Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

26

Ինչ կոնիմ հեքիմըն, ի՞նչ կոնիմ ջարեն`
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո'ւրիշ դիղ:
Էրում է մըհլամըն, չէ լավնում յարեն.
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո'ւրիշ դիղ:

Ասաց թե. «Հիռացի' գըլխեմես, գընա'.
«Քու ասածըն ուրիշ տիղ է, ո'ւրիշ տիղ.
«Էտ քու արարմունքսըն քիզի չի մնա,
«Քու ասածըն ուրիշ տիղ է, ո'ւրիշ տիղ.
ուրիշ տիղ, ամա~ն, ուրիշ տիղե:

Ասի թե. «Էշխեմետ չի'մ հանքչում տանըս,
«Ձիռնիրըս թըլացավ` չէ շինում բանըս,
«Էրվեցավ ջիգարըս, մաշվեցավ ջանըս`
«Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո'ւրիշ դիղե:

Ասաց. «Իմ դիղեմեն քիզ չը կա չարա,
«Գընա', թե խիլք ունիս` գլխիտ ճար արա,
«Թե չէ` անիլ կուտամ քիզ փարա փարա.
«Քու ասածըն ուրիշ տիղ է, ո'ւրիշ տիղե:

Յիս բըլբուլ իմ, վարթըս մընաց խարումըն.
Կըրակ դըրիր սըրտիս խուցի յարումըն.
Վո'ւնց գըրանքումըն կա, վո'ւնց դավթարումըն
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո'ւրիշ դիղ:

Ասաց թե. «Քի զարար շինեցիր շահըտ.
«Կըտրեցիր ադաբըտ, կըտրեցիր ահըտ.
«Մի վիթի արունըտ, մի շանց տա մահըտ,
«Քո ասածըն ուրիշ տիղ է, ո'ւրիշ տիղե:

Ասի թե. «Մազիրըտ սիրման իս անում,
«Հենց գիդիս` չի'մ գիդի, յա'ր, չի'մ իմանում.
«Սերըտ ինձ մահ դառավ` էլ չի'մ դիմանում.
«Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո'ւրիշ դիղե:

«Թաքավուրի թագի լայիղ քարըն իմ,
«Շիրինի պես Փահրադի դիլդարըն իմ,
«Յիս էն գըլխեն Սայաթ-Նովու յարըն իմ,
«Քու ասածըն ուրիշ տիղ է, ո'ւրիշ տիղե:

Հիդըս խոսի', մի' կենա խըռովի պես.
Տալղա տըվիր` գեմիս տարար ծովի պես.
Կու միռնիմ, -չիս տեսնի Սայաթ-Նովի պես.
Քու տըվածն ուրիշ դիղ է, ո'ւրիշ, ո'ւրիշ դիղ:
ամա~ն, ուրիշ դիղ:

(1756 սեպտեմբերի 3)
Էսպէս Արութինն ու իր սիրեկանն, որ իրար ասել են, էն է:
Էսպէս որ ասում է Յոլարումզդան-Շիրուանի հանգում: Սեպտեմբերի 3-ին. քրոնիկոնի 444-ին: