Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

71

Էս մրքիրը զարթ են ամեն մի բաղի,
Մեկ խնձորն է, մեկելը` նուռ, սերկեւիլ.
Էս իրեքն էլ պետք են ամեն օջաղի`
Մեկ մեխակը, զանջաֆիլը, մեկն էլ` հիլ:

Վուրսնուրթն առանց դաշտի, սարի չի լինի.
Վարձքով մարթըն առանց արի չի լինի.
Սադաղն առանց իրեք բանի չի լինի`
Մեկն` անիղը, մեկը` լարը, մեկը` թիր:

Արըտ պահե` սրտի դիղն է, պետք գու քա.
Վաղն ինձ` էսօր քիզ իմ տիղն պետք գու քա.
Էս իրեքն էլ մարթուս ցիղին պետք գու քան`
Ջուրն է, հուրն է, էն մեկն էլ դուն իմացիր:

Ի սկզբանե չունքի է'ր Նա արարող,
Բաժան արից` երկինք, գետինք, ջուր ու հող.
Էս իրեքն էլ սիվով գրած կա` տող-տող`
Ավետարան, ղուրան, մեկն էլ Գիրքը` հին:

Սայաթ Նովայ հոքիտ հախին ամանաթ,
Չունքի սիվ օցն աչկ ունե վունց ականաթ.
Աշխարքը չի մնա քիզ` մուլք-ամարաթ.
Հազար տարի չիս ապրելու, հասկացիր:

Էսպես լավ ուչլամա-թեջնիս է, Արութինի ասած. ով սովորի, օղորմի ասի: