9
Հնդու
ղալամ
քու
նախշը
չի
փչանա.
Մսրու
բերած
զար
իս,
ռանգըտ
է
կիրմիզ.
Գարնան
յասաման
իս,
փոթլով
աննըման.
Սարումըն
մանիշակ`
բաղչումըն
նարգիզ:
Գո'զալ,
շանց
տու
քու
սիվ
խալի
դուզանին,
Շող-շափաղըտ
չի
հիռանում
միզանից.
Վունց
սըպանից,
վունց
սաղ
թողից
նազանին`
Լողմանի
պես
ասի,
«քիչ
էլ,
քիչ...
ե
ազիզ:
Մարալ
բոյըտ
տեսնողին
տամ
երանի,
Շաքարն
ի՞նչ
է,
հասնե
քու
քաղցր
համին,
Գո'զալ,
արի,
վատ
անուն
դու
մի
հանի`
Մեջլումի
պես
չոլ
մի
գըցի
անյար
միզ:
Զուլփիտ
թիլը
ջգիլ
իմ
հանց
մե
շանա.
Դուն
արիվ
իս,
յիս
էլ
մե
գուլ
-
սամսանա.
Յա'ր,
էշխեմետ
յիս
դառիլ
իմ
դիվանա,
Բահլուլի
պես
մնացիլ
իմ
յիս
աջիզ:
Սայաթ-Նովուն
չսպանե
իր
ջանանը.
Նըրան
մատաղ
ըլի
թող
Հնդստանը,
Ղում,
Քաշան,
Քիրմանն
ու
Արաղստանը,
Ամեն
ծամին
արժեն
Ղըբըրզ
ու
Սակիզ:
Էս
Արութինի
ասած
է.
վարսաղ: