Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

26

Մե մարալ վուր ասլանի մորթի մաշկե,
Էլ խիղճ վուրսնուրթն էնենց ավին ի՞նչ անե.
Թե ուզենա փանդով ցանցի մեչ քաշե,
Յիդ փախչիլիս «հարա~յ-հը~րենե ի՞նչ անե:

Հեստի մարթ կա, խիլքը վուտքի միչումն է,
Հիռու քաշված, կինքից խաբար-բան չունե.
Օց կա, պոչի ծերը միշտ անգաճումն է,
Նըրան ջադուքարի դուվեն ի՞նչ անե:

Քոշք շինելու համա լավ միմար պիտի,
Ամեն բանում շատ լավ խաբարդար պիտի.
Աշուղն էլ շատ փորցված քամանդար պիտի.
Չաղ կըրակին անյիղ թավեն ի՞նչ անե:

Շատ-շատիրն ին ընգիլ յարի հավասին.
Էշխի ընգար, չիս ազատվի էլ բասից.
Շիրինը մաթ մընաց քըլունգի սասին.
Փահրադի պես սար հատանելն ի՞նչ անե:

Հիմի ո՞ւր է Նադիր-Շահ ու Տեր Ղազար,
Էն վախտի մելիքըն-Աղա Մինիշկար.
Ո՞ւր է էնենց դիվան, ո՞ւր է էնենց Շահ,
Չը կան, հո'քիս, Սայաթ-Նովեն ի՞նչ անե:

Էս ղափիա է: