Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

24

Դարդս շատ է, ասիլ չիլի աշխարին.
Արզ իմ գրիլ, թողիլ խանի ումուդին,
Արթար կտրի, դիվանըս արթար անի,
Միղ ունենամ` ինձ տա կանի ումուդին:

Դե վուր արզուհալըս ձեռըտ առար դուն`
Բադեշխանի լալըս դուն իս ու կաս դուն:
Էս է գրած արզուհալիս իմ թղթում-
«Կինքս մատաղ յարիս-ջանիս-ումուդիսե:

Ժեռ քարումն տակռի չի տա ալ վարթըն.
Առանց յիղի կու հանգչե վառ ճրաքըն`
Ակռավին ինչ պետք է բաղ ու բաղաթըն`
Բլբուլըն կուլի գուլշանի ումուդին:

Ով հասնում է, գալիս է ծով-ումմանով,
Իրեն տեսնում ու մնում է գումանով.
Լավութինը ովոր յիդ տա յամանով,
Կնգնի պատվից ու սեղանի ումուդից:

Միր էս ճամփեն փիր ուստադից միզ մնաց,
Էնդու համա սիրտըս էշխով է լցված.
Սայաթ-Նովուն հենց վուր տեսնեք մահացած,
Տարեք, թողեք գերեզմանի ումուդին:

1753
Էս ղափիան Արութինի ասած է. ապրիլի20-ին, քրոնիկոնի 441-ին: