ շարադրեցինք ամենից կարեւորների մասին: Սակայն ես ափսոսում եմ, որ այժմ չեմ կարող դրականխօսքերով ամբողջացնել այսպիսի անհամեմատելի, աստուածավայելուչ, արքայաշուք, երջանիկ ու բարիմարդու կեանքի եւ գործունէութեան լրիւ[պատմութիւնը], այլ հարկադրուած եմ տարբեր ուվայրենաբարոյ գործերի մասին խօսելու: